TIME
Ամսաթիվ
15 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+21.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Վարչապետը մեկնելու է Չինաստան

22:25 08.05.2019

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ վարչապետը տեղեկացրեց, որ առաջիկայում մեկնելու է Չինաստան: Այցը պաշտոնական է, և նախատեսվում են հանդիպումներ  Չինաստանի նախագահի ու վարչապետի հետ: Այդ ընթացքում վարչապետը մասնակցելու է «Ասիական քաղաքակրթություն» ֆորումին: Վարչապետը վստահ է, որ այդ այցը լավ առիթ կդառնա՝ հայ-չինական հարաբերությունները խթանելու համար։

̰
Մարիամ Փաշինյանը Աննա Հակոբյանի հետ տարիների վաղեմության լուսանկար է հրապարակել

22:20 08.05.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, Instagram-ի իր էջում մայրիկի՝ Աննա Հակոբյանի հետ տարիների վաղեմության լուսանկար է հրապարակել։

̰
ԱԻ նախարարը պարգևատրել է վթարված միկրոավտոբուսի ուղևորներին առաջինն օգնության հասած եղբայրներին

22:08 08.05.2019

Մայիսի 8-ին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունեց մայիսի 6-ին Երևանի՝ Ռուբինյանց փողոցում տեղի ունեցած խոշոր ավտոտրանսպորտային վթարի ժամանակ երթուղային տաքսիի ուղևորներին առաջինը օգնության հասած 16-ամյա երկրվորյակ եղբայրներ՝ Սամվել և Ալբերտ Հայրապետյաններին: Նշենք, որ մայիսի 6-ին, ժամը 19:47-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռուբինյանց փողոցում՝ «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել […]

̰
Այսօր էլ բանակում կան յուրացնողներ. Նիկոլ Փաշինյան

21:54 08.05.2019

Վարչապետը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ նաև այն հարցին, թե ինչու են զինվորների ծնողները շարունակում ծանրոցներ ուղարկել: Վարչապետը խնդրին անդրադարձավ խորապես, նշելով, որ կան մեխանիզմների խնդիրներ: «Այդ հարցով ես հրավիրել եմ գլխավոր շտաբի պետին՝ ասելով, որ այսպիսի խնդիր եմ դնում, կարո՞ղ եք լուծել խնդիրը: Ասել են` խնդիր չկա, կլուծենք: Դրանից մի 10 օր հետո […]

̰
Ես Ռոբերտ Քոչարյանի գործով չեմ հետաքրքրվում. Նիկոլ Փաշինյան

21:35 08.05.2019

ՀՀ Սահմանադրական դատարանը, քննության առնելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 2-րդ մասի վերաբերյալ, որոշել է, որ ՀՀ վճռաբեկ դատարանը գործն ըստ էության չլուծող դատական ակտերի վերաբերյալ կայացրել է վերջնական դատական ակտ, և հենց այդ մեկնաբանությամբ նորմը համապատասխանում է ՀՀ Սահմանադրության պահանջներին: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ […]

̰
Դատարանը մասնակի բավարարել է Արմեն Գևորգյանի գույքի վրա կալանք դնելու որոշման դեմ նրա պաշտպանների բողոքը․ Armtimes.com

21:28 08.05.2019

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրը, դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ, մասնակի բավարարել է նախկին փոխվարչապետ, Մարտի 1-ի գործով մեղադրյալ Արմեն Գևորգյանի գույքի վրա կալանք դնելու որոշման դեմ նրա պաշտպանների բողոքը: Այս մասին տեղեկացնում է Armtimes.com-ը: Ըստ դատարանի որոշման՝ Գևորգյանի գույքի վրա կալանք դնելը խախտել է նրա իրավունքը, սակայն վարույթն իրականացնող մարմնին չպարտավորեցրեց վերացնել խախտումը: […]

̰
Համայնքների խոշորացումը պետք է լինի միայն այդ համայնքների բնակիչների համաձայնությամբ. վարչապետ

