10:28 19.10.2018
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի պետական սահմանը կամաց-կամաց սեղմվում է` բնականաբար, հօգուտ հարևան պետությունների, իսկ պատկան մարմինները ինչպես ՀՀԿ իշխանության օրոք, այնպես էլ հիմա, ոչինչ չեն ձեռնարկում, միայն լուռ հետևում են: Իսկ ինչպե՞ս է դա տեղի ունենում: Լոռու մարզում անտառների հատման հետևանքով, Արմավիրում՝ Արաքս գետից ավազը հանելու արդյունքում սահմանի գիծը պարբերաբար հետ է մղվում: Ու […]
10:19 19.10.2018
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Պարզվում է` ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանն ի զորու չէ որևէ լուծում գտնել Բագրատաշենում ամիսուկես կուտակված աջ ղեկով շուրջ 130 ավտոմեքենաների հարցով: Իրավիճակի պատասխանատվությունը նա թողնում է Ազգային ժողովի վրա: «Ժողովուրդ» օրաթերթի հարցին, թե մարդիկ տեղյակ չեն եղել, որ «ժամանակավոր» բառը ՀՀԿ իշխանության օրոք օրենքից հանվել […]
09:47 19.10.2018
Հոկտեմբերի 18-19-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևան քաղաքի Կարապետ Ուլնեցու փողոցի թիվ 56/6 շենքի մոտակայքում այրվել է մոտ 5000 քմ խոտածածկույթ, Ֆանտան-Հրազդան ավտոճանապարհի 1-ին կմ-ին՝ մոտ 1 հա, Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի գյուղատնտեսական ընկերության հողատարածքում՝ մոտ 1000 քմ, Լոռու մարզի Վանաձոր քաղաքի […]
09:25 19.10.2018
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս. թ. հոկտեմբերի 19-ին՝ ժամը 01։00-16:00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի և Լիճք, Ներքին Գետաշեն գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
09:12 19.10.2018
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հոկտեմբերի 19-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-14։00 Ավան՝ Նարեկացի թաղ. 40 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, 10։00-16։00 Բաղրամյան պող. 26, 26գ շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Բաղրամյան պող. 1-ին նրբ. 1 շենքը, Ներսիսյան փ. 1, 2, 4 շենքերը […]
01:24 19.10.2018
Գյումրիի երկխոսության մեդիա կենտրոնում մամուլի ասուլիս են հրավիրել Հայաստանի հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի ներկայացուցիչները։ Նրանց տվյալներով՝ Հայաստանում 121 ականային վտանգավոր տարածք կա, որոնց ականազերծումը լուրջ դժվարություններ է ներկայացնում: Մասնագիտական ուսումնասիրություններով՝ Հայաստանում ականապատ 4 մարզ է առանձնացվել․ Սյունիքը, Գեղարքունիքը, Տավուշը և Վայոց ձորը։ Դրանց թվում Շիրակի մարզը չկա։ Իսկ ականի պայթյունի հետևանքով անչափահասի մահվան վերջին […]
01:19 19.10.2018
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի կողմից տարածված ձայնագրությունն ու դրան ուղեկցող տեքստը սադրանք են: Այս մասին հայտարարություն է տարածել Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սևակ Միքայելյանի նախընտրական շտաբի պետ Վահագն Գալստյանը․ «Ուսումնասիրելով «Իրազեկ քաղաքացիների միավորում» հկ-ի կողմից տարածված ձայնագրությունը ուղեկցող տեքստի հետ, թե իբրև «Միքայելյանի նախընտրական քարոզչության մեջ են ներգրավված նաև համայնքային դպրոցների տնօրենները»՝ պատասխանատու կերպով հայտարարում ենք, […]
00:26 19.10.2018
ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանի փոխանցմամբ՝ նորածին երեխաների ծնողին կամ ծնողներին գտնել դեռ չի հաջողվել։ Նախաքննությունը շարունակվում է: Երեկ երեկոյան Գյումրիում տեղի ունեցած դեպքը շատ արագ հայտնվեց բոլորի ուշադրության կենտրոնում: «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատության» պահակը դարպասների մոտ տեղադրված պոլիէթիլենայինն տոպրակը տեսել էր պատուհանից, նրան տարօրինակ […]
