TIME
Ամսաթիվ
23 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+20.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել Դեյվիդ Բոհիգյանի հետ

18:50 14.08.2018

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ կառավարությանն առընթեր Արտասահմանում մասնավոր կապիտալ ներդրումների կորպորացիայի (OPIC) գործադիր փոխնախագահ Դեյվիդ Բոհիգյանի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից: Հանդիպմանը մասնակցել են Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը, ՏԶՆ և ԱԳՆ նախարարությունների, ԱՄՆ դեսպանության, «Բիզնես Արմենիա»-ի […]

̰
Գյումրիում սպանության փորձի դեպքի առթիվ քրգործ է հարուցվել. կասկածյալը ձերբակալվել է

18:41 14.08.2018

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում բացահայտվել է Գյումրիում տեղի ունեցած սպանության փորձը: Նախնական տվյալներով՝ 2018թ. օգոստոսի 13-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը Գյումրի քաղաքի Մենդելեևի փողոցի տներից մեկում էլեկտրական ջեռուցիչով մի քանի անգամ հարվածել է մի տղամարդու գլխին, այնուհետև խոհանոցային դանակով բազմաթիվ հարվածներ հասցրել […]

̰
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով

18:32 14.08.2018

Հանրապետությունում օգոստոսի 14-ի ցերեկը, 15-ին, 18-19-ը՝ գիշերը և կեսօրից հետո, սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ, տեղեկացնում է ԱԻՆ լրատվական ծառայությունը: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 19-24 մ/վ: Օգոստոսի 16-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը 16-17-ը կբարձրանա 3-4 աստիճանով, 19-ին կնվազի 2-4 աստիճանով: Երևանում օգոստոսի […]

̰
Քոչարյանի կողմնակիցները Փաշինյանից պահանջում են թույլ չտալ ինքնակոչ ցույցերով ազդել դատարանի որոշման վրա

17:57 14.08.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նստավայրի մոտ այսօր հավաքվել են մի խումբ քաղաքացիներ՝ պահանջելով արդար և անկողմնակալ դատավարություն: Ակցիայի մասնակիցներից մեկը նշեց՝ իրենց պահանջն է, որ վարչապետը կոչով հանդես գա, թույլ չտա, որ մարդիկ ինքնակոչ ցույցերով խոչընդոտեն արդարադատությանը, առավել ևս՝ փորձեն ազդել դատարանի որոշման վրա: «Եթե մի խումբ՝ խուժանական ամբոխ խանգարում է, որ Դուք իրականացնեք Ձեր […]

̰
Բացահայտվել է Ֆիզիկայի ինստիտուտի կոնստրուկտորի՝ 1990թ. տեղի ունեցած սպանությունը. ՔԿ

17:50 14.08.2018

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով բացահայտվել է 1990թ. տեղի ունեցած սպանությունը: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից։ 1990թ. հոկտեմբերի 31-ին Կոտայքի մարզում գտնվող «Գեղարդ» կոչվող վանքի դիմացի հատվածում գտնվող լանջին՝ թփուտների մեջ, հայտնաբերվել է Երևան քաղաքի Ֆիզիկայի ինստիտուտի առաջատար կոնստրուկտորի դին: Դիակի արտաքին զննությամբ պարզվել է, որ վերջինիս […]

̰
Վանդալ ծառահատողները հայտնաբերվել են

17:39 14.08.2018

Օգոստոսի 13-ի գիշերը «Դիլիջան» ազգային պարկի «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի 9-րդ և 11-րդ պահաբաժնի տարածքում՝ Պարզ լիճ տանող ճանապարհի եզրին, անհայտ անձանց կողմից հատվել էր տարբեր տեսակի և տրամագծի թաց, կանգուն 21 ծառ: Նույն օրը հարուցվել էր քրեական գործ Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատումը՝ խոշոր վնաս պատճառելով: Իսկ […]

̰
Փոփոխություն Գրքի երևանյան 2-րդ փառատոնի անցկացման ընթացակարգում

17:16 14.08.2018

ՀՀ մշակույթի նախարարությունը հուլիսի 2-ին հայտարարություն էր տարածել Գրքի երևանյան 2-րդ փառատոնի կազմակերպիչ ընտրելու համար: Մշակույթի նախարարությանը կից գրական ծրագրերը քննող մասնագիտական խորհուրդը մանրամասն դիտարկել է շահույթ չհետապնդող կազմակերպությունների ներկայացրած հայտերը և եզրակացրել, որ ծրագրերը բավարար արդյունավետ չեն կամ դրանց նախահաշիվները գերազանցում են իրականացման համար անհրաժեշտ միջոցների չափը, ինչպես նաև առկա են մրցույթի անցկացման ընթացակարգի հետ […]

̰
Զանգվի ձորում զենք-զինամթերք է հայտնաբերվել

17:11 14.08.2018

Քիչ չեն դեպքերը, երբ «Կանեփ-կակաչ» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանները ոչ միայն թմրանյութ, այլև զենք-զինամթերք են հայտնաբերում: Այդպես եղավ օգոստոսի 13-ին: Օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում ստացվեց, որ իրենց է զանգահարել Նոր Նորքի 8-րդ զանգվածի մի բնակիչ և հայտնել է, որ Զանգվի ձորում եղբայրը ձկնորսության ժամանակ զենք և զինամթերք է գտել: Հիշյալ փաստի […]

̰
Հարուցվել է քրգործ զորամասին հատկացված վառելիքի հափշտակության դեպքի առթիվ. ՔԿ

17:06 14.08.2018

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ զորամասին հատկացված վառելիքի հափշտակության դեպքի առթիվ: Նախնական տվյալներով՝ ՀՀ ՊՆ N զորամասի ՎՔՆ ծառայության նախկին պետը, կոչումով կապիտան, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, յուրացման եղանակով հափշտակել է զորամասի մարտական հենակետերի տեսադիտարկումն ապահովող բենզոագրեգատներին հատկացվող 977 կգ ավտոբենզին և 15 կգ յուղ, ինչի կապակցությամբ կազմել […]

̰
Տիգրան Ավինյանը ներկայացրել է ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի նորանշանակ ղեկավարին

16:43 14.08.2018

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի աշխատակազմին ներկայացրել է կոմիտեի նորանշանակ ղեկավար Սարհատ Պետրոսյանին: Փոխվարչապետն իր խոսքում նշել է՝ նախորդ տարիներին համակարգում կատարված բարեփոխումները նշանակալի են եղել: Նա նաև համոզմունք է հայտնել, որ կոմիտեի նոր ղեկավարի ունեցած մասնագիտական պատրաստվածությունն ու ներդրած ջանքերը կբազմապատկեն կադաստրում գրանցված հաջողությունները: Ավինյանը նկատել է նաև, որ թվայնացման դարում […]

̰
«Ծառուկյան» խմբակցությունում Վարդան Բոստանջյանին կփոխարինի Այծեմնիկ Օհանյանը

16:41 14.08.2018

Հիմք ընդունելով Ազգային ժողովի նախագահի` օգոստոսի 8-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Բոստանջյանի` պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին» թիվ 12 արձանագրությունը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Ընտրական օրենսգրքի 100-րդ հոդվածի 3-րդ մասով, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմել է արձանագրություն «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Այծեմնիկ Հայկի Օհանյանին մանդատ տալու վերաբերյալ: […]

̰
Որոշումը ոչ թե ապօրինի է, այլ անարդար. փաստաբանը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու որոշման մասին

16:22 14.08.2018

Փաստաբան Արայիկ Պապիկյանն այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում խոսել է Վերաքննիչ դատարանի կայացրած որոշման մասին, համաձայն որի՝ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ազատվեց կալանքից: Փաստաբանը կարծում է, որ դատարանը չի ցանկացել իրականացնել արդարադատություն: «Խոսել դատական ակտի հիմնավորվածության, պատճառաբանվածության մասին, դա ինքնախաբեություն է: Իրավաբաններից շատերը ու նաև հանրությունը ցանկանում են իմանալ, թե ինչ որոշման մասին է խոսքը: […]

̰
Ինչո՞ւ Լեզվի պետական տեսչությունը վերածվեց կոմիտեի

16:01 14.08.2018

Լեզվի պետական տեսչության պետ Դավիթ Գյուրջինյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ իրենց տեսչությունը վերանվանվեց կոմիտե, որովհետև այն, ինչ պետք է կատարեն իրենք, այդ գործառույթը տեսչությունը չուներ։ Ըստ Գյուրջինյանի՝ այդ անցումը պայմանավորված է ոլորտում քաղաքականության փոփոխությամբ։ «Տուգանային քաղաքականությունից մենք անցում պետք է կատարենք հորդորական կամ քարոզչական կանխարգելիչ քաղաքականության»,- ասաց Գյուրջինյանը։ Լեզվի պետական տեսչության պետի […]

