TIME
Ամսաթիվ
19 06 2025
  • $
    384.81
  • RUBLE
    4.91
  • 441.42
WEATHER
+29.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Քաղաքացու օրվան նվիրված ի՞նչ միջոցառումներ են սպասվում վաղը Երևանում

12:32 26.04.2019

Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների օրակարգը: Հիշեցնենք, որ Քաղաքացու օրը կառավարության որոշմամբ նշվելու է ապրիլի վերջին շաբաթ օրը, այսինքն՝ այս տարի այն կտոնեն վաղը՝ ապրիլի 27-ին: Ըստ այդմ, Երևանում նախատեսվում են տասնյակ գիտական, ուսուցողական, մարզական, մշակութային և այլ միջոցառումներ: Ստորև՝ առավել մանրամասն. ✅ 10:00 – 11:00 Ծառատունկ՝ Կանաչ Երևան ? Հասցե՝ Մարտիրոս […]

̰
Մեզանից յուրաքանչյուրն առաջին հերթին մտածում է սահմանի մասին. Նիկոլ Փաշինյան

12:19 26.04.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ելույթ ունենալով սահմանապահ զորքերի տոնական միջոցառման ժամանակ, նախ շնորհավորեց տոնի կապակցությամբ: «Սահմանն ամենախորհրդավոր երևույթներից մեկն է, որ կարող է գոյություն ունենալ կամ գոյություն ունի: Ընդամենը մի գիծ, որից թեկուզ մեկ մետր այն կողմ, գտնվում ես տնից հեռու, որից մեկ մետր այս կողմ զգում ես, ինչպես տանը: Հայաստանի Հանրապետություն ասելով՝ առաջին հերթին […]

̰
Ռուսական «Առաջին ալիքի» հատուկ անդրադարձը «Ձայնը. երեխաներ» շոուի եզրափակչում հայտնված Միշա Գրիգորյանի առօրյային

12:12 26.04.2019

Ռուսական «Ձայնը. երեխաներ» շոուի ստեփանակերտցի մասնակից 11-ամյա Միշա Գրիգորյանը, ով իր հզոր ձայնով հիացրել էր ժյուրիին ու անցել եզրափակիչ փուլ, «Առաջին ալիքով» պատմել է իր մասին: Հեռուստաալիքը հայ մասնակցի մասին պատմող հատուկ ռեպորտաժ է պատրաստել, որտեղ Միշա Գրիգորյանն ու իր մայրը ներկայացնում են տղայի ծննդավայրը, հայրենիքը, առօրյան ու հետաքրքրությունները: Տեսանյութում ներկայանալով՝ Միշան ասում է. «Ես […]

̰
Մեր երկրի սահմանների հսկողությունն այսօր ամուր է և հուսալի. Արթուր Վանեցյան

12:01 26.04.2019

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը Սահմանապահ զորքերի տոնի առթիվ կազմակերպված միջոցառման ժամանակ նշեց՝ մասնագիտական տոնի օրը շատ լավ առիթ է՝ գնահատանքի խոսքեր ասելու և շնորհակալություն հայտնելու անձնվեր ծառայության համար: Նա երախտիքի խոսք հայտնեց նաև բոլոր նրանց, ովքեր համագործակցում են սահմանապահների հետ՝ ուս-ուսի ծառայելով մեկ նպատակին, ապա մասնավորեցրեց՝ խոսքը ՌԴ գործընկերների մասին է, ՀՀ զինված ուժերի, […]

̰
Երևանյան թեքահարթակները կամիկաձեների համար են. Նաիրա Զոհրաբյանն անվասայլակով անձամբ է դրանք փորձարկում

11:54 26.04.2019

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված թեքահարթակների խնդրին: Պատգամավորը, մասնավորապես, գրել է «Երևանյան թեքահարթակները կամիկաձեների համար են. Ինձ էին դիմել հատուկ կարիքներ ունեցող անձանց` հաշմանդամների խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպություններ, բողոքելով, որ երևանյան թեքահարթակների զգալի մասը սխալ անկյամբ, սխալ թեքությամբ են սարքված և հաշմանդամների […]