00:15 19.10.2018
Հանրապետության տարածքում hոկտեմբերի 19-20-ը, 21-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 21-ի ցերեկը, 22-ի գիշերը շրջանների զգալի մասում, 22-ի ցերեկը, 23-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև։ Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 18-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կբարձրանա 3-4 աստիճանով: Երևան քաղաքում hոկտեմբերի 19-20-ը, 21-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: […]
00:10 19.10.2018
Հրազդանի քաղաքապետի ընտրությունների քարոզարշավը մոտենում է ավարտին։ Հավանական հաղթող թեկնածուն է Սևակ Միքայելյանը՝ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի որդին։ «Իրազեկ քաղաքացիների միավորման» «Փաստերի ստուգման հարթակը» տեղեկություն է ստացել, որ Միքայելյանի նախընտրական քարոզչության մեջ են ներգրավված նաև համայնքային դպրոցների տնօրենները, ովքեր աշխատանքային ժամերին մասնակցում են հանրահավաքներին՝ դրանցում ներգրավելով ուսուցիչներին և նույնիսկ աշակերտներին։ «Տեղեկությունը ստուգելու նպատակով […]
00:03 19.10.2018
Հայաստանի Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ կուսակցության Գործադիր մարմնի նիստը, որը վարում էր ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ «Նիստին քննարկվեց Հայաստանի ներքին քաղաքական իրավիճակը, անդրադարձ կատարվեց Կառավարության կողմից Ազգային Ժողով ներկայացված Ընտրական օրենսգրքի նախագծին, շոշափվեցին սպասվելիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր»,- ասված է […]
23:28 18.10.2018
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արարատի մարզի Դաշտավան համայնքում նախատեսվում է առաջիկա տարիներին հիմնել կոկորդիլոսաբուծարան: Մի շարք բնապահպաններ պնդում են, որ կոկորդիլոսաբուծարան կառուցելը անթույլատրելի է և Բնապահպանության նախարարությունը պարտավոր է կասեցնել այս ծրագիրը: SHANTNEWS.AM-ը զրուցել է բնապահպան Սիլվա Ադամյանի հետ. նա մանրամասն ներկայացրել է Հայաստանում կոկորդիլոսաբուծարան կառուցելու վնասակար հետևանքները. «Հայաստանի համար սա անհրաժեշտություն չէ, այլ […]
23:17 18.10.2018
«Հեղափոխությունից հետո եղան նշանակումներ, որ միանշանակ չընդունվեցին, սակայն որևէ մեկը հիվանդագին չընդունեց: Բողոքեցին ու հանդարտվեցին, վերջին նշանակումը այլ է: Ի տարբերություն Վալերիյ Օսիպյանի, Հունան Պողոսյանը զբաղեցնում էր պաշտոն, որտեղ ինքը որոշում կայացնող էր, և հենց Սյունիքի մարզում տեղի էին ունենում բացառիկ հանցագորոծություններ, իսկ Հունան Պողոսյանը ոչինչ չէր ձեռնարկում այդ հանցագործությունները բացահայտելու համար: Հիմա ինչն է […]
23:08 18.10.2018
Այսօր մեկնարկել է Հայաստանի ներքին աուդիտորների ինստիտուտի «Զարգանալով բիզնեսին համահունչ» խորագրով 3-րդ միջազգային կոնֆերանսը, տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից։ Երկօրյա միջոցառմանը ընթացքում 110 մասնակիցները հնարավորություն կունենան ունկնդրելու 10 երկրներից ժամանած 16 բանախոսների: Միջոցառման բացման ելույթով հանդես է եկել նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը: […]
22:20 18.10.2018
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր հրապարկել է 2008թ. Մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ քաղաքական նկատառումներով ձերբակալված և կալանավորված քաղաքական բանտարկյալներ Գրիգոր Ոսկերչյանի և Մասիս Այվազյանի կալանքների օրինականության և հիմնավորվածության վերաբերյալ վճիռները: ՄԻԵԴ-ը ճանաչել է, որ չի եղել Գ․ Ոսկերչյանին և Մ․Այվազյանին անազատության մեջ պահելու որևէ հիմնավորված և թույլատրելի հիմք: ShantNews.am-ի հետ զրույցում Մասիս Այվազյանը պատմեց, որ մարտի 1-ին՝ առավոտյան, […]
