TIME
Ամսաթիվ
07 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+23.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Կյանքից հեռացել է իսկական լեգենդ, որը հատել է սահմաններն ու դարաշրջանները. Ֆրանսիայի մշակույթի նախարար

18:30 01.10.2018

Ֆրանսիան մեծ կորուստ է կրել, կյանքից հեռացել է մեծանուն երգահան Շառլ Ազնավուրը, իսկական լեգենդ, որը հատել է սահմաններն ու դարաշրջանները: Այս մասին Ֆրանսիայի Մշակույթի նախարարության Twitter-ի միկրոբլոգում գրառում է կատարել Ֆրանսիայի մշակույթի նախարար Ֆրանսուազա Նիսենը: «Ֆրանսիացիները կորցրեցին Շառլ Ազնավուրին, անձնավորություն, որն ավելի քան 70 տարի գերել է իր անմոռանալի երգերով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշել է Ֆրանսուազա Նիսենը: […]

̰
Մանկահասակ որդուն սպանելու համար 32-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել

18:18 01.10.2018

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 32-ամյա տղամարդուն՝ մանկահասակ որդու սպանության և կնոջը ծեծելու համար։ Այս մասին հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ 2018 թվականի սեպտեմբերի 29-ին բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել մանկահասակ երեխայի դի՝ բռնության հետքերով։ […]

̰
Հասարակությունը պետք է պատշաճ կերպով պատրաստվի արտահերթ ընտրություններին

18:15 01.10.2018

Հասարակությանը և քաղաքական ուժերին պետք է ժամանակ տրվի, որպեսզի պատշաճ կերպով պատրաստվեն արտահերթ ընտրություններին: Հոկտեմբերի 1-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Նրա կարծիքով` պետք է դնել, ժամանակացույցով տեսնել, թե նվազագույն անհրաժեշտ ժամանակը որն է` այս ամենի հետ կապված: Ռուստամյանը նշեց` ոչ թե պետք է ժամանակ ֆիքսել, այլ […]

̰
Չպարզված հանգամանքներում ստացած հրազենային վիրավորումից մահացել է ՊԲ զինծառայող

17:59 01.10.2018

Հոկտեմբերի 1-ին` ժամը 10:50-ի սահմաններում, Արցախի պաշտպանության բանակի հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, դեռևս չպարզված հանգամանքներում, ծանր հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1997թ. ծնված Գևորգ Սուրենի Հարոյանը: Վիրավորում ստացած զինծառայողը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 15:05-ի սահմաններում գրանցվել է վերջինիս կենսաբանական մահը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի պաշտպանության բանակը կիսում է […]

̰
Յուրաքանչյուր ֆրանսիացու և հայի համար Ազնավուրը մարմնավորում էր կապը մեր երկու երկրների միջև. Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն

17:58 01.10.2018

Ֆրանսիայի դեսպանատունն իր ցավակցությունն է հայտնել շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ: Դեսպանատունը ցավակցել է Ազնավուրի ընտանիքին և մերձավորներին և նշել, որ այսօրվանից միանում նրա հիշատակին մատուցվող հարգանքի տուրքին: «Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը ցնցված է՝ ստանալով Շառլ Ազնավուրի մահվան գույժը: Յուրաքանչյուր ֆրանսիացու և յուրաքանչյուր հայի համար Շառլ Ազնավուրը մարմնավորում էր կապը մեր երկու երկրների միջև: Ամենածանր պահերին […]

̰
Վարչապետը հանդիպում կունենա ՀՀԿ խմբակցության անդամների հետ. Արմեն Աշոտյան

17:44 01.10.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամների հետ: Այս տեղեկությունն այսօր լրագրողների հետ զրույցում հաստատել է խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը: Պատգամավորի խոսքերով՝ հանդիպմանը քննարկվելու են Նիկոլ Փաշինյանին, ինչպես նաև խմբակցությանը հուզող մի շարք հարցեր: «Շատ կարևոր եմ համարում, որ քաղաքական ուժերը խոսեն ոչ միայն հանրային հարթակներում՝ օգտվելով Facebook-ից, մամուլից, այլև խոսեն […]

