Զոհրաբ Մնացականյանը կմասնակցի Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված միջոցառումներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 06 2025
  • $
    383.54
  • RUBLE
    4.89
  • 438.12
WEATHER
+22.09 oC

Զոհրաբ Մնացականյանը կմասնակցի Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված միջոցառումներին

21:58 12.05.2019

Մայիսի 13-ից 14-ն ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել: Այցի ընթացքում ԱԳ նախարար Մնացականյանը կմասնակցի Արևելյան գործընկերության ԱԳ նախարարների հանդիպմանը և Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված միջոցառումներին:

Մայիսի 14-ին ԱԳ նախարարը ելույթներ կունենա Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված Բարձր մակարդակի համաժողովին և «Արևելյան գործընկերության 10-ամյակ. Քաղաքացիական հասարակության տեսակետը» խորագրով քննարկմանը:

Այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ մի շարք գործընկերների հետ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նախնական տվյալներով՝ գազի պայթյուն Ճամբարակ քաղաքում. կա 1 զոհ և 10 վիրավոր

10:19 11.06.2025

Նախնական տվյալներով՝ գազի պայթյուն Ճամբարակ քաղաքում. կա 1 զոհ և 10 վիրավոր

Հունիսի 11-ին, ժամը 08։34-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական 2 խումբ՝ կինոլոգներով։ […] ...

Բասկետբոլի Հայաստանի հավաքականը կրկին հաղթել է Կոստա Ռիկայի ընտրանուն

10:16 11.06.2025

Բասկետբոլի Հայաստանի հավաքականը կրկին հաղթել է Կոստա Ռիկայի ընտրանուն

Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը երկրորդ ընկերական խաղն է անցկացրել Կոստա Ռիկայի թիմի հետ ու կրկին հաղթել` 103-90։ Գլենդել քաղաքում կայացած խաղի ամենաարդյունավետ բասկետբոլիստ է դարձել Հայաստանի հավաքականի խաղացող Անդրե Սփայթ Մկրտչյանը` վաստակելով 19 միավոր։ Սփայթ Մկրտչյանը կողմերի միջև կայացած առաջին խաղում նույնպես ամենաարդյունավետն էր (21 միավոր)։ Հունիսի 7-ին կայացած խաղում Հայաստանի հավաքականն առավելության էր հասել […] ...

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

10:11 11.06.2025

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակն արձագանքել է մամուլի հրապարակումներից մեկին։ «Hraparak.am կայքում ս.թ. հունիսի 10-ին հրապարակված «Հաջիեւն ու Արմեն Գրիգորյանն արդեն գծել են սահմանը. ըստ նախագծի` հակառակորդին է հանձնվելու եւս 180 ք/կմ» խորագրով հոդվածում ներկայացված տեղեկատվությունն ամբողջապես սուտ է և չի համապատասխանում իրականությանը: Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության […] ...

Հրդեհ՝ Իսակովի պողոտայում․ «Թիվ 2» կանչով դեպքի վայր է մեկնել վեց մարտական հաշվարկ

10:07 11.06.2025

Հրդեհ՝ Իսակովի պողոտայում․ «Թիվ 2» կանչով դեպքի վայր է մեկնել վեց մարտական հաշվարկ

Հունիսի 11-ին, ժամը 05։39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Իսակովի պողոտայում գործող ընկերության շենքի առաջին հարկում։ Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական, Ճգնաժամային […] ...

ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ

10:03 11.06.2025

ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ

Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ուղիղ հեռարձակումը. «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումներ: ...

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

10:00 11.06.2025

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP