TIME
Ամսաթիվ
12 06 2025
  • $
    383.25
  • RUBLE
    4.86
  • 438.36
WEATHER
+30.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Նախարարի պաշտոնակատարը շնորհավորական ուղերձ է հղել Գյուղատնտեսության աշխատողի օրվա առթիվ

10:42 21.10.2018

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը շնորհավորական ուղերձ է հղել Գյուղատնտեսության աշխատողի օրվա առթիվ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։ «Հարգելի՛ գործընկերներ, Պատիվ ունեմ որպես ՀՀ գյուղատնտեսության ոլորտի գլխավոր պատասխանատու շնորհավորել ձեզ մասնագիտական տոնի  առթիվ: Մաղթանքս է, որ գյուղատնտեսությունը մեր երկրում դառնա  նորարարական, բարձր շահութաբերություն ապահովող, մրցունակ ոլորտ: Վստահ եմ՝  դրան հասնելու […]

̰
Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում

23:58 20.10.2018

Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Թթուջուր գյուղի բնակիչ, 56-ամյա Մայիս Ջհանգիրյանը իր վարած ԳԱԶ-52 մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենայով Ճամբարակ-Թթուջուր-Բերդ ավտոճանապարհի 20 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվելով հայտնվել ձորակում: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով վարորդ Մ. Ջհանգիրյանն ու  9-ամյա Ալբերտ Ջհանգիրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ճամբարակի […]

̰
Գյումրիում վերականգնվել է «Մեր մանկության տանգոյի» լուսանկարվելու տաղավարը

23:49 20.10.2018

Գյումրիի Գորկայի այգում վերականգնվել է «Մեր մանկության տանգոն» ֆիլմի լուսանկարվելու տաղավարը: Մտահղացման հեղինակը ռուսաստանաբնակ Արթուր Գալստյանն է: Նրա նախաձեռնությամբ ամռանը Մարմաշենի վանական համալիրի տարածքում վերականգնվել է պատմական «Հեղնար աղբյուրը»: «Մեր մանկության տանգոն», որը համարվում է հայկական կինոյի դասականներից, հարուստ ու դրամատիկ է բոլոր կերպարների հրաշալի խաղով: Գյումրվա  պատմական ու կոլորիտային միջուկում նկարահանված ֆիլմի բացօթյա տաղավարները […]

̰
Պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտը Հայաստանում շատ վատ է գործում. Լուսինե Սահակյան

22:38 20.10.2018

«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում փաստաբան Լուսինե Սահակյանը խոսել է համաներման մասին. «Շատ վաղուց դատարանը պետք է ազատած լիներ ցմահ դատապարտյալ Կարեն Օգանեսյանին: Պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտը Հայաստանում շատ վատ է գործում: Անձը ինչո՞ւ է մեկուսացվում հասարակությունից, եթե նա վտանգավոր է, նա պիտի ուղղվի: Եթե համարվում է, որ տվյալ անձը արդեն ուղղվել է, ապա նա […]

̰
Գյումրեցի մարզիկները Եվրոպայի առաջնությանը 19 մեդալ են նվաճել

22:13 20.10.2018

Գյումրեցի մարզիկները մեդալներով են վերադարձել թաեքվանդոյի Եվրոպայի առաջնությունից, որին մասնակցում էին 16 երկրների 600 ներկայացուցիչներ: Հայաստանում առաջին անգամ անցկացված Թաեքվանդոյի միջազգային մրցաշարում  տարբեր տարիքային խմբերում գյումրեցի տղաներն ու աղջիկները նվաճել են 19 մեդալ՝ 10-ը ոսկե, վեց արծաթե և երեք բրոնզե: Թաեքվանդոյի «Սկարպիոն» ակումբի սաները Եվրոպայի առաջնությանը թիմային հաշվարկում ևս ճանաչվել են լավագույնը և արժանացել գավաթի: […]

̰
Առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

22:02 20.10.2018

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 21-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 21-ի ցերեկը, 22-ի գիշերը շրջանների զգալի մասում, 22-ի ցերեկը, 23-25-ը՝ առանձին շրջաններում սպասվում է անձրև։ Քամին՝ հարավ-արևմտյան 3-8մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 21-22-ը գիշերը կբարձրանա 4-5, ցերեկը` կնվազի 2-3 աստիճանով: Երևան քաղաքում հոկտեմբերի 21-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 21-ի ցերեկը, 22-25-ը սպասվում […]

̰
Ծաղկաձորի օղակաձև խաչմերուկի մոտակայքում տնակ է այրվել

21:47 20.10.2018

Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 16:40-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի օղակաձև խաչմերուկի մոտակայքում տնակ է այրվում: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հայ ֆիդայինների փողոցի տներից մեկի մոտակայքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:01-ին, մարվել՝ 18:24-ին: Այրվել են փայտե տնակն՝ ամբողջությամբ […]

̰
Սուրեն Աբրահամյանն առաջարկել է Հայկ Մարությանին վարվել գեներալների նման

21:35 20.10.2018

SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հրավերով քաղաքապետարանում են հյուրընկալվել Երևանի նախկին քաղաքապետները՝ Սուրեն Աբրահամյանը և Վահագն Խաչատրյանը: Հանդիպման ժամանակ նախկին քաղաքապետ Սուրեն Աբրահամյանը, նաև որպես ուժային կառույցի ներկայացուցիչ, առաջարկություն է արել Հայկ Մարությանին. «Էդպիսի տրադիցիաներ կան ուժային կառույցներում, որ գործող ղեկավարները, պաշտոնը զբաղեցնողները  գեներալներին պարբերաբար հրավիրում են ուղղակի հանդիպելու, քննարկելու, լսելու իրար:Եթե Դուք հարմար […]

̰
Հայկական խոհանոցը Հայաստանից դուրս հետաքրքիր է, բայց ոչ տարածված

21:20 20.10.2018

«Հայկական խոհարարական ավանդույթների զարգացում և պահպանում» ՀԿ-ի նախագահ  Սեդրակ Մամուլյանն այսօր անդրադարձել է այն հարցին, թե աշխարհի ո՞ր երկրներում են հետաքրքրված հայկական խոհանոցով. «Կատարից ասել են, որ հայկական տոլման, մանթին, լահմաջոն ունենք, բայց ուզում ենք ավելացնել այն կերակրատեսակները, որոնք դուք վերականգնել եք, օրինակ՝ Մախող կերակրատեսակը, Վանա քաշովին, Պուտով քաշովին և այլն», – ասել է Մամուլյանը՝ […]

̰
Նիկոլ Փաշինյանը և Սաադ Հարիրին քննարկել են Հայաստանի և Լիբանանի միջև հարաբերությունների զարգացման հեռանկարները

21:07 20.10.2018

Լիբանան կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել է Լիբանանի վարչապետի պաշտոնակատար Սաադ Հարիրին: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Սաադ Հարիրիին ջերմ ընդունելության և հյուրընկալության համար. «Սա իմ առաջին այցելությունն է եղբայրական Լիբանան՝ հնագույն քաղաքակրթությունների պատմությամբ լի մի երկիր: Վստահ եմ, որ այս այցը լավագույնս կնպաստի տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության օրակարգային […]

̰
Ես դատական համակարգում փոփոխություններ չեմ տեսնում. Լուսինե Սահակյան

20:51 20.10.2018

«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում փաստաբան Լուսինե Սահակյանը խոսել է դատական համակարգի մասին. «Ես դատական համակարգում փոփոխություններ չեմ տեսնում: Ես չեմ տեսնում, որ դատական համակարգից հեռացած լինեն այն դատավորները, որոնք պարզապես դատավոր կոչվելու իրավունք չունեն: Նրանք մնում են և պաշտոնավարում են: Նրանք պետք է իրենք հասկանային և գնային: Բարձրագույն դատական խորհուրդը այս կազմով այսօր ի […]

̰
Երևանի նախկին քաղաքապետն ինչքանո՞վ է հնարավոր համարում նոր քաղաքապետի պնդումը, թե տրանսպորտի խնդիրը կլուծի 5 տարում

20:37 20.10.2018

Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը Երևանի ավագանու առաջին նիստից հետո լրագրողներին ասել էր, որ տրանսպորտի հետ կապված խնդիրը պաշտոնավարման 5 տարիների ընթացքում կլուծի: Հարցին այսօր անդրադարձ է կատարվել, երբ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հրավերով քաղաքապետարանում են հյուրընկալվել Երևանի նախկին քաղաքապետները՝ Սուրեն Աբրահամյանը և Վահագն Խաչատրյանը: SHANTNEWS.am-ը հետաքրքրվել է նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանից, թե արդյո՞ք հնարավոր է տրանսպորտի խնդիրը […]

̰
Հայկական կերակուրների ճանաչելիության հարցը դեռ լուծված չէ. Սեդրակ Մամուլյան

20:26 20.10.2018

Ազգային խոհանոցի բրենդավորման խնդիրը դեռ լուծված չէ. այս մասին այսօր լրագրողներին ասել է «Հայկական խոհարարական ավանդույթների զարգացում և պահպանում» ՀԿ-ի նախագահ Սեդրակ Մամուլյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք առաջընթաց կա հայկական խոհանոցի ճանաչելիության մասով. «Երբ ասում ենք վրացական խոհանոց՝ որոշակի կերակրատեսակներ արդեն պատկերացնում ենք, կամ թուրքական, արաբական, էլի պատկերացնում ենք: Մեզ մոտ մինչև այժմ, երբ ասում […]

̰
Գողություն կատարելու մեջ կասկածվողը նաև հետախուզվում էր

20:15 20.10.2018

Հոկտեմբերի 12-ին անհայտ անձը գողացել էր ոստիկանություն դիմած քաղաքացու՝ Արշակունյաց պողոտայի 34/3 հասցեի դիմաց՝ ճամփեզրի բետոնաքարին դրված «Այֆոն 6» բջջային հեռախոսը և դրամապանակը, որի մեջ եղել են բանկային քարտեր, փաստաթղթեր և 15.000 դրամ: Հոկտեմբերի 17-ին փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ։ Ոստիկանության Շենգավիթի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում՝ հոկտեմբերի 19-ին ժամը՝ 13։00-ին, կողոպուտ […]

̰
Վենետիկի հանձնաժողովի գնահատականն աքսիոմա չէ, կարևորը ՀՀ քաղաքացու պահանջն է. Անժելա Խաչատրյան

20:10 20.10.2018

«Կարծում եմ, որ Վենետիկի հանձնաժողովի գնահատականը, ընդհանուր առմամբ, այնպիսին է, որ հնարավորություն է տալիս, որպեսզի մենք կարողանանք արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացնել նոր Ընտրական օրենսգրքով, որը հուսով եմ՝ նաև կընդունվի ԱԺ-ի կողմից: Վենետիկի հանձանժողովի արտահայտած կարևորագույն դիրքորոշումն այն էր, որ իրենք կարծում են, որ ԸՕ-ն փոփոխությունների ենթարկելուց հետո առնվազն մեկ տարի ժամկետ իրենք ուզում են, որ […]

̰
Շատերը կնախանձեն. Երևանի նախկին քաղաքապետները Հայկ Մարությանից նվերներ են ստացել

19:53 20.10.2018

SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հրավերով քաղաքապետարանում են հյուրընկալվել Երևանի նախկին քաղաքապետները՝ Սուրեն Աբրահամյանը և Վահագն Խաչատրյանը: Սուրեն Աբրահամյանը մեր թղթակցի հետ զրույցում հայտնել էր, որ արդեն «նեղացած չէ» նորընտիր քաղաքապետից, որ հրավիրված չէր Երևանի քաղաքապետի երդմնակալության արարողությանը: Թե ինչ տրամադրվածություն ունի Վահագն խաչատրյանը, փորձել ենք պարզել հենց նրանից: «Առիթն օգտագործելով՝ ուզում եմ շնորհակալություն […]

̰
Բոտուլիզմի դեպքերը մտահոգիչ են դառնում. խորհուրդ է տրվում զերծ մնալ պահածոյացումներից

19:50 20.10.2018

Ձմռան օրերին ընդառաջ շատերը պահածոյացումներ են կատարում և հաճախ չեն հետևում հիմնական կաննոններին: Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Լիանա Եղիազարյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս զերծ մնալ պահածոյացումներից. «Ամեն տարի պահածոյացումներ կատարելու սեզոնից առաջ առողջապահության նախարարությունը հորդորում է չկատարել դրանք, սակայն կատարելու դեպքում առնվազն պետք է հետևել հիմնական կանոններին, քանի որ […]

̰
Նորանշանակ քաղաքապետը Երևանի տոնի առթիվ շնորհավորական տեսաուղերձ է հրապարակել

19:26 20.10.2018

Երևանի նորանշանակ քաղաքապետ Հայկ Մարությանն իր Facebook-ի էջում տեսաուղերձ է հրապարակել, որում Երևանի տոնի առթիվ շնորհավորում է երևանցիներին: «Սիրելի՜ երևանցիներ, երևանցի ասելով ես ոչ միայն նկատի ունեմ երևանի բնակիչներին, այլ ամբողջ աշխարհում ապրող այն մարդկանց, ովքեր սիրում են Երևանը, ովքեր համարում են Երևանն իրենց հարազատ վայրն է: Չէ՞ որ Երևանն ամբողջ հայության մայրաքաղաքն  է: Եվ […]

̰
Ոստիկանապետը պարգևատրել է Ֆրանկոֆոնիայի միջոցառումների ժամանակ աչքի ընկած ոստիկաններին

19:24 20.10.2018

Հոկտեմբերի 20-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի գլխավորությամբ ոստիկանությունում տեղի է ունեցել հանդիսավոր նիստ, հայտնում են ոստիկանությունից: Հայաստանի Հանրապետությունում կայացած Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի միջոցառումների ժամանակ հասարակական կարգի պահպանման և հասարակական անվտանգության ապահովման աշխատանքների ընթացքում ծառայողական պարտականությունները բարեխղճորեն ու բարձր պատասխանատվությամբ կատարելու համար ոստիկանության պետի հրամանով պարգևատրման էին ներկայացել տարբեր ստորաբաժանումների 95 ծառայող: Ողջունելով ներկաներին` Վալերի Օսիպյանն […]

̰
Ընտրությունները հետաձգելը Հայաստանի համար առավել վտանգավոր է. Արամ Սարգսյան

19:20 20.10.2018

«Հեղափոխությունից հետո մենք նոր իրավիճակի մեջ ենք, իսկ նոր իրավիճակները երբեմն ստանդարտներից դուրս գալ են պահանջում, ես այդտեղ մեծ զոհողություն չեմ տեսնում, ես շատ ավելի վտանգավոր եմ համարում ընտրությունները հետաձգելը, քան որոշակի արագությամբ ընտրություններ անցկացնելը»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը՝ անդրադառնալով Վենետիկի հանձնաժողովի նախագահի կողմից Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ երեկ […]

̰
Գործ ենք ունենալու իրավիճակի հետ, երբ ժամկետները շեշտակի կրճատվում են, բայց աշխատանքի ծավալները չեն նվազում. Տիգրան Մուկուչյան

19:09 20.10.2018

Հայաստանում դեկտեմբերին կկայանան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Մասնակցել-չմասնակցելուց, ընտրական ցուցակը կազմելուց զատ` քաղաքական ուժերը քննարկում են նաև Ընտրական օրենսգրքի նոր նախագծով ընտրություն անցկացնելու նպատակահարմարությունը: Մինչ դեկտեմբերին անցկացվելիք ընտրությունները, վաղն արդեն Հայաստանի մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրություններ են: Արդեն իսկ գրանցված ընտրախախտումներից մինչև նոր Ընտրական օրենսգիրք, այս և այլ հարցերի վերաբերյալ SHANTNEWS.am-ը զրուցել է ՀՀ Կենտրոնական ընտրական […]

̰
Ի՞նչ նշանակություն ունի Հայաստանի համար Թրամփի խորհրդականի այցը

18:58 20.10.2018

Հայ-ամերիկյան հարաբերությունները զարգացման համար ևս մեկ հնարավորություն կարող է ստեղծել Թրամփի մեկ այլ խորհրդականի՝ Ռուդի Ջիուլիանիի այցը Հայաստան: Նա Թրամփի մտերիմներից է: Ջիուլիանին Հայաստանում կլինի ոչ պաշտոնական այցով՝ Եվրասիական տնտեսական հանձաժողովի ֆորումին մասնացելու համար: «Ջիուլիանին նույնպես կարևոր գործիչ է, Հանրապետական կուսակցության կարկառուն դեմքերից մեկը, Նյու Յորքի նախկին քաղաքապետը: Լուրջ ազդեցություն ունի Թրամփի վրա, որովհետև նրա անձնական […]

̰
Հայկ Մարությանն իր վարքագծով մեզ գերեց. նախկին քաղաքապետն այլևս «նեղացած չէ»

18:45 20.10.2018

SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հրավերով քաղաքապետարանում են հյուրընկալվել Երևանի նախկին քաղաքապետները՝ Սուրեն Աբրահամյանը և Վահագն Խաչատրյանը: Որոշ ժամանակ առաջ Երևանի նախկին քաղաքապետ Սուրեն Աբրահմյանն Aravot.am-ի հետ զրույցում ասել էր, որ Հայկ Մարությանի երդմնակալությանը մասնակցելու հրավեր չի ստացել: «Ես նույնիսկ պատրաստվել էի՝ ինչ պիտի հագնեմ, ոնց պիտի հագնեմ, բայց, ցավոք, հրավեր չեմ ստացել»,- ավելացրել […]

̰
Առաջարկում եմ հետաձգել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը. Հրանտ Բագրատյան

18:13 20.10.2018

«Անմիջականորեն Վենետիկի հանձնաժողովը չի կարող պարտավորեցնել մեզ, բայց հանձնաժողովի բացասական կարծիքը կդառնա ԵԽԽՎ քննարկման առարկա: Այո՛, անցել ենք լրիվ համամասնական ցուցակի և դա դրական է, բայց արմատական փոփոխություններ կան Ընտրական օրենսգրքում: Ի դեպ, դրանք այն փոփոխություններն են, որոնք ընդդիմությունն առաջարկել էր տարիներ առաջ, բայց Հանրապետական կուսակցությունը չէր ընդունել, բայց, մյուս կողմից, Վենետիկի հանձնաժողովը ճիշտ է […]

̰
Փաշինյանը և Լիբանանի խորհրդարանի նախագահը բարձր են գնահատել երկկողմ քաղաքական երկխոսությունը

18:11 20.10.2018

Լիբանան աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել է Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրիի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատարը բարձր է գնահատել Լիբանանի խորհրդարանի նախագահի ներդրումը հայ-լիբանանյան բարեկամության ամրապնդմանն ուղղված նախաձեռնությունների իրականացման գործում։ Նաբիհ Բըրրին […]

̰
Հայրս ներկա է լիբանանյան պատվիրակության կողմից, իսկ ես՝ հայկական. Վարագ Սիսեռեան

18:02 20.10.2018

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռեանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել և գրել, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի հանդիպումը «մշտապես կմնա իր հիշողության մեջ»: «Այսօրվա հանդիպումը մշտապես կմնա հիշողությանս մեջ։ Հայրս ներկա է լիբանանյան պատվիրակության կողմից, իսկ ես՝ հայկական»: Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը […]

̰
Վալերիյ Օսիպյանը հանդիպել է Երևան-Սևան ճանապարհին բողոքի ակցիա իրականացրած քաղաքացիների ու ոստիկանների հետ

18:01 20.10.2018

ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատար Վալերիյ Օսիպյանը հոկտեմբերի 20-ին հանդիպել է այսօր Երևան-Սևան ճանապարհին բողոքի ակցիա իրականացրած քաղաքացիների ու ոստիկանների հետ, տեղեկացնում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը: Վալերիյ Օսիպյանը լսել է քաղաքացիների բարձրացրած խնդիրները, որոնք կապված էին օրեր առաջ ոստիկանության 3 ծառայողների ձերբակալման հետ: Ոստիկանության պետի պաշտոնակատարը նշել է, որ զրուցել է հատուկ քննչական ծառայության ղեկավարի […]

̰
Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Արամ Ա կաթողիկոսին

17:50 20.10.2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա  կաթողիկոսին՝ ձեռնադրության և օծման 50 -ամյակի առթիվ: Ուղերձում մասնավորապես ասվում է. «Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսությունը Ձեր հովվապետությամբ շարունակում է բարոյական ու հոգևոր ամուր հենարան, ոգեշնչող ու միավորող ուժ մնալ մեր ժողովրդի համար: Բարձր գնահատականի են արժանի Ձեր անձնվիրական ջանքերը՝ ուղղված մեր […]

̰
Ի՞նչ օրակարգով է Հայաստան ժամանում Դոնալդ Թրամփի խորհրդականը

17:47 20.10.2018

Պաշտոնապես դեռ չի հայտարարվել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հայաստանյան այցի օրը և օրակարգը: ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանին լրագրողները օրեր առաջ հարցրին, բայց դիվանագետը մանրամասներ չներկայացրեց: Հայտնի է միայն՝ Բոլթոնը Հայաստանում կլինի Ադրբեջան կատարած այցից հետո: Նա այդ մասին իր Twitter-ի էջում էր հայտնել: Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը չի բացառում՝ ամերիկացի պաշտոնյան, […]

̰
Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Վայոց ձորի մարզպետին

17:40 20.10.2018

ՀՀ  տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանն այսօր ներկայացրել է Վայոց ձորի նորանշանակ մարզպետ Տրդատ Սարգսյանին: Սուրեն Պապիկյանը համոզմունք է հայտնել, որ մարզպետի պաշտոնում Տրդատ Սարգսյանն իր իմացությամբ ու աշխատանքի նկատմամբ դրսևորած մեծ պատասխանատվությամբ կհաջողի մարզը տանել զարգացման ուղիով: Նախարարի պաշտոնակատարը շնորհակալություն է հայտնել նաև նախկին մարզպետ Արագած Սաղաթելյանին և հաջողություններ մաղթել նրան […]

̰
BACK_TO_TOP