11:00 13.05.2019
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 13-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել են հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհները. Ստեփանավան-Տաշիր-Գոգավան Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն 2018 թ. հունիսի 30-ից […]
10:33 13.05.2019
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սոցիալական մեդիայում շնորհավորել է թիմակից Պիեր-Էմերիկ Օբամեյանգին` Պրեմիեր լիգայի ավարտված մրցաշրջանում լավագույն ռմբարկու ճանաչվելու առիթով: Լավագույն ռմբարկու կոչումն Օբամեյանգը կիսել է «Լիվերպուլ»-ի հարձակվողներ Մոհամեդ Սալահի և Սադիո Մանեի հետ:
10:10 13.05.2019
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile-Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը մայիսի 12-ին հյուընկալել է «Ռուսաստանի հայերի միության» (ՌՀՄ) նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանին: Ինչպես հայտնեցին Աննա Հակոբյանի գրասենյակից, հանդիպմանը Արա Աբրահամյանը պատմել է մայիսի 12-14-ին Հայաստանում անցկացվող «Ճակատագրերը տարբեր են, հաղթանակը` մեկը» խորագրով համաժողովի մասին: Աննա […]
09:48 13.05.2019
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը կրստեր դստեր հետ լուսանկար է հրապարակել: Հատուկ նրանց համար, ովքեր երեք կամ ավելի դուստր ունեն, նախարարը գրել է. «Երրորդ աղջիկը քառակի երջանկություն է, մտածեցի ասեմ՝ իմանաք»: Ի դեպ, նախարար Արշակյանի ֆեյսբուքյան էջում հաճախ կարելի է հանդիպել հրապարակումներ նրա դուստրերի մասին: Օրինակ՝ կարելի է տեսնել, թե ինչպես է […]
09:30 13.05.2019
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 13-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևանում՝ 10:00-12:00 Մարգարյան 1-ին նրբ. 2 շենքը, 10:30-12:00 Խաղաղ Դոնի փ. 31 շենքի 6-րդ մուտքը, 10:00-16:00 Ամիրյան փ. 10, 12 շենքերը, Մաշտոցի պող. 20 շենքը, Բյուզանդի փ. 45-55 սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, 11:00-15:00 Նոր-Նորքի […]
08:45 13.05.2019
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Գառնի-Երևան» ջրատարի հետ կապված պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 13-ին՝ ժամը 10։00-20։00-ն, կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Նուբարաշեն վարչական շրջանի՝ ամբողջությամբ, Էրեբունի վարչական շրջանի` բացառությամբ` Արին-Բերդի փողոցի և նրբանցքների, Արցախի պողոտայի և Սարի Թաղի, Կենտրոն վարչական շրջանի` Օստրովսկու, Ծատուրյան, Զավարյան փողոցների և նրբանցքների, Ալեք Մանուկյան փող. […]
23:59 12.05.2019
«Խոսքը չէր վերաբերում հակակարկտային կայաններին, խոսքը վերաբերում էր կաթիլային ինտենսիվ այգիներին» – «Հեռանկար»-ի տաղավարում ասել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը՝ անդրադառնալով այն հիշեցմանը, թե դժվարացել է պատասխանել վարչապետի այն հարցին, թե քանի հեկտարի մասին է խոսքը: Գարիկ Սարգսյանն ասել է, որ իր մտքում ունեցել է 40 հա, բայց այնպես է ստացվել, որ արտաբերել է 40 […]
23:30 12.05.2019
Ասվել է, որ մարտին հողատարածքը հաստատվել է, ի՞նչ փուլում է գործընթացը, Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանին «Հեռանկար»-ի տաղավարում հարցրել է հաղորդավար Արամ Աբրահամյանը․ «Ներդրողն ու Դաշտավան համայնքի ղեկավարը պայմանավորվածություն ունեն, խոսքը գնում է մոտ 20 հա հողատարածքի մասին, եղել է համայնքում հանրային լսում: Այս պահին այդ հողակտորը գտնվում է փորձաքննության փուլում, ներկայացված է ԲՆ»: Կոկորդիլոսը սողո՞ւն […]
