21:00 17.10.2018
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը հոկտեմբերի 17-ին ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Հայաստանի գրասենյակի ղեկավար Շեյն Ռոզենթալին, տեղեկացնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից: Ողջունելով ԱԶԲ պաշտոնյային՝ Հակոբ Արշակյանը կարևորել է նախարարության գործունեության շրջանակներում բանկի օժանդակությամբ իրականացվող համատեղ ծրագրերը։ Շեյն Ռոզենթալը ներկայացրել է Հայաստանում ԱԶԲ-ի […]
20:50 17.10.2018
Տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանն այսօր Արագածոտնի մարզում մարզպետարանի աշխատակիցներին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային կառույցների ներկայացուցիչներին, համայնքների ղեկավարներին ներկայացրել է նորանշանակ մարզպետ Դավիթ Գևորգյանին, տեղեկացնում են Արագածոտնի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ Սուրեն Պապիկյանը ողջունել է ներկաներին և ընդգծել, որ Դավիթ Գևորգյանը Թավշյա հեղափոխության ակունքներում կանգնած գործիչներից է, ով չափազանց լավ […]
20:17 17.10.2018
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 78 ամյա տղամարդու սպանության դեպքի առթիվ։ 2018 թվականի հոկտեմբերի 16-ին Լոռու մարզի՝ 1993 թ. ծնված բնակիչն ահազանգել է Ոստիկանության Սպիտակի բաժին և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 21:00-ի սահմաններում, այցելելով հոր բնակարան՝ այնտեղ հայտնաբերել է միայնակ բնակվող հոր՝ 1940թ. ծնված Ս.Պողոսյանի դին՝ որովայնի, […]
19:35 17.10.2018
Հոկտեմբերի 1-ին Արցախի զորամասերից մեկում մահացած ժամկետային զինծառայող Գևորգ Հարոյանի հարազատները անհեթեթ են համարում ինքնասպանության վարկածը, որով Հայաստանի զինվորական քննչական վարչությունը քրեական գործ է հարուցել։ Այս դեպքով կա 2 ձերբակալված՝ վաշտի հրամանատարն ու կրտսեր սերժանտը, իսկ 3-րդ մեղադրյալի՝ պարտադիր ժամկետային զինծառայող սերժանտի հանդեպ խափանման միջոցը ոչ թե կալանքն է, այլ զորամասի հրամանատարության հսկողության հանձնելը։ Գևորգ […]
19:28 17.10.2018
Հայաստանի Հանրապետության Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ավարտել է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից մատուցվող ծառայությունների սակագների հաշվարկներում ներառվող մանրածախ ջրամատակարարման փաստացի ծավալների ճշգրտման նպատակով սույն թվականի հոկտեմբերի 1-ին մեկնարկած մոնիթորինգի առաջին փուլը, որն իրականցվում էր Երևան քաղաքի վարչական տարածքում: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից տեղեկացրել են, որ հայտնաբերվել են ապօրինի ջրօգտագործման հարյուրից ավելի դեպքեր, ճշտվել խմելու ջրի […]
19:25 17.10.2018
«Ես իշխանության ներկայացուցիչ չեմ, ես ո՛չ աշխատավարձ եմ ստանում իշխանությունից, ո՛չ էլ որևէ արտոնություն ունեմ, որի համար պարտական լինեմ իշխանությանը»,- ասել է Դանիել Իոաննիսյանը՝ ի պատասխան «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման մեկնաբան Արամ Աբրահամյանի այն հարցի, թե արդյո՞ք շարունակելու է դիտորդական աշխատանքը: «Ես անկախ եմ և հանձնաժողովում էլ եմ եղել անկախ: Մեր հասարակական կազմակերպությունը, ինչպես նախկինում […]
19:10 17.10.2018
«Մանվել Գրիգորյանի առողջականը շատ վատ է, կարելի է ասել` ծանր է: Փորձագիտական եզրակացության համաձայն` նա ունի 16 հիվանդություն, որոնցից 2-ը կալանքի մեջ գտնվելու հետ անհամատեղելի է: Ես իր հետ շփվում եմ ամենօրյա ռեժիմով և փաստում եմ ու պնդում, որ Գրիգորյանի առողջական վիճակը օր օրի ավելի է վատթարանում»,- այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց Մանվել Գրիգորյանի […]
19:03 17.10.2018
Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ այսօր կառավարությունում կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, տեղեկացնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Նիստի ընթացքում քննարկվել են առողջապահության, սպորտի և երիտասարդության, պետական ֆինանսների կառավարման և տնտեսական երկխոսության ոլորտներին առնչվող՝ ճանապարհային […]
18:43 17.10.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Հակոբ Սիմիդյանը նշանակվել է տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ: Մեկ այլ որոշմամբ` Դավիթ Գևորգյանն ազատվել է տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն: Փաշինյանի որոշմամբ՝ Գագիկ Գաբրիելյանն էլ ազատվել է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:
18:36 17.10.2018
Հայաստանում ԵՄ պատվիրակության ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ այսօր տեղի է ունեցել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության (ԵԱԳԾ) Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով գործադիր տնօրեն Թոմաս Մայր-Հարթինգի հանդիպումը: Ըստ հաղորդագրության՝ հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Ն.Գ. դեսպան Պյոտր Սվիտալսկին և Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների […]
18:33 17.10.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 17-ին հյուրընկալել է ԱՄՆ Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր, հայտնի բժիշկ Ջոն Բիլեզիկյանին, տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: Պրոֆեսոր Բիլեզիկյանի նախաձեռնությամբ արդեն տասներկու տարի Հայաստանում կազմակերպվում է օստեոպորոզի հիմնախնդիրների նվիրված սիմպոզիում, իսկ հաջորդ շաբաթ Երևանում արդեն երկրորդ անգամ կանցկացվի միջազգային համաժողով, որին կմասնակցեն պատվիրակներ ավելի քան երկու տասնյակ երկրներից: […]
18:29 17.10.2018
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանն այսօր առավոտյան դիմել է Քննչական կոմիտե՝ հայտնի գաղտնալսման գործով իր պաշտպանյալին տուժողի կարգավիճակ տալու վերաբերյալ: Այս տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատել է Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը: Նա պարզաբանել է, որ գաղտնալսումն անմիջականորեն վերաբերում է Քոչարյանին: Ըստ նրա՝ հրապարակված ձայնագրության բովանդակությունը պարունակում է այնպիսի տվյալներ, որոնք առերևույթ հաստատում են Ռոբերտ […]
18:15 17.10.2018
Գրոսմայստեր Լևոն Արոնյանի կինը՝ Արիանա Կաոլին, մանուկներին նվիրված նախաձեռնությամբ է հանդես եկել։ Նա հեծանվաարշավի շնորհիվ դրամահավաք է իրականացնում Հայաստանի մանուկներ (COAF) հիմնադրամի՝ Տավուշի մարզի շահառու սահմանամերձ գյուղերի համար։ Հավաքվելիք 10 հազար դոլարը կծառայի Այգեհովիտ, Բերդավան, Պտղավան ու Զորական գյուղերում սպորտային խմբակների ստեղծմանը, սարքավորումների ձեռքբերմանը և ուսուցիչների աշխատանքին։ Տղաների և աղջիկների ֆուտբոլի, վոլեյբոլի ու թենիսի մեկամյա […]
17:28 17.10.2018
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր SHANTNEWS.am-ը, երեկ 23 տարի պատիժը կրելուց հետո ցմահ դատապարտյալ Կարեն Օգանեսյանն ազատ է արձակվել, ինչը բացառիկ որոշում էր Հայաստանի պատմության համար: Կառավարության ֆեյսբուքյան էջը դեռ սեպտեմբերի 4-ին էր հայտնել, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ն բացառիկ որոշում է կայացրել ցմահ դատապարտյալին տասնամյակներ անց ազատ արձակելու մասին: Կարեն Օգանեսյանը ցմահ ազատազրկման էր դատապարտվել Միացյալ Նահանգներում […]
17:24 17.10.2018
Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջը հայտնում է, որ դիվանագիտական առաքելությունն ավարտելով` Հայաստանից հեռացել է ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը: «Այսօր դեսպան Միլսը մեկնեց Հայաստանից` 3.5 տարի Երևանում մնալուց հետո, և դեսպանատանը մենք նրան ջերմությամբ և տխրությամբ լի հրաժեշտ տվեցինք: Հաջողություն, սիրելի դեսպան Միլս, և շնորհակալություն ձեր բացառիկ առաջնորդության, Ձեր մարդասիրության և մարդկանց զորեղացնելու […]
