«Միավորվել և կռվել, ոչ ոք մեր տերը չէ»․ այդ գաղափարի արդյունքում ունեցանք պետություն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 06 2025
  • $
    383.48
  • RUBLE
    4.79
  • 444.68
WEATHER
+29.09 oC

«Միավորվել և կռվել, ոչ ոք մեր տերը չէ»․ այդ գաղափարի արդյունքում ունեցանք պետություն

10:19 28.05.2019

Մայիսի 28-ը Հայաստանի առաջին հանրապետության կազմավորման և մայիսյան հերոսամարտերի հաղթանակների հիշատակման օրն է: Շուրջ 600 տարի պետականությունից զրկված ժողովուրդը հանկարծ ձեռք է բերում անկախություն: Ի՞նչ քաղաքական իրադրության պայմաններում է Հայաստանն անկախացել: Ո՞ր ռազմական և դիվանագիտական գործընթացների հետևանքով է ստեղծվել Հայաստանի առաջին հանրապետությունը, և վերջապես, ո՞րն է մայիսի 28-ի կարևորությունն ու խորհուրդը:

Այս թեմաների շուրջ SHANTNEWS.am-ը զրուցել է ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի պրոֆեսոր, «Զորավար Սեպուհ» պատմաքաղաքական վերլուծական կենտրոնի նախագահ Աշոտ Ներսիսյանի հետ:

Պատմաբանը նշեց, որ 1918 թ․-ի մայիսի 28-ը երկու գործընթացների հետևանք էր՝ պատերազմական և դիվանագիտական:

Անդրկովկասը մայիսի 28-ից առաջ, ռազմական գործընթացը

Բոլշևիկյան հեղաշրջումից հետո ռուս զինվորները վերադառնում էին Ռուսաստան, որտեղ բոլշևիկների կողմից Լենինի գլխավորությամբ հնչում էին բազմաթիվ խոստումներ, որ այլևս պիտի պատերազմներ չլինեն, մարդկանց պիտի հողեր բաժանվեն և այլն: Պատմաբանի խոսքով՝ սակայն ժամանակը ցույց տվեց, որ այդ խոստումները լոկ իշխանության գալու համար էին:

Հենց այս իրավիճակում Կովկասը դուրս մնաց ռուսական վերահսկողությունից:

Այդ ժամանակ կովկասյան 3 ժողովուրդները՝ հայերը, ադրբեջանցիները և վրացիները, որոշում են հռչակել դաշնային պետություն՝ Անդրկովկասյան կոմիսարիատ, ապա Անդրկովկասյան սեյմ:

Ռուսական զորքերը, երբ նահանջեցին, առաջ եկան թուրքական զորքերը և գրավեցին Արևմտյան Հայաստանը՝ հասնելով Սարդարապատ, Բաշ-Ապարան, Ղարաքիլիսա:

Խոսելով մայիսյան հերոսամարտերի մասին՝ Աշոտ Ներսիսյանը նշեց, որ մարդիկ թյուր պատկերացում ունեն, երբ որևէ մի հերոսամարտ վերագրում են մեկ անձի՝ Սարդարապատը՝ Մովսես Սիլիկյանին, Բաշ-Ապարանը՝ Դրաստամատ Կանայանին, Ղարաքիլիսան ՝ Գարեգին Նժդեհին և Բեկ Մամիկոնյանին, սակայն այստեղ պետք է հաղթանակը վերագրել յուրաքանչյուր զինվորի, քանի որ դա է մեր հայրենական պատերազմը:

Պատմաբանի խոսքերով՝ ընդհանուր առմամբ, հնարավոր չէ չասել, որ այս 3 հերոսամարտերի համար մենք պարտական ենք Արամ Մանուկյանին.

