TIME
Ամսաթիվ
17 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+21.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Կառավարության դիմաց հավաքված ցուցարարները պահանջում են կենդանաբանական այգու տնօրենի հրաժարականը

11:26 07.06.2019

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, այսօր առավոտից մի շարք ակտիվիստներ և կենդանասերներ հավաքվել են կառավարության դիմաց և բողոքի ակցիա են իրականացնում: Նրանք պահանջում են Կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հրաժարականը: Կենդանասերներից մեկը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Երևանի կենդանաբանական այգու հարցն արդեն մի քանի ամիս է` օբյեկտիվ պատճառներով չի լուծվում և այստեղ հավաքվելու նպատակը վարչապետ […]

̰
Ինչպե՞ս ստանալ պետական տարիքային կենսաթոշակ․ ՄԻՊ-ն ուղեցույց է հրապարակել

11:20 07.06.2019

Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է ուղեցույց պետական տարիքային կենսաթոշակի իրավունքի վերաբերյալ։ USAID-ի աջակցությամբ իրականացվող «Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության խթանում բոլորի համար» ծրագրի շրջանակում պատրաստված ուղեցույցում մանրամասն նշվում են․ Ո՞ւմ պետք է դիմել կենսաթոշակ ստանալու համար, Ե՞րբ պետք է դիմել տարիքային կենսաթոշակ ստանալու համար, Որո՞նք են տարիքային կենսաթոշակ ստանալու պայմանները, Ի՞նչ պետք է նշվի դիմումում, Ինչպե՞ս […]

̰
Մեկնարկել է ՀՀ վարչապետի և Իսրայելի էկոնոմիկայի նախարարության նորարարության կենտրոնի տնօրենի հանդիպումը

11:12 07.06.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Իսրայելի էկոնոմիկայի նախարարության նորարարության կենտրոնի տնօրեն Ահարոն Ահարոնի հետ: Վարչապետը կարևորել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի և Իսրայելի միջև համագործակցության զարգացումը ու նշել, որ այդ բնագավառը ՀՀ կառավարության առաջնային ուղղություններից մեկն է: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ կառավարության նպատակն է տնտեսության կառուցվածքում լոկոմոտիվ […]

̰
ԱՄՆ կոնգրեսականի հետ քննարկվել են Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն ուղղված հարցեր

11:00 07.06.2019

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է  ԱՄՆ Կոնգրեսի հաղորդակցության և տեխնոլոգիաների հանձնաժողովի և Կոնգրեսի Հայկական հարցերի հանձնախմբի անդամ, կոնգրեսական  Աննա Էշուին: Նախարար Արշակյանը կոնգրեսական Էշուին ներկայացրել է Կալիֆոռնիայի Սիլիկոնյան հովիտ իր կատարած այցի և դրա ընթացքում բարձր տեխնոլոգիաների ոլորտի հեղինակավոր ընկերությունների ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպումների ու ձեռք բերված […]

̰
Վերաքննիչ դատարանը քննում է Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու մասին բողոքը

10:50 07.06.2019

ՀՀ վերաքննիչ դատարանը քիչ առաջ սկսեց Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու մասին պաշտպանական կողմի բողոքի քննությունը։ Պաշտպանները բողոքարկում են ընդհանուր իրավասության դատարանի միջանկյալ ակտը՝ կալանքը երկարաձգելու մասին։ Հիշեցնենք՝ Մանվել Գրիգորյանը կալանավորվել է 2018 թվականի հունիսին։ Դեկտեմբերի 22-ին նրա խափանման միջոց կալանքը փոխվեց 25 մլն դրամ գրավով։ Փետրվարին ՀՀ գլխավոր դատախազությունը բողոքարկեց որոշումը Վերաքննիչ դատարանում, վերջինս […]

̰
Բռնություն, գույքի ոչնչացում, ծեծ. 1 օրում բացահայտվել է հանցագործության 62 դեպք

10:41 07.06.2019

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 6-ից 7-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 62 դեպք, այդ թվում՝ 1-ը նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության 15, մարմնական վնասվածք հասցնելու 13, ծեծի 8, յուրացման կամ վատնման և պաշտոնեական լիազորությունների չարաշահման 4-ական, խարդախության 3, խուլիգանության ու փաստաթղթի կեղծիքի 2-ական, անձի առևանգման, շորթման, գույքի դիտավորությամբ ոչնչացման, […]

