12:59 18.10.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ բարելավում է օտար լեզուների իմացության մակարդակը: «Ամենօրյա ռեժիմով բարելավում եմ ֆրանսերենիս, ռուսերենիս, անգլերենիս իմացությունը՝ ամեն լեզվին շաբաթական տրամադրելով երկու օր: Նույնը խորհուրդ եմ տալիս ձեզ: Սովորեք օտար լեզուներ»,- գրել է նա:
12:46 18.10.2018
Փաստաբան Մուշեղ Շուշանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որտեղ հայտնել է, որ ՄԻԵԴ-ը այսօր հրապարակել է 2008թ. մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ քաղաքական նկատառումներով ձերբակալված և կալանավորված քաղաքական բանտարկյալներ Գրիգոր Ոսկերչյանի և Մասիս Այվազյանի կալանքների օրինականության և հիմնավորվածության վերաբերյալ վճիռները: «Գրիգոր Ոսկերչյանի վերաբերյալ կայացված վճռով ճանաչվել է ՄԻԵԿ 5(3) հոդվածի խախտում, իսկ Մասիս Այվազյանի վերաբերյալ վճռով՝ ՄԻԵԿ […]
12:45 18.10.2018
Դեկտեմբերին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին ուղղորդումներ չեն լինելու, ոստիկանության որևէ ստորաբաժանում որևէ կուսակցության համար չի աշխատելու: Հոկտեմբերի 18-ին լրագրողների հետ զրույցում ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար Վալերիյ Օսիպյանը վստահեցրեց` այս ուղղությամբ քայլեր արդեն արվել են: «Ես հայտարարել եմ Երևանի ավագանու ընտրության ժամանակ, որ ոստիկանության որևէ աշխատակից իրավունք չունի ուղղորդել որևէ մեկին. ես մեր մասով եմ ասում, որպես պետական […]
12:41 18.10.2018
SHANTNEWS.am-ը Հատուկ քննչական ծառայությունից փորձեց ճշտել՝ արդյո՞ք նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի անունը շրջանառվում է գործարար Սամվել Մայրապետյանի գործում, ինչին ի պատասխան՝ ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանն ասաց, որ այս պահին իրենք որևէ տեղեկություն տալ չեն կարող: Այսօր «Ժամանակ» թերթը գրել էր. «Հայաստանի ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը հայտնվել է իրավապահների տեսադաշտում։ Գործարար Սամվել Մայրապետյանի ձերբակալությունից […]
12:39 18.10.2018
Շարունակվում է ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Գերմանիա: Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարությունից, նախարարի պաշտոնակատար Հարությունյանը հանդիպում է ունեցել ԳԴՀ գիտության և գիտահետազոտության դաշնային նախարարության պետական քարտուղար Գեորգ Շյութերի հետ։ Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար`Արայիկ Հարությունյանը նշել է, որ ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի Հայաստան այցից հետո համատեղ ծրագրերի մշակման […]
12:25 18.10.2018
ՀՀ ոստիկանությունն արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ նույնպիսի պատրաստակամություն ունի, ինչպիսին ուներ Երևանի ավագանու ընտրություններին: Այս մասին հոկտեմբերի 18-ին լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար Վալերիյ Օսիպյանը: Հարցին`արդյո՞ք ոստիկանությունը պատրաստ է կանխել ընտրական գործընթացին քրեական տարրերի մասնակցությունը, Օսիպյանը պատասխանեց. «Մենք չենք տարանջատում քրեական տարր, չգիտեմ ինչ տարր, օրենքի առաջ բոլորը հավասար են: Դուք այս հինգ […]
12:06 18.10.2018
ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար Վալերիյ Օսիպյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Սյունիքի մարզպետի պաշտոնում նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի նշանակմանը: Լրագրողները հետաքրքրվեցին` ինչպես է գնահատում այդ նշանակումը: «Վարչապետի որոշումը ճիշտ որոշում է, կարծում եմ` Հունան Պողոսյանը լավ կաշխատի»,- ասաց նա: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` հոկտեմբերի 16-ին Հունան Պողոսյանը նշանակվել է Սյունիքի մարզպետ: Նույն […]
12:00 18.10.2018
Կառավարության այսօրվա նիստում հաստատվել է Հայաստանի և Ճապոնիայի միջև ներդրումների ազատականացման մասին համաձայնագիրը, որը ստորագրվել է դեռևս փետրվար ամսին: Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանն ասել է, որ արդյունավետ և փոխշահավետ ներդրումների համար այս համաձայնագիրը լավ պայմաններ է ստեղծում, որպեսզի միջպետական առևտուրը նոր ոլորտներ գրավի: Համաձայնագիրը, ըստ նախարարի պաշտոնակատարի, յուրաքանչյուր երկրի ներդրողի ապահովում […]
11:47 18.10.2018
Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ հոկտեմբերի 16-ին Արագածոտնի մարզում տեղի ունեցած միջադեպի փաստով: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, այդ օրը ժամը 04:00-ի սահմաններում բժշկական դիմակներով դիմակավորված 2 անձինք Արագածոտն գյուղի 3-րդ փողոցի 17-րդ տուն են մտել՝ օգտվելով դռան բաց լինելու հանգամանքից, և բռնություն են կիրառել տանտիրուհու՝ 46-ամյա Ռուզան Ռասոյանի և նրա մոր՝ […]
11:46 18.10.2018
Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում` անդրադառնալով նախօրեին ցմահ ազատազրկման դատապարտված Կարեն Օգանեսյանի ազատ արձակմանը: «Նախօրեին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ, աննախադեպ որոշում կայացրեց՝ դատարանի դահլիճից պայմանական վաղաժամկետ ազատ արձակելով ցմահ ազատազրկման դատապարտված Կարեն Օգանեսյանին։ Երևույթն, իրոք, աննախադեպ է ու ողջունելի, քանի որ առաջինը՝ ՔԿՀ-ի կողմից առաջին […]
11:40 18.10.2018
Կառավարության այսօրվա նիստում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կոչ է արել գործադիրին չփոխել ակտիվ աշխատելու տրամադրվածությունը և շարունակել պարտականությունները կատարել ամբողջ ծավալով: Կառավարության նիստում քննարկվող հիմնական հարցերը եղել են չզեկուցվող: Ապա ներկայացվել են մի քանի ընկերությունների արտոնություններ տրամադրելու մասին առաջարկներ: Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանն առաջարկել է «Յունիվերսալ Քլոզերս» ընկերությանը սարքավորումներ ներկրելու համար […]
11:15 18.10.2018
Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ, հոկտեմբերի 21-ին` ՀՀ 9 մարզերում սպասվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններով պայմանավորված, ՀՀ ՔԿ մարզային քննչական բաժինները կաշխատեն ամբողջ կազմով: Հոկտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության 9 մարզերի 49 համայնքում տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ: Ընտրությունների ընթացքում ու դրան հաջորդող շրջանում քաղաքացիների ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ բոլոր հաղորդումները կստանան արագ արձագանքում: […]
10:34 18.10.2018
Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցը Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի հիմնական ուղղություններից մեկն է։ ՄԻՊԱյս ոլորտում հաստատված է արդյունավետ համագործակցություն Պաշտպանության նախարարության հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, Մարդու իրավունքների պաշտպանի 2017 թվականի տարեկան հաղորդման մեջ մեծ բաժին է հատկացվել զինապարտության փուլերում մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության հետ կապված հարցերին, […]
10:12 18.10.2018