23:00 12.05.2019
«Հեռանկար»-ի տաղավարում՝ հարցազրույցի ժամանակ, Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը չի հերքել այն հանգամանքը, որ որոշ պաշտոններում նշանակել է իր ազգականներին: «Այո, հիմնականում հայեցողական պաշտոններում են: Ասեմ ավելին՝ էս պահին Արարատի մարզպետարանում ունենք 8 թափուր հաստիքներ՝ վարչության պետեր, բաժնի պետեր, առաջատար մասնագետներ: Եթե ես ցանկանայի իմ բարեկամներով համալրել մարզպետարանի աշխատակազմը, արդեն տևական ժամանակ նման թափուր հաստիքներ մենք […]
22:15 12.05.2019
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է մորաքրոջ հարսի հետ կապված պատմությանը: Հիշեցնենք, որ լուրեր էին տարածվել, թե Ավշարի դպրոցի տնօրենը մարզպետի բարեկամուհին է, հենց դրա համար էլ նշանակվել է: «Այդ պատմությունն ի սկզբանե: Խոսքը գնում է Ավշարի դպրոցի տնօրենի մրցույթում հաղթած անձնավորության մասին, որը բացարձակ կապ չի ունեցել ինձ հետ: Նույնիսկ տասներորդական ազգակցական […]
21:58 12.05.2019
Մայիսի 13-ից 14-ն ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել: Այցի ընթացքում ԱԳ նախարար Մնացականյանը կմասնակցի Արևելյան գործընկերության ԱԳ նախարարների հանդիպմանը և Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված միջոցառումներին: Մայիսի 14-ին ԱԳ նախարարը ելույթներ կունենա Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված Բարձր մակարդակի համաժողովին և «Արևելյան գործընկերության 10-ամյակ. Քաղաքացիական հասարակության տեսակետը» խորագրով […]
18:54 12.05.2019
Գեղեցկուհի Գոհար Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Սիրելի ընկերներ!!!! Երեկվանից բազմաթիվ նամակներ և հեռախոսազանգեր եմ ստանում երեկվա գեցեցկության մրցույթի հետ կապված: Ուզում եմ ասել, որ այդ մրցույթի հետ ԵՍ ԿԱՊ ՉՈՒՆԵՄ!!!! Միսս Տիեզերք Արմենիա և Միսս Աշխարհ Արմենիա մրցույթների լիցենզիաներն արդեն վճարված են և ազգային մրցույթները կկայանան հուլիսի 1-15-ը։ Ինչու՞։ Ոչ թե ինչ-որ մեկին […]
18:45 12.05.2019
Հանրային խորհրդի անդամ, Կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի անդամ Անահիտ Բախշյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է մայրաքաղաքի թաղամասերից մեկի աղբահանության խնդրին։ «Գրողը տանի Սանիթեքին, քաղաքապետարա՛ն, Քանաքեռի Կաթոլիկ եկեղեցու դիմաց կուտակված այս աղբի սարը ե՞րբ եք վերացնելու, վաղուց Երևանն այսքան աղտոտված չի եղել»,-ասված է գրառման մեջ։
16:40 12.05.2019
«Սուպերվարչապետություն կարող է լինել նաև այն դեպքում, երբ ԱԱԾ-ն ու ոստիկանությունը հաշվետու լինեն նաև խորհրդարանին: ԱԱԾ-ն, այնուամենայնիվ, սարսափազդու կառույց չէ, շատ հետաքրքիր կառույց է»,- ասել է «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում: Սուրեն Սահակյանը նշել է, որ ԱԱԾ-ի լիազորություններն օրենքով հստակ սահմանված են, և իր մոտ տպավորություն է, […]
15:35 12.05.2019
Երևանից Օմսկ ուղևորվող միկրոավտոբուսը Ստավրոպոլի երկրամասում՝ Մինվոդի – Կոչուբեյ ավտոճանապարհի 257-րդ կիլոմետրին կողաշրջվել է։ Այս մասին հայտնում է rusarmninfo.ru-ն՝ հղում անելով երկրամասի ԱԻՆ լրատվական կենտրոնին։ Nissan Elgrand-ի վթարը տեղի է ունեցել անիվներից մեկի վնասման հետևանքով։ Մեքենայում եղել է 8 մարդ։ Հաղորդվում է 3 տուժածի մասին։ Նրանք ստացել են թեթև վնասվածքներ։ Բոլոր տուժածները ՀՀ քաղաքացիներ են:
15:15 12.05.2019