̰
Երևանում տեղի է ունենալու ՀԱՊԿ Միացյալ շտաբի ներկայացուցիչների հերթական խորհրդակցությունը

15:51 14.08.2018

Օգոստոսի 14-17-ը, ի կատարումն ՀԱՊԿ անդամ պետությունների ՊՆ խորհրդի 2018թ. աշխատանքային պլանի, Երևանում տեղի է ունենալու ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի և ՀԱՊԿ-ի Միացյալ շտաբի ներկայացուցիչների մասնակցությամբ զինված ուժերի ծածկագրային ծառայությունների կենտրոնական մարմինների ղեկավարների հերթական խորհրդակցությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

̰
Քննարկվել են առողջապահական ոլորտը նորարարություններով ավելի մրցունակ դարձնելու հարցերը

15:47 14.08.2018

Հայաստանում առողջապահության էլեկտրոնային համակարգը սահուն ներդնելուն, դրա ճշգրտությունն ու դրանում ներբեռնված անձնական տվյալների կիբերանվտանգությունն ապահովելուն առնչվող հարցեր են քննարկվել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և նորարարական տարբեր հայեցակարգերի հեղինակ Հարի Գլորիկյանի հանդիպման ժամանակ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: Գլորիկյանը, որպես հեռահաղորդակցության ոլորտում արտոնագրված մի շարք գյուտերի հեղինակ և բնական գիտությունների, առողջապահության, առողջապահական տեխնոլոգիաների ոլորտներում իր […]

̰
Մինսկում ԱՊՀ մասնակից պետությունների ՊՆ խորհրդին առընթեր նիստ կանցկացվի

15:42 14.08.2018

2018թ. օգոստոսի 14-16-ը Մինսկում կկայանա ԱՊՀ մասնակից պետությունների ՊՆ խորհրդին առընթեր ՀՕՊ հարցերով համադրման կոմիտեի հերթական նիստը, որին կմասնակցի ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի պետվարչության պետի գլխավորած աշխատանքային խումբը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

̰
Ռազմական ոստիկանության բարձրաստիճան սպայական կազմը եղել է սահմանամերձ զորամասերում

15:12 14.08.2018

Ռազմական ոստիկանությունը զորակոչից սկսած շարունակում է ուշադրության կենտրոնում պահել զորակոչից տեղակայման վայր մեկնած նորակոչիկներին՝ նպաստելով զինծառայողների շրջանում արատավոր բարքերի վերացմանը, ինչպես նաև բանակում միջանձնային հարաբերությունների մակարդակի բարձրացմանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունից: Ռազմական ոստիկանության բարձրաստիճան սպայական կազմը եղել է սահմանամերձ բոլոր զորամասերում, տեղում ծանոթացել զորամասերում տարվող աշխատանքներին: Վերջիններս նորակոչիկներին ծանոթացրել են գործող […]

̰
«Դիլիջան ազգային պարկի» Հաղարծինի պահաբաժիններում քննվող քրգործով ձերբակալվել է 2 անձ

15:05 14.08.2018

«Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին տեղամասի» մասնաճյուղի 9-րդ և 11-րդ պահաբաժինների տարածքում կատարված ապօրինի ծառահատումների դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով ձերբակալվել է Տավուշի մարզի երկու բնակիչ, հաղորդում են ՀՀ քննչական կոմիտեի հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից: Նախնական տվյալներով՝ 2018 թվականի օգոստոսի 13-ին ենթադրյալ […]

̰
Երևանում թալանել են նախարարության գործակալության պետի տունը

14:59 14.08.2018

Օգոստոսի 12-ին անհայտ անձը կամ անձինք թալանել են Երևան քաղաքի Ամիրյան փողոցի բնակիչ, 42-ամյա Արմեն Նալբանդյանի բնակարանը, գրում է shamshyan.com-ը: Ա. Նալբանդյանն այդ օրը դիմել է ոստիկանության Կենտրոնական բաժին և հայտնել, որ օգոստոսի 8-ին՝ ժամը 00:30-ից մինչև օգոստոսի 12-ի ժամը 14:30-ն ընկած ժամանակահատվածում, իր բնակարանի դուռը հարմարեցված բանալիով բացել են և ներս մտել, այնտեղից հափշտակել […]

