Քննչական կոմիտեի 9 մարզային բաժին ՏԻՄ ընտրություններով պայմանավորված կաշխատի ամբողջ կազմով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2024
  • $
    387.81
  • RUBLE
    4.17
  • 415.62
WEATHER
+23.09 oC

Քննչական կոմիտեի 9 մարզային բաժին ՏԻՄ ընտրություններով պայմանավորված կաշխատի ամբողջ կազմով

11:15 18.10.2018

Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ, հոկտեմբերի 21-ին` ՀՀ 9 մարզերում սպասվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններով պայմանավորված, ՀՀ ՔԿ մարզային քննչական բաժինները կաշխատեն ամբողջ կազմով:

Հոկտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության 9 մարզերի 49 համայնքում տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ:

Ընտրությունների ընթացքում ու դրան հաջորդող շրջանում քաղաքացիների ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ բոլոր հաղորդումները կստանան արագ արձագանքում:

Օրենքով սահմանված կարգով կիրականացվի քննություն՝ հաղորդումներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ, որոնց արդյունքներով կայացվող դատավարական որոշումների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։

Հոկտեմբերի 21-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ կանցկացվեն Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Տավուշի մարզերի 49 համայնքներում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նարեկ Մկրտչյանը Սաուդյան Արաբիայի Կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները

10:36 30.04.2024

Նարեկ Մկրտչյանը Սաուդյան Արաբիայի Կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները

Սաուդյան Արաբիայի Թագավորություն կատարած այցի շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել երկրի Կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աբդուլլահ Ալսուահայի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության հնարավորությունները, մասնավորապես՝ սոցիալական ծառայությունները թվայնացնելու, թվային տեխնոլոգիաները զարգացնելու ու նորարարություններին աջակցելու ուղղություններով։ […] ...

Փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչությունն ամփոփում է ամիսը

09:48 30.04.2024

Փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչությունն ամփոփում է ամիսը

Ապրիլ ամսվա աշխատանքային պլանի համաձայն ՆԳՆ ՓԾ ԵՓՎ ենթակա ստորաբաժանումների փրկարարական ծառայողները Երևանի 31 ուսումնական հաստատություններում, կազմակերպություններում կազմակերպել և անց են կացրել դասախոսություններ, ուսումնավարժանքներ։ Մասնավորապես՝ «Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 հիմնական դպրոց», «Երևանի թիվ 91 հիմնական դպրոց», «Երևանի Գ. Գյուլբենկյանի անվան թիվ 190 ավագ դպրոց», «Երևանի Թաթուլ Կրպեյանի անվան թիվ 62 ավագ դպրոց», «Երևանի […] ...

Երևան-Երասխ ավտոճանապարհին «Opel»-ը բախվել է ձիուն. կան վիրավորներ

09:39 30.04.2024

Երևան-Երասխ ավտոճանապարհին «Opel»-ը բախվել է ձիուն. կան վիրավորներ

Ապրիլի 30-ին` ժամը 02:44-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 30-րդ կմ-ին «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Բ., ծնված 1999 թ.) […] ...

Քաղաքապետարանի տեսանյութը՝ «Երիտասարդական» կայարանի արդիականացված լուսավորության մասին

09:29 30.04.2024

Քաղաքապետարանի տեսանյութը՝ «Երիտասարդական» կայարանի արդիականացված լուսավորության մասին

Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի հետ համատեղ ամբողջությամբ արդիականացվել են մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանի արտաքին և ներքին լուսավորության համակարգերը: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Սևանի տրանսպորտային հանգույցի հիմնանորոգման աշխատանքները շարունակվում են

08:54 30.04.2024

Սևանի տրանսպորտային հանգույցի հիմնանորոգման աշխատանքները շարունակվում են

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ ընթանում են Սևանի տրանսպորտային հանգույցի հիմնանորոգման աշխատանքները։ Շինարարությունը կատարում է «Ծովագյուղի ՃՇՇ» ՍՊԸ-ն։ Այս պահին իրականացվում են հողային աշխատանքներ։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է հիմքի կառուցում, 2690 մետր երկարությամբ երթևեկելի մասի երկշերտ ասֆալտբետոնե ծածկի տեղադրում, անվտանգության տարրերով կահավորում՝ գծանշում, ճանապարհային նշանների, մետաղական արգելափակոցների, պլաստիկ ազդանշանային սյուների տեղադրում և տվյալ հատվածում […] ...

Չինարի գյուղում այրվել է կուտակած անասնակեր

08:16 30.04.2024

Չինարի գյուղում այրվել է կուտակած անասնակեր

Ապրիլի 29-ին՝ ժամը 22:20-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չինարի գյուղում այրվում է կուտակած անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Քաղաքացիական պաշտպանության վարչության Քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Չինարիի հենակետից մեկական մարտական հաշվարկ: Պարզվել է, որ […] ...

BACK_TO_TOP