̰
Համաշխարհային երգարվեստն ու հայ ժողովուրդը մեծ կորուստ կրեցին. Արծվիկ Մինասյան

17:42 01.10.2018

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը, անդրադառնալով հայազգի շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան փաստին, հետևյալ գրառումն է կատարել իր ֆեյսբուքյան էջում. «Համաշխարհային երգարվեստն ու հայ ժողովուրդը մեծ կորուստ կրեցին, հանգչիր խաղաղությամբ մեծն շանսոնյե»:

̰
Շառլ Ազնավուրը դարձել էր ֆրանսիական երգի խորհրդանիշն ու Հայաստանի կրքոտ դեսպանն ամբողջ աշխարհում. Փարիզի քաղաքապետը ցավակցական ուղերձ է հղել

17:22 01.10.2018

Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ ցավակցական ուղերձ է հղել Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Փարիզի քաղաքապետը Twitter-ի իր միկրոբլոգում կատարել է հետևյալ գրառումը. «Շատ ցավալի է լսել Շառլ Ազնավուրի մահվան լուրը, փարիզեցու, ով դարձել էր ֆրանսիական երգի իսկական խորհրդանիշ և Հայաստանի կրքոտ դեսպանն ամբողջ աշխարհում: Ցավակցություն եմ հայտնում նրա ընտանիքին և մտերիմներին»:   […]

̰
Կորցրեցինք Շառլ Ազնավուրին, սա ահռելի մեծ կորուստ է մեր երկու երկրների համար. Ժոնաթան Լաքոթ

17:10 01.10.2018

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոթը թվիթերյան իր էջում գրառում է կատարել՝ ի հիշատակ ֆրանսահայ մեծանուն շանսոնյե Շառլ Ազնավուրի: «Կորցրեցինք Շառլ Ազնավուրին, մարդու, ով անձնավորում էր Ֆրանսիայի և Հայաստանի միջև հարաբերությունները իրենց ողջ խորությամբ, հարստությամբ, մարդկությամբ։ Սա ահռելի մեծ կորուստ է մեր երկու երկրների և իր պոեզիայի բոլոր սիրահարների համար»,- գրել է նա:

̰
ՔԿ նախագահն ընդունել է Ռիչարդ Միլսին

17:08 01.10.2018

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ։ Հանդիպմանը ներկա են գտնվել նաև ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի ղեկավար Մայքլ Շուլմանը,  ծրագրի ազգային համակարգող Մարիցա Հովհաննիսյանը, ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանը, ՔԿ նախագահի խորհրդական Սոնա […]

̰
Շևչենկոյի անվան թիվ 42 դպրոցում գործադուլն ավարտվեց

16:50 01.10.2018

Երևանի թիվ 42 ավագ դպրոցում դասապրոցեսը վերականգնվել է: Վաղ առավոտից գործադուլ հայտարարած ուսուցիչների հետ հանդիպելու համար դպրոց էր ժամանել ՀՀ ԿԳ փոխնախարար Լուսինե Առաքելյանը: Վերջինս զրուցեց ուսուցիչների հետ, լսեց նրանց մտահոգություններն ու պահանջները, ապա հանդիպեց դպրոցի տնօրենի` Էլեոնորա Թումանյանի հետ: Առաքելյանը նշեց, որ ինքն այստեղ է որպես միայն մեկ կողմի շահերը ներկայացնող անձ, և այդ […]

̰
2018 թվականի ընթացքում ավանդներն աճել են 106.4 մլրդ դրամով

16:37 01.10.2018

ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Հարություն Բերբերյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում հայտնում է, որ 2018 թ. ավանդներն աճել են: «Ի գիտություն վիճակագրական տվյալները մանիպուլյացիայի ենթարկող նախկին բարձրաստիճան պաշտոնյայի և նրա մանիպուլյացիաները տեղեկատվական թեմա դարձնող լրագրող գործընկերների. 2018 թվականի ընթացքում ավանդներն աճել են 106.4 մլրդ դրամով (4.1%-ով) և 31.08.2018 թվականի […]

