08:56 20.10.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախորդ օրը տեղի ունեցած ՀՀԿ ԳՄ նիստը բավականին երկար է տևել և բուռն։ Ընտրական օրենսգրքից հետո քննարկվել է վերջին շրջանում ՀՀԿ-ն լքածների հարցը։ ԳՄ-ականները ցանկացել են իմանալ Սերժ Սարգսյանի վերաբերմունքը, հիշեցրել են՝ երբ Սասուն Միքայելյանը լքեց ՀՀԿ-ն, նրան անվանեցիք «դավաճան», Շիրակ Թորոսյանին՝ «թուլամորթ», Ցոլակյանին՝ «առնետ»։ «Ինչ էլ հիշում եք՝ երբ ինչ եմ ասել»,- ասել է Սերժ Սարգսյանը և արձանագրել, որ գնացածներին անվանարկելով՝ հարցը չի լուծվի․ իրենց որոշումն է՝ մեղքն իրենց վիզը։ Ապա քննարկել են առաջիկա ընտրություններին ՀՀԿ-ի մասնակցության հարցը։
Սերժ Սարգսյանը կարծիք չի հայտնել, լսել է ԳՄ-ականներին, որոնք միաբերան պնդել են, որ եթե անգամ պիտի պարտվեն, զրո ձայն հավաքեն, քաղաքական մոտեցումը պահանջում է մասնակցել։ Մանավանդ՝ իրատեսական է, որ ընտրությունները կայանան հին օրենսգրքով, այսինքն՝ ռեյտինգայինով, ինչը մեծացնում է ՀՀԿ-ի շանսերը։ Դեմ է եղել միայն Սամվել Ֆարմանյանը՝ ասելով, որ թիրախ են դառնալու բոլոր ուժերի համար, իրենց հաշվին փորձելու են ռեյտինգ հավաքել։
Սերժ Սարգսյանը մասնակցելու կողմնակիցներին առաջարկել է գնալ, քննարկել, առաջարկների-քայլերի փաթեթ պատրաստել, ներկայացնել՝ «նոր կոնկրետ որոշում կկայացնենք»։ Որևէ ցուցակ, համամասնականի հերթականություն ԳՄ նիստում չի քննարկվել։ Քննարկել են առհասարակ ՀՀԿ-ի ապագան, այդ թվում և՝ համագումար անցկացնելու հարցը։ Որոշվել է նոյեմբերի սկզբին հրավիրել ոչ թե համագումար, այլ՝ համաժողով։ «Համագումար անցկացնել այս պահին նպատակահարմար չէ»,- տեղեկացրեց ԳՄ աղբյուրը։
Ընտրությունների մասնակցության հարցը համաժողովո՞ւմ կքննարկվի։ «Այո, սակայն մինչ այդ ԳՄ-ում ու ՀՀԿ խորհրդի նիստում կլինի քննարկում»։ Բայց մինչ այդ՝ հաջորդ շաբաթ կայանալիք ԱԺ արտահերթ նիստը, հավանաբար, ՀՀԿ-ն կտապալի՝ քվորում չի լինի»:
11:52 13.06.2025
Եվրոպական 4 ակումբներ հետևում են Էդուարդ Սպերցյանի խաղին11:44 13.06.2025
Քննչական կոմիտեի նախագահը խորհրդակցություն է անցկացրել Արարատի մարզային քննչական վարչությունումՀայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը խորհրդակցություն է անցկացրել Արարատի մարզային քննչական վարչությունում, որին մասնակցել են Հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության պետ Արման Գալստյանը, Արարատի մարզային քննչական վարչության պետ Տիգրան Շոխոյանը, մարզի դատախազ Վարդան Պողոսյանը, Ներքին գործերի նախարարության, Ազգային անվտանգության ծառայության մարզային կառույցների ղեկավարները, մարզային քննչական վարչության քննիչները: Տիգրան Շոխոյանը Քննչական կոմիտեի նախագահին է ներկայացրել 2024 թվականի ընթացքում Արարատի մարզային քննչական վարչության կատարած աշխատանքները: ՀՀ քննչական կոմիտեի մարզային […] ...
11:37 13.06.2025
Իրանի դեմ միակողմանի հարձակումը խորապես մտահոգիչ է․ ՀՀ ԱԳՆԻրանի դեմ միակողմանի հարձակումը խորապես մտահոգիչ է։ Այս մասին նշված է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ, որը հրապարակվել է X-ում։ «Իրանի դեմ միակողմանի հարձակումը խորապես մտահոգիչ է։ Այն տեղի է ունենում բանակցությունների հերթական փուլից առաջ՝ վտանգելով խաղաղ ջանքերը, ինչպես նաև տարածաշրջանային կայունությունն ու համաշխարհային խաղաղությունը։ Դատապարտում ենք նման գործողությունները և կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական […] ...
11:32 13.06.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 12-13-ըԲացահայտվել է 156 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 29 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 19 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 14 դեպք՝ հոգեկան ներգործության, 11 դեպք՝ խարդախության, 9 դեպք՝ վարժական հավաքից խուսափելու, 6 դեպք՝ անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը չկատարելու, 5-ական […] ...
11:18 13.06.2025
Ռամոսը ծնվել է խաղադաշտում առաջնորդ լինելու համար. ՄբապեՄադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն նշել է, թե ում է համարում իդեալական ավագ։ «Իդեալական ավագը Սերխիո Ռամոսն է։ Նա ունի ավագի մտածելակերպ։ Ռամոսը ծնվել է հանդերձարանում և խաղադաշտում առաջնորդ լինելու համար։ Նույնիսկ եթե նա թևկապ չի կրում, հոգով նա միևնույն է ավագ է»,- Ռոնալդուի խոսքերն է փոխանցում MadridXtra-ն։ Հիշեցնենք, որ Մբապեն և Ռամոսը ժամանակին […] ...
11:11 13.06.2025
ԱՄԷ-ն դատապարտում է Իսրայելի հարձակումն Իրանի վրաԱՄԷ-ն դատապարտել է Իսրայելի հարձակումը Իրանի վրա և կոչ է արել հակամարտության կողմերին զսպվածություն ցուցաբերել՝ հետագա սրումը կանխելու համար: «Արաբական Միացյալ Էմիրությունները ամենախիստ կերպով դատապարտում է Իսրայելի ռազմական հարձակումը Իրանի Իսլամական Հանրապետության վրա՝ խորը մտահոգություն հայտնելով շարունակվող սրման և տարածաշրջանում անվտանգության ու կայունության վրա դրա հետևանքների վերաբերյալ։ Արտաքին գործերի նախարարությունն ընդգծում է առավելագույն զսպվածության դրսևորման […] ...
11:05 13.06.2025
Հնդկաստանը կոչ է անում Իրանին և Իսրայելին խուսափել էսկալացիայիցՀնդկաստանի իշխանությունները մտահոգություն են հայտնել Իրանի և Իսրայելի միջև տեղի ունեցողի վերաբերյալ՝ կոչ անելով կողմերին խուսափել լարվածության սրումից և առաջարկելով նրանց բոլոր հնարավոր աջակցությունը: Համապատասխան հայտարարությունը հրապարակել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը: «Մենք խորապես մտահոգված ենք Իրանի և Իսրայելի միջև վերջին իրադարձություններով։ Մենք ուշադիր հետևում ենք իրավիճակին, այդ թվում՝ միջուկային օբյեկտների վրա հարձակումների մասին հաղորդագրություններին։ […] ...