Ճանապարհային ոստիկանությունն այսօր ավելի լավ է աշխատում, քան երեկ. Վալերի Օսիպյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+18.09 oC

Ճանապարհային ոստիկանությունն այսօր ավելի լավ է աշխատում, քան երեկ. Վալերի Օսիպյան

15:48 30.08.2018

ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանն օգոստոսի 30-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձավ դժգոհություններին, թե վարորդները սկսել են ավելի շատ խախտումներ անել, խախտել երթևեկության կանոնները, իսկ Ճանապարհային ոստիկանությունը լավ չի աշխատում: Նա վստահեցրեց, որ Ճանապարհային ոստիկանությունն այսօր էլ ավելի լավ է աշխատում, քան երեկ:

«Իհարկե, ոչ բոլորը: Բայց մյուս կողմն էլ նայեք, որ քաղաքացիները ողջունում են. եթե ոչ ամեն օր, օրընդմեջ իրականացվում է ուժեղացված ծառայություն: Հայտնաբերվում են տարբեր խախտումներ կատարած վարորդներ, ուղղակի իմ սուբյեկտիվ կարծիքով՝ մեր քաղաքացիներն ուզում են, որ արթնանան ու տեսնեն՝ ամեն ինչ մեր երկրում իդեալական է: Հեղափոխությունից հետո վատ եղել է մոտ ամիս-ամիսուկես. կար վարչապետի հանձնարարականը, կային սահմանված 8 կետեր, ոստիկանությունն ուսումնասիրել է այդ հանձնարարականը՝ ութ կետեր, որոնց դեպքում ոստիկանությունն ուղղակի զգուշացնում էր վարորդներին՝ ավելի քիչ բողոքներ առաջացնելու համար, բայց եկե՛ք, տեսե՛ք, որ մեր վարորդների մի մասը դա ճիշտ չընկալեց»,- նշեց նա:

Օսիպյանն ասաց, որ իրենք այդ ութի դեպքում զգուշացնում էին, համապատասխան խախտում կատարած վարորդին գրի առնում գրքույկում, որ կրկնվելու դեպքում պատժեն: Մարդիկ կային, որ կոպիտ խախտումներ էին անում, ոստիկանապետը նշեց՝ անձամբ է նրանց մեքենան կանգնեցրել, դիտողություն արել, ապա տեղեկացրեց՝ վերջին շրջանում խստացում է եղել կոպիտ խախտումների դեպքում: Օսիպյանը նաև նշեց՝ կան բարեխիղճ վարորդներ:

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ հետախուզման մեջ գտնվող Նարեկ Սարգսյանին անդրադառնալով՝ Օսիպյանը նշեց, որ այս պահին չի կարող որևէ բան ասել, տեղեկացրեց, որ կատարվում են համապատասխան աշխատանքներ, համագործակցում են Ինտերպոլի միջազգային կառույցների, Կենտրոնական բյուրոյի հետ:

«Կարծում եմ՝ հաջողության կհասնենք»,- ասաց Օսիպյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 04.07.2025

SHANTNEWS

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

21:50 04.07.2025

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։   ...

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

21:45 04.07.2025

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

Բաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

21:40 04.07.2025

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

21:30 04.07.2025

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

21:18 04.07.2025

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։   ...

BACK_TO_TOP