̰
«Լիդիան Ինթերնեյշնլի» գլխավոր գործադիր տնօրեն և տնօրենների խորհրդի անդամ Ժոաո Կարրելոն դադարեցնում է իր պաշտոնավարումը

10:37 07.06.2019

«Լիդիան Արմենիա» ընկերությունը հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ «Լիդիան Ինթերնեյշնլի» գլխավոր գործադիր տնօրեն և տնօրենների խորհրդի անդամ Ժոաո Կարրելոն դադարեցնում է իր պաշտոնավարումը։ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․ «Ընկերության կառուցվածքային փոփոխությունների ծրագրի շրջանակներում, 2019թ. հունիսի 12-ից ընկերության նախագահ, գլխավոր գործադիր տնօրեն և տնօրենների խորհրդի անդամ Ժոաո Կարրելոն դադարեցնում է իր պաշտոնավարումը։Մենք շնորհակալություն ենք հայտնում պրն․ Կարրելոյին […]

̰
Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ

10:33 07.06.2019

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է ԱԺ-ի ընդունած մի շարք օրենքներ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: Նախագահը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում […]

̰
Փրկարարներն օձեր են բռնել

10:18 07.06.2019

Հունիսի 6-7-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում և Թաիրով գյուղում, Արագածոտնի մարզի Փարպի և Կոտայքի մարզի Պտղնի գյուղերում: Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 1 շահմար, 3 սահնօձ, 1 գյուրզա, 1 ջրային տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

̰
Բացահայտվել է ավազակային հարձակման դեպք. մեկ անձ ձերբակալվել է

10:13 07.06.2019

ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ քաղաքացու նկատմամբ կատարված ավազակային հարձակման բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: 2019թ. հունիսի 5-ին 1985 թվականին ծնված քաղաքացին հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 18:30-ի սահմաններում, Երևան քաղաքի զբոսայգիներից մեկում անծանոթ տղամարդը հարձակվել է իր վրա, պոկել ոսկյա շղթան ու խաչը և […]

̰
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհահատվածը շարունակում է բեռնատարների և ավտոբուսների համար փակ մնալ

09:59 07.06.2019

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 6-ին՝ ժամը 23:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Լարսի մասին Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Շինարարական աշխատանքներ են ընթանում Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների և ավտոբուսների համար փակ է: Սահմանվել են հետևյալ […]

̰
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երևանում և 8 մարզում

09:44 07.06.2019

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 7-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Արշակունյաց պող. 6, 8 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Խանջյան փ. 43 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Արամի փ. 86, 88 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Արամի փ. 64-86 սեփական տները, Եկմալյան […]

̰
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով

09:30 07.06.2019

Հանրապետության տարածքում` Հունիսի 7-11-ը կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևելյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանը հունիսի 7-8-ն աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով։ Երևան քաղաքում՝  Հունիսի 7-11-ը երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ նաև […]

̰
Գեղամ Պետրոսյանին ձերբակալելու համար հիմք է եղել նախկին աշխատակիցներից մեկի կոնկրետ ցուցմունքը․ «Ժողովուրդ»

09:03 07.06.2019

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ 2008 թ. մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալ Գեղամ Պետրոսյանին ձերբակալելու համար հիմք է հանդիսացել նախկին աշխատակիցներից մեկի կոնկրետ ցուցմունքը: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Գ. Պետրոսյանի դեմ ցուցմունք է տվել ներքին զորքերի ենթասպաներից մեկը՝ պատմելով, որ հենց նրա արձակած կրակոցից է մահացել Զաքար Հովհաննիսյանը: Նշենք, որ երեկ Պետրոսյանին մեղադրանք […]

̰
Մարտի 1-ի գործով սպանության համար մեղադրվող Գեղամ Պետրոսյանը կալանավորվեց. «Ազատություն»

