12:30 14.08.2018
Հայաստանը շարունակում է ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները դեռևս չպարզված հանգամանքներում Ադրբեջանում հայտնված և գերեվարված ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանին անվտանգ և որքան հնարավոր է շուտ հայրենիք վերադարձնելու ուղղությամբ: Oգոստոսի 14-ին կայացած ճեպազրույցի ընթացքում այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Նաղդալյանը: «Կարեն Ղազարյանի գործի առնչությամբ ցանկանում եմ կրկնել, որ հարցը […]
11:56 14.08.2018
Զանգվածային լրատվամիջոցներով տարածվել է տեղեկատվություն այն մասին, թե այս օրերին Հայաստանի գյուղմթերքի շուկայում հայտնվել է մեծ քանակությամբ ձմերուկ, որը, հնարավոր է` ունի ադրբեջանական ծագում: ՍԱՊԾ-ից տեղեկացնում են, որ ս/թ հուլիս-օգոստոս ամիսներին ՀՀ տարածք ձմերուկ ներմուծվել է բացառապես Վրաստանից և Ռուսաստանից, ընդհանուր՝ 1327 տոննա, որից 781 տոննան ներմուծվել է միայն վերջին մեկ շաբաթվա ընթացքում: Ներմուծված խմբաքանակի հիմնական ծավալը […]
11:29 14.08.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է Հայաստանի Հանրապետության վարչապետին կից պետական պարգևների և պատվավոր կոչումների շնորհման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողով: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից: Հանձնաժողովի կազմում են ընդգրկվել ՀՀ փոխվարչապետը, վարչապետի խորհրդականը, ՀՀ առողջապահության, արդարադատության, արտաքին գործերի, կրթության և գիտության, մշակույթի, պաշտպանության, սպորտի և երիտասարդության, սփյուռքի նախարարներն ու ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը:
11:25 14.08.2018
ՀՀ արտաքին գործերի նախարարությունն աշխատում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին փոխելու ուղղությամբ, սակայն գործընթացը հրապարակային չի լինելու։ Քննարկումներ լինելու են, և հանրությունը տեղեկացվելու է միայն վերջնական արդյունքների մասին։ Այս մասին այսօր տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ խոսնակի պաշտոնակատար Աննա Նաղդալյանը։ Նրա խոսքով`Հայաստանը փորձում է անել այնպես, որ ներքին արդարադատության խնդիրները չազդեն ՀԱՊԿ գլխավոր քարտուղարության աշխատանքի վրա։
11:20 14.08.2018
Լարսում հերթը նվազել է: Այսօրվա դրությամբ ոուսական կողմում՝ Լարսի անցակետի ուղղությամբ, կա 300 մեքենա: Հերթը ձգվում է մոտ 3,5 կիլոմետր։ Վրացական կողմում այդ հերթը ձգվում է 3 կիլոմետր։ Այս մասին այսօր տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ խոսնակի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Նաղդալյանը։ Ինչպես ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, օգոստոսի 6-ին Վերին Լարս մեկնած ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների […]
11:13 14.08.2018
Մեկնարկել է Չինաստանից Հայաստանին շտապօգնության 200 մեքենաների տրամադրման ծրագիրը։ Դրանք տրամադրվելու են անհատույց։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ խոսնակի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Նաղդալյանը։ Ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարարը տեղեկացրել էր, որ այդ մեքենաները բաժանվելու են Հայաստանի համայնքներին։
11:11 14.08.2018
Օգոստոսի 14-ին` ժամը 09:56-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շարուրի փողոցի թիվ 12 շենքի բնակարաններից մեկի բնակիչը ցանկանում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով 3-րդ հարկի պատշգամբից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, […]
10:45 14.08.2018
Էջմիածնի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ առաջիկայում Էջմիածինը հենց մուտքի մոտ կունենա հանգստի գեղեցիկ գոտի: «Սիրելի՛ համաքաղաքացիներ, Հայտնում եմ ձեզ, որ Մշակույթի պալատի հարակից տարածքը շուտով կբարեկարգվի, Վանա լճի մակետով կառուցված մեծ լողավազանը կհիմնանորոգվի, և դրանում կգործարկվի գունավոր ցայտաղբյուր: Մեր քաղաքը հենց մուտքի մոտ կունենա գեղեցիկ գոտի, որտեղ կկարողանան […]
09:13 14.08.2018
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ օգոստոսի 14-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Սարկավագի փ. 127, 127/1, 129, 129/2, 129/3, 131 շենքերը, Քանաքեռ 14 և 15 փողոցները, Ազատության պող. 1, 3/1 շենքերը, Արաբկիր 47փ. 1-6; 49փ. 1-47 սեփական տները, Բաղրամյան պող. 25, 31 շենքերը, […]
