15:22 20.10.2018
«Մեր նախնիները կերակուր են պատրաստել և մատուցել, որ աշխարհում խախաղություն լինի, որ բերքը շատ լինի, որ ծնելիությունը շատ լինի»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասել է «Հայկական խոհարարական ավանդույթների զարգացում և պահպանում» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը՝ հավելելով, որ մենք ունենք ծիսական կերակուրներ, որոնցով կարելի է հպարտանալ, բայց այդ կերակուրները գնալով մոռացության են մատնվում: Ըստ Մամուլյանի՝ Ադրբեջանում շարունակում […]
15:17 20.10.2018
«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում փաստաբան Լուսինե Սահակյանը խոսել է համաներման մասին: «Ես այն անձանց թվին եմ դասվում, որ մտածում եմ, որ համաներումը անհրաժեշտ չէ իրավական երկրում: Եթե չլինեն դատական սխալներ, մարդիկ օրինական դատական ակտերով ազատազրկվեն, եթե վաղակետ ազատազրկման ինստիտուտը պատշաճ գործի, ապա մենք համաներման անհրաժեշտություն չենք ունենա: Մենք գիտենք, որ այժմ կան անձինք, որոնց […]
15:10 20.10.2018
«Ես կողմնակից եմ ուղիղ խոսելուն: Ես կողմնակից չեմ հարցերը ձգձգելուն, ինչ-որ քաղաքական պատեհ պահեր ման գալուն: Հարցը շատ կանկրետ է դրված՝ կա օրենք, որն արգելում է սա անձնականացնել, կամ պրոֆեսիոնալ տեսանկյունից մարդու վրա ուղղելը համարում եմ շատ վատ խաղ»,- «Շանթ» ՀԸ «Հեռանկար» հողարդման տաղավարում աջ ղեկով մեքենաների շուրջ ծավալված բողոքի ակցիաներին անդրադառնալով՝ ասել է տրանսպորտի, […]
14:59 20.10.2018
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը այսօր Լիբանանում հանդիպել է երկրի նախագահ Միշել Աունի հետ: Կառավարության պաշտոնական էջում լուսանկար է հրապարակվել, որում Լիբանանի Ազգային ժողովի նախագահ Նաբիհ Բըրիին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին ցույց է տալիս իր աշխատասենյակում պահվող 15-րդ դարի Ղուրանը: «Լիբանանի Ազգային ժողովի նախագահ Նաբիհ Բըրիին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին է ցույց […]
14:50 20.10.2018
«Հայկական խոհարարական ավանդույթների զարգացում և պահպանում» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանն այն կարծիքին է, որ խոհարար դառնում են: Ըստ նրա՝ չի կարելի ասել, որ համ ու հոտային հատկանիշներից զուրկ մարդը կարող է խոհարար դառնալ, բայց համի զգացողությունն այդ մասնագիտության մեջ երկրորդական է: Նախ և առաջ խոհարարը պետք է լինի ստեղծագործող, ակտիվ, շփվող ու ուրախ մարդ: Լիցքերը […]
14:43 20.10.2018
Գալիք շաբաթը նորություններով հագեցած է լինելու. Երևանում մեկնարկում է «Եվրասիական շաբաթ» միջազգային համաժողովը` Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների իշխանության, բիզնեսի և կարգավորող մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ խոշորագույն միջոցառումը: «Եվրասիական շաբաթ» համաժողովի մասնակիցների թիվը մոտավորապես 2 000 է, համաժողովի ժամանակ կանցկացվի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստ, իսկ համաժողովի գլխավոր թեմաները կլինեն ԵԱՏՄ անդամ երկրների տարածքում բարենպաստ բիզնես-միջավայրի […]
14:31 20.10.2018
Այսօր «Հայկական խոհարարական ավանդույթների զարգացում և պահպանում» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանն անդրադարձել է խոհարարների՝ Հայաստանում ունեցած խնդիրներին: Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 20-ը նշվում է որպես Խոհարարի միջազգային օր: Օրն ընտրվել է 2004 թվականին Խոհարարների միջազգային ասոցիացիայի առաջարկով: Խոհարարների միջազգային օրը տոնվում է աշխարհի ավելի քան 70 երկրում: Մամուլյանը, անդրադառնալով Հայաստանում խոհարարների աշխատանքին ու նրանց խնդիրներին, […]
14:23 20.10.2018
Գյումրիի գիշերօթիկ հաստատության բակում հայտնաբերված փոքրիկների մայրը հրաժարվել է երեխաներից և նրանց օրինականորեն հանձնել պետության խնամքին: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնել է Շիրակի մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Լիլիթ Գորգինյանը: «Երեխաների մայրը բացատրություն է տվել ոստիկանությանը և այդ բացատրության մեջ հրաժարվել երեխաներից` պատճառաբանելով սոցիալական վատ պայմանները: Այնուհետև խնամակալության և հոգաբարձության մարմինը և […]
14:07 20.10.2018
Հայկական կերակրատեսակներին վերաբերող նյութերը ուսումնական ծրագարերում պատշաճ ներկայացվա՞ծ է. լրագրողներն այսօր հարցրել են «Հայկական խոհարարական ավանդույթների զարգացում և պահպանում» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանին: Վերջինս բացասական պատասխան է տվել: «Մենք չափորոշիչների ձևավորման մեջ մասնակցություն ունեցանք՝ որպես կազմակերպություն: Մասնագիտական ուսումը մուդուլային ուսուցման մոդուլին է անցել: Եվ առաջին մոդուլը, որ մենք առաջարկեցինք, Ազգային խոհանոցի պատմություն և զարգացման փուլեր մոդուլն […]
14:02 20.10.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը թվիթերյան իր էջում գրառում է կատարել` անդրադառնալով Լիբանանում տեղի ունեցած և կայանալիք հանդիպումներին: «Շատ գոհ մնացի, որ կրկին հանդիպեցի Լիբանանի նախագահ Աունին, հանդիպման ժամանակ քննարկել ենք մի շարք կարևոր հարցեր, հատկապես երկու երկրների փոխհարաբերությունների հետ կապված խնդիրներ: Այսօր նաև պիտի հանդիպեմ վարչապետ Սաադ Հարիրիի ու խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրիի հետ»,- […]
13:57 20.10.2018
«Աջ ղեկով մեքենաների ներկրումն արգելվել է միջգերատեսչական մարմնի քննարկումների արդյունքում: Այդ քննարկմանը ներկա է եղել «Աջ ղեկ» շարժման ներկայացուցչական խումբը, և իրենց կարծիքը նույնպես հաշվի է առնվել, այսինքն՝ դա չի եղել մի գերատեսչության միանձնյա որոշումը: Այդ որոշման հիմքում ընդունվել են ոստիկանության ներկայացրած կարծիքը, ՊԵԿ-ի, տնտեսական զարգացման նախարարության, կապի տրանսպորտի նախարարության: Հաշվի է առնվել այն հանգամանքը, […]
13:44 20.10.2018
ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ԶԼՄ-ներում տարածված տեղեկությանը, թե հարթ չի ընթացել իր և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար ՊյոտրՍվիտալսկու հանդիպումը։ «Իհարկե արձանագրում եմ լրատվամիջոցի երևակայությունը և «անկապելին» իրար հետ կապելու կարողությունը: Միայն այսպիսի երևակայություն ունենալու դեպքում է կարելի – Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրինության գործադիր տնօրենի […]
13:39 20.10.2018
Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ժամանել է Լիբանանի նախագահական Բաաբդա պալատ հանդիպելու նախագահ Միշել Աունի հետ: «Արմենպրես»–ի հաղորդմամբ այս մասին տեղեկացնում է Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը: Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 20-ին երկօրյա աշխատանքային այցով գտնվում է Լիբանանում: Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ կունենա Լիբանանի բարձրագույն ղեկավարության՝ նախագահ Միշել Աունի, վարչապետի պաշտոնակատար Սաադ Հարիրիի, […]
13:37 20.10.2018
Հոկտեմբերի 18-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները Կողբացու-Թումանյան փողոցների խաչմերուկից, թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և օգտագործելու կասկածանքով ոստիկանության Կենտրոնական բաժին բերման են ենթարկել 1961 թվականին ծնված Գագիկ Գյուլնազարյանին: Անձնական խուզարկությամբ նրա գրպանից հայտնաբերվել է տոպրակ, ինչի մեջ էլ՝ մեկ այլ տոպրակով փաթաթված, […]
13:22 20.10.2018
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ Ռուբեն Գևորգյանը, նույն ինքը` «Ծաղիկ Ռուբոն», պատգամավոր չի դառնալու և չի լինելու ԲՀԿ կուսակցության նախընտրական ցուցակում: SHANTNEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ԲՀԿ առաջնորդը նաև ասել է` իրենց ցուցակում մեծ փոփոխություններ են լինելու: Գագիկ Ծառուկյանը, պատասխանելով SHANTNEWS.am-ի հարցին, թե արդյո՞ք էլի գործարարներ են լինելու ցուցակում, հիշեցրել է վարչապետի հայտարարությունն […]