̰
ՀՀ-Իրան հարաբերությունները պետք է զերծ մնան աշխարհաքաղաքական զարգացումներից. ԱԳՆ

14:55 14.08.2018

Իրանը Հայաստանի համար կենսական նշանակություն ունի, և ՀՀ ԱԳՆ-ում հետևում են Իրանի շուրջ բոլոր զարգացումներին։ ԱՄՆ-Իրան հարաբերություններում վերջին զարգացումները մտահոգիչ են, բայց Հայաստանը շարունակում է սերտորեն ու համակարգված աշխատել և՛ Իրանի, և՛ մյուս կողմերի հետ։ Այդ երկխոսությունը պարզ է և բաց։ Այս մասին այսօր պարզաբանում տվեց ՀՀ ԱԳՆ խոսնակի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Նաղդալյանը։ «Իրանի հետ […]

̰
Դատական իշխանությունը չի պատկանում ժողովրդին, այն շարունակում է յուրացված մնալ. Մուշեղ Շուշանյան

14:41 14.08.2018

Փաստաբան Մուշեղ Շուշանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով դատական իշխանության բացերին: Նա, մասնավորապես, գրել է. «Դատական իշխանության հարցը հրատապ լուծում է պահանջում։ Անցած երեք ամիսների ընթացքում բազմաթիվ զրույցներ եմ ունեցել տարբեր մարդկանց հետ դատական ռեֆորմի անհրաժեշտության մասին՝ համոզմունք հայտնելով, որ դատավորների գոնե 2/3-ի լիազորությունները պիտի դադարեցվեն, իսկ նրանց մի մասի նկատմամբ պիտի հարուցվի […]

̰
Ես որևէ կաշկանդվածություն չեմ ունեցել այդ գործը քննելու առումով. Ալեքսանդր Ազարյան

14:15 14.08.2018

Վերաքննիչ քրեական դատարանում ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական կողմի բողոքի վերաբերյալ որոշում կայացրած դատավոր Ալեքսանդր Ազարյանը «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ՀՔԾ-ի հայտարարությունները բացասական է գնահատել: «Իմ համոզմամբ` անթույլատրելի է նման հայտարարություններ անել՝ առանց որոշմանը ծանոթ լինելու, առանց տեղեկանալու, թե ինչ պատճառաբանություններ են տեղ գտել որոշման մեջ: Կարծում եմ՝ նաև նման արտահայտություններով որոշ պաշտոնատար անձինք […]

̰
Նա, ով կփորձի կանգնել հեղափոխության ճանապարհին, կհայտնվի պատմության աղբանոցում. Նիկոլ Փաշինյան

14:05 14.08.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքում ուղիղ եթերով դիմել է ՀՀ քաղաքացիներին՝ նշելով, որ նա, ով կփորձի կանգնել հեղափոխության ճանապարհին, կհայտնվի պատմության աղբանոցում: Վարչապետի խոսքով՝ Հայաստանում օրինականության հաստատումն այլընտրանք չունի, պետության և ժողովրդի առաջ հանցագործություն կատարած բոլոր անձինք ենթարկվելու են պատասխանատվության: «Այս ճանապարհը՝ օրինականության հաստատման ճանապարհը, այլընտրանք չունի: Բոլորը պատասխան են տալու իրենց արարքների համար՝ ՀՀ […]

̰
Ինձ դուր չի գալիս «Դուխով» նշանաբառը, բայց անիմաստ է դրա դեմ պայքարելը․ Դավիթ Գյուրջինյան

13:59 14.08.2018

«Դուխով»-ը մենք չենք կարող հայացնել, որովհետև հասարակությունն ինքը պետք է անի դա, մենք ինչու պետք է պայքարենք դրա դեմ, եթե հասարակության 40-50%-ն օգտագործում է այն։ Ինձ դուր չի գալիս այդ նշանաբառը, բայց անիմաստ է դրա դեմ պայքարելը»,- անդրադառնալով օգտագործվող օտարաբանություններին՝ նշեց Լեզվի պետական տեսչության պետ Դավիթ Գյուրջինյանը։ Ըստ Գյուրջինյանի՝ այն հեղափոխության նշանաբան է, և անիմաստ […]

