22:22 21.08.2018
Գյումրիի շուկայամերձ տարածքում ու կենտրոնական հրապարակում, ըստ քաղաքապետարանի, անօրինական գործունեությամբ զբաղվող կարգավարները սկսել են բողոքել։ Նրանք պահանջում են չեղարկել անվճար կայանատեղիների վերաբերյալ՝2015 թվականին ընդունած ավագանու որոշումը`դարձնել կայանատեղիները վճարովի, որ իրենք էլ օրինական դաշտում աշխատեն:
Տարիներ առաջ տարեց տղամարդիկ «Տարոն Գասպարյան» ՍՊԸ-ում են աշխատել, գումարը վարորդներից հավաքել ու վճարել են ընկերությանը, հետո, ըստ տեսուչների, պարզվել է, որ անհատ ձեռներեցը քաղաքային բյուջե է մուտքագրել չնչին գումարներ ու պարտքեր կուտակել։
Ընկերության ու քաղաքապետարանի միջև դատական գործընթաց էր սկսվել՝ վեց միլիոն դրամ կուտակած պարտքը վճարելու պահանջով: Դատարանի վճիռը հօգուտ Գյումրիի քաղաքապետարանի էր, բայց գումարն այդպես էլ չի գանձվել, ընկերությունը լուծարվել է, իսկ աշխատակիցները մինչև օրս նույն տարածքներում զբաղվում են դրամահավաքությամբ, որն անօրինական գործունեություն է:
Քաղաքի ավտոկայանատեղիներն իրար մեջ են բաժանել 22 տեսուչներ։ Նշեցին, թե վարորդներին չեն պարտադրում գումար վճարել, ծառայություն են մատուցում, ու ցանկացողները դրա դիմաց 100-200 դրամ են վճարում, իսկ նրանցից մեկն էլ անկեղծացավ ու բարձրաձայնեց, որ ամեն օր 50 հազար դրամ գումար են հավաքագրում, ամսական՝ մեկ ու կես միլիոն դրամ, իսկ տարեկան գումարը կազմում է մոտ 18 միլիոն դրամ:
Կայանատեղիները վճարովի դարձնելու և իրենց աշխատանքն օրինականացնելու պահանջը տեսուչները նաև քաղաքապետարանում են ներկայացրել: Նրանց հետ հանդիպել է փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանը, ով նախ նշել է, որ ավագանու որոշմամբ՝ ավտոկայանատեղիներից օգտվելն արդեն երկու տարի է՝ անվճար է, ու դրա մասին էլ կանգառներում կան ծանուցող ցուցանակներ:
Տեսուչները 10 տարուց ավելի աշխատելուց հետո հիմա են իրենց պահանջը ներկայացնում, ինչն էլ պայմանավորված է նրանով, որ հնարավոր է՝ Գյումրիում կայանատեղիներն օրինականորեն վճարովի դառնան ու հանձնվեն իսրայելական ընկերության կառավարմանը: Այս դեպքում տեսուչները կզրկվեն վարորդների հաշվին եկամուտ ստանալու հնարավորությունից։
21:49 15.05.2025
Մայիսի 15-ը՝ կլիմայի միջազգային օրՄայիսի 15-ին աշխարհը նշում է Կլիմայի միջազգային օրը՝ վերստին ընդգծելով կլիմայական ճգնաժամի համաշխարհային նշանակությունն ու դրա հաղթահարման հրատապությունը։ Այս մասին հայտնել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից: 1980-ականների վերջերից ի վեր կլիմայի փոփոխության վերաբերյալ քննարկումները դուրս են եկել գիտական շրջանակներից՝ դառնալով միջպետական բանակցությունների, քաղաքացիական շարժումների ու տնտեսական ռազմավարությունների առանցքում։ Այս օրը կոչ է՝ գիտակցելու մարդկային գործունեության […] ...
21:33 15.05.2025
Արգելափակված քաղաքացիներ, փլատակների տակ մնացած մեքենա. երկրաշարժի իմիտացիա ԵղեգնաձորումՄայիսի 13-ին «Վարվելակերպի կանոնները ուժգին երկրաշաժի դեպքում» թեմայով վարժանքը իրարանցում էր առաջացրել Եղեգնաձորում։ Փրկարար ծառայության հրամանատարաշտաբային ուսումնական վարժանքին հետևում էին Վայոց ձորի մարզային և քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, ՆԳՆ ոստիկանության ծառայողներ, դիտորդներ, քաղաքացիներ։ Այրվող հյուրանոց, արգելափակված քաղաքացիներ, փլատակների տակ մնացած մեքենա… Ըստ սցենարի՝ փրկարարները պետք է հյուրանոցից հնարավորինս արագ դուրս բերեին արգելափակված քաղաքացիներին, մարեին հրդեհը, փլատակում […] ...
21:25 15.05.2025
Դե Բրույնեն նախապատվությունը տալիս է իտալական ակումբին«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն մտադիր է տեղափոխվել «Նապոլի», գրում է Daily Mail-ը: Բելգիացին, որը պաշտոնապես հայտարարել է մրցաշրջանի ավարտից հետո անգլիական ակումբից հեռանալու մասին, նախապատվությունը տալիս է «Նապոլիին», քանի որ շատ է ցանկանում աշխատել թիմի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի հետ: Իտալական ակումբը 33-ամյա ֆուտբոլիստին առաջարկում է 2 տարվա պայմանագիր: Դե Բրույնեի ծառայություններով հետաքրքրված […] ...
21:19 15.05.2025
Հիմնանորոգվում է Ջրվեժից Գառնի տանող 14.7 կմ երկարությամբ ճանապարհը. ՏԿԵ նախարարՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ հիմնանորոգվում է Ջրվեժից Գառնի տանող 14.7 կմ երկարությամբ ճանապարհը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:10 15.05.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 16-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Ձորափի փ. 130՝ «Մանկական երկաթուղի» և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հրազդանի Կիրճ 9՝ «Լադա» ՍՊԸ, Հովհանիսյան առանձնատուն, Լեոյի փ. 20-101 առանձնատներ, Կոնդ թաղ. 53-99 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մաշտոցի […] ...
20:58 15.05.2025
«Վիլյառեալը» մոտ է ՉԼ ուղեգիր նվաճելունԻսպանիայի Լա լիգայի 36-րդ տուրում «Վիլյառեալը» սեփական դաշտում 3-0 հաշվով հաղթել է «Լեգանեսին»։ «Վիլյառեալը» միավորների քանակը հասցրել է 64-ի և 5-րդ տեղում է։ Մարսելինո Գարսիա Տորալի գլխավորած թիմը Չեմպիոնների լիգայի գոտում է, 6-րդ տեղը զբաղեցնող «Բետիսից» այժմ առաջ է 6 միավորով ու մոտ է ակումբային գլխավոր եվրագավաթի ուղեգիր նվաճելուն։ ...