21:14 08.05.2019

Այսօր վարչապետը պաշտոնավարման 1 տարվա հետ կապված ասուլիս էր տալիս: Ասուլիսի ընթացքում հարց բարձրացվեց նաև Հայաստանում ապրող փոքրամասնությունների ու նրանց համայնքների խոշորացման ընթացակարգի մասին: Հիշեցնենք, որ Արագածի տարաշաշրջանում 20 համայնքից 11 -ը եզդիական է, որոնք  միավորվել են մեկ՝ Ալագյազ համայնքի շուրջ: Նույնը սպասվում է Թալինում և Աշտարակում: Թալինում այսօր կա եզդիական 8 համայնք: Վարչապետը վստահեցրեց, […]

̰
Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ի առավոտյան կմեկնի Արցախ

20:47 08.05.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ,  մայիսի 9-ի առավոտյան կմեկնի Արցախ մայիսյան եռատոնին՝ Շուշիի ազատագրման օրվան, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կազմավորման և Հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով: Այս մասին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

̰
Ջրահովիտի համայնքապետարանում ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների առթիվ ՀՀ դատախազությունը քրեական գործ է հարուցել

20:39 08.05.2019

ՀՀ Արարատի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ մարզի Ջրահովիտ համայնքապետարանում ենթադրաբար պաշտոնեական դիրքի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն և պաշտոնեական կեղծիք կատարելու փաստի առթիվ: Այս մասին տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից։ «ՀՀ ոստիկանության ԿՀԴՊԳ վարչությունից ստացված տվյալների, ինչպես նաև համայնքի մի քանի բնակիչների հաղորդումների հիման վրա ՀՀ ոստիկանության Մասիսի բաժնում նախապատրաստված նյութերով պարզվել է, […]

̰
Հայաստանի գավաթի եզրափակիչ. ուղիղ հեռարձակում

20:13 08.05.2019

Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակչում մրցում են Վանաձորի «Լոռին» և Երևանի «Ալաշկերտը»։  Խաղը ընթանում է Երևանի «Բանանց» մարզադաշտում։ Հանդիպման ուղիղ հեռարձակումը ներկայացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։ Առաջին խաղակեսից հետո հաշիվը բացված չէ:

̰
Նազենի Ղարիբյանն այցելել է Թբիլիսիի հայ մշակույթի ու հոգևոր կենտրոններ

19:51 08.05.2019

Թբիլիսի կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը մայիսի 7-ին այցելել է Խոջիվանքի պանթեոն, Հավլաբարի Սբ. Էջմիածին և Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցիներ, «Հայարտուն» կենտրոն: Մշակույթի նախարարությունից հայտնում են, որ «Հովհաննես Թումանյանի տուն» կենտրոնում Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամբ հանդիպում ունեցավ թբիլիսահայ կառույցների ղեկավարների և մտավորականների հետ: Նազենի […]

̰
«Շիրակ» գերեզմանատանը ծաղիկներ են խոնարհել Արցախյան ազատամարտի զոհերի շիրիմներին

19:44 08.05.2019

Այսօր՝  մայիսի 8-ին, Շիրակի մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչները, երկրապահ կամավորներն այցելել են «Շիրակ» գերեզմանատուն, ծաղիկներ խոնարհել, խնկարկել Արցախյան ազատամարտի զոհերի շիրիմներին: Այստեղ են ամփոփված 90-ականներին Արցախյան պատերազմում և Շուշիի ազատագրության համար զոհված շիրակցիներին: Այսօր, երբ նշվում է Երկրապահի օրը, բոլոր զինակից ընկերների համար պատերազմով անցած ուղին հպարտությամբ հիշելու առիթ է: «Կումայրի» ջոկատի տղաներն էին, […]

̰
Քանի դեռ ունենք անհրաժեշտություն սատարել Արցախին, մենք այլ ընտրություն չունենք. Անուշ Բեղլոյանը՝ արտաքին քաղաքականության մասին

