Ոչ ազգականին էլեկտրոնային փոստս չեմ վստահի. Արարատի մարզպետը՝ պաշտոններում հարազատներին նշանակելու մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 06 2025
  • $
    383.54
  • RUBLE
    4.89
  • 438.12
WEATHER
+21.09 oC

Ոչ ազգականին էլեկտրոնային փոստս չեմ վստահի. Արարատի մարզպետը՝ պաշտոններում հարազատներին նշանակելու մասին

23:00 12.05.2019

«Հեռանկար»-ի տաղավարում՝ հարցազրույցի ժամանակ, Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը չի հերքել այն հանգամանքը, որ որոշ պաշտոններում նշանակել է իր ազգականներին:

«Այո, հիմնականում հայեցողական պաշտոններում են: Ասեմ ավելին՝ էս պահին Արարատի մարզպետարանում ունենք 8 թափուր հաստիքներ՝ վարչության պետեր, բաժնի պետեր, առաջատար մասնագետներ: Եթե ես ցանկանայի իմ բարեկամներով համալրել մարզպետարանի աշխատակազմը, արդեն տևական ժամանակ նման թափուր հաստիքներ մենք չէինք ունենա: Ինչ վերաբերում է ինձ հետ աշխատող, իմ կողմից վստահելի թիմին, ապա իմ կողմից նշանակված հայեցողական պաշտոնին ունեմ իմ օգնականին, ով իմ հետ ազգակցական կապ ունի: Դա զարմանալու առիթ ամենևին չպետք է տա, քանի որ իմ ազգակականին կամ իմ ընկերոջը, բարեկամին, ես վստահում եմ իմ էլեկտրոնային փոստը, իմ գործերը, օրվա պլանավորումները»,- ասել է Գարիկ Սարգսյանը:

Հարցին՝ ոչ ազգակցական մարդու Դուք էլեկտրոնային փոստը չե՞ք վստահում, մարզպետը պատասխանել է.

«Ոչ, էն մարդուն կվստահեմ, ում հետ ճանապարհ եմ անցել, ում կյանքով գիտեմ, ճանաչում եմ»:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 10.06.2025

SHANTNEWS

47-ամյա տղամարդը կամավոր հանձնել է հրացան և փամփուշտներ

21:56 10.06.2025

47-ամյա տղամարդը կամավոր հանձնել է հրացան և փամփուշտներ

Համայնքային ոստիկանները հետևողականորեն շարունակում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ բացատրական աշխատանքը: Հերթական արդյունքն են գրանցել Նոյեմբերյանի բաժնի համայնքային ոստիկանները։ Ջուջևան գյուղի 47-ամյա բնակիչը հունիսի 6-ին կամավոր հանձնել է մեկփողանի որսորդական ողորկափող հրացան, տարբեր տրամաչափի փամփուշտներ և պայթուցիչի նմանվող դետալ։ Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը։ Կրկին հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը […] ...

Ըմբիշ Մարատ Աճեմյանը ըմբշամարտի ԵԱ-ում 10:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ

21:52 10.06.2025

Ըմբիշ Մարատ Աճեմյանը ըմբշամարտի ԵԱ-ում 10:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ

51 կգ. ըմբիշ Մարատ Աճեմյանը Սկոպիեում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 10:0 հաշվով հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և անցավ եզրափակիչ: Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից: Եզրափակչում է նաև 60 կգ Հայկ Մանուկյանը: ...

Տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը. վարչապետ

21:48 10.06.2025

Տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

25-ամյա երիտասարդը ապօրինի պահվող զենք-զինամթերք է հանձնել Վարդենիսի բաժնում

21:46 10.06.2025

25-ամյա երիտասարդը ապօրինի պահվող զենք-զինամթերք է հանձնել Վարդենիսի բաժնում

Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 6-ին Շատվան գյուղի 25-ամյա բնակիչը կամավոր հանձնել է «ԻԺ» հրազեն, «Ֆ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով, և տարբեր հրազենների 43 փամփուշտ: Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ պապին։ Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ […] ...

Երեք մարզիչ հավակնում է Իտալիայի հավաքականը գլխավորելուն

21:43 10.06.2025

Երեք մարզիչ հավակնում է Իտալիայի հավաքականը գլխավորելուն

Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում Լուչանո Սպալետիին փոխարինելու երեք թեկնածու կա։ Պաշտոնին հավակնում են Ստեֆանո Պիոլին («Ալ Նասր»), Ֆաբիո Կանավարոն ու Կլաուդիո Ռանիերին։ Այս մասին հաղորդում է The Athletic-ը։ ...

BACK_TO_TOP