TIME
Ամսաթիվ
11 06 2025
  • $
    383.54
  • RUBLE
    4.89
  • 438.12
WEATHER
+16.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Նախագահը տիկնոջ հետ այցելել է Հայաստանում Գերմանիայի դեսպանություն

14:12 19.10.2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այսօր այցելել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանություն: Նախագահը դեսպան Մաթիաս Քիսլերին, դեսպանատան անձնակազմին և ի դեմս նրանց՝ Գերմանիայի ողջ ժողովրդին շնորհավորել է ազգային տոնի՝ Գերմանիայի միասնության օրվա կապակցությամբ, որը նշվում է հոկտեմբերի սկզբին: Նախագահն ու տիկին Սարգսյանը դեսպան Մաթիաս Քիսլերի հետ այցելել են նաև Հայաստանի ազգային […]

̰
Ավարտվել են 2018թ. ծրագրով նախատեսված մի շարք ճանապարհահատվածների և օբյեկտների շինարարական աշխատանքները

14:09 19.10.2018

Ավարտվել են 2018թ. ծրագրով նախատեսված մի շարք ճանապարհահատվածների և օբյեկտների շինարարական աշխատանքները: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Հայավտոճան տնօրինություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Գոռ Ավետիսյանն աշխատանքային շրջայցի ընթացքում առանձնակի ուշադրություն է դարձրել կատարված աշխատանքների որակին։ Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան ավտոճանապարհի 28-33-րդ կմ հատվածի հիմնանորոգման մեկնարկը տրվել էր 2017թ. հոկտեմբերի 25-ին։ 5,12 կմ երկարությամբ ճանապարհահատվածն ամբողջությամբ նորացվել է։ […]

̰
Եթե նույնիսկ դաշինքով էլ գնանք, ապա այնտեղ առանցքային դեմքերը պետք է լինեն հանրապետականները. Շարմազանով

14:01 19.10.2018

ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին ՀՀԿ-ն դեռևս պաշտոնական որոշում չի ներկայացրել, բայց քննարկումները շարունակվում են: ShantNews.am-ի այն հարցին, թե կլինե՞ն քաղաքական ուժեր, որոնց հետ Հանրապետականը գուցե միասին կմասնակցի խորհրդարանական արտահերթ ընտրություններին, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ նախ պետք  հասկանան, թե այդ համագործակցությունն ում հետ, ինչի շուրջ ու հանուն ինչի պետք է լինի: «Եթե նույնիսկ […]

̰
Փաշինյանն ընդունել է ԱՊՀ մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների ղեկավարներին

13:54 19.10.2018

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է ԱՊՀ մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած պատվիրակությունների ղեկավարներին: ՀՀ կառավարության 2018թ. հոկտեմբերի 4-ի որոշմամբ հոկտեմբերի 19-ը նշվում է որպես քրեակատարողական ծառայողի օր: Վարչապետի պաշտոնակատարը, ողջունելով հյուրերին, նշել է, որ քրեակատարողական ծառայությունների աշխատանքը չափազանց կարևոր է ազգային, տարածաշրջանային և միջազգային մակարդակներում անվտանգության մարտահրավերների […]

̰
Հանդիպել են Հայաստանի Հանրապետության և Վրաստանի սահմանային ներկայացուցիչները

13:53 19.10.2018

Հոկտեմբերի 16-ին «Բավրա» սահմանային վերահսկողության բաժնում կայացել է Հայաստանի Հանրապետության և Վրաստանի սահմանային ներկայացուցիչների պլանային հանդիպումը: Այս մասին տեղեկացնում են Ազգային անվտանգության ծառայության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվական վարչությունից: Նիստի ընթացքում սահմանային ներկայացուցիչները փոխանակվել են պետական սահմանի տվյալ հատվածում տիրող իրավիճակի մասին տեղեկատվությամբ, քննարկել են պետական սահմանի ռեժիմի պահպանման և տարբեր իրավիճակներում փոխգործողությունների ճշգրտման վերաբերյալ […]

̰
Պետգնումների մատակարար 13 ընկերություն ենթարկվել է պատասխանատվության. ՏՄՊՊՀ

13:52 19.10.2018

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը այսօր՝ հոկտեմբերի 19-ին, հրապարակեց պետական գնումների համակարգում ընդգրկված մի շարք կառույցների գնումների ուսումնասիրության արդյունքները: Ընդգրկվել են բոլոր այն պետական մարմինները, որոնք իրենց ենթակայության տակ գտնվող մանկատների, գիշերօթիկ դպրոցների, հոգեբուժարանների, քրեակատարողական և այլ հիմնարկների կարիքների համար սննդամթերքի գնում են իրականացնում: Ուսումնասիրությունն ընդգրկում է  2018 թվականի պետական գնումները և նպատակ է […]