19:30 08.05.2019

«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Անուշ Բեղլոյանը խոսել է արտաքին հարաբերությունների հանձնաժողովի աշխատանքի մասին: «Քանի դեռ ունենք անհրաժեշտություն սատարել Արցախին և մասնակցում ենք Արցախյան կարգավորման գործընթացին, մենք այլ ընտրություն չունենք: Ինչպես խորհրդային ժամանակ ասում էր բարձրաստիճան պաշտոնյան պարոն Միկոյանը՝ պետք է կաթիլների միջով քայլել: Մենք պետք է հասկանանք, որ իրավունք […]

̰
Երկու դատավորի նկատմամբ կարգապա­հական վա­րույթ է հարուցվել

19:25 08.05.2019

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատա­­վորներ Նելլի Բաղդասարյանի և Հարություն Մանուկյանի նկատմամբ կարգապա­հական վա­րույթ է հարուցվել ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնա­ժողովի 2019 թ. փետրվարի 11-ի որոշումներով: Ինչպես  տեղեկանում ենք ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից, կարգապահական վա­րույթ հարուցելու առիթ է հանդիսացել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […]

̰
Հարուցվել է քրգործ 123 մլրդ դրամ վնասի ֆիքսմամբ. դատախազը՝ «Հյուսիս-հարավի» ծրագրերի մասին

19:14 08.05.2019

«Տեղյակ եմ, որ դատախազությունը ավելի քան 20 մլրդ դրամի գործ է հարուցել «Հյուսիս-հարավի» հետ կապված: Կուզեմ իմանալ` ինչ ընդհանրական տեղեկություններ կարող եք տալ»,- այս մասին ԱԺ-ում գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հարց է ուղղել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը: Արթուր Դավթյանը նշեց, որ խորը ուսումնասիրությունների արդյունքում նրանց հաջողվել է «Հյուսիս-հարավ» ամբողջ ծրագրի իրականացման որոշակի […]

̰
Ո՞ր ուսուցիչների աշխատավարձերն են բարձրանալու. պարզաբանում ԱԺ-ում

19:02 08.05.2019

Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԼՀԿ պատգամավոր Մանե Թանդիլյանն ասաց, որ թեև հայտարարվում է, որ հանրակրթական դպրոցների ուսուցիչների աշխատավարձերը բարձրացվելու են, բայց ԿԳՆ ենթակայության տակ են միայն ավագ դպրոցները, իսկ հիմնականները մարզպետարանների ենթակայության տակ են, և ֆինանսավորումն իրականացվում է աշակերտների թվի համամասնությամբ։ Թանդիլյանը ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին հարցրեց՝ ի՞նչ մեխանիզմ են աշխատեցնելու, որ բոլորի […]

̰
Ինչո՞ւ Հայաստանի ղեկավարը չի մասնակցել Չինաստանում անցկացված կարևոր ժողովին․ Փաշինյանը պարզաբանեց

18:48 08.05.2019

Չինաստանից Եվրոպա «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» կամ որ նույնն է՝ Մետաքսի ճանապարհ ծրագրի քննարկման համար օրերս Պեկինում անցկացվել է միջազգային երկրորդ խորհրդաժողովը, որին մասնակցել են Հայաստանի հարևան երկրների, ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարներ, բայց այնտեղ չի եղել Հայաստանի վարչապետը։ Այս ամենը պատմելուց հետո ԱԺ-ում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը վարչապետ Նիկոլ […]

̰
Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Արցախ

18:46 08.05.2019

Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձի միջոցառումներին մասնակցելու նպատակով Ազգային ժողովի պատվիրակությունը` ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ, մայիսի 8-ին կմեկնի Ստեփանակերտ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից։

̰
Վարչապետին տեղեկացրել եմ քրգործի հետ կապված իմ անմեղության մասին. Սանասարյան

18:43 08.05.2019

ՊՎԾ ղեկավար Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այսօրվա ասուլիսում հնչեցված հայտարարություններից մեկին: «Այսօր լսեցի վարչապետ Փաշինյանի ասուլիսի՝ ինձ վերաբերող հարցուպատասխանը, և քանի որ լրագրողներն էլ են վարչապետի պատասխանին առնչվող հարց ուղղում ինձ, խնդրում եմ՝ սա ընդունեք որպես պատասխան և այլևս հարցեր չտաք այս մասին։ Այո´, ես վարչապետին […]