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս․թ․ հոկտեմբերի 18-ին` ժամը 10։00-20:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի փողոցի 6, 8, 10, 42, 44 համարների, Շերամի փողոցի 1, 3, 5, 7, 9, 11, 13, 15, 17, 19, 21, 23, 25, 27, 29, 31, 33, 35, 37, 39, 41, […]
10:02 18.10.2018
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հոկտեմբերի 18-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Քանաքեռ 12փ. 1-89 սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Անտառային փ. 127/1-128/15 սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Քոչարի փ. 16, 16/1, 16/6 շենքերը, Վաղարշյան փ. 13/5 շենքը, Սունդուկյան փ. […]
09:13 18.10.2018
«Փաստ» թերթը գրում է. «Գեղարքունիքի նորանշանակ մարզպետ Գնել Սանոսյանը 2018թ. հունիսի տվյալներով որպես անշարժ գույք հայտարարագրել է առանձնատուն և երեք հողամաս: Բացի այդ՝ նա հայտարարագրել է նաև «MERCEDES– BENZ 240» մակնիշի ավտոմեքենա: Այս մասին տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված նրա ՝ 2018թ. հայտարարագրից, որը ներկայացրել էր ՀՀ բնապահպանության փոխնախարարի պաշտոնում նշանակվելուց հետո: Նրա դրամական […]
08:45 18.10.2018
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սերժ Սարգսյանի իշխանության օրոք գործած քայլերի հետևանքները դեռ դառնորեն զգացնել են տալիս նրա հեռանալուց անգամ 5 ամիս անց: Հոկտեմբերի 4-ից Հայաստանի քաղաքացիների կողմից ներկրված աջ ղեկով 130-ից ավելի մեքենաներ կանգնած են հայ-վրացական սահմանին: Հիշո՞ւմ եք՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի օրոք որոշում կայացվեց աջ ղեկով մեքենաների ներկրումն արգելել: Երբ աղմուկ բարձրացավ, օրենքում […]
00:30 18.10.2018
Shantnews.am-ն արդեն հայտնել է, որ անդրադառնալով սպասվող համաներմանը՝ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն ասել է, որ բոլորի համար դեռ անհայտ է, թե ովքեր են համաներում ստանալու: Ըստ Իշխանյանի՝ համաներումը պետք է տարածվի նաև ցմահ ազատազրկվածների վրա, մասնավորապես՝ նրանց, ում դեպքում մահապատիժը 2003 թվականին փոխվել է ցմահ ազատազրկմամբ, և նրանց վրա, ովքեր ցմահ ազատազրկման են […]
23:59 17.10.2018
Արթիկի տարածաշրջանի Արևշատ գյուղում անցկացվել է բանաստեղծուհի Մետաքսեի Պոեզիայի օրեր միջոցառումը , որին մասնակցել են Շիրակի մարզի գյուղական դպրոցների աշակերտները։ Բանաստեղծուհու անվան Արևշատի միջնակարգ դպրոցում տեղի է ունեցել նաև ասմունքի փառատոն, որի ընթացքում հնչել են Մետաքսեի հայտնի ստեղծագործությունները։ Ապրելով մայրաքաղաքում՝ բանաստեղծուհին մշտապես կապված է եղել իր գյուղի հետ։ Այստեղ է գտնվում նաև Մետաքսեի տունը, որտեղ […]
23:40 17.10.2018
Ժամեր առաջ «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատության» բակում նորածիններ են հայտնաբերվել: Երեխաները եղել են պոլիէթիլենային տոպրակի մեջ, նրանց նկատել է հաստատության պահակը: «Մեր հաստատության պահակն է նկատել, որ բակում դեղին պոլիէթիլենային տոպրակ է դրված, մոտեցել ու տեսել է, որ մեջը բարուրված երկու երեխաներ կան: Անմիջապես ահազանգել ենք ոստիկանություն ու պատկան […]
23:30 17.10.2018
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Քննարկվել են Հայաստանի ընթացիկ ներքաղաքական գործընթացներին և հետագա զարգացումներին վերաբերող հարցեր: Նախագահ Արմեն Սարգսյանը, դիմելով Նիկոլ Փաշինյանին, նշել է. «Պարոն վարչապետ, ոչ թե վարչապետի պաշտոնակատար, որովհետև վարչապետը նաև կոչում է, որը երբեք մարդուց չի առանձնանում: Իհարկե, տեղի ունեցող քաղաքական և նախընտրական պորցեսներն ընթացքի […]