22:05 18.10.2018
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության (ICRC) ղեկավար Քլեր Մեյթրոին և նույն կազմակերպության Պաշտպանական բաժնի համակարգող Զուրաբ Բուրդուլիին: Պաշտպանը շնորհավորել է նորանշանակ Քլեր Մեյթրոին կարևոր առաքելության ստանձնման կապակցությամբ և բարձր է գնահատել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հետ ձևավորված բարձր գործընկերությունը և վստահության վրա հիմնված հարաբերությունները: […]
21:57 18.10.2018
Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցություն է հայտնել Արա Գյուլերի մահվան կապակցությամբ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Ցավակցական հեռագրում, մասնավորապես, ասված է․ «Խոր կսկիծով իմացա, որ կյանքից հեռացել է մեր ժամանակաշրջանի ամենախոշոր տարեգիրներից մեկը՝ Արա Գյուլերը: Նրա լուսանկարները սովորական պատկերներ չեն, որ մեխանիկական սարքը որսում է իր անտարբեր ու սառը աչքով, այլ արվեստագետի […]
21:51 18.10.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մասնակցել է Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի 75-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին: Նախագահ Սարգսյանը հանդես է եկել ելույթով: Նա, մասնավորապես, ասել է. «Ինձ համար իսկապես մեծ պատիվ է մասնակցել այս հոբելյանին, որովհետև ես նախ և առաջ ինձ համարում եմ հայկական գիտական համայնքի […]
21:01 18.10.2018
Աղետների ռիսկի նվազեցման միջազգային օրվա առթիվ «Երևան, իմ սեր» հիմնադրամի տարածքում տեղի է ունեցել «Սուպեր Դավիթն ընդդեմ կրակի» կրթական խաղի շնորհանդեսը: Խաղը ստեղծվել է «Սեյվ դը չիլդրեն ինթերնեյշնլ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության, Dasaran կրթական ծրագրի, ՀՀ ԱԻՆ համագործակցության շրջանակում: Խաղի միջոցով Dasaran-ի կայքում գրանցված ավելի քան 300 հազար աշակերտներ կսովորեն անվտանգության վարքականոնները հրդեհի դեպքում: Օրինակ՝ ինչ […]
21:00 18.10.2018
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու անչափահասի նկատմամբ առերևույթ ոտնձգություն կատարած անձի ինքնությունը: Այս մասին հաղորդում են ՀՀ քննչական կոմիտեից: Քաղաքացուց ստացված հաղորդման հիման վրա՝ Ոստիկանության շենգավիթի բաժնում հարուցվել է քրեական գործ, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի […]
20:30 18.10.2018
Գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այցելել է Արմավիր–Երևան մայրուղու վրա գտնվող անանուն, բայց անուն հանած շուկա, հայտնում են նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվական վարչությունից: Գյուղացիներին ներկայացրել է կարկտահարության ու ցրտահարության հասցրած վնասից ապահովագրման կառավարության ծրագիրը:
20:25 18.10.2018
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի ներկայացմամբ՝ ՀՀ կառավարության 2018թ. հոկտեմբերի 18-ի հերթական նիստում հավանության է արժանացել հաշմանդամություն և սոցիալական այլ կարգավիճակ ունեցող անձանց անհրաժեշտ վերականգնման աջակցող միջոցների քանակների ավելացման վերաբերյալ նախագիծը: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացրել են, որ նախագծի համաձայն՝ «Լսողական սարքեր և հաշմանդամի սայլակներ ձեռք բերելու համար հավաստագրերի տրամադրում» ծրագրով […]
20:09 18.10.2018
ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Ոսկեվազ համայնքի 46-ամյա բնակչին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված ապացույցների հիման վրա` մեղադրանք է առաջադրվել Օշական համայնքի երկու բնակչի՝ 1987 և 1993 թթ. ծնված Թովմասյան եղբայրներին: Ոսկեվազի 46-ամյա բնակչի նկատմամբ […]