00:54 07.06.2019

Օրերս ձերբակալված, հունիսի 6-ին էլ մեղադրյալի կարգավիճակ ստացած ոստիկանության զորքերի հրամանատարի նախկին տեղակալ, շտաբի պետ Գեղամ Պետրոսյանը կալանավորվեց։ Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։ Մարտի 1-ի հետընտրկան արյունալի իրադարձությունների ժամանակ զոհված Զաքար Հովհաննիսյանի սպանության համար մեղադրվող Գեղամ Պետրոսյանին մեկուսարանից դատարան էին բերել, որպեսզի մասնակցի Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) միջնորդության քննարկմանը՝ իրեն երկու ամսով կալանավորելու վերաբերյալ։ […]

̰
Վանաձորի բանտում կալանավորը կտրել է պարանոցը. նրան տեղափոխել են հիվանդանոց

23:52 06.06.2019

Հունիսի 6-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 09:00- ի սահմաններում «Վանաձոր» ՔԿՀ-ում կալանվորված Արազ Տեր-Հովհաննիսյանը, գտնվելով խցի սանհանգույցում, ինքնասպանության փորձ է կատարել` վնասելով պարանոցի հատվածը: Մինչ ինքնասպանության փորձ կատարելը Ա. Տեր- Հովհաննիսյանը երկտող է թողել, որտեղ խնդրել է իր այդ քայլի մեջ որևէ մեկին չմեղադրել: Քրեակատարողական հիմնարկի ծառայողների զգոնության […]

̰
Հայերը շատ ավելի մեծ հաջողությունների պետք է հասնեն Հայաստանում. Փաշինյանը` Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչներին

23:44 06.06.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում ներկա է գտնվել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանության անունից հրավիրված պաշտոնական ընդունելությանը, որին մասնակցել են տեղի հայ համայնքի բազմաթիվ ազդեցիկ ներկայացուցիչներ, մշակութային, հասարակական գործիչներ և գործարարներ: Ողջունելով ներկաներին` վարչապետը նշել է, որ արտերկիր իր այցերի ընթացքում ավանդույթ են դարձել մեր հայրենակիցների հետ հանդիպումները: «Նման հանդիպումներն իսկապես շատ կարևոր են, որովհետև հույս […]

̰
ԱԱԾ-ում քրեական գործ է հարուցվել ՀՀ պետական գործչի սպանությունը նախապատրաստողի նկատմամբ

23:04 06.06.2019

Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քր․ օր․-ի 35-305 հոդվածի, 235 հոդվածի 2-րդ մասի և 236 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ նշված քրգործը հարուցվել է Արարատի մարզի գյուղերից մեկի բնակիչ, Ստեփան Ս.-ի նկատմամբ, ով 2001թ.-ին նախապատրաստել է ՀՀ պետական գործչի սպանություն, որի համար ձեռք է բերել ստեղծված խմբի անդամների հետ […]

̰
Փաշինյանը Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո խոսել է ներդրումների մասին

22:57 06.06.2019

Պետերբուրգում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Հանդիպումից հետո SHANTNEWS.am-ի թղթակցի հարցին՝ քննարկումների քանի տոկոսն էր բիզնես ծրագրերին վերաբերում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է․ «Գործնականում բոլորը։ Այստեղ մի քանի գործարարներ կային, որ արդեն Հայաստանում ներդրումներ են արել։ Շատ ուրախացա։ Մի քանի կոնկրետ առաջարկներ հնչեցին մշակութային ոլորտի հետ կապված»։ […]

̰
Լուրջ պրոցես չկա, քաղաքական դաշտը լցվում է անիմաստ խոսակցություններով. Մանվել Սարգսյան

21:00 06.06.2019

ՀՀ և Արցախի իշխանությունների միջև վերջին օրերին սկսված բանավեճն ու հակասությունները՝ բանակցային գործընթացի մանրամասներին Արցախին իրազեկելու և այլնի շուրջ, դավադիրների փնտրտուքը կարո՞ղ են արդյոք անկանխատեսելի հետևանքներ ունենալ: SHANTNEWS.am-ի հետ զրույցում հարցին՝ ո՞ւր կարող է տանել այս վիճակը, քաղաքագետ Մանվել Սարգսյանը պատասխանեց. «Ոչ մի տեղ էլ չի կարող տանել: Ընդամենը ստեղծված ընդհանուր իրավիճակից է, որ Հայաստանում […]