Ջերմուկ համայնքի բնակիչները նամակ են հղել ՀՀ կառավարությանը, ՀՀ վարչապետին և Ազգային ժողովին՝ անդրադառնալով Ամուլսարի շահագործմանը: Նամակում նրանք նշում են, որ Ջերմուկ համայնքի պայքարը ոչ թե բնապահպանական է, այլ հանուն բնական և սահմանադրական իրավունքների վերականգնման: Նշվում է նաև, ոև Ոստիկանությանը քրեական գործ է հարուցել Ամուլսարի ճանապարհները շրջափակած ցուցարարների նկատմամբ: «Կարծում ենք՝ գիտակցում եք, որ դատարանի […]
14:31 12.05.2019
«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը խոսել է ՀԴՄ կտրոնների մասին: Նա նշել է, որ ՀԴՄ կտրոն չի տրվում, եթե կա ստվերային շրջանառություն. օրինակ՝ սահմանին մաքսանենգությունը դադարեցնելու դեպքում տնտեսվարողներն իրենք շահագրգռված կլինեն ՀԴՄ-ները ցույց տալ: Նա նաև խոսել է զինվորականների և ուսուցիչների աշխատավարձերի բարձրացման մասին և նշել, որ […]
14:05 12.05.2019
«Մխչյան ֆիշ» ՍՊԸ-ն դատի է տվել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին։ Պետական ռեգիստրի տվյալների համաձայն՝ «Մխչյան ֆիշ» ընկերությունը պատկանում է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի վարորդին՝ Ամբիկ Գևորգյանին։ Պետռեգիստրի բազայից տեղեկացանք նմանատիպ մեկ այլ ընկերության՝ «Մխչյան ֆիշ ֆուդ»-ի մասին, որն էլ գրանցված է Հովիկ Աբրահամյանի եղբոր՝ Հենրիկ Աբրահամյանի անունով։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Հովիկ Աբրահամյանի վարորդին պատկանող «Մխչյան […]
13:47 12.05.2019
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը շնորհավորական ուղերձ է հղել բուժքույրերին՝ մասնագիտական տոնի առթիվ․ «Մայիսի 12-ը բուժքույրերի միջազգային օրն է, որը լավ առիթ է մեկ անգամ ևս գնահատելու բուժաշխատողներին՝ իրենց ամենօրյա ծանր ու պատասխանատու աշխատանքի համար։ Սիրելի բուժքույրեր, ընդունեք իմ ջերմ շնորհավորանքը, կարևոր է Ձեր առաքելությունը՝ գթասրտությունն ու ժպիտը երբեմն շատ ավելին կարող են անել։ Դժվար […]
12:19 12.05.2019
2019թ․ մայիսի 12-ին լրանում է Արցախի, Ադրբեջանի և Հայաստանի միջև հրադարարի ռեժիմի հաստատման 25-ամյակը։ 1994թ. մայիսի 5-ին Արցախի, Ադրբեջանի և Հայաստանի խորհրդարանների ղեկավարների միջև ստորագրված Բիշքեկյան արձանագրությունը ճանապարհ հարթեց ռազմական գործողությունների դադարեցման և դրան հաջորդած 1994 և 1995 թթ. հրադադարի եռակողմ համաձայնագրերի կնքման համար: Հրադադարի հաստատման 25-ամյակի կապակցությամբ մեր խորը գնահատանքն ու երախտագիտությունն ենք վերահաստատում […]
10:27 12.05.2019
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 12-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել են հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհները. Ստեփանավան-Տաշիր-Գոգավան Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն 2018 թ. […]
10:11 12.05.2019
Մայիսի 12-ին լրանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հրադադարի հաստատման 25-ամյակը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս առիթով ուղերձ է հղել։ «Հիմնախնդրի կարգավորմանն առնչվող այս կարևորագույն փաստաթուղթը ստորագրել են Ադրբեջանի պաշտպանության նախարար Մամեդրաֆի Մամեդովը՝ 1994-ի մայիսի 9-ին, ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը՝ մայիսի 10-ին, Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հրամանատար Սամվել Բաբայանը՝ մայիսի 11-ին: Հրադադարի մասին գրավոր համաձայնությունն […]
09:21 12.05.2019
Ամառն ուր որ է՝ կհասնի, իսկ լրահոսը նախազգուշացնող է: Օրերս ձերբակալվեց զբոսաշրջային մի ընկերության աշխատակից. Նա ամրագրումներ էր արել Հայաստանի ու արտերկրի հյուրանոցներում, իբր կազմակերպել նրանց հանգիստը, իսկ իրականում հափշտակել էր խոշոր չափի գումար: Իրավիճակն ավելի մտահոգիչ է դառնում, երբ միջազգային վիճակագրությունն ես թերթում. միայն նախորդ տարի աշխարհում 5000 զբոսաշրջիկ է տուժել խաբեբաներից։ Ինչպես անել, […]
