Սեպտեմբերից Վրաստանից Հայաստան վերգետնյա տրանսպորտով հացահատիկի տեղափոխումը կարգելվի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+19.09 oC

Սեպտեմբերից Վրաստանից Հայաստան վերգետնյա տրանսպորտով հացահատիկի տեղափոխումը կարգելվի

11:37 29.08.2018

ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը խորհրդարանի օգոստոսի 29-ի արտահերթ նիստում հանդես եկավ հայտարարությամբ: Նա հայտնեց, որ Վրաստանում սեպտեմբերի 15-ից ուժի մեջ է մտնում Կառավարության որոշումը, համաձայն որի՝ հացահատիկն այլևս Հայաստան չի կարող մտնել վերգետնյա տրանսպորտով: Մարուքյանն ասաց, որ խոսել է Վրաստանում գործող տրանսպորտային ընկերությունների ղեկավարների հետ, վերջիններս հաշվարկել են, ասում են՝ տոննայի մեջ 50 դոլար թանկացում կլինի, եթե միայն Փոթիով գա:

«Այնտեղ ինչ-որ մոնոպոլության հարց կա, բնականաբար՝ դա Վրաստանի ներքին գործն է, բայց եղբայրական պետություններ ենք, կարծում եմ՝ Հայաստան-Վրաստան բարեկամական խումբը պետք է զբաղվի այս հարցով նաև խորհրդարանի մակարդակով: Եթե այն ուժի մեջ մտնի, մենք լուրջ խնդիրներ կունենանք որպես երկիր, առանց այն էլ հացը թանկացել է Ռուսաստանում հացահատիկի թանկացման հիմքով, հիմա էլ այս հիմքով կարող է թանկանալ»,- ասաց նա:

Մարուքյանը կոչ արեց կապվել Վրաստանի իրենց գործընկեր պատգամավորների հետ և փորձել հարցը կարգավորել նաև խորհրդարանական շրջանակներում:

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Էդուարդ Շարմազանովը, ով Հայաստան-Վրաստան բարեկամական խմբի ղեկավարն է, արձագանքելով՝ նշեց, որ իրենք սեպտեմբերին, ամենայն հավանականությամբ մինչև սեպտեմբերի 15-ը, պաշտոնական այց կունենան Վրաստան, պատվիրակության կազմում ներկայացված կլինեն բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները:

«Ես կապի մեջ եմ մեր վրացի գործընկերների հետ: Խորհրդարանն իր լիազորությունների շրջանակներում ամեն ինչ կանի, բայց այստեղ անելիք ունեն նաև մեր հարգարժան կառավարության ներկայացուցիչները»,- ասաց Շարմազանովը:

ՀՀԿ-ական պատգամավոր Շիրակ Թորոսյանն էլ նշեց, որ տեղյակ է՝ Վրաստանի կառավարության որոշմամբ ընդհանրապես արգելվել է Վրաստանի տարածքում բեռնատարներով հացահատիկի տեղափոխումը, ինչի հետևանքով տեղի բեռնափոխադրողներն էլ են խնդրի առաջ կանգնել: Թորոսյանն ասաց, որ ըստ ներկայացված հաշվարկների՝ մեկ տոննայի մեջ 40 դոլարով թանկանում է հացահատիկը:

«Ստացվում է՝ այնտեղ էլ անհասկանալի իրավիճակ է: Ես զրուցել եմ մեր գործընկերների հետ, առաջիկա նիստում արդեն իսկ այդ հարցը բարձրացվելու է, փորձելու են Վրաստանի կառավարությունից բացատրություն ստանալ՝ ինչո՞ւ են այսպիսի որոշում կայացրել»,- նշեց նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 04.07.2025

SHANTNEWS

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

21:50 04.07.2025

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։   ...

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

21:45 04.07.2025

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

Բաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

21:40 04.07.2025

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

21:30 04.07.2025

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

21:18 04.07.2025

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։   ...

BACK_TO_TOP