̰
Հայ տղայի կատարումը հիացրել է գերմանական The Voice Kids-ի հանդիսատեսին

11:48 26.04.2019

Ծագումով հայ 11-ամյա Դավիթ Նիկալյանը ելույթ է ունեցել գերմանական հեռուստատեսությամբ հեռարձակվող The Voice Kids երաժշտական մրցույթի եզրափակչում: Տղան կատարել է ամերիկացի երգչուհի Լորեն Օլրեդի «Never Enough» կոմպոզիցիան «Մեծագույն շոումեն» մյուզիքլից: Դավիթի կատարումը հիացրել է հանդիսատեսներին, որոնք վանկարկել են «Բրավո´»: The Voice Kids 2019-ի հաղթող են ճանաչվել Mimi & Josefin քույրերը:  

̰
Սահմանապահ զորքերի տոնական միջոցառումը շարունակվեց հանդիսավոր երթով

11:40 26.04.2019

Սահմանապահ զորքերի օրվան նվիրված տոնական միջոցառումը, որին ներկա է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, շարունակվեց հանդիսավոր երթով և ցուցադրական վարժանքով: Այն դիտում են ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

̰
Հայաստանի և մյուս գործընկերների հետ միությունը կառուցվում է ինքնիշխանության սկզբունքների հիման վրա. Պուտին

11:37 26.04.2019

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցել է Պեկինում կայացած «Մեկ գոտի, մեկ ճանապարհ»  միջազգային ֆորումին և հանդես է եկել ելույթով:  Պուտինը նշել է, որ չնայած նախկին պատերազմներին ու ներկայիս կոնֆլիկտներին` շատ երկրներ եվրասիական տարածքում կարողացել են արդյունավետ համագործակցության ուղիներ գտնել: Որպես օրինակ Պուտինը նշել է ԵԱՏՄ-ն: «ՌԴ-ն շահագրգռված է եվրասիական բոլոր գործընկերների հետ ակտիվ համագործակցությամբ, որը […]

̰
ԱԳՆ-ում հրավիրվել է ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ կիրարկման ճանապարհային քարտեզի նախագծին առնչվող հարցերի շուրջ քննարկում

11:32 26.04.2019

Ապրիլի 25-ին ՀՀ ԱԳՆ-ում կայացավ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) կիրարկման ճանապարհային քարտեզի նախագծի՝ հարկմանը, շրջակա միջավայրին, կլիմայի փոփոխությանն առնչվող գործողություններին և գյուղական համայնքների զարգացմանը, սպառողների պաշտպանությանն առնչվող հարցերի շուրջ կառավարություն-քաղաքացիական հասարակություն քննարկումը։ Քննարկմանը մասնակցում էին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը, բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Իրինա Ղափլանյանը, ֆինանսների նախարարի տեղակալ Արման […]

̰
Մեր երկիրը կանացի խնամքի կարիք ունի. Նիկոլ Փաշինյան

11:28 26.04.2019

Ասօր ընթանում է «Կին ձեռներեցների համաշխարհային ասոցիացիայի» (FCEM) միջազգային համաժողովի բացումը: Այս համաժողովին, որ կազմակերպվում է Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի և ՀՀ կին ձեռներեցների ցանցի կողմից, մասնակցում են FCEM նախագահներ և պատվիրակություններ տարբեր երկրներից, Հայաստանը ներկայացնող կին ձեռներեցներ, պետական և միջազգային կառույցների ներկայացուցիչներ լրատվամիջոցներ: Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վերջինս նշեց՝ Հայաստանում […]

̰
Նյու Դելիում Հայոց ցեղասպանության թեմայով համաժողով է հրավիրվել

11:26 26.04.2019

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ ապրիլի 24-ին Հնդկաստանի առաջատար Ջավահառլալ Ներուի անվան համալսարանում տեղի  է ունեցել Հայոց ցեղասպանության թեմայով համաժողով, որը կրում էր «Հիշողության քաղաքականությունը Հայաստանում» խորագիրը։ Համաժողովին մասնակցում էին Ներուի անվան համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության, Դելիի մտավորականության, տեղի հայ համայնքի, ինչպես նաև Հնդկաստանում ՀՀ դեսպանության ներկայացուցիչներ։ Համաժողովը բացել և Հայոց ցեղասպանության թեմայով ելույթ […]