«Արամ Մանուկյանը մայիսի 28-ից առաջ արդեն ստեղծել էր մեր պետությունը, որն ուներ իր կառավարման մարմինը: Նա վերացրել էր դավաճաններին և համախմբել բոլոր ուժերին: Տեղյակ չլինելով էլ դիվանագիտական գործընթացներից՝ նա հաղթանակներ էր տանում ռազմական ճակատում»:

Մայիսի 28-ին նախորդած դիվանագիտական գործընթացը

Ռազմական գործողություններին զուգահեռ պայքար էր տարվում նաև դիվանագիտական ճակատում: Հայերը Տրապիզոնում բանակցություններ էին տանում թուրքերի հետ, ապա բանակցությունները շարունակվեցին Բաթումում:

Անդրկովկասյան սեյմի պառակտմամբ 1918 թ․-ի մայիսի 26-ին անկախանում է Վրաստանը, մայիսի 27-ին՝ Ադրբեջանը, մայիսի 28-ին՝ Հայաստանը:

Պատմաբանի խոսքերով՝ մայիսի 28-ի կարևորությունը նրանում է, որ հայերը միացյալ պայքար մղեցին:

«Եթե մինչ այդ հայերը մտածում էին, որ կարող են պայքար մղել միայն ՌԴ-ի օգնությամբ և կարող են կուլ գնալ շրջափակման մեջ, նրանք, մենակ մնալով, համախմբվեցին մի ընդհանուր գաղափարի շուրջ. «միավորվել և կռվել, ոչ ոք մեր տերը չէ», դրա արդյունքում մենք ունեցանք այս պետությունը»,- ասաց պատմաբանը:

Անդրադառնալով այդ օրերին մեր դիվանագիտական գործունեությանը՝ պատմաբանն ընդգծեց, որ թուրքերը, խախտելով պայմանագրերը, գրոհում էին, այդ իսկ պատճառով հայերի կողմից կազմակերպվում է դիվանագիտական գործընթաց:

Վրացական պատվիրակության կողմից Տրապիզոնյան բանակցությունները լքելու հետևանքով տապալումից հետո, հայերը Ալեքսանդր Խատիսյանի գլխավորությամբ բանակցեցին Բաթումում ՝ հունիսի 4-ին ստորագրելով Բաթումի պայմանագիրը:

«Բաթումի պայմանագրով գծված էր միայն հայ-թուրքական սահմանը, դրանից հետո սկսվեցին հայերի, ադրբեջանցիների և վրացիների տարածքային վեճերը»,- ասաց պատմաբանը:

Աշոտ Ներսիսյանը նշեց, որ այդ ժամանակներում մեր դիվանագիտությունը սխալ կլինի ուժեղ անվանել, քանի որ մենք երկար ժամանակ չէինք ունեցել պետություն և չէինք ունենա լավ դիվանագիտություն:

Հետաքրքիր է, որ պատմաբանի խոսքով՝ այդ ժամանակ դիվանագիտական և ռազմական գործընթացները տեղի էին ունենում զուգահեռ, սակայն իրար հետ պայմանավորված չէին:

Ամփոփելով մայիսի 28-ի խորհուրդը՝ Աշոտ Ներսիսյանն ասաց, որ թեև Առաջին հանրապետությունն ունեցավ 2 տարվա կյանք, սակայն դա կարևոր էր հայերին՝ հասկանալու համար, որ պատմության ընթացքում ինչ հաղթանակներ, որ հայերը տարել են, դրանցում իրենց ոչ ոք չի օգնել:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վան Բաստենը խորհուրդ է տվել Յամալին փոխել խաղային դիրքը

14:17 13.06.2025

Վան Բաստենը խորհուրդ է տվել Յամալին փոխել խաղային դիրքը

«Միլանի» և Նիդերլանդների հավաքականի լեգենդար հարձակվող Մարկո վան Բաստենը կարծիք է հայտնել, որ «Բարսելոնայի» իսպանացի հարձակվող Լամին Յամալը պետք է փոխի խաղային դիրքը։ «Ափսոս է, որ Լամինին օգտագործում են հարձակման եզրում։ Այդ դիրքում նա բավարար չափով գնդակի տիրապետում չունի։ Իհարկե, Յամալը մեծ սպառնալիք է նաև եզրից, սակայն եթե նա խաղար հարձակման կենտրոնում, ավելի մեծ ազդեցություն […] ...