22:58 17.10.2018
Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնության շրջանակներում ռուս կանանց այցելությանն Արցախ: «Մենք լավ ենք վերաբերվում բոլոր խաղաղապահական նախաձեռնություններին, որոնք իսկապես ուղղված են խաղաղության հաստատմանը: Ինչ վերաբերում է այս ակցիային, ապա դրա կազմակերպիչներն ու մասնակիցները ռուսական կողմից ՌԴ ԱԳՆ-ին չեն դիմել, այդ պատճառով մեզ […]
22:49 17.10.2018
Աշխատանքային այցով Ֆրանսիայի մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Շնորհակալություն հայտնելով Երևանի քաղաքապետին հրավերն ընդունելու համար և շնորհավորելով Հայկ Մարությանին Երևանի քաղաքապետի պաշտոնում ընտրվելու առթիվ` Անն Իդալգոն հաջողություններ է մաղթել գործընկերոջը պատասխանատու աշխատանքում: Փարիզի քաղաքապետը մեկ անգամ ևս […]
22:36 17.10.2018
Հայկական Թամրազյան ընտանիքի՝ Հոլանդիայից վտարումը կանխելու համար, եկեղեցին մտադիր է առանց դադարի պատարագ մատուցել, գրում է rusarminfo-ն: Թամրազյանների ընտանիքը արդեն 3 շաբաթ է, ինչ ապրում է Կատվեյք քաղաքում: Ըստ Նիդերլանդների օրենսդրության՝ ոստիկանությունը և այլ պետական գերատեսչությունները պատարագի ընթացքում եկեղեցու տարածք մուտք գործելու իրավունք չունեն : «Եկեղեցական պատգամը թելադրում է, որ մենք պետք է հոգ տանենք […]
22:23 17.10.2018
Հոկտեմբերի 17-ին՝ ժամը 19:14-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շինարարների փողոցի թիվ 32 շենքի բնակարաններից մեկի դուռը փակ է, բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակի բազկաթոռին հայտնաբերել Ի. Բ.-ի […]
21:57 17.10.2018
Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել նախագահ Արմեն Սարգսյանի և վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Քննարկվել են ներքաղաքական իրավիճակին վերաբերող հարցեր: Նախագահ Արմեն Սարգսյան – Պարոն վարչապետ, տեղի ունեցող քաղաքական և նախընտրական պրոցեսներն ընթացքի մեջ են: Ուրախ եմ, որ հանդիպում ենք, և, իհարկե, կուզեի Ձեզնից լսել վերջին իրադարձությունների մասին: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյան – Շնորհակալ […]
21:46 17.10.2018
Հոկտեմբերի 17-ին, ժամը 18:03-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ քաղաքացին ընկել է Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքի ջրատարը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Փրկարարները ջրատարից դուրս են բերել Թ. Ք.-ին (ծնված 1982 թ.) և մոտեցրել […]
21:37 17.10.2018
«Ընտրաթերթիկի վրա ոչ մի նշում չի արվելու, ընտրախցում գրիչ չի լինելու, դրանով ձերբազատվում ենք սխալ նշում անելու խնդրից»,- ասել է Ընտրական օրենսգրքի բարեփոխման կառավարական հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» ծրագրին տված հարցազրույցում: Ընտրողն ընտրում է թուղթը՝ առաջին երեք կուսակցությունների համարները լինելու են քվեաթերթիկում, մյուսները՝ ընտրատեղամասում՝ պաստառի վրա, ասել է Իոաննիսյանը։ «Այս բարեփոխումներով նաև […]
21:17 17.10.2018
Նիկոլ Փաշինյանն այցելել է Հյուսիսային պողոտայում բացված «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» խորագրով բարեգործական ցուցահանդես-տոնավաճառ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից: Վարչապետի պաշտոնակատարը սիրիահայերին հայտնել է, որ կառավարությունը քննարկում է միկրոբիզնեսը հարկերից ազատելու հարցը: «Առևտրաշրջանառության շեմը դեռ չենք որոշել, այն քննարկման փուլում է, սակայն դիտարկում ենք 20 մլն դրամի շրջանառության տարբերակը: Այսինքն, եթե այդ սահմաններում լինի […]