17:18 17.10.2018
IDeA հիմնադրամի «Տաթևի վերածնունդ» ծրագիրը փոխել է Տաթևը՝ այն դարձնելով տարածաշրջանի մշակութային, զբոսաշրջային և հոգևոր կենտրոն։ Ինչպես տեղեկացրին IDeA հիմնադրամի հանրային կապերի բաժնից, ծրագրի շրջանակում հոկտեմբերի 16-ին տեղի է ունեցել Տաթևի վանական համալիրի Սուրբ Աստվածածին եկեղեցու վերաօծումը։ Ամբողջական վերականգնումից հետո եկեղեցին վերաբացվել է այցելուների համար։ Միջոցառմանը ներկա են գտնվել Տաթևի և հարակից համայնքների բնակիչները, Երևանից ժամանած հյուրեր, […]
17:15 17.10.2018
Հոկտեմբերի 17-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ամփոփվել են 2018թ. ամառային զորակոչի նախնական արդյունքները: Խորհրդակցության ընթացքում հիմնական զեկույցով հանդես է եկել ՀՀ զինվորական կոմիսար, գեներալ-մայոր Հենրիկ Մուրադյանը, ով ներկայացրել է իրականացված աշխատանքները, ամառային զորակոչի կազմակերպման և անցկացման ընթացքում ի հայտ եկած խնդիրները և դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: Զեկույցում մանրակրկիտ վերլուծության են ենթարկվել ամառային զորակոչի դրական […]
16:52 17.10.2018
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով կալանավորվել է 38-ամյա Արա Բանդուրյանը: Հաշվի առնելով քրեական գործի նկատմամբ հանրության հետաքրքրությունը` տեղեկացնում ենք՝ ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչի միջնորդությունը՝ ապօրինի զենք և ռազմամթերք ձեռք բերելու, […]
16:40 17.10.2018
Մոսկվայի հումանիտար համալսարանի միջազգային հարաբերությունների ու դիվանագիտության ամբիոնի վարիչ, ռուս փորձագետ Նիկոլայ Պլատոշկինն իր ֆեյսբուքյան էջում հրապարակված «Ռուսներին հայերի մասին. դասեր Ռուսաստանի համար» տեսաուղերձում ՀՀ-ում թավշյա հեղափոխության հաղթանակի համատեքստում անդրադարձել է հայ-ռուսական հարաբերություններին: Անդրադառնալով հայաստանյան քաղաքական վերջին իրադարձություններին՝ Պլատոշկինն ընդգծել է, որ ՀՀ-ում բոլորովին այլ իրավիճակ է և պետք չէ հայաստանյան իրադարձությունները համեմատել ուկրաինական Մայդանի […]
16:19 17.10.2018
Shantnews.am-ն արդեն հայտնել է, որ անդրադառնալով սպասվող համաներմանը՝ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն ասել է, որ բոլորի համար դեռ անհայտ է, թե ովքեր են համաներում ստանալու: Ըստ Իշխանյանի՝ համաներումը պետք է տարածվի նաև ցմահ ազատազրկվածների վրա, մասնավորապես՝ նրանց, ում դեպքում մահապատիժը 2003 թվականին փոխվել է ցմահ ազատազրկմամբ, և նրանց վրա, ովքեր ցմահ ազատազրկման են […]
16:14 17.10.2018
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 15։25-ին, ՀՀ ԱԻՆ Արմավիրի մարզային փրկարարական վարչությունից ոստիկանության Մեծամորի բաժին հաղորդում է ստացվել, որ 25 շենքի թիվ 504 բնակարանում հրդեհ է բռնկվել, հայտնում են ԱԻՆ-ից: Մեկնած օպերատիվ խումբը հրդեհաշիջման աշխատանքներ կատարելու ընթացքում ննջասենյակի հատակին հայտնաբերել է 1981թ. ծնված Նվեր Ավագյանի դիակը: Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Նշանակվել է ԴԲՓ: Հանգամանքները […]
16:08 17.10.2018
ՀՀ կառավարության հերթական նիստը տեղի կունենա վաղը` հոկտեմբերի 18-ին: Կառավարության նիստի օրակարգում, վերջին թարմացումներով, 22 հարց է ընդգրկված, ընդ որում՝ դրանցից միայն երկուսն են զեկուցվող: Օրակարգում ներառված հարցերն ամենատարբեր են` վարչապետի աշխատակազմին գումար հատկացնելուց, 2018 թվականի պետական բյուջեում վերաբաշխում անելուց, որպես նվիրատվություն հողամաս ընդունելուց, Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ նշանակելուց մինչև Հայաստանի Հանրապետության […]