̰
Պետք էր Քոչարյանին հնարավորություն տալ բաց խոսել. Արթուր Ղազինյան

13:56 14.08.2018

Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով երկրորդ նախագահի մամուլի ասուլիսի տապալմանը: «Այն, ինչ տեղի ունեցավ այսօր Քոչարյանի մամուլի ասուլիսին, իմ կարծիքով՝ սխալ էր։ Կարծում եմ՝ պետք էր հնարավորություն տալ նրան բաց խոսել և պատասխանել նաև իր համար տհաճ և անցանկալի հարցերին։ Այս հանգամանքը հատկապես կարևորվում է այն իրողությամբ, […]

̰
Ստորագրահավաք՝ դատավոր Ալեքսանդր Ազարյանի լիազորությունները կասեցնելու պահանջով

13:50 14.08.2018

Բարձրագույն դատական խորհրդի շենքի առջև բողոքի ակցիա իրականացնող ցուցարարները հայտարարությամբ հանդես եկան: Ակցիայի մասնակիցներից մեկը նշեց, թե քանի որ ըստ դատավորի և դատախազի՝ հիմքեր չեն եղել դատարանին բացարկ ներկայացնելու համար, իրենք ստորագրում են և դիմում ներկայացնում ԲԴԽ, որ կասեցվեն այդ դատավորի լիազորությունները: Նույն բովանդակությամբ դիմում կուղարկվի դատախազություն, որում կնշվի՝ Հայաստանին պետք չեն այնպիսի դատախազներ, որոնք […]

̰
Ցուցարարները բողոքի ակցիա կիրականացնեն Բարձրագույն դատական խորհրդի շենքի մոտ

13:35 14.08.2018

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի կայացմանը խոչընդոտելուց հետո բողոքի ակցիայի մասնակիցները շարժվեցին դեպի գլխավոր դատախազության շենք, որից հետո ուղևորվեցին Բարձրագույն դատական խորհրդի շենք: Ցուցարարները նշեցին՝ մտադիր են ակցիա իրականացնել ԲԴԽ-ի առջև՝ բողոքելով նման դատավորների դեմ: «Ակնկալում ենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը կմաքրի իր շարքերը նման դատավորներից և նոր Հայաստանին համահունչ դատավորներ կնշանակի»,- ասաց ակցիայի […]

̰
Դատախազությունը երկրորդ նախագահի խափանման միջոցը փոխելու Վերաքննիչ դատարանի որոշումը դեռ չի ստացել

13:15 14.08.2018

ՀՀ Գլխավոր դատախազությունը դեռ չի ստացել Վերաքննիչ դատարանի որոշումը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխելու վերաբերյալ: Այս մասին դատախազության առջև լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության պետ Վահագն Մուրադյանը: «Դեռ որոշումը չենք ստացել, մեկ-երկու օրվա ընթացքում կստանանք, կքննարկենք: Մենք մեր դիրքորոշումը Վերաքննիչ դատարանում հայտնել ենք, մեկ […]

̰
Չարաշահումներ Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունում

13:11 14.08.2018

Քննվող քրեական գործի շրջանակներում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 2013-2018 թթ. ընթացքում Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալության որոշ աշխատակիցների պահանջով նպաստառու բնակիչները հաշվառվելու օրվանից, ընտանեկան նպաստը չդադարեցնելու համար, տարբեր ժամանակահատվածներում նպաստի գումարից մաս-մաս, միջնորդի միջոցով, գումարներ են փոխանցել գործակալության աշխատակիցներին: Չարաշահումների հետևանքով տուժած քաղաքացիներին հորդորում ենք սեղմ ժամկետում դիմել ոստիկանության Վարդենիսի կամ քննչական բաժիններ:

̰
Շանթ Հարությունյանն սպասում էր Ռոբերտ Քոչարյանին, ցավոք, այդ խոսակցությունը տեղի չունեցավ. Շահեն Հարությունյան

12:45 14.08.2018

Լրանում է Շանթ Հարությունյանի` բանտից գրված բաց նամակով Կառավարությանը տրված եռամսյա ժամկետը: Այս մասին օգոստոսի 14-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց Շանթ Հարությունյանի որդին` Շահենը: Նա ասաց, որ այս ընթացքում հուսով էր, որ քաղբանտարկյալներն ազատ կարձակվեն, սակայն դեռևս մի շարք քաղբանտարկյալներ շարունակում են անազատության մեջ մնալ: «Կապ չունի, որ իմ հայրը քաղբանտարկյալ է, Հայաստանում այդ երևույթը […]

̰
BACK_TO_TOP