Եգիպտոսի ԱԳՆ-ն Իսրայելի հարվածն Իրանին «չափազանց վտանգավոր» է անվանել

14:10 13.06.2025

Եգիպտոսի ԱԳՆ-ն Իսրայելի հարվածն Իրանին «չափազանց վտանգավոր» է անվանել

Եգիպտոսը դատապարտում է Իսրայելի հարվածները Իրանին և դրանք համարում է «չափազանց վտանգավոր էսկալացիայի գործողություն», որը սպառնում է տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը։ Համապատասխան հայտարարությունը տարածել է Արաբական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը։ «Եգիպտոսը դատապարտում է իսրայելական բանակի հարվածները Իրանին և դրանք համարում է ծայրահեղ վտանգավոր էսկալացիայի ակտ, որը վտանգ է ներկայացնում տարածաշրջանի և ամբողջ աշխարհի անվտանգության համար: […] ...

Պայթյուն Սևան-Երևան ավտոճանապարհին՝ գազալցակայանում․ կա տուժած

14:08 13.06.2025

Պայթյուն Սևան-Երևան ավտոճանապարհին՝ գազալցակայանում․ կա տուժած

Հունիսի 13-ին, ժամը 13:25-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-Երևան ավտոճանապարհին՝ գազալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների՝ պայթյունը տեղի է ունեցել կայանած «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայում։ Մինչ փրկարարների կանչի վայր […] ...

Իսրայելը հարվածել է Իրանի Շիրազ քաղաքին

14:06 13.06.2025

Իսրայելը հարվածել է Իրանի Շիրազ քաղաքին

Իսրայելը հարվածել է Իրանի հարավում գտնվող Շիրազ քաղաքային թաղամասին, հայտնում է իրանական «Նուր Նյուզ» գործակալությունը։ «Մի քանի րոպե առաջ Շիրազը նույնպես հարձակման ենթարկվեց Իսրայելի կողմից», – գրել է գործակալությունը իր Telegram ալիքում։ Ավելի վաղ իրանական լրատվամիջոցները հայտնել էին Իրանի հյուսիս-արևմտյան մասում՝ Թավրիզ քաղաքի օդանավակայանում, դադարից հետո նոր պայթյունի մասին։ ...

Խաչանովը դուրս է եկել Հերթոգենբոսխի ATP-250 կարգի մրցաշարի 1/4 եզրափակիչ

14:03 13.06.2025

Խաչանովը դուրս է եկել Հերթոգենբոսխի ATP-250 կարգի մրցաշարի 1/4 եզրափակիչ

Ռուսաստանը ներկայացնող Կարեն Խաչանովը դուրս է եկել Հերթոգենբոսխի ATP-250 կարգի մրցաշարի 1/4 եզրափակիչ։ Աշխարհի 24-րդ ռակետը 1/8 եզրափակչում դժվարին պայքարում 6-3, 5-7, 7-6 հաշվով հաղթել է Մաքենզի Մաքդոնալդին (ԱՄՆ, 99-րդ ռակետ)։ Մրցախաղը տևել է 2 ժամ 32 րոպե։ Խաչանովի հաջորդ մրցակիցը Գաբրիել Դիալոն (Կանադա, 56-րդ ռակետ) է։ ...

ՏԿԵ նախարարի տեղակալն ու Իրանի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունները

13:58 13.06.2025

ՏԿԵ նախարարի տեղակալն ու Իրանի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունները

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին։ Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին և կարևորել Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունները, ինչպես նաև առևտրատնտեսական համագործակցությունը։ Դեսպանը երախտագիտություն է հայտնել ընդունելության համար՝ ընդգծելով երկուստեք գործընկերության խորացման հարցում պատրաստակամությունը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են «Հայաստան-Իրան 400 […] ...

BACK_TO_TOP