09:19 20.10.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Արարատի մարզում, պարզվում է, նախկին իշխանության սատելիտները ճամբարափոխ են եղել։ Օրինակ, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանը, որին այդ պաշտոնին հասցրել է Հովիկ Աբրահամյանը, Գարիկ Սարգսյանին մարզպետ նշանակելու օրվանից նրան «անմնացորդ ծառայելու» երդում է տվել, իսկ որդին՝ ԱԻՆ աշխատակից Նարեկը, մարզպետի հետեւից ման է գալիս։
Նա պատգամավորական հավակնություններ ունի եւ չի թաքցնում, որ իր երազանքների իրականացնողը լինելու է մարզպետը։ Անգամ Ավշարի Գրիգորյանների երբեմնի կամակատարներն են թեքվել նիկոլականների կողմը։
Վարչապետի՝ «Արտֆուդ» այցելության ժամանակ Գազի Հովոն՝ Հովհաննես Ղազարյանը, գերդաստանով մասնակցել է վարչապետին դիմավորելու արարողությանը։ Նա ամիսներ առաջ խնամիացել է «Արտֆուդի» սեփականատեր, նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանի հետ»:
11:37 13.06.2025
Իրանի դեմ միակողմանի հարձակումը խորապես մտահոգիչ է․ ՀՀ ԱԳՆԻրանի դեմ միակողմանի հարձակումը խորապես մտահոգիչ է։ Այս մասին նշված է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ, որը հրապարակվել է X-ում։ «Իրանի դեմ միակողմանի հարձակումը խորապես մտահոգիչ է։ Այն տեղի է ունենում բանակցությունների հերթական փուլից առաջ՝ վտանգելով խաղաղ ջանքերը, ինչպես նաև տարածաշրջանային կայունությունն ու համաշխարհային խաղաղությունը։ Դատապարտում ենք նման գործողությունները և կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական […] ...
11:32 13.06.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 12-13-ըԲացահայտվել է 156 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 29 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 19 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 14 դեպք՝ հոգեկան ներգործության, 11 դեպք՝ խարդախության, 9 դեպք՝ վարժական հավաքից խուսափելու, 6 դեպք՝ անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը չկատարելու, 5-ական […] ...
11:18 13.06.2025
Ռամոսը ծնվել է խաղադաշտում առաջնորդ լինելու համար. ՄբապեՄադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն նշել է, թե ում է համարում իդեալական ավագ։ «Իդեալական ավագը Սերխիո Ռամոսն է։ Նա ունի ավագի մտածելակերպ։ Ռամոսը ծնվել է հանդերձարանում և խաղադաշտում առաջնորդ լինելու համար։ Նույնիսկ եթե նա թևկապ չի կրում, հոգով նա միևնույն է ավագ է»,- Ռոնալդուի խոսքերն է փոխանցում MadridXtra-ն։ Հիշեցնենք, որ Մբապեն և Ռամոսը ժամանակին […] ...
11:11 13.06.2025
ԱՄԷ-ն դատապարտում է Իսրայելի հարձակումն Իրանի վրաԱՄԷ-ն դատապարտել է Իսրայելի հարձակումը Իրանի վրա և կոչ է արել հակամարտության կողմերին զսպվածություն ցուցաբերել՝ հետագա սրումը կանխելու համար: «Արաբական Միացյալ Էմիրությունները ամենախիստ կերպով դատապարտում է Իսրայելի ռազմական հարձակումը Իրանի Իսլամական Հանրապետության վրա՝ խորը մտահոգություն հայտնելով շարունակվող սրման և տարածաշրջանում անվտանգության ու կայունության վրա դրա հետևանքների վերաբերյալ։ Արտաքին գործերի նախարարությունն ընդգծում է առավելագույն զսպվածության դրսևորման […] ...
11:05 13.06.2025
Հնդկաստանը կոչ է անում Իրանին և Իսրայելին խուսափել էսկալացիայիցՀնդկաստանի իշխանությունները մտահոգություն են հայտնել Իրանի և Իսրայելի միջև տեղի ունեցողի վերաբերյալ՝ կոչ անելով կողմերին խուսափել լարվածության սրումից և առաջարկելով նրանց բոլոր հնարավոր աջակցությունը: Համապատասխան հայտարարությունը հրապարակել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը: «Մենք խորապես մտահոգված ենք Իրանի և Իսրայելի միջև վերջին իրադարձություններով։ Մենք ուշադիր հետևում ենք իրավիճակին, այդ թվում՝ միջուկային օբյեկտների վրա հարձակումների մասին հաղորդագրություններին։ […] ...
11:00 13.06.2025
«Մանչեսթեր Սիթին» ներկայացրել է թիմի հայտացուցակն Աշխարհի ակումբային առաջնության համար«Մանչեսթեր Սիթին» ներկայացրել է թիմի հայտացուցակն Աշխարհի ակումբային առաջնության համար։ Դարպասապահներ. Էդերսոն, Շտեֆան Օրտեգա, Մարկուս Բետինելի։ Պաշտպաններ. Ռուբեն Դիաշ, Ջոն Սթոունզ, Նաթան Ակե, Ռայան Աիտ-Նուրի, Վիտոր Ռեյս, Յոշկո Գվարդիոլ, Մանուել Ականջի, Աբդուկոդիր Խուսանով, Ռիկո Լյուիս։ Կիսապաշտպաններ. Տիջանի Ռեյնդերս, Ժերեմի Դոկու, Նիկո Գոնսալես, Ռոդրի, Իլկայ Գյունդողան, Բեռնարդու Սիլվա, Սավինյո, Մատեուշ Նունյես, Ռայան Շերկի, Կլաուդիո Էչևերի, Ֆիլ […] ...