08:58 14.08.2018
Օգոստոսի 13-ին՝ ժամը 15:10-ին, «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի ադամանդի գործարանի մոտակայքում՝ ջրանցքի մեջ դի է հայտնաբերվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Արզնի ՀԷԿ-ի ջրավազանում հայտնաբերվել է Ն. Ի.-ի (1935թ.) դին: Փրկարարները ջրավազանից դուրս են […]
00:12 14.08.2018
Մոսկվայում կյանքից հեռացել է հայ մեծանուն նկարիչ և քանդակագործ Նիկոլայ Նիկողոսյանի կինը՝ Էթերին։ Նա մահացել է օգոստոսի 11-ին՝ ամուսնու մահվան հաջորդ օրը։ Այս մասին հայտնում է РусАрминфо-ն։ Էթերին վրացուհի էր, նկարչի երկրորդ կինն էր։ Նիկոլայ Նիկողոսյանը մահացել էր օգոստոսի 10-ին՝ կյանքի 100-րդ տարին չբոլորած։
22:44 13.08.2018
Արմավիրի մարզպետի համապատասխան որոշումներով ստեղծված աշխատանքային խմբերը վերջին ամիսներին իրավական և մասնագիտական հսկողություն են իրականացրել Դալարիկ, Եղեգնուտ, Արևաշատ, Արշալույս և Վաղարշապատ (Էջմիածին) համայնքներում: Իսկ Գեղակերտ, Մուսալեռ, Ջրառատ, Նոր Արմավիր համայնքներում համապատասխան աշխատանքները դեռ ընթացքի մեջ են: Այս մասին հայտնում են Արմավիրի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով […]
21:21 13.08.2018
Օգոստոսի 14-ին՝ ժամը 12:00–ին, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կհանդիպի լրագրողների հետ։ Այս մասին տեղեկացնում է Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։ Մամուլի ասուլիսը տեղի կունենա «Էրեբունի-Պլազա» բիզնես կենտրոնում։
21:11 13.08.2018
Արմավիրի մարզի մի շարք համայնքներում օգոստոսի 10-ի երեկոյան տեղացած կարկուտը և ուժեղ քամին աղետալի վնասներ են հասցրել թե՛ գյուղատնտեսությանը, թե՛ շինություններին: Առավել շատ տուժել են Մրգաշատ, Բամբակաշատ, Ալաշկերտ, Սարդարապատ համայնքները: Shantnews.am-ի հետ բացառիկ զրույցում ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը հայտնել է, որ գյուղացիները դրամական աջակցություն կստանան, այն էլ՝ առձեռն: «Ինչպե՞ս է եղել մինչ այժմ. գնահատվել […]
20:23 13.08.2018
Օգոստոսի 13-ին մեկնարկել է 2018թ.-ի նոր ուսումնական փուլը: Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից։ Երկրորդ կիսամյակի նախապատրաստական աշխատանքներն ստուգելու, մարտական պատրաստականության մարտավարաշարային պարապմունքների դասացուցակով նախատեսված միջոցառումների անցկացումը ճիշտ կազմակերպելու և օգնություն ցուցաբերելու նպատակով ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալների, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ վարչությունների պետերի գլխավորությամբ ստեղծվել են աշխատանքային խմբեր և մեկնել զորամասեր:
19:55 13.08.2018
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնում ժամկետային զինծառայող, շարքային Հրանտ Մանգասարյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ևս մեկ անձի՝ զորամասի հրթիռահրետանային սպառազինության պահեստապետին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից: Ավելի վաղ Քննչական կոմիտեն տեղեկացրել է, որ N զորամասի ծառայության պահեստում 2017թ. նոյեմբերի 4-ին՝ ժամը 12:10-ի […]
19:46 13.08.2018
Ասում են՝ 100 օրում ի՞նչ կարելի էր անել… Ասեմ… ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Գևորգ Պետրոսյանը: «Խնդրում եմ գրածիս մեջ հեգնանք չփնտրել, բայց մեր «դուխով» կառավարության ուշադրությունն արդեն իսկ պետք է հրավիրված լիներ ներկրումային ոլորտի վրա, որ մի ամբողջ սեզոն հողի, քարի ու բնության քմահաճույքների դեմ կռիվ տվող […]
19:37 13.08.2018
Սոցցանցերում տարածվել է տեսանյութ, որտեղ մոտ 20 րոպե խոսվում է ԱԺ նախկին պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի Ֆեդերացիայի (ՀՖՖ) ներկայիս նախագահ Ռուբեն Հայրապետյանի (Նեմեց Ռուբո) միլիոնների մասին։ Ներկայացվում է նաև, թե նրան պատկանող կառույցներից որը ում անունով է գրանցված։ Ռուբեն Հայրապետյանը ՀՖՖ նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2002 թվականից։
19:28 13.08.2018
Գյուղատնտեսության նախարարությունը կսուբսիդավորի կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից: «Ծրագրի շրջանակում տնտեսավարողներին խաղողի և պտղատու այգիների հակակարկտային ցանցերի ձեռքբերման համար տրամադրվում են 7 