̰
Շիրակի մարզի ամենատարեց բնակիչը 102 տարեկան է

16:35 01.10.2018

Այսօր Տարեցների միջազգային օրն է։ Այս առիթով Շիրակի մարզպետարանի աշխատակիցներն այցելել են Շիրակի մարզի ամենատարեց բնակչի՝ Ազատան գյուղում ապրող 102-ամյա Վարվարա Մոսոյանի տուն ու շնորհավորել նրան։102-ամյա Վարվարան այս տարիքում էլ դեռ չի դժգոհում ո՛չ հիշողությունից, ո՛չ էլ տեսողությունից: Միայն թե մի քիչ լսողությունն է սկսել դավաճանել: Ապրում է կրտսեր որդու ընտանիքի հետ, ով արդեն 76 […]

̰
Միայն վարչապետի հրաժարականով կարող են անցկացվել արտահերթ խորհրդարանական ընտրություններ. Գևորգ Պետրոսյան

16:28 01.10.2018

«Այս պահին գործող իրավակարգավորումն այն է, որ միայն վարչապետի հրաժարականով կարող են անցկացվել արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այդ իրավակարգավորումը ԱԺ ինքնալուծարում չի նախատեսում»,- խոսելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հնարավորության և ուղիների մասին՝ ասել է ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը: Ինչ վերաբերում է սահմանադրական փոփոխություններին, պատգամավորն ասել է, որ տեքստն իրենք դեռ չեն տեսել, գուցե այնտեղ […]

̰
150 հազար դրամ՝ 50 հազարի փոխարեն. կառավարության որոշումն այսօրվանից ուժի մեջ է մտել

15:56 01.10.2018

2018թ. հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի հեղինակած նախագիծը, որով երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը եռապատկվում է։ Նախարար Մանե Թանդիլյանը շեշտում է՝ երկրորդ երեխայի ծնունդը ռազմավարական նշանակություն ունի մեր երկրի համար: Այս նախաձեռնությունը ուղերձ է բոլոր քաղաքացիներին, որ պետությունը կարևորում է երկրորդ երեխայի ծնունդը և սատարում ընտանիքներին։ […]

̰
Հայ լեռնագնացներն Արարատ լեռան վրայից ցուցադրել են Հայաստանի գրավիչ պեյզաժները

15:54 01.10.2018

Հայ լեռնագնացները Թուրքիայի կողմից բարձրացել են Արարատ լեռը և այնտեղից նկարել Հայաստան բացվող տեսարանը: «Մասիսի գագաթին մեր առաջ բացվեց մի հիասքանչ տեսարան: Երեկ եղանակը մի փոքր ամպամած էր, իսկ այսօր մենք Արարատից լավ եղանակ խնդրեցինք»,- ասում է լեռնագնացներից մեկը:  

̰
Զինված խմբի ղեկավար Արթուր Վարդանյանը կշարունակի մնալ կալանքի տակ

15:45 01.10.2018

Նորք-Մարաշում վնասազերծված զինված խմբի ղեկավար Արթուր Վարդանյանը կմնա կալանքի տակ։ Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Վարդանյանին 1 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու պաշտպանական կողմի միջնորդությունը։ Վարդանյանն այս գործով կալանքի տակ գտնվող միակ ամբաստանյալն է։ Վերջին 3 ամիսների ընթացքում այս գործով կալանքից ազատվել են մոտ 10 ամբաստանյալներ։

̰
Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի նախագահին

15:42 01.10.2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսին` երկրի Անկախության օրվա կապակցությամբ՝ մաղթելով խաղաղություն, առաջընթաց և բարգավաճում: Հանրապետության նախագահը վստահություն է հայտնել, որ Հայաստանի և Կիպրոսի միջև մշտապես զարգացող համագործակցությունը կշարունակի ամրապնդվել և ընդլայնվել՝ ի շահ մեր երկու ժողովուրդների:

̰
Հայաստանը մտադիր է է՛լ ավելի արդյունավետ համագործակցել ԱՊՀ կազմում․ Փաշինյան

15:36 01.10.2018

Դուշանբեում ԱՊՀ գագաթնաժողովին մասնակցելու ընթացքում Հայաստանի վարչապետը պատասխանել է ռուսական «Ռոսիա-24» հեռուստաալիքի լրագրողի մի քանի հարցի, որոնք վերաբերել են ԱՊՀ կազմում Հայաստանի գործունեությանն ու համագործակցությանը։ Դրա մասին վկայող տեսանյութը ռուսական հեռուստաընկերությունը հեռարձակել է սեպտեմբերի 30-ին։ – Դուք առաջին անգա՞մ եք մասնակցում ԱՊՀ գագաթնաժողովին,- հարցրել է լրագրողը։ – Այո՛,- պատասխանել է Փաշինյանը։ – Ինչպիսի՞ տրամադրվածություն ունեք։ […]