̰
Հանրապետական հիվանդանոցի բակի ավտոկայանի տերը ծառերի հաշվին ուզում է տարածք ընդլայնել. Անահիտ Բախշյան

13:49 19.10.2018

Քիչ առաջ Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Հանրապետական հիվանդանոցի դիմացի ավտոկայանին հարող կտրատված ծառերի վերաբերյալ. «Քաղաքացի Նարինեն ինձ է ուղարկել Հանրապետական հիվանդանոցի դիմացի ավտոկայանին հարող կտրատված ծառերի այս նկարը, նաև տեղեկացրել է, որ դիմել է բնապահպանության նախարարություն, որտեղից պատասխանել են, թե այդ տարածքը սեփականաշնորհված է։ Եթե անգամ դա այդպես է, […]

̰
Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Իզմիրլյան» հիմնադրամի փոխնախագահ Գրեգ Ջերեջյանին

13:44 19.10.2018

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Իզմիրլյան» հիմնադրամի փոխնախագահ Գրեգ Ջերեջյանին: Նիկոլ Փաշինյանը կարևորել և բարձր է գնահատել հիմնադրամից կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը և նշել, որ դրանք նպաստում են տարբեր ոլորտների զարգացմանն ու առկա խնդիրների լուծմանը: Վարչապետի պաշտոնակատարը նշել է, որ կառավարությունը պատրաստ է սերտորեն համագործակցել հիմնադրամի հետ՝ վերջինիս ծրագրերն արդյունավետ իրականացնելու գործում: Գրեգ Ջերեջյանը […]

̰
«Ղեկը աջ» նախաձեռնության անդամները մեքենաները թողել են սահմանին և Երևան եկել

13:42 19.10.2018

SHANTNEWS.am-ն այսօր հետաքրքրվել է «Ղեկը աջ» նախաձեռնությունից, թե ինչ վիճակ է հայ-վրացական սահմանին: Ավելի վաղ հայտնել էինք, որ Բագրատաշենի անցակետում բողոքի ակցիա են կազմակերպել աջ ղեկով ավտոմեքենաներ ներկրել ցանկացողները: Բանն այն է, որ հոկտեմբերի 1-ից արգելվել է աջ ղեկով մեքենաների ներկրումը Հայաստան: Բողոքի ակցիայի նախաձեռնողները պահանջում են չեղարկել ընդունված օրենքն ու թույլատրել ներկրումը: Բագրատաշենի անցակետում հավաքվածներն ասել […]

̰
Նախ պետք չէր բարիկադներ կառուցել, որ հիմա էլ դրանց քանդման անհրաժեշտություն լիներ. Էդուարդ Շարմազանով

13:35 19.10.2018

«Բարիկադներ կառուցելը շատ սխալ է, և այդ բարիկադները կառուցել է ոչ թե Էդուարդ Շարմազանովը, այլ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ու նրանց առաջնորդը: Նախ պետք չէր բարիկադներ կառուցել, որ հիմա էլ դրանց քանդման անհրաժեշտություն լիներ: Ամեն դեպքում ես բարիկադների քանդմանը կողմ եմ, բաժանարար գծերին դեմ եմ և կարծում եմ, որ Հայաստանում չպետք է լինեն յուրայիններ և օտարներ: […]

̰
ՀՀԿ-ն պետք է մասնակցի ընտրություններին, որպեսզի խորհրդարանում լինի իրական ընդդիմություն. Շարմազանով

13:30 19.10.2018

«Որևէ որոշում կուսակցությունը չունի: Իմ և գործընկերներիս կարծիքը շատ պարզ է բոլորին՝ մենք նշել ենք, որ կուսակցությունը պետք է մասնակցի այս ընտրություններին և պետք է մասնակցի ոչ թե 4-րդ կամ 3-րդ տեղը գրավելու ակնկալիքով, այլ պետք է մասնակցի, որպեսզի խորհրդարանում լինի իրական ընդդիմություն, որովհետև այսօր միակ գաղափարական ընդդիմությունը Հանրապետականն է»,- ShantNews.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ […]