̰
Արմեն Սարգսյանը տիկնոջ հետ ներկա է գտնվել Խաչատրյանի անվան 15-րդ միջազգային մրցույթի բացմանը

20:48 06.06.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ ներկա է գտնվել Արամ Խաչատրյանի անվան 15-րդ միջազգային մրցույթի բացման գալա համերգին: Մեծ կոմպոզիտորի անունը կրող միջազգային երաժշտական այս մրցույթն անց է կացվում Հանրապետության նախագահի տիկնոջ՝ Նունե Սարգսյանի բարձր հովանու ներքո և ուղղված է շնորհալի երաժիշտների բացահայտմանը: Մրցույթն այս տարի անցկացվում է դաշնամուր մասնագիտությամբ։ Գալա համերգին […]

̰
Կոռնիձորի խոզերն ուղարկվել են լաբորատոր փորձաքննության. ՍԱՊՄ-ի մեկնաբանությունը SHANTNEWS.am-ին

20:16 06.06.2019

Ինչպես արդեն հայտնել էինք, Սյունիքի մարզի Կոռնիձոր համայնքում ժանտախտի պատճառով մեծ քանակությամբ խոզեր են սատկել: Թեմայի շուրջ SHANTNEWS.am-ը մեկնաբանություն է ստացել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: ՍԱՏՄ-ից նշեցին, որ խնդրին տեղյակ են, քաղաքացիներից մեկը նաև թեժ գծով էր ահազանգել, սակայն մինչ թեժ գծին ահազանգելը համայնքային իշխանությունները խնդրին արդեն տեղյակ են […]

̰
Խաղը բացվեց, պետք է անուններ հնչեն. քաղաքագետը՝ Արցախ-Հայաստան տարաձայնությունների մասին

20:00 06.06.2019

Հայաստանի և Արցախի բարձրագույն ղեկավարության միջև հրապարակային հակասությունները, դավադրությունների ու դավադիրների փնտրտուքը վերլուծաբաններին մտահոգում են: Քաղաքական վերլուծաբան Վիգեն Հակոբյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշեց. «Կարծում եմ՝ խաղը բացվեց երեկ, երբ վարչապետը համապատասխան հայտարարություն արեց լրագրողների հետ զրույցում: Ըստ էության՝ պարզվեց, որ դա բավական խորքային բաներ ունի, հակասություններ կան: Եթե զուտ հիմնվում ենք վարչապետի հայտարարության վրա, ինչ էր […]

̰
Արթուր Ղազինյանը նախագահին է ներկայացրել նորաստեղծ կուսակցության գաղափարախոսությունը

19:52 06.06.2019

Շարունակելով քաղաքական տարբեր ուժերի, քաղաքականապես ակտիվ գործիչների ու անհատների հետ հանդիպումների շարքը՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է «Մեկ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներին՝ կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանի գլխավորությամբ: Ընդգծելով բազմակարծության և երկխոսելու մշակույթի կարևորությունը հասարակության համար՝ Արմեն Սարգսյանը նշել է, որ, որպես երկրի նախագահ, իր խնդիրն է լսել բոլորին՝ անկախ նրանց քաղաքական կողմնորոշումից ու դիրքորոշումից: […]

̰
Գերմանացի կին դիրիժորը Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ պատրաստվում է գալա համերգի

19:51 06.06.2019

Գերմանացի կին դիրիժոր Լին Կաոյի մշակութային համագործակցության կանգառը Գյումրին է: Լին Կաոն առաջին մասնագիտությամբ դաշնակահար է, երկրորդով` դիրիժոր։ Դիրիժորը մեծ ոգևորությամբ SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմել է, թե ինչպես է սկսել դիրիժորական ուղին: «Մի շատ գեղեցիկ համերգային երեկոյից սկսվեց իմ դիրիժորական ուղին, գնացել էի օպերա լսելու, պարզվեց` դիրիժորի ինքնազգացողությունը համերգից րոպեներ առաջ վատացել էր ու […]