̰
Փաշինյանն ու Ալիևը շփվել են նաև վերելակում․ նոր կադրեր են հրապարակվել

15:30 01.10.2018

Ռուսական «Ռոսիա-24» հեռուստաալիքը ցուցադրել է Դուշանբեում ԱՊՀ երկրների ղեկավարների մասին պատմող ռեպորտաժ, որում երևում է, որ Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը ԱՊՀ գագաթնաժողովին մասնակցելու համար նիստերի դահլիճ են եկել միասին և բարձրացել են նույն վերելակով՝ այդ ընթացքում շարունակելով խոսել։ Տեսանյութում երևում է, որ վերելակում են եղել Նիկոլ Փաշինյանը, նրա թիկնազորի պետը, Իլհամ Ալիևը ու անվտանգության […]

̰
Մարալիկցիները պահանջում են քաղաքապետի հրաժարականը

15:23 01.10.2018

Մի քանի տասնյակ մարալիկցիներ այսօր վաղ առավոտից փողոց են դուրս եկել՝  պահանջելով 14 տարվա ՀՀԿ-ական քաղաքապետ Արտակ Գևորգյանի հրաժարականը։ Ակցիայի մասնակիցներից մեկը, խոսելով վճռական պայքարի մասին, հայտնել է, որ պատրաստվում են 72 ժամ փակ պահել քաղաքապետարանի շենքը, այնուհետև փոստը, իսկ հետո՝ բանկը: Հրաժարականի պահանջը վերաբերում է ոչ միայն քաղաքապետին, այլև ավագանուն։

̰
Քրեակատարողական ծառայությունը համալրվել է 32 նոր աշխատակիցներով

15:15 01.10.2018

ՀՀ արդարադատության նախարարության  քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանի հրամանով ծառայությունում կատարվել են նոր նշանակումներ. Հայաստանի Հանրապետության 32 քաղաքացի համալրել է քրեակատարողական ծառայության միջին և առաջատար խմբի պաշտոնները: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, շնորհավորելով նորանշանակ ծառայակիցներին՝ Արտյոմ Մխոյանը մաղթել է արդյունավետ և բեղմնավոր աշխատանք: «Զգոն եղե՛ք, հետևե՛ք ավագ և փորձառու գործընկերներին. […]

̰
«Քաղաքացիական պայմանագիրը» նպատակահարմար չի գտնում պաշտպանել Սասուն Միքայելյանի որդու թեկնածությունը

14:51 01.10.2018

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նպատակահարմար չի գտնում պաշտպանել Հրազդանի քաղաքապետի ընտրություններին ինքնաառաջադրված, կուսակցության անդամ Սևակ Միքայելյանի թեկնածությունը: Այս մասին հայտնել է կուսակցության խոսնակ Վահան Կոստանյանը: https://www.facebook.com/vahan.shirak/posts/2673504049342224 Նշենք, որ Սևակ Միքայելյանը ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Սասուն Միքայելյանի որդին է:

̰
Վարորդները պահանջում են աջ ղեկով մեքենաների ներկրման արգելքի վերացում

14:49 01.10.2018

Այսօր վարորդները բողոքի ակցիա են իրականացրել տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության դիմաց: Վարորդները նախարարությունից պահանջում են վերացնել աջ ղեկով մեքենաների ներմուծման արգելքը: Նրանք անգամ համաձայն են, որ աջ ղեկով մեքենաները մաքսային այլ պայմաններով ներմուծվեն, միայն թե ամբողջությամբ չարգելվի դրանց ներկրումը: Հիշեցնենք, որ 2020 թվականից ԵԱՏՄ ամբողջ շուկայում արգելվելու է աջ ղեկով մեքենաների ներմուծումը, իսկ Հայաստանում […]

̰
Քաղցկեղով հիվանդացած երեխան մեղավոր չէ, որ չի ծնվել Շվեյցարիայում կամ ԱՄՆ-ում, որ չդատապարտվի մահվան. Աննա Հակոբյան