̰
Արտակ Զեյնալյանի շնորհավորական ուղերձը Քրեակատարողական ծառայողի օրվա առթիվ

13:29 19.10.2018

ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորական ուղերձ է հղել Քրեակատարողական ծառայողի օրվա կապակցությամբ: «Քրեակատարողական ծառայության հարգելի՛ աշխատակիցներ, արդարադատության նախարարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ ձեզ Քրեակատարողական ծառայողի օրվա կապակցությամբ՝ մաղթելով ձեզ և ձեր ընտանիքներին բարօրություն ու երջանկություն: Մասնագիտական տոնը ևս մեկ ցուցիչ է առ այն, որ ձեր աչալուրջ նվիրումը այդչափ […]

̰
Համաներումը նախընտրական ժամանակահատվածի հետ որևէ առնչություն չունի. Զեյնալյան

13:25 19.10.2018

ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը լրագրողների հետ զրույցում կրկին վստահեցրեց` շատ մեծ, ընդարձակ, մարդասիրական համաներում է լինելու: Հարցին` սա Նիկոլ Փաշինյանի քաղաքական որոշո՞ւմն էր, նա պատասխանեց. «Սա կառավարության և հանրության անունից իրականացվող է, սա բոլորի համաներումն է»: Լրագրողները հետաքրքրվեցին` ինչո՞ւ է այն իրականացվում հենց նախընտրական շրջանում: Զեյնալյանն ասաց. «Որևէ առնչություն չունի նախընտրական ժամանակահատվածի հետ, իմ […]

̰
Հանրապետականում սկսվել է հերթական մասնատման պրոցեսը. Տիգրան Քոչարյան

13:14 19.10.2018

«Հանրապետականում հիմա սկսվել է հերթական մասնատման պրոցեսը: Եթե  մայիսին դա վերահսկելի  էր, և իրենք  էին որոշում, թե ովքեր պիտի լինեն այն 10-12 հոգին, որ պիտի քվեարկեին Նիկոլ Փաշինյանի օգտին, հիմա անվերահսկելի է պրոցեսը»,- լրագրողների հետ զրույցում ասաց մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը: Նրա խոսքերով՝ ՀՀԿ-ում բավական շատ ազդեցության կենտրոններ կային, կլաններ, որոնք ֆինանսատնտեսական լծակների էին տիրապետում: Հիմա  […]

̰
Կնքվել է Հրազդանում ազատ տնտեսական գոտու կազմակերպման վերաբերյալ պայմանագիր

13:08 19.10.2018

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը և «Էկոս» ՓԲԸ- ի գլխավոր տնօրեն Զարմինե Զեյթունցյանը հոկտեմբերի 18-ին ստորագրել են Հրազդանում ստեղծված ազատ տնտեսական գոտու կազմակերպման մասին պայմանագիր։ Փաստաթղթով սահմանվում են ԱՏԳ-ի կազմակերպչի գործառույթները, պարտականությունները, ինչպես նաև պետության հետ փոխհարաբերությունները: Հրազդանում տեղակայված ազատ տնտեսական գոտու գործունեությունն ուղղված է երկրում բարձր տեխնոլոգիաների զարգացմանը։ Հրազդանի ԱՏԳ կազմակերպիչն […]

̰
Երևանի քաղաքապետի տեղակալ չեմ նշանակվելու. Վահագն Հովակիմյանը հերքում է շրջանառվող լուրերը

13:00 19.10.2018

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, մամուլում տեղեկություններ են տարածվել, թե Երևանի քաղաքապետի տեղակալ կարող է նշանակվել Երևանի ավագանու անդամ Վահագն Հովակիմյանը: Վերջինս երկար տարիներ աշխատել է Նիկոլ Փաշինյանի խմբագրած «Հայկական ժամանակ» օրաթերթում: Մինչև թավշյա հեղափոխությունը աշխատել է «Ելք» խմբակցությունում՝ որպես փորձագետ: Ի պատասխան շրջանառվող լուրերի՝ Վահագն Հովակիմյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում. «Լրագրող գործընկերներիս նոր […]

̰
«Արի գրազ գանք». Գևորգ Կոստանյանը՝ Էդմոն Մարուքյանին

12:59 19.10.2018

ԱԺ պետաիրավական  և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր քննարկման է դրվել «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու հարցը: Քննարկման ժամանակ հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանն ասել է. «Պատկերացրեք մի իրավիճակ, երբ պետք է բազմակարծության համար առնվազն 4 կուսակցություն մուտք գործի ԱԺ, բայց որոշումների կայացման ժամանակ եթե նույնիսկ 20 կուսակցություն […]

̰
Հայաստան կժամանի Թրամփի խորհրդական, Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդի Ջիուլիանին