19:54 18.10.2018
SHANTNEWS.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ այսօր ՄԻԵԴ-ը հրապարակել է Հայաստանի դեմ երկու գանգատների արդյունքները և բավարարել դրանք: Մասիս Այվազյանին և Գրիգոր Ոսկերչյանին ՀՀ կառավարությունը, որպես փոխհատուցում, կվճարի 7500 եվրո: Այս երկու գործերն են առնչվում են 2008 թվականի մարտի 1-ին, և ՄԻԵԴ-ում վարույթ էին ընդունվել 10 տարի առաջ: SHANTNEWS.am-ի հետ զրույցում փաստաբան Մուշեղ Շուշանյանն ասաց, որ […]
19:47 18.10.2018
«Էրեբունի-Երևան»-ի 2800-ամյակի տոնական միջոցառումների նախօրեին լույս է տեսել «Արարատ-Ուրարտու թագավորությունը» եռալեզու ալբոմը: Հեղինակը պատմաբան Արտակ Մովսիսյանն է: Հոկտեմբերի 18-ին լրագրողների հետ հանդիպմանը Մովսիսյանը նշեց, որ վաղուց կար մեզ և աշխարհին գիտահանրամատչելի կերպով ներկայացնելու Վանի թագավորությունը, որ մեր պատմության ամենակարևոր փուլերից մեկն է: «Սա առաջին համահայկական պետությունն է, որը մեկ պետականության մեջ ուրվագծեց այն սահմանները, որ հետո […]
19:39 18.10.2018
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադրման 75-ամյակին նվիրված միջոցառմանը, որին ներկա էին ԳԱԱ 75-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում Հայաստան ժամանած ավելի քան մեկ տասնյակ երկրների գիտությունների ակադեմիաների նախագահներ, միջազգային գիտական կառույցների ղեկավարներ, տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Շնորհավորելով ՀՀ ԳԱԱ հիմնադրման 75-րդ տարեդարձի առթիվ՝ […]
19:23 18.10.2018
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից ընդդիմադիր կուսակցություն ստեղծելու մասին հարցին պատասխանելիս ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշեց, որ քաղաքացիների խումբը կարող է ստեղծել իր կուսակցությունը՝ ակնարկելով, որ դրանում որևէ արտասովոր բան չկա։ Հարցին, թե համաձա՞յն է Քոչարյանի այն հայտարարության հետ, որ ընդդիմադիր դաշտում վակուում կա, Փաշինյանը պատասխանեց․ «Արտահերթ խորհրդարանական ընտրությունները, կարծում եմ, ամեն ինչ կդնեն […]
19:17 18.10.2018
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ Բագրատաշենի անցակետում բողոքի ակցիա են կազմակերպել աջ ղեկով ավտոմեքենաներ ներկրել ցանկացողները: Բանն այն է, որ հոկտեմբերի 1-ից արգելվել է աջ ղեկով մեքենաների ներկրումը Հայաստան: Բողոքի ակցիայի նախաձեռնողները պահանջում են չեղարկել ընդունված օրենքն ու թույլատրել ներկրումը: Բագրատաշենի անցակետում հավաքվածներն ասել են, որ հանդիպել են մաքսակետի ղեկավարի հետ, և նա խոստացել է սեղմ […]
19:09 18.10.2018
Սյունեցիները կրկին բողոքում են նորանշանակ մարզպետի նշանակման դեմ: Հոկտեմբերի 16-ին Սյունիքի մարզպետ նշանակվեց նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը: Ի նշան նոր մարզպետի դեմ բողոքի` Սյունիքի մարզում ճանապարհ էին փակել նույն օրը: ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով այս ակցիային, նշել էր, որ բողոքողը սյունեցիները չեն, իրենց կուսակցության անդամներն էին:
19:06 18.10.2018
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ այսօր բացվեց պատգամավոր Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ Հայաստանում կառուցված բիթքոինի մայնինգի ֆերման։ Միջոցառումից հետո լրագրողները Ծառուկյանի ներկայությամբ Փաշինյանին հարցրին՝ Ծառուկյանը բիզնեսով զբաղվո՞ւմ է։ «Պարոն Ծառուկյանը Հայաստանում խոշոր սեփականատեր է, դա ոչ մեկի համար գաղտնիք չէ։ Մնացածը իմ մեկնաբանության խնդիրը չէ»,- նշեց Փաշինյանը։ Հարցին, որ ինքը՝ Փաշինյանը հայտարարել է, որ օլիգարխներ չպետք […]