̰
Ռեսուրսների տեսանկյունից աշխատանք պետք է տարվի օրենքի փոփոխությանը վերաբերող հարցերի ուղղությամբ. ՏՄՊՊՀ նախագահ

19:44 06.06.2019

«Իրականում ՏՄՊՊՀ-ն 6 անդամ ունի: Նրանցից 5-ը ներկայացվել է ՀՀ վարչապետի կողմից, որոնցից ԱԺ-ն ընտրեց 4-ին: Այսինքն` հանձնաժողովի դեռևս 2 անդամի համալրման խնդիր կա»,- «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման եթերում այս մասին ասել է նույն հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը: Նա հայտնել է, որ այդ երկու տեղերը, օրենքով սահմանված կարգով, պետք է համալրված լինեն մինչև հունիսի 30-ը: […]

̰
Միջադեպ Ախալքալաքում. ինչպես են ոստիկանները ծեծում բնակիչներին

19:41 06.06.2019

Ախալքալաքում, Ազատության փողոցի սկզբնամասում միջադեպ է եղել: Տեսանյութերում երևում է՝ ինչպես ճանապարհային շրջիկ ոստիկանները ձերբակալում են երկու բնակչի, հայտնում է jnews.ge-ն: Հաղորդվում է, որ սպասում են Վրաստանի ՆԳՆ-ի մեկնաբանությանը: Ականատեսների խոսքերով՝ ամեն ինչ սկսվել է նրանից, որ շրջիկ ոստիկանները կանգնեցրել են մոտոցիկլավարին: «Մերսեդեսի»-ի վարորդը կանգնել է շրջիկ ոստիկանների մոտ և հարցրել է՝ ինչ խնդիր կա: […]

̰
Գյումրիի «Սաստեքս» գործարանի տնօրինությունը խոստացած նոր աշխատանքային պայմանագիրը բանվորուհիներին չի ներկայացրել

19:30 06.06.2019

Գյումրիի «Սաստեքսի» կարող բանվորուհիների առջև այսօր՝ հունիսի 6-ին, դարձյալ գործարանի դռները փակվել են, նրանց չեն թողել ներս մտնել, այնինչ, այսօր պետք է վերանայվեին աշխատանքային պայմանագրերը, և նոր պայմաններով նորերն էին կնքվելու: Սա գործարանի տեխնոլոգները խոստացել էին հունիսի 3-ին: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։     Այսօր աշխատողներն իրենց սովորական աշխատանքային ժամին եկել էին, բայց […]

̰
Մոսկովյան «Երևան պլազայի» սեփականատիրոջ որդին ավտովթարի է ենթարկվել

19:27 06.06.2019

Մոսկվայում ավտովթարի է ենթարկվել հայկական ծագումով ռուսաստանցի գործարար, «Երևան պլազա» առևտրային կենտրոնի համասեփականատեր Գենադի Ստեփանյանի որդին։ Այս մասին հայտնում է RusarmInfo կայքը։ «Շագոր Ստեփանյանի մեքենային բախվել է BMW X5 մեքենա։ Հայտնի է, որ BMW-ի վարորդը անցել էր կարմիր լույսի տակով»,- հայտնել է աղբյուրը։ Ռուսաստանցի հայ գործարարի որդին եղել է Mercedes Maybach մեքենայի ղեկին ու վնասվածքներ […]

̰
Կարծում եմ՝ մեր հարաբերությունները զարգանում են օրինաչափ․ Փաշինյանը՝ Պուտինին

19:26 06.06.2019

«Առաջին անգամ մենք հանդիպել ենք մեկ տարի առաջ, և դրանից հետո բազմիցս հանդիպել ենք ու փաստացի խոսել ենք մեր համատեղ օրակարգի հնարավոր բոլոր հարցերի մասին։ Եվ ուզում եմ ասել, կարծում եմ, որ մեր հարաբերությունները զարգանում են օրինաչափ»,- այս մասին Ռուսաստանի նախագահի հետ հանդիպմանն ասաց Հայաստանի վարչապետը։ Նիկոլ Փաշինյանի խոսքերով՝ երկու երկրների միջև հարաբերությունները ռազմավարական ու […]

̰
BACK_TO_TOP