18:25 26.05.2024
Ալավերդու համայնքապետարանում ավարտվել է Լոռու և Տավուշի մարզերում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով տեղի ունեցած հեղեղումների առաջացրած արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով ձևավորված օպերատիվ շտաբի նիստը, որը վարել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:
Ինչպես տեղեկացնում են ՏԿԵ նախարարությունից, նիստին մասնակցել են նաև Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, ՆԳՆ Փրկարար ծառայության ղեկավար Կամո Ցուցուլյանը, ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը, Քաղաքաշինության կոմիտեի ղեկավար Եղիազար Վարդանյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ղեկավար Գոռ Ավետիսյանը, Ջրառ ՓԲԸ տնօրեն Արտաշես Աբգարյանը, համայնքապետեր, պետական մարմինների այլ ներկայացուցիչներ:
Տեղում քննարկվել է հեղեղումների հետևանքով առաջացած իրավիճակը, վնասների չափը:
Նախարարը հանձնարարել է իրականացնել վնասների գույքագրում, սեղմ ժամկետում գնահատել աղետից տուժած բնակիչների կարիքները:
Նախարար Սանոսյանը հանձնարարել է համակարգված աշխատանք տանել կամուրջների փլուզումների հետևանքով մյուս բնակավայրերից կտրված թաղամասերի, բնակավայրերի բնակիչների մասով, նրանց ապահովել առաջին անհրաժեշտության պարագաներով։
Քննարկվել են նաև բնակավայրերի գազամատակարարման, ջրի և հոսանքի մատակարարման վերականգնման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ հարցեր։
Նախարար Սանոսյանը հանձնարարել է նաև պատշաճ պայմաններ ստեղծել հեղեղումների հետևանքով տարհանված քաղաքացիների համար՝ նրանց տեղավորել հյուրանոցներում և ապահովել վերջիններիս առաջին անհրաժեշտության կարիքները։
Քննարկվել են իրավիճակով պայմանավորված այլ հարցեր:
17:14 21.05.2025
Դատախազական ներգործության արդյունքում՝ Իջևան համայնքին է վերադարձվել Խաշթառակ բնակավայրի մանկապարտեզի մասնաշենքըՏավուշի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, ուսումնասիրել է Տավուշի մարզի Իջևան համայնքի Խաշթառակ բնակավայրին սեփականության իրավունքով պատկանող՝ 9-րդ փողոցի 11 հասցեում գտնվող՝ 198.45 քմ մակերեսով համայնքի մանկապարտեզի մասնաշենքի փաստաթղթերը: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ 2017 թվականի փետրվարի 27-ին Տավուշի մարզի Խաշթառակ գյուղական համայնքը՝ ի դեմս համայնքի ղեկավարի, կնքել է անշարժ գույքի վարձակալության […] ...
17:07 21.05.2025
Երևանի քրեական ոստիկանները ավազակության դեպք են բացահայտելԱվազակության վերաբերյալ հաղորդումը Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում ստացվել էր մայիսի 2-ին: Օտարերկրյա քաղաքացին Զաքյան փողոցում գտնվող հյուրանոցի հետնամասում հարվածել էր 42-ամյա քաղաքացու դեմքին և հափշտակել պայուսակը, որի մեջ փող, ոսկյա շղթա և այլ իրեր կային: Նախաձեռնվել էր քրեական վարույթ: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ավազակությունը կատարել է 24-ամյա օտարերկրացի: Նա մայիսի 18-ին մայրաքաղաքի […] ...
17:00 21.05.2025
Ռոնալդուն «բացահայտել» է, որ կենսաբանորեն 11 տարով երիտասարդ է«Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Whoop փոդքասթի ընթացքում խոսել է իր կայուն ֆիզիկական մարզավիճակի գաղտնիքների մասին: Պորտուգալացին խոստովանել է, որ Whoop համակարգը, որը զբաղվում է մարզիկների սրտի աշխատանքի, վերականգնողական ծրագրերի և քնի կառավարման ուսումնասիրություններով, պարզել է, որ 40-ամյա ֆուտբոլիստը կենսաբանորեն այժմ 28.9 տարեկան է. «Չէի հավատում, որ մարմինս այդքան երիտասարդ է: Սա նշանակում է, որ […] ...
16:49 21.05.2025
Պակիստանը սպառնում է կոշտ պատասխան տալ Հնդկաստանին, եթե վերջինը խախտի հրադադարըՀնդկաստանի կողմից ռազմական գործողությունների վերսկսումը կհանգեցնի Պակիստանի կողմից ավելի հզոր պատասխանի։ Այս նախազգուշացումը հրապարակել է Պակիստանի զինված ուժերի խոսնակ Ահմեդ Շարիֆ Չուդհրին։ «Պակիստանը և Հնդկաստանը երկու միջուկային տերություններ են։ Եթե Հնդկաստանը ցանկանում է ռազմական հակամարտություն սկսել, ապա կրակի հետ է խաղում։ Մենք ավելի ուժեղ կհարվածենք, եթե նա փորձի խախտել հրադադարը», – բրիտանական Financial Times թերթին […] ...
16:35 21.05.2025
Լավրովը Հայաստանում ռուսական ռազմաբազայի առկայությունը երկրի անվտանգության երաշխավորման կարևոր բաղադրիչ է համարումՌուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանում ռուսական ռազմաբազայի ներկայությունը երկրի անվտանգության շահերի երաշխավորման համար կարևոր բաղադրիչ է համարում՝ միաժամանակ, ընդգծելով, որ Մոսկվան շահագրգռված է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Երևանի ակտիվ մասնակցության վերականգնմամբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՌԴ ԱԳ նախարարն այս մասին հայտարարել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում՝ ամփոփելով […] ...
16:27 21.05.2025
Մոուրինյուն արձագանքել է Պորտուգալիայի հավաքականը գլխավորելու մասին շշուկներին«Ֆեներբահչեի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն արձագանքել է Պորտուգալիայի ազգային հավաքականը գլխավորելու մասին շշուկներին։ «Այո՛, ես հերքել եմ, որ որևէ հանդիպում չեմ ունեցել Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ։ Ես հավատարիմ մարդ եմ»,-Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում Goal.com-ը։ ...