̰
Մենք հույս ունենք իրականություն դարձնել «այլևս երբեք»-ը. Նադյա Մուրադ

11:13 26.04.2019

Եզդի ակտիվիստ և իրավապաշտպան Նադյա Մուրադը Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ գրառում է կատարել իր թվիթերյան էջում: Նա կարծում է, որ դեռևս հույս կա իրականություն դարձնելու «այլևս երբեք»-ը: «Ճանաչելով և հիշելով անցյալի ու շարունակվող ցեղասպանությունները՝ մենք հույս ունենք իրականություն դարձնել «այլևս երբեք»-ը»»,- գրել է նա: Yesterday marked the commemoration of the 1915 #ArmenianGenocide. By acknowledging […]

̰
Վարչապետն այցելել է ԱԱԾ սահմանապահ զորքերի վարչական համալիր

11:06 26.04.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ԱԱԾ սահմանապահ զորքերի վարչական համալիր: Այսօր սահմանապահ զորքերի օրն է: Այնտեղ տոնական միջոցառում է, շքերթ, ցուցադրական վարժություններ: Ներկա են ԱԱԾ պետ Արթուր Դավթյանը, ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

̰
Ապրիլի 25-26-ը բացահայտվել է հանցագործության 65 դեպք

10:58 26.04.2019

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 25-26- ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 65 դեպք, այդ թվում՝ 5-ը նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 11, անձնական ունեցվածքի գողության, խարդախության և յուրացման կամ վատնման 8-ական, ծեծի 5, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 3, բնակարանային գողության ու խուլիգանության 2-ական, անձի առևանգման, շորթման, ավտոմեքենա փախցնելու, թմրամիջոցի հայտնաբերման, […]

̰
Հովհաննես Հարությունյանը նշանակվել է առողջապահության նախարարի տեղակալ

10:47 26.04.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Հովհաննես Հարությունյանը նշանակվել է առողջապահության նախարարի տեղակալ. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հովհաննես Հարությունյանին նշանակել առողջապահության նախարարի տեղակալ»,- ասված է վարչապետի որոշման մեջ:

̰
Մեղադրանք է առաջադրվել համագյուղացուն ծանր մարմնական վնաս պատճառելու համար

10:18 26.04.2019

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում ավարտվել է Քասախ համայնքում հարևանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել Լիբանանի Հանրապետության՝ 1998թ. ծնված քաղաքացուն: Մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2018թ. դեկտեմբերի 31-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, ավտոմեքենան հարևանի տան դռան դիմաց կայանելու շուրջ վիճաբանություն է […]

̰
Այսօրվանից ցրտահարության վտանգը կարող ենք համարել ավարտված․ Գագիկ Սուրենյան

10:11 26.04.2019

«Քանի որ վերջին օրերին մեզ վրա հասած ցրտերը արդեն անցյալում են և օդի ջերմաստիճանը սկսել է ինտենսիվ բարձրանալ, կարող ենք ֆիքսել կարևոր մի փաստ, որ հանրապետության հովտային և նախալեռնային գոտում այս տարի ցրտահարություն չեղավ։ Բացառություն կազմեց Գորիսի հատվածը, որտեղ վերջին 3-4 օրերին գրանցվեցին բացասական ջերմաստիճաններ։ Այսօրվանից ցրտահարության վտանգը կարող ենք համարել ավարտված, քանի որ առաջիկա […]

̰
Արայիկ Հարությունյանը հանդիպել է Ժորժ Կեպենեկյանի հետ

10:07 26.04.2019

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Լիոնի քաղաքապետի առաջին տեղակալ Ժորժ Կեպենեկյանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը: Ողջունելով հյուրերին` նախարար Արայիկ Հարությունյանը կարևորել է կրթության և գիտության ոլորտում հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացումն ու նոր նպատակների սահմանումը: Նախարարն ընդգծել է, որ ՀՀ կառավարության նոր […]

̰
Կանխվել է արգելված իրերի մուտքը քրեակատարողական հիմնարկներ

09:51 26.04.2019

2019 թվականի ապրիլի 12-20-ն ընկած ժամանակահատվածում քրեակատարողական հիմնարկների աշխատակիցների կողմից հայտնաբերվել և կանխվել է մի շարք արգելված իրերի մուտքը ՔԿՀ-ներ: Մասնավորապես՝ Ապրիլի 20-ին՝ ժամը 09։15-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից 2009թ. դեկտեմբերի 26-ից միջազգային հետախուզման մեջ գտնվող Լիբերիայի Հանրապետության և Շվեդիայի Թագավորության քաղաքացի Ֆրանսիզ  Ռ-ն հայտնաբերվել և տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ, […]