15:55 17.10.2018
«Մեզանում չպիտի լինի սենսացիա, որ ցմահ ազատազրկված անձը պատժից վաղաժամկետ ազատվում է, կամ նրա նկատմամբ կիրառվում է պետության կողմից վստահության քվեն»,- սպասվող համաներմանն անդրադառնալով՝ ասել է «Սոցիալական արդարություն» ՀԿ նախագահ, քրեական արդարադատության հոգեբան Արշակ Գասպարյանը՝ հավելելով, որ ցմահ ազատազրկման դատապարտվածները միշտ դիտարկվել են որպես ամենաահասարսուռ մարդիկ, որոնք որևէ դեպքում չպետք է օգտվեն սեփական իրավունքից: Ըստ […]
15:38 17.10.2018
Ընտրական օրենսգրքի վերաբերյալ կառավարության անդամներն ու ԱԺ ՀՀԿ խմբակցությունը համաձայնության են եկել, որ հանրապետականները կներկայացնեն իրենց առաջարկները ու գործադիրում կքննարկեն սրանք։ Այս մասին այսօր հայտարարել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։ Նրա խոսքերով՝ չի բացառվում հին օրենսգրքով ընտրությունների գնալը, և Բաղդասարյանը համարում է, որ այդ դեպքում որևէ սարսափելի բան չի լինի։
15:37 17.10.2018
Այսօր կայացած ասուլիսի ժամանակ փաստաբան Լուսինե Սահակյանն անդրադարձել է այն հարցին, թե ինչքանով է ինքը հավատացած, որ դատական համակարգը կլինի այնպիսին, ինչպիսին առաջադեմ ու ժողովրդավար երկրներում է։ «Անեկեղծ ասած, ես չեմ հավատում նրան, որ առնվազն գոնե հիմա մենք ունենք այնպիսի դատարաններ, որոնք անկախ են և որոնք իրականում արդարադատություն են իրականացնում: Ես քայլեր էլ չեմ տեսնում […]
15:28 17.10.2018
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արմեն Աշոտյանը նամակով դիմել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին: Նամակում, մասնավորապես, ասվում է, թե վերջին օրերին ինքը տեղեկություն է ստացել, որ ՀՀ կառավարության կողմից նախատեսվում է լուծարել «Նորավանք» գիտակրթական հիմնադրամը: «Ցանկանում եմ տեղեկացնել Ձեզ, որ եթե այդ տեղեկությունները համապատասխանում են իրականությանը, ապա խիստ մտահոգիչ եմ համարում «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի լուծարումը, […]
15:19 17.10.2018
Համաշխարհային տնտեսական համաժողովի (WEF) կողմից հրապարակված Համաշխարհային մրցունակության (Global Competitiveness Index, Armenia) 2018թ-ի վարկանիշային աղյուսակում Հայաստանն աշխարհի 140 երկրների շարքում զբաղեցրել է 70-րդ տեղը՝ նախորդ տարվա համեմատ իր դիրքը բարելավելով 2 կետով: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, մրցունակության աղյուսակը 85.6 միավորով գլխավորում է ԱՄՆ-ն, որին հաջորդում են Սինգապուրը՝ 83.5 միավոր և Գերմանիան՝ 82.8 միավոր, 4-րդ հորիզոնականը զբաղեցնում […]
15:18 17.10.2018
Երևանի մամուլի ակումբներից մեկում կայացած ասուլիսի ժամանակ փաստաբան Լուսինե Սահակյանն անդրադարձել է նաև աղմկահարույց գործերին ու դրանց համար վճարվող գրավներին և ասել, որ գրավների բարձր շեմը լուրջ խնդիրներ է առաջ բերելու նաև ոչ աղմկահարույց գործերի համար։ «Շատ բացասական մի երևույթ է հիմա ի հայտ եկել, երբ որ աղմկահարույց գործերով գրավի շատ բարձր շեմ է կիրառվում: Հիմա […]
15:07 17.10.2018
ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է ներկայացրել մամուլում շրջանառվող տեղեկության վերաբերյալ, թե ոստիկանության զորքերի կողմից հայ-ադրբեջանական սահմանին մարտական հերթապահություն իրականացնելու գործընթաց սկսելուց հետո մի քանի տասնյակ աշխատակիցներ խզել են պայմանագրերն ու հեռացել համակարգից: Ստորև ներկայացնում ենք ոստիկանության տարածած պարզաբանումը. «Հրապարակ» թերթի 17.10.18 համարում տեղեկատվություն է հրապարակվել, թե լուրեր են ստացել, որ ոստիկանության զորքերի` հանրապետության պետական սահմանին մարտական հերթապահություն […]