18:35 08.05.2019
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանը, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նախ նշեց՝ հայտնի փաստ է՝ ինչպես է ինքը վերաբերվում Նիկոլ Փաշինյանին և նրա գործունեությանը: Ուրիխանյանն ասաց՝ իր վերաբերմունքը շեշտում է, որ հարցն ընկալվի որպես այսօր Փաշինյանի իշխանության և կառավարության կողմից առավել արդյունավետ կառավարում իրականացնելու համար աջակցության հերթական առաջարկ:
«Ես Ձեզ ճանաչում եմ որպես մարդու, ով հետևողական է լինում իր խոսոտումներում, փորձում իրականացնել դա, եթե նույնիսկ դա լինում է անհնարին: Դուք ասում էիք, որ երկրում վերահսկողական մարմինները, լինեն՝ ԱԺ կառույցներ, թե կառավարությանն առընթեր ծառայություններ, թե երկրի գլխավոր վերահսկողական կառույցը, պիտի լինեն ընդդիմության տնօրինման, իրավասության տակ: Ես հարցովս առաջարկ եմ ուղղում, նետում այն դաշտ՝ քննարկման: Ձեզ շատ բան դուր չի գալիս կառավարման մեջ, շատ բան էլ մեզ ու ժողովրդին դուր չի գալիս, եկեք ընդդիմությանը հնարավորություն տրամադրենք՝ ոչ թե մասնակցելու, այլ ղեկավարելու վերահսկողական կառույցները»,- ասաց նա:
Փաշինյանն արձագանքեց, որ ոչ մի պատճառ չի տեսնում այդ հարցն ավելի մանրամասն չքննարկելու համար: Նա նշեց՝ պատրաստ է այդպիսի քննարկման, ուստի ոչ մի պատճառ չի տեսնում, թե ինչու պիտի չցանկանան այդպիսի բան: Վարչապետն ասաց, որ այստեղ խնդիրը մեխանիզմների՝ ճշգրիտ լինելու մեջ է:
«Պետք է հասկանանք՝ ինչ մեխանիզմով, կամ ընդդիմություն ասելով՝ ո՞ւմ նկատի ունեք: Այսօր կա ընդդիմադիր երկու խմբակցություն, վաղը կարող է լինել երեք, չորս խմբակցություն: Ասեմ՝ ինձ համար հասկանալի չէ, որ, օրինակ, դուք առաջարկ եք անում, ես ընդունում եմ, հետո պարզվում է՝ այնքան էլ պատրաստ չեք ՏՄՊՊՀ անդամության համար թեկնածուներ առաջարկել: Այսինքն՝ դուք առաջարկ եք անում, ես ընդունում եմ, հետո ասում եք՝ չէ, թեկնածու չենք առաջադրում, երկրորդ առաջարկն եք անում: Կարո՞ղ է հիմա սա ասեմ՝ ընդունում եմ, որ ասեք՝ չէ»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետը հույս հայտնեց, որ ընդդիմության նպատակը չէ «մերժվող» առաջարկներ ներկայացնելը, որ հետո ասեն՝ «չէ որ չէ, այ, տեսեք՝ ընդդիմության հետ չեն աշխատում», ապա հետաքրքրվեց՝ ՀԾԿՀ և ՏՄՊՊՀ անդամի թեկնածուներ ինչո՞ւ չեն ներկայացնում: Նա վստահեցրեց՝ եթե երկու խմբակցությունները միասնական թեկնածու ներկայացնեն, ինքն առանց քննարկման նրան կներկայացնի իբրև անդամ:
13:07 20.06.2025
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵրևանում հունիսի 20-ի ցերեկը, 24-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 21-23-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Մարզերում հունիսի 20-ի ցերեկը, 24-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 21-23-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, […] ...
12:59 20.06.2025
Գունկոն հեռացել է «Ուրարտուից» և գլխավորել Տուլայի «Արսենալը»Դմիտրի Գունկոն լքել է «Ուրարտուի» գլխավոր մարզչի պաշտոնը։ Նա «Ուրարտուն» մարզում էր 2022 թ. հունիսից։ Ակումբը նրա գլխավորությամբ 119 խաղում 66 հաղթանակ է տարել, գրանցել 22 ոչ-ոքի, կրել 31 պարտություն, դարձել Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր։ 49-ամյա մասնագետը այժմ գլխավորել է Տուլայի «Արսենալը»։ Կողմերը պայմանագիր են ստորագրել, որի մանրամասները չեն հաղորդվում։ «Արսենալը» հանդես է գալիս Ռուսաստանի […] ...
12:51 20.06.2025
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի ուղղությամբՀունիսի 20-ին՝ ժամը 08:00-09:00-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն։ Տուժածներ չկան: Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Ներքին Հանդի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։ ...
12:47 20.06.2025
Օվերչուկ. Հայաստանի եվրաինտեգրումը խոչընդոտում է նրա համագործակցությունը ԵԱՏՄ-ի հետՀայաստանի մերձեցումը Եվրամիության (ԵՄ) երկրների հետ բացասաբար է անդրադառնում Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ նրա համագործակցության վրա, Ռուսաստանը ուշադիր հետևում է իրավիճակին և գնահատում ռիսկերը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումում (ՍՄՏՀ): «Մենք չենք կարող անտեսել և չմտածել այս հարցերի մասին։ Մենք մտածում ենք այս մասին և գնահատում […] ...
12:40 20.06.2025
Նիկոլ Փաշինյանը ժամանել է ԹուրքիաՎարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա: Ստամբուլի միջազգային օդանավակայանում վարչապետին դիմավորել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Բերրիս Էքինջին: Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Երեկոյան կկայանա վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: ...
12:32 20.06.2025
Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի անդամների հետ քննարկվել են համագործակցության խորացմանը վերաբերՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահ Գիորգի Գաբունիայի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեն։ Ողջունելով պատվիրակության անդամներին՝ նախարարը կարևորել է Հայաստան-Վրաստան պատմականորեն ձևավորված բարեկամական համագործակցությունը։ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացման համար անհրաժեշտ է […] ...