̰
Գյումրիի տնակային ավաններում ապրող քաղաքացիները վարչապետին նամակներ են փոխանցել

18:42 08.05.2019

Վարչապետը նշեց, որ Գյումրի կատարած իր վերջին այցի ժամանակ տնակային ավաններում ապրող քաղաքացիներ իրեն նամակներ էին փոխանցել՝ կապված տնակների հետ: Վարչապետը հետաքրքրվել է այդ քաղաքացիների կեցության հարցերով և պարզել, որ այդ քաղաքացիների մեծ մասի նկատմամբ, ըստ պաշտոնական տվյալների, պետությունը չունի որևէ պարտավորություն: «Օրինակ` կա ընտանիք, որին բնակարան է հատկացվել, բայց ինչ-ինչ հանգամանքների պատճառով այդ ընտանիքը […]

̰
Առաջարկ եք անում, ընդունում եմ, ասում եք՝ չէ. Փաշինյանը` ընդդիմությանը

18:35 08.05.2019

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանը, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նախ նշեց՝ հայտնի փաստ է՝ ինչպես է ինքը վերաբերվում Նիկոլ Փաշինյանին և նրա գործունեությանը: Ուրիխանյանն ասաց՝ իր վերաբերմունքը շեշտում է, որ հարցն ընկալվի որպես այսօր Փաշինյանի իշխանության և կառավարության կողմից առավել արդյունավետ կառավարում իրականացնելու համար աջակցության հերթական առաջարկ: «Ես Ձեզ […]

̰
Կոնստանտին Օրբելյանի նշանակումը եղել է ապօրինի. վարչապետ

18:32 08.05.2019

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ հարց է բարձրացվել նաև Օպերայի շուրջ ծագած խնդրի մասին: Փաշինյանը տեղեկացրեց, որ Օպերայի աշխատակիցների գրությունն ուղարկել է արդարադատության նախարարություն՝ իրավական քննության: Ի դեպ, արդարադատության նախարարությունը մշակույթի նախարարության փաստարկների մի մասը ընդունել է, մի մասը` ոչ: «Զուտ իրավական եզրակացությունն այն է, որ Օրբելյանի նշանակումը եղել է ապօրինի: Հիմնավորումն էլ այն է, որ […]

̰
Ես պե՞տք է գործից ազատեմ նրանց, ովքեր ինձ հետ քայլել են. Փաշինյան

18:15 08.05.2019

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ վարչապետին հարց ուղղվեց կադրային քաղաքականության և ընտրության չափանիշների մասին: «Ես պե՞տք է գործից ազատեմ նրանց, ովքեր ինձ հետ քայլել են, գործից ազատեմ նրանց, ովքեր չեն քայլել, գործից ազատեմ նրանց, ովքեր երիտասարդ են և գործից  ազատեմ նրանց, ովքեր տարիքո՞վ են: Հաճախ մեծ աղմուկ կա, տակը ուզում ես հասկանաս ինչ կա, նայում […]

̰
Արմեն Սարգսյանը հյուրընկալել է մի խումբ վետերանների

17:54 08.05.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Հայրենական մեծ պատերազմի մի խումբ վետերանների: Կարևորելով շուրջ 75 տարի առաջ ֆաշիզմի դեմ տարած հաղթանակը և վետերաններին շնորհավորելով այդ մեծ տոնի առթիվ՝ Հանրապետության նախագահն ասել է, որ հաղթանակն ու այն կերտողներին հիշելը բոլորիս պարտքն է: «Առանց հիշողության որևէ ազգ չի կարող ապրել, առանց հիշողության որևէ պետություն չի կարող […]

̰
Դժվար էր հավատալ, որ նման բան հնարավոր էր. Փաշինյանը՝ ԱԱԾ-ից փաստաթղթերի «անհետանալու» մասին