13:08 20.10.2018
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, խոշտանգում կատարելու կասկածանքով ձերբակալված ոստիկանության Սևանի բաժնի պաշտոնատար անձանց հարազատներն այսօր առավոտյան՝ 09:10-ի սահմաններում, փակել էին Սևանի ճանապարհային ոստիկանության հենակետի հարակից ճանապարհը։ Նրանք պահանջում են ձերբակալվածներին ազատ արձակել։ SHANTNEWS.am-ի թղթակիցը դեպքի վայրից հայտնում է, որ արդեն մոտ մեկ ժամ է՝ ճանապարհը բաց է: Այնտեղ է եղել ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան […]
12:30 20.10.2018
ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը հոկտեմբերի 19-ին առաջին աշխատանքային այցն է կատարել «Ի-Վի-Էն գինու ակադեմիա», այնուհետև Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամ, հայտնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:: Աշխարհի լավագույն համալսարաններից մեկի՝ Գերմանիայի Գայզենհայմի համալսարանի ընկերակցությամբ և մոդելով հիմնադրված կրթական այս հաստատությունը ոչ միայն պատրաստում է գինեգործության ոլորտի որակյալ կադրեր, այլև […]
11:39 20.10.2018
Հոկտեմբերի 19-ին, ժամը 16:22-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի Թումանյան փողոցի տներից մեկի բակում այրվում է կուտակած անասնակեր, հայտնում են ԱԻՆ-ից: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:54-ին, մարվել՝ 01:20-ին: Այրվել են Գ. Ա.-ին պատկանող մարագի փայտյա կառուցատարրերը՝ մոտ 80 […]
11:33 20.10.2018
ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանն ընդունել է Ալավերդու պղնձաձուլարանի մի խումբ աշխատակիցների: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին փոխվարչապետի պաշտոնակատարի գրասենյակից, հանդիպման ընթացքում պղնձաձուլարանի աշխատակիցները նշել են, որ գործարանի հավանական փակման դեպքում շուրջ 630 աշխատակիցներ կկորցնեն աշխատանքը, ինչը կհանգեցնի Ալավերդի քաղաքում սոցիալական վիճակի կտրուկ վատթարեցմանը: Աշխատակիցների հիմնական պահանջն է եղել ապահովվել պղնձաձուլարանի հետագա աշխատանքը՝ անկախ դրա պատկանելիության հարցից: Վարագ […]
11:17 20.10.2018
ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ անդրադառալով Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշմանը՝ կապված Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծի հետ: Գրառման մեջ մասնավոր ասվում է, որ Վենետիկի հանձնաժողովը եզրակացություն չի ներկայացնի Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծի վերաբերյալ։ Գրառման մեջ մասնավորապես ասվում է. «Հանձնաժողովը շարունակում է մնալ այն դիրքորոշմանը, որ ընտրական համակարգի էական փոփոխությունները, այնպիսին ինչպիսի են տարածքային […]
10:53 20.10.2018
«Ժողովուրդ» թերթը գրում է.«Եթե առկա է երկրի քաղաքական ուժերի համաձայնությունը Ընտրական օրենսգիրքը փոխելու վերաբերյալ, Վենետիկի հանձնաժողովը չի խոչընդոտելու երկրի կայուն զարգացման գործընթացին»: Երեկ այսպիսի հայտարարություն տարածվեց ՀՀ առաջին փոխվարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Արարատ Միրզոյանի և Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի միջև հանդիպումից հետո: Իհարկե, այս հայտարարությունը կարող ենք իշխանությունների փոքրիկ հաղթանակը համարել, սակայն իրականությունն այն է, […]
10:42 20.10.2018
Խոշտանգում կատարելու կասկածանքով ձերբակալված ոստիկանության Սևանի բաժնի պաշտոնատար անձանց հարազատները այսօր առավոտյան՝ 09:10-ի սահմաններում, փակել են Սևանի ճանապարհային ոստիկանության հենակետի հարակից ճանապարհը։ Նրանք պահանջում են ձերբակալվածներին ազատ արձակել։ ShantNews.am-ի թղթակիցը հայտնում է, որ այս պահին այնտեղ է ՀՀ ոստիկանության պետի տեղակալի պաշտոնակատար Աղասի Կիրակոսյանը, որը բանակցություններ է վարում ճանապարհը փակած քաղաքացիների հետ։ Փոխոստիկանապետի պաշտոնակատարին է միացել ՀՀ […]
