12:11 29.08.2018
Խորհրդարանի օգոստոսի 29-ի արտահերթ նիստում Սևանա լճից լրացուցիչ ջրառ իրականացնելու հարցի քննարկման ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Հայկ Բաբուխանյանը դիմեց հիմնական զեկուցող, Ջրային պետական կոմիտեի նախագահ Ինեսա Գաբայանին: Պատգամավորն ասաց, որ խիստ դժգոհ է քննարկման այն ձևից, որը տեղի է ունենում, քանի որ իրենք այստեղ խոսում են և հարցեր բարձրացնում պատասխաններ ստանալու համար, սակայն ինքը ոչ երեկ՝ հիմնական զեկուցողի եզրափակիչ խոսքում, ոչ այսօր չլսեց իր տված այն հարցերի պատասխանները, որոնք վերաբերում են օրենքի նախագծին:
Բաբուխանյանը հայտնեց, որ հանդիպել է Կոտայքի մարզի գյուղացիների հետ, Արարատի, Արտաշատի, Մասիսի գյուղացիների հետ, համոզվել՝ գյուղացիները ոռոգման ջրի պակասի պատճառով վնաս են կրել, ուստի պետք է այդ վնասը փոխհատուցել: Պատգամավորը հետաքրքրվեց՝ եթե այս տարի 56 մլն խմ ջուր ավելի է ծախսվել, սակայն նույն ցանքատարածություններն են, ո՞ւր է գնացել այդ հավելյալ 56 մլն խմ ջուրը:
Նա առաջարկեց ստեղծել քննիչ հանձնաժողով՝ հարցն ուսումնասիրելու համար:
ԱԺ ՀՀԿ խմբակցության մեկ այլ անդամ Արայիկ Հովհաննիսյանը նշեց, որ երեկ եղել են բազմաթիվ հարցադրումներ, առաջարկներ, սակայն հետո՝ քննարկումների արդյունքում, այլ որոշում կայացվեց, այն է՝ հաշվի առնելով հարցի կարևորությունը, հրատապությունը՝ այս պահին ձեռնպահ են մնում առաջարկներ ներկայացնելուց, որպեսզի չխանգարեն այս առանց այդ էլ սուր իրավիճակում:
«Մենք առաջարկները չեն ներկայացրել, որպեսզի հնարավորություն տանք Կառավարությանը՝ այս օրենքի նախագիծն ընդունելուց հետո համապատասխան գործողություններ կատարել, մենք նաև պայմանավորվածություն ունենք գործադիրի հետ՝ աշխատանքային կարգով ևս շարունակել քննարկումները, չսպասել լսումներին, քանի որ կան խնդիրներ՝ խմբագրական, իրավական, տեխնիկական»,- ասաց պատգամավորը:
Ջրային պետական կոմիտեի նախագահ Ինեսա Գաբայանը պատգամավորներին շնորհակալություն հայտնեց իրավիճակը ճիշտ գնահատելու համար, խոստացավ՝ բարձրաձայնված հարցերին պատասխաններ կպատրաստեն, սակայն դեռ վերջնական թվեր չեն կարող ներկայացնել, քանի դեռ հավելյալ ջրառի վերջնական ծավալ չունեն` ասում են մինչև 40 մլն խմ, բայց, գուցե, 25 մլն խմ-ով բավարարվեն: Գաբայանը նաև հայտնեց, որ իրենք պատրաստ են համագործակցության բոլոր առաջարկները քննարկել:
20:15 08.05.2025
Կարդինալներն ընտրել են Հռոմի նոր պապին20:15 08.05.2025
Կարդինալներն ընտրել են Հռոմի նոր պապինԿոնկլավին մասնակցող կարդինալները ընտրեցին Հռոմի կաթոլիկ եկեղեցու նոր ղեկավար։ Վատիկանի Սիքստինյան կապելլայի վրա տեղադրված ծխնելույզից սպիտակ ծուխ է դուրս գալիս: Ընտրվելու համար 80 տարեկանից փոքր 133 մասնակիցներից մեկը պետք է ստանար ձայների երկու երրորդը (89 ձայն): Թե ով է դարձել 267-րդ պապը, շուտով հայտնի կդառնա, երբ ընտրվածը, սպիտակ պապական զգեստ հագնելով, կհայտնվի Սուրբ Պետրոսի տաճարի […] ...
19:53 08.05.2025
ԿԳՄՍ նախարարը պաշտոնական այցով կմեկնի ԷստոնիաՀայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը պաշտոնական այցով կգործուղվի Էստոնիայի Հանրապետություն (Տալլին): Նախարարը Տալլին կգործուղվի մայիսի 19-21-ը: ...
19:46 08.05.2025
Ոստիկանական համակարգ ընդունվելու տարիքային վերին շեմը կհանվի. գործադիրի որոշումներըՈստիկանական համակարգ մուտք գործելու համար տարիքային վերին շեմը՝ 35 տարեկանը, կհանվի: Նախատեսվում է մինչև սեպտեմբերի 1-ը թվայնացնել տրանսպորտային միջոցի գրավոր գործարքի կատարումը: Խոշոր եղջերավոր կենդանու սպանդի համար պետությունը սպանդանոցին կսուբսիդավորի 10,000 դրամի չափով: Որոշումները կայացվել են Կառավարության այսօրվա նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...
19:32 08.05.2025
Դեվիդ Բեքհեմն ու Գարի Նևիլն անգլիական ակումբ են գնելՖուտբոլային «Սալֆորդ Սիթի» ակումբը պաշտոնապես հայտարարել է սեփականատերերի փոփոխության մասին: Ակումբի նոր ղեկավար կոնսորցիումը ներառում է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին խաղացողներ Դեվիդ Բեքհեմին և Գարի Նևիլին, ինչպես նաև ամերիկացի գործարար Դեքլան Քելլիին և լորդ Մերվին Դեյվիսին, որոնք կհանդիսանան ակումբի տնօրենների խորհրդի համանախագահներ: «Ես մեծացել եմ Սալֆորդում… Այս վայրը թողել է ջերմ հիշողություններ և կարևոր դեր է […] ...
19:17 08.05.2025
Արդարադատության նախարարը Սինգապուրում կմասնակցի վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների թեմայով միջոցառմանՀայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը կմեկնի Սինգապուրի Հանրապետություն՝ մասնակցելու «Վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմներ և արդյունավետ դատական համակարգի լավագույն փորձ» խորագրով բարձր մակարդակի միջոցառմանը: Արդարադատության նախարարը Սինգապուր կգործուղվի մայիսի 26-30-ը: ...