14:32 01.10.2018

Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ելույթ է ունեցել Քաղցկեղի համաշխարհային առաջնորդների գագաթնաժողովին: Համաժողովը տեղի է ունենում Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրում: Ստորև ելույթն ամբողջությամբ. «Տիկնայք և պարոնայք, սիրելի ներկաներ, ինձ համար մեծ պատիվ է այսօր ելույթ ունենալ այսպիսի ականավոր մարդկանց առջև, և ես իսկապես հուզված եմ, որ այս բարձր ամբիոնից հնարավորություն ունեմ խոսելու այնպիսի կարևոր […]

̰
Անհետ կորած 14-ամյա Հայկ Հարությունյանի մորը զանգել է անհայտ անձ և չի խոսել. դատախազությունը պարզում է զանգահարողի ինքնությունը

14:24 01.10.2018

ՀՀ Արարատի մարզի Այնթապ գյուղի բնակիչ, շուրջ 4 ամիս անհետ կորած 14-ամյա Հայկ Հարությունյանի անհետ կորելու գործով հարցաքննվել են որոնողական աշխատանքների ընթացքում երեխային տեսնելու վերաբերյալ ահազանգողները: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: «Քննության սկզբում հարցաքննվել են այն քաղաքացիները, ովքեր երեխային տեսնելու վերաբերյալ տեղեկություն են հայտնել: Կատարվել է  դեպքի […]

̰
Հայաստանում ձերբակալված թուրք Քևին Օքսուզի կալանքը երկու ամսով երկարաձգվել է

13:38 01.10.2018

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Ամերիկայի Միացյալ Նահանգների իրավապահների կողմից հետախուզվող, ազգությամբ թուրք Քևին (Քեմալ) Օքսուզին կալանքը երկարաձգելու վերաբերյալ դատախազության միջնորդությունը: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից: Նրա կալանքը երկարաձգվել է երկու ամսով: Ավելի վաղ, ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից նշել էին, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների իրավասու մարմիններից ստացել է […]

̰
Հոկտեմբերի 22-24-ը Երևանում կանցկացվի «Եվրասիական շաբաթ» միջազգային ցուցահանդեսային համաժողովը

13:25 01.10.2018

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախաձեռնությամբ և ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և «Բիզնես Արմենիա» հիմնադրամի աջակցությամբ հոկտեմբերի 22-24-ը Երևանում կանցկացվի ԵԱՏՄ տարածաշրջանում խոշորագույն ամենամյա գործարար միջոցառումը՝ «Եվրասիական շաբաթ» միջազգային ցուցահանդեսային համաժողովը։ Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, «Եվրասիական շաբաթն» ուղղված է ԵԱՏՄ գործարարների միջև արդյունավետ կապերի զարգացմանը, երրորդ երկրների հետ առևտրային հարաբերությունների խթանմանը։ […]

̰
«Արդարացում Շանթ Հարությունյանին» նախաձեռնությունը կոչով դիմել է կուսակցություններին

13:12 01.10.2018

«Արդարացում Շանթ Հարությունյանին» քաղաքացիական նախաձեռնությունը կոչով դիմել է «Ազատ դեմոկրատներ», ԱԻՄ, «Երկիր Ծիրանի», «Ժառանգություն», «Հանրապետություն», ՀՀՇ, Պահպանողական և «Սասնա Ծռեր» կուսակցություններին, որպեսզի վերջիններս իշխանություններից պահանջեն ազատ արձակել «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանին: Ստորև ներկայացնենք կոչն ամբողջությամբ. «Մեծարգո պարոնայք Ձեր ծրագրային հիմնադրույթներն ու ձեր կողմից հռչակված սկզբունքները մեզ իրավունք են տալիս դիմելու ձեզ հետևյալ հորդորով. ՀՀ […]

̰
Ժամկետային զինծառայող Աղասի Մկրտչյանի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել համածառայակցին․ Քննչական կոմիտե

12:55 01.10.2018

Երրորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով կատարվում են ակտիվ քննչական գործողություններ՝ կրտսեր սերժանտ Աղասի Մկրտչյանի մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Նախնական քննությամբ տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ զինծառայողը մահացու հրազենային վիրավորումն ստացել է  համածառայակցի կողմից մարտական հերթապահություն կրելու կանոնները խախտելու հետևանքով, պարզվել ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։ Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ համածառայակցին […]

̰
BACK_TO_TOP