̰
Երևանում վարչապետի մասնակցությամբ ընթանում է մտավոր սեփականության թեմայով համաժողով

09:45 26.04.2019

Մտավոր սեփականության միջազգային օրվա առիթով Երևանում այսօր կազմակերպվել է «Մտավոր սեփականության ոլորտի կարևորությունը երկրի տնտեսությունում հեղափոխություն կատարելու գործում» խորագրով համաժողով։ Քննարկմանը ներկա է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մտավոր սեփականության իրավունքի կենտրոն» կազմակերպության հոգաբարձուների խորհրդի նախագահ Սարգիս Կնյազյանը բացման խոսքում նշել է, որ տնտեսական հաջողության հասնելու համար անհրաժեշտ է հարգել մտավոր սեփականության իրավունքը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը […]

̰
Մի շարք դեսպաններ հրաժարական կտան․ «Փաստ»

09:38 26.04.2019

«Փաստ»-ը փոխանցում է․ «Առաջիկայում լուրջ փո­փոխություններ ու փոխատեղումներ են սպասվում ԱԳՆ-ում: Ըստ հավաստի աղբյուրների` առաջիկա ամիսների ընթացքում մի շարք երկրներում գործող դեսպաններ հրաժարական կտան։ Թերթի տեղեկություններով՝ ՀՀ դիվկորպուսի մի շարք հին ներկայացուցիչներ տարբեր առիթներով և նեղ շրջանակներում դժգոհություն են հայտնել, որ ԱԳՆ-ն ոչ մի կերպ չի համագործակցում, անգամ կարծիք չեն հարցնում որևէ լուրջ հարցի վերաբերյալ»։

̰
Սերժ Սարգսյանի դուստրը դիմում է գրել․ «Հրապարակ»

09:26 26.04.2019

«Հրապարակ»-ը հայտնում է․ «Մեր տեղեկություններով` աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել Սերժ Սարգսյանի կրտսեր դուստրը՝ Սաթենիկը։ Նա աշխատում էր առողջապահության նախարարության ֆինանսատնտեսագիտական վարչությունում՝ որպես տնտեսագետ։ Նա 2016-ին երրորդ զավակ է ունեցել և գտնվում էր հետծննդյան արձակուրդում, որի ժամկետն օրերս ավարտվել էր։ Երբ նախարարությունից հետաքրքրվել են՝ աշխատանքի դուրս գալու հարցով, Սաթենիկ Սարգսյանը աշխատանքից ազատման դիմումն է ուղարկել, […]

̰
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Իտալիա՝ մասնակցելու «Կրոնների փառատոնին»

09:15 26.04.2019

Ապրիլի 25-ի երեկոյան Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Վատիկանի Պետքարտուղար Կարդինալ Պիետրո Պարոլինի հրավերով մեկնեց Ֆլորենցիա (Իտալիա)` մասնակցելու «Կրոնների փառատոն» արարողությանը: Արարողության ընթացքում Վեհափառ Հայրապետը Ֆլորենցիայի Սուրբ Մինաս տաճարում հանդես կգա հատուկ բանախոսությամբ «Կրոնների դերն արդի աշխարհում» թեմայով: Նորին Սրբությանն ուղեկցում են Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Վատիկանում Մայր Աթոռ Սուրբ […]

̰
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երևանում և 5 մարզում

09:15 26.04.2019

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 26-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևանում՝ 10:00-16:00 Սարի թաղի 17-24 փողոցները մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, 11:00-15:00 Նոր Արեշ 26փ. 77-106 սեփական տները, Դիմիտրովի 3, 4, 5 նրբանցքների 19-41 սեփական տները, Ավան՝ Իսահակյան թաղ. 3/3 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, […]

̰
Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի առթիվ Հալեպում միջոցառումներ են անցկացվել

08:49 26.04.2019

Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի շրջանակներում ապրիլի 23-ին Բերիո Հայոց թեմի, Բերիո թեմի Հայ կաթողիկե համայնքի, ինչպես նաև Սիրիայի Հայ ավետարանական համայնքների առաջնորդների բարձր հովանավորությամբ Հալեպի Զվարթնոց եկեղեցու սրահում տեղի ունեցավ հսկումի արարողություն: Երեք համայնքի հոգևոր առաջնորդների ելույթներում անդրադարձ կատարվեց ցեղասպանության պատմական կողմերին, միջազգային ճանաչման գործընթացին` կոչ անելով մեկտեղել ջանքերն ու առավել ակտիվ և արդյունավետ աշխատանքներ […]