12:56 19.10.2018

Հայաստան կժամանի Թրամփի խորհրդական, Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդի Ջիուլիանին, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը: «Ջիուլիանին Թրամփի աջակիցը, ընկերն ու խորհրդականն է: Նաև Թրամփի անձնական իրավաբանը: 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակման ժամանակ հենց նա էր Նյու Յորքի քաղաքապետը: Ի դեպ, վերջերս Սորոսին սատանա էր անվանել էր: Դրա համար նորից ասեմ՝ Սորոսն ու […]

̰
Երևանում այլևս բեթշոփեր չեն լինելու. Ալեն Սիմոնյանը ներկայացրեց օրենսդրական նախաձեռնությունը

12:55 19.10.2018

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը և «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն օրենսդրական նախաձեռնություն են ներկայացրել «Վիճակախաղերի մասին»  և «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու վերաբերյալ: Նախաձեռնության բուն նպատակը և էությունը Ալեն Սիմոնյանը ներկայացրել է այսօր՝ ԱԺ-ում: «Ցանկություն կա օրենքով նախատեսել, որ խաղատուն մտնելիս պարտադիր կերպով […]

̰
Անիմաստ է մեզ շտապեցնելը, տրամաբանական ընթացքի մեջ ենք. Արմեն Աշոտյանը պարզաբանում է

12:52 19.10.2018

Այսօր առավոտյան մամուլում տեղեկություններ էին շրջանառվել, թե Հանրապետական կուսակցությունը որոշում է կայացրել մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին և նշել, թե ինչ տեսք կունենա կուսակցության համամասնական ցուցակի առաջին հնգյակը: Նշվել էր, որ կուսակցության համամասնական ցուցակը գլխավորելու է պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը, որին հաջորդում են Արփինե Հովհաննիսյանը, Դավիթ Հարությունյանը, Էդուարդ Շարմազանովը, Արմեն Աշոտյանը: SHANTNEWS.am-ի հետ զրույցում ՀՀ […]

̰
Հերմինե Նաղդալյանն ընտրվել է ԱՊՀ ՄԽՎ մշտական հանձնաժողովի նախագահ

12:50 19.10.2018

Հոկտեմբերի 18-ին ՀՀ ԱԺ պատգամավորները մասնակցել են ԱՊՀ ՄԽՎ մշտական հանձնաժողովների նիստերին: Էկոնոմիկայի և ֆինանսների մշտական հանձնաժողովի նիստին մասնակցել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանը: Նիստին մասնակցել են պատգամավորներ, փորձագետներ, բուհական և գիտական հաստատությունների ներկայացուցիչներ: Նիստի օրակարգում ընդգրկված են եղել մեկ տասնյակից ավելի հարցեր, այդ թվում մշտական հանձնաժողովի նախագահի և նախագահի […]

̰
Պառլամենտական բազմակարծությունը վտանգի տակ է. Գևորգ Կոստանյան

12:28 19.10.2018

ԱԺ պետաիրավական մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր քննարկման է դրվել «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու հարցը: Հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը հարցրել է զեկուցող, արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանին՝ ինչպե՞ս է լինում, որ մի կողմից դուք ուզում եք կուսակցական բազմակարծություն ապահովել ԱԺ-ում, սակայն մյուս կողմից պայմաններ եք ստեղծում, […]

̰
«Ալյանս»-ը խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է առանձին ցուցակով

12:20 19.10.2018

«Ալյանս» կուսակցության վարչությունը որոշում է կայացրել արտահերթ խորհրդարանական ընտրություններին սեփական ցուցակով առանձին մասնակցելու վերաբերյալ։ Ցուցակը գլխավորելու է ՀՀ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը։ Վերջինս ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ ցուցակում ներկայացված են լինելու մի շարք բացառիկ քաղաքական ու պետական գործիչներ, տնտեսագետներ, գիտության ու մշակույթի վառ […]

̰
Սասուն Միքայելյանի որդու քարոզարշավին աշակերտների մասնակցության մասին հրապարակումներն ուղարկվել են Կոտայքի դատախազություն

12:09 19.10.2018

«Հրապարակումներն ուղարկվել են Կոտայքի դատախազություն, որպեսզի ստուգվեն և պարզվեն հանգամանքները: Այս պահին միայն այս կարող եմ ասել»,- այս մասին ShantNews.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը՝ անդրադառնալով «Իրազեկ քաղաքացիների միավորման» «Փաստերի ստուգման հարթակի» ստացած տեղեկությանը, ըստ որի՝ Հրազդանի քաղաքապետի թեկնածու, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի որդու՝ Սևակ Միքայելյանի […]

̰
Շատ լավ է, որ Հանրապետական կուսակցությունը որոշել է մասնակցել ընտրություններին․ Ալեն Սիմոնյան

12:04 19.10.2018

«Շատ լավ է, որ Հանրապետական կուսակցությունը որոշում է կայացրել մասնակցել ընտրություններին։ Եվ ես քիչ առաջ ծանոթացա մամուլում հրապարակված առաջին հնգյակին։ Շատ դրական եմ գնահատում այդ քաղաքական գործիչների մասնակցությունը երկրի հետագա պետական կառավարմանը ընդդիմության կարգավիճակով։ Չնայած վստահ չեմ, որ իրենք կհայտնվեն Ազգային ժողովում»,– արտահերթ խորհրդարանական ընտրություններին Հանրապետական կուսակցության մասնակցության մասին SHANTNEWS.am-ի հարցին այսօր այսպես պատասխանեց ՀՀ […]

̰
ԱԺ հանձնաժողովում քննարկվում է Ընտրական օրենսգիրքը

12:00 19.10.2018

ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր քննարկման է դրվել «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու հարցը: Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն ասել է, որ այս օրենսգրքի փոփոխությունը բխում է այն պահանջից, որի սկիզբը դրվել է ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած հեղափոխության ժամանակ: Ըստ նախարարի պաշտոնակատարի՝ օրենսգիրքը հնարավորինս […]

̰
Արա Բաբլոյանը ցավակցել է Կերչում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ

11:56 19.10.2018

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն իր ցավակցություններն է հայտնել Կերչում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ: «Խոր վշտով տեղեկացանք Կերչի քոլեջում տեղի ունեցած ողբերգության մասին, որը բազմաթիվ մարդկային զոհերի և վիրավորների պատճառ դարձավ: Մեր խորին ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում զոհվածների հարազատներին ու մտերիմներին և մաղթում շուտափույթ ապաքինում տուժածներին»,- ասված է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի ցավակցական խոսքում:

̰
Պետք է լրացուցիչ հարկել մանրածախ առևտրով զբաղվող խոշոր առևտրային ցանցերը. Արտակ Շաբոյան

11:40 19.10.2018

Մանրածախ առևտուրը մեր երկրում մրցակցության տեսանկյունից շատ ակտուալ ոլորտ է: Այս մասին այսօր խորհրդարանում Տնտեսական մրցակցության հանձնաժողովի նիստի ժամանակ ասել է ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը: «4, 5 խոշոր առևտրային ցանցեր հանձնաժողովի կողմից ճանաչվել են գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողներ: Մանրածախ առևտրային ցանցերի գործունեությունը կարևորվում է նրանով, որ նրանցից կախված են մատակարար այլ տնտեսվարողներ: Եթե մանրածախ առևտրային […]

̰
ՏՄՊՊՀ-ն բենզինի մանրածախ ցանցի հարցով դիմել է կառավարություն. Արտակ Շաբոյան

10:53 19.10.2018

ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանն այսօր խորհրդարանում ասել է, որ հանձնաժողովը շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել սոցիալական նշանակության ապրանքային շուկաները, որտեղ կան գերիշխող դիրք զբաղեցնող սուբյեկտներ, այդպիսի 10 ընկերություն կա. «Շաքարավազն է, բենզինը, դիզվառելիքը, կարագը, ցորենը, ալյուրը, կաթնամթերքը, հավի ձուն, հավի միսը և արևածաղկի ձեթը», – ասել է Շաբոյանը՝ հավելելով, որ այս շուկաներում կան նաև […]

̰
ՏՄՊՊՀ նախագահը խորհրդարանում ներկայացնում է տարեկան գործունեության ծրագիրը

10:36 19.10.2018

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր նիստ է գումարել՝ օրակարգում ունենալով 5 հարց: Հանձնաժողովի նիստին մասնակցել է նաև ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը՝  ներկայացնելով տարեկան գործունեության ծրագիրը: «Հայաստանի մրցակցային ցուցանիշի մասին խոսեմ: Մրցակցության պաշտպանության մարմնում աշխատանքի ցուցանիշով մենք անցած տարվա ընթացքում առաջ ենք գնացել 37 կետով:  Հայաստանը զբաղեցնում է աշխարհում 47-րդ տեղը: Գերիշխող դիրք զբաղեցնողների ազդեցության […]

̰
BACK_TO_TOP