23:32 11.05.2019
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը «Հեռանկար»-ի տաղավարում խոսել է այն մասին, թե ինչքանով կարող է գործարարներին վանել այն հագամանքը, որ մարզերոմ կազմակերպվող տնտեսական համաժողովներն, այսպես ասած, քաղաքական անուն ունեն: Արարատի մարզի դեպքում, օրինակ, այն կոչվել է՝ «Իմ քայլը» հանուն Արարատի մարզի»: «Շուրջ մեկ տարի է, ինչ Արարատի մարզում աշխատում եմ մարզպետի կարգավիճակով: Գործարարների հետ հանդիպման ժամանակ […]
23:06 11.05.2019
Ստեփանավանի անտառտնտեսությունում միայն հունվար-փետրվար ամիսների ընթացքում միևնույն անձանց կողմից շուրջ 100 ծառ է հատվել: Այս մասին տեղեկանում ենք բնապահպանների ու ՀՀ ոստիկանության՝ մայիսի 10-ին բացահայտած դեպքերի լուսաբանման արդյունքում: Թե որքան կոճղ է ավելացել անտառներում այս ընթացքում՝ դժվար է հստակ սահմանել, սակայն, մոտավոր պատկերացում կարելի է կազմել՝ վերջին մեկ ամսվա ընթացքում բնապահպանների ու իրավապահների կողմից հայտնաբերված […]
22:50 11.05.2019
«Այս տարի ես ինձ չեմ պարգևատրել, աշխատավարձն էլ չեմ բարձրացրել», – «Հեռանկար»-ի տաղավարում հայտարարել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը՝ անդրադառնալով պարգևատրումների թեմային. Հաղորդավար Արամ Աբրահամյանը հարցրել է Գարիկ Սարգսյանին, թե որքանով է մարզպետը հաստատում այն հանգամանքը, որ մարդը հետաքրքրվում է իր աշխատավարձով, երբ «ձախ» եկամուտներ չունի: «Միանշանակ, այդպես է: Մենք բոլորին ցույց ենք տալիս, բաց […]
22:34 11.05.2019
«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում անդրադարձել է պարգևատրումներին. «Հեղափոխությունից հետո ես տեսել եմ, թե ինչպես են լավ մասնագետները խուսափում պետական ծառայության անցնել և փաստարկներից մեկը աշխատավարձի ցածր մակարդակն էր: Ես չէի ասի, որ 400 հազար դրամ տալով՝ մենք կոռուպցիայից զերծ ենք պահում մարդկամց: Պետք է կոռուպցիայի դեմ […]
21:55 11.05.2019
Shamshyan.com-ի տեղեկություններով` մայիսի 10-ին ոստիկանության Աշտարակի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Խաչիկ Բադալյանի որոշմամբ՝ Արագածոտնի մարզի «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցի վարչական տարածքում անօրինական գործողություններ կատարելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 308 հոդվածի 1-ին մասի (պաշտոնական լիազորությունները չարաշահելը) հատկանիշներով: Աղբյուրի փոխանցմամբ՝ ապրիլի 23-ին բազմաթիվ քաղաքացիներ ահազանգել էին և իրենց մտահոգությունը հայտնել, որ Արագածոտնի մարզի […]
21:41 11.05.2019
«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը խոսել է ներքաղաքական խնդիրների մասին և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ասուլիսի ընթացքում հնչեցրած այն հայտարարությանը, որ պետական բյուջեի եկամուտները 20 %-ով աճել են. «Մենք այն ժամանակ էլ էինք ասում, որ շարունակելու ենք քաղաքական գործունեությունը: Պետք է խոստովանեմ, որ բյուջեի համեմատական չեմ արել, […]
21:13 11.05.2019
«Ես անկախ հակակոռուպցիոն մարմինը տեսնում եմ որպես սահմանադրական անկախություն ունեցող մարմին: Փորձագիտական մի շարք շրջանակներում ասում են՝ սուպերկառույց է, սակայն եթե դրա վրա տարածենք վերահսկողություն, ապա այդպես չի լինի»,- ասել է «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում: Նա նշել է, որ կողմ է այդ կառույցի ստեղծմանը, սակայն կառույցը […]