̰
Հեղափոխությունից հետո ստվերից դուրս է եկել կամ ստեղծվել է ավելի քան 50 հազար աշխատատեղ․ Նիկոլ Փաշինյան

08:25 26.04.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ տեսակապով տեղեկացրել է, որ հեղափոխությունից հետո ստվերից դուրս է եկել կամ ստեղծվել է ավելի քան 50 հազար աշխատատեղ։ Փաշինյանը կարծում է, որ սա կառավարության հաջողությունը չի, այլ՝ հեղափոխության։ Վարչապետը սա համարում է ընկերություններում գիտակցության բարձրացման կամ իրավիճակի նկատմամբ վերաբերմունքի արդյունք։ «Իրենք իրենց արած հեղափոխությանը տեր են կանգնում։ Բոլոր այն […]

̰
Հայաստանն առաջարկել է փոխել ՀԱՊԿ կանոնադրությունը․ РБК

07:18 26.04.2019

Մայիսի 22-ին Բիշքեկում կայանալիք ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստում կարող են համաձայնեցվել կազմակերպության կանոնադրության հետ կապված Հայաստանի առաջարկած փոփոխությունները: Այս մասին գրում է РБК-ն՝ հղում անելով անդամ հանդիսացող երկու երկրի դիվանագետներին։ Փոփոխությունների համաձայնեցումից հետո դրանք պետք է արժանանան երկրների առաջնորդների հավանությանը։ Վերջիններս կհավաքվեն կազմակերպության հավաքական անվտանգության խորհրդի՝ աշնանը ծրագրված նիստին։ Հայաստանի առաջարկների էությունը կայանում է […]

̰
Էրդողանին ի պատասխան Փաշինյանի արձագանքը հստակ էր և թիրախային. թուրքագետ

00:54 26.04.2019

«Թուրքիայի նախագահ Ռ. Թ Էրդողանի՝ ապրիլի 24-ի ելույթին ի պատասխան Հայաստանի վարչապետ Ն. Փաշինյանի արձագանքը կարևոր էր Թուրքիայի ժխտողական քաղաքականության մեջ արձանագրված նոր միտումների համատեքստում: Վարչապետի ուղերձները հստակ էին և թիրախային»,- այս մասին «Ermenihaber»-ի հետ զրույցում նշել է թուրքագետ Անահիտ Վեզիրյանը՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետի թվիթերյան գրառումը: Թուրքագետը նշեց, որ վերջին շրջանում թե՛ թուրքական պաշտոնական հայտարարություններում, թե՛ […]

̰
Արգենտինայի նախագահը Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի առթիվ դիմել է հայ համայնքին

00:10 26.04.2019

Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մակրին Հայոց ցեղասապանության ոգեկոչման 104-րդ տարելիցի առթիվ թվիթերյան իր էջում գրառում է կատարել՝ դիմելով հայ համայնքին։ «Ժողովուրդների միջև հարգանքի և հանդուրժողականության այս օրը հատկապես ցանկանում եմ ողջունել Արգենտինայի մեծ հայկական համայնքին, որն Արգենտինան ընտրել է ապրելու և ապագա կառուցելու համար՝ հարստացնելով մեր մշակույթը»,- գրել է նա։ En el Día de Acción por […]

̰
Շիրակի մարզպետը կպատասխանի թեժ գծի հեռախոսազանգերին

23:57 25.04.2019

Շիրակի մարզպետը կպատասխանի թեժ գծի հեռախոսազանգերին: Այս մասին այսօր նա ասել է հանրային խորհրդատուների հետ հանդիպմանը: Շիրակի մարզպետարանում շուտով նոր թեժ գիծ կգործի, որին բնակիչները կկարողանան ներկայացնել իրենց բողոքները, խնդիրները և այդ խնդիրների լուծման առաջարկները: «Թեժ գիծը մշակվում է: Ինչ մեթոդներով է թեժ գծով ֆիքսված զանգը, խնդիրը ներկայացվելու համապատասխան վարչությանը, մենք հիմա վերջնամշակում ենք սա: […]

̰
BACK_TO_TOP