10:35 20.10.2018
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այն, որ հայրենի իրավապահ համակարգը չի փայլում պրոֆեսիոնալիզմով, վաղուց որևէ մեկի համար գաղտնիք չէ: Եթե հին Հայաստանում այս կամ այն մարդու վրա «գործեր» էին սարքվում, դասականի ասած, «ուչաստկովիի մակարդակով», ապա հիմա՝ թավշյա հեղափոխությունից հետո, երբ ազատություն ունեն, առավել տխուր իրավիճակների ենք ականատես լինում: Պաշտոնական հաղորդագրություններից սկսած մինչև ուժային կառույցների ղեկավարների կողմից […]
09:59 20.10.2018
«Ժամանակ» թերթը գրում է. «Այսօր տեղի է ունենալու Երդվյալ ազատամարտիկների միության 6-րդ համագումարը: Այդ կազմակերպության ղեկավար Ռուբեն Գևորգյանն է՝ Ծաղիկ Ռուբոն: Բայց ամենակարևորն այն է, որ համագումարը տեղի է ունենում խորհրդարանական ընտրությունների նախօրեին, և դրանով Գևորգյանը ուզում է ցույց տալ, թե ինքն ինչպիսի հանրային աջակցություն ունի, որ նման համագումար կազմակերպելու միջոցով ընքն ընդգրկվելու է ԲՀԿ […]
09:40 20.10.2018
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը չեղյալ է համարել պատգամավորների նոյեմբեր ամսվա բոլոր գործուղումները: Բաբլոյանը հայտարարել է, որ լուծարված ԱԺ-ի դեպքում գործուղումների գնալը ոչ նպատակահարմար է, քանի որ պատգամավորները չեն կարող ասել, որ իրենք ներկայացնում են լուծարված խորհրդարանը: ԱԺ նախագահի այս դիրքորոշումը միանգամայն տրամաբանական է, բայց ոչ այն պատգամավորների համար, որոնք պետք է […]
09:30 20.10.2018
Հոկտեմբերի 19-20-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևան–Իջևան ավտոճանապարհի 76 կմ ձաղակողմյան հատվածում՝ մոտ 4 հա, Երևան-Սևան ավտոճանապարհին՝ մոտ 5 հա, 44-րդ կմ-ի մոտակայքում՝ մոտ 600 քմ, 48-րդ կմ-ի մոտակայքում՝ մոտ 2.5 հա, Քուչակ-Ապարան 3-րդ կմ-ին` մոտ 3 հա, Ստեփանավան-Տաշիր ավտոճանապարհին՝ գործարանի […]
09:19 20.10.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Արարատի մարզում, պարզվում է, նախկին իշխանության սատելիտները ճամբարափոխ են եղել։ Օրինակ, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանը, որին այդ պաշտոնին հասցրել է Հովիկ Աբրահամյանը, Գարիկ Սարգսյանին մարզպետ նշանակելու օրվանից նրան «անմնացորդ ծառայելու» երդում է տվել, իսկ որդին՝ ԱԻՆ աշխատակից Նարեկը, մարզպետի հետեւից ման է գալիս։ Նա պատգամավորական հավակնություններ ունի եւ չի թաքցնում, […]
09:08 20.10.2018
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 22:52-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Երևանյան խճուղու վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևանյան խճուղու վերջնամասում «ՎԱԶ 2107» մակնիշի (վարորդը՝ Հ. Ե., 1991 թ.) ավտոմեքենան բախվել է […]
08:56 20.10.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախորդ օրը տեղի ունեցած ՀՀԿ ԳՄ նիստը բավականին երկար է տևել և բուռն։ Ընտրական օրենսգրքից հետո քննարկվել է վերջին շրջանում ՀՀԿ-ն լքածների հարցը։ ԳՄ-ականները ցանկացել են իմանալ Սերժ Սարգսյանի վերաբերմունքը, հիշեցրել են՝ երբ Սասուն Միքայելյանը լքեց ՀՀԿ-ն, նրան անվանեցիք «դավաճան», Շիրակ Թորոսյանին՝ «թուլամորթ», Ցոլակյանին՝ «առնետ»։ «Ինչ էլ հիշում եք՝ երբ ինչ […]
08:38 20.10.2018
«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀԿ–ական թաղապետներից ոմանք, որոնք դեռ շարունակում են պաշտոնավարել, հույս են փայփայում, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն իրենց չի ազատի աշխատանքից: Ու որպեսզի իրենց աշխատանքը, աթոռն ու պաշտոնը չկորցնեն, բավականին ակտիվացել են: Մասնավորապես, «Փաստի» տեղեկություններով՝ Նուբարաշեն համայնքի ՀՀԿ–ական ղեկավար Արթուր Կիրակոսյանը տնետուն ընկած՝ բնակիչներից ստորագրություններ է հավաքում, որպեսզի դրանով նորընտիր քաղաքապետի մոտ տպավորություն […]