17:48 08.05.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր լրատվամիջոցների հետ հանդիպմանը հայտարարել էր, որ նախորդ իշխանությունների օրոք ԱԱԾ-ից փաստաթղթեր են ոչնչացվել: ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետին հարց ուղղվեց՝ ե՞րբ է պարզել, որ այդ փաստաթղթերը ոչնչացվել են և ինչո՞ւ քրգործ հարուցված չէ մինչ այժմ: «Կոնկրետ օրով չեմ կարող ասել, բայց նախորդ տարի ենք հայտնաբերել, սկսվել է ուսումնասիրության գործընթացը: Մենք մտածում […]

̰
Ունենք այս պահին հարուցված քրգործ. դատախազը՝ մանկապարտեզների սեփականաշնորհման դեպքերի մասին

17:34 08.05.2019

ԱԺ-ում դատախազ Արթուր Դավթյանին ԼՀԿ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հարց է ուղղել մանկապարտեզների սեփականաշնորհման վերաբերյալ ԶԼՄ-ներից մեկի հետաքննության մասին: «Մենք արդյո՞ք չպետք է պետական շահերի պաշտպանության շրջանակներում էդ գույքի սեփականաշնորհման հիմքերն ուսումնասիրելով, գույքը քրեական գործի շրջանակներով հետ վերադարձնենք»,- հարցրել է Մարուքյանը և հավելել, որ հանրապետությունում կան մանկապարտեզներ, որոնք դարձել են հյուրանոց, ռեստորան: Ի պատասխան` դատախազը […]

̰
Հափշտակություն և յուրացում. տուրիստական կազմակերպության ներկայացուցիչը կալանավորվել է

17:31 08.05.2019

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով կատարված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են տուրիստական ընկերության ներկայացուցչի կողմից խարդախության եղանակով ուրիշի գույքը հափշտակելու և յուրացնելու դեպքերի մի շարք հանգամանքներ: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել: Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Երևանի բնակչուհին՝ […]

̰
Ո՞ր օրենքով եք առաջնորդվել, երբ սկսել եք զբաղվել քրգործերի ընդդատության հարցով. Մարուքյանը՝ Փաշինյանին

17:21 08.05.2019

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հարց ուղղեց ասուլիսում հնչած թեմաներից մեկով: Նա հիշեցրեց՝ Փաշինյանն ասել է, որ ԱԱԾ տնօրենը եկել է և ասել՝ ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի քրգործը տան ՀՔԾ-ին, քանի որ իրենց հասցեին մեղադրանքներ են հնչում: «Ո՞ր օրենքով եք առաջնորդվել, երբ Դուք եք սկսել […]

̰
Երբ Ղարաբաղի հարցի հետ կապված թղթերը կարդում էի, մտածում էի, որ արժի հրապարակել. Փաշինյան

17:14 08.05.2019

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ վարչապետ ընտրվելուց հետո առաջին քայլը եղել է Արցախի հետ կապված բոլոր թղթերին ծանոթանալը: «Երբ այդ թղթերը կարդում էի, մտածում էի արժի սրանք հրապարակել, բայց կան իրավական խնդիրներ: Ես կուզեմ հրապարակել, բայց դա նուրբ հարց է, քանի որ դա միայն մեր սեփականությունը չէ, այլ բանակցողների, միջնորդների, Մինսկի […]

̰
Պաշտոնապես հայտարարում եմ՝ «Լուսավոր Հայաստանն» ահաբեկչական խմբավորման չի աջակցում

17:12 08.05.2019

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը մայիսի 8-ին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ դիմեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հիշեցնելով. կառավարության վերջին նիստի ժամանակ վարչապետն իրենց մեղադրել է ահաբեկչական կազմակերպության աջակցելու մեջ, դա լուսաբանվել է մամուլում: «Պահանջում ենք հերքում: Դուք այդ օրենքը կամ չեք հիշում, կամ Ձեզ վատ են զեկուցել»,- ասաց նա: Վարչապետն արձագանքեց. «Որ ասում եք՝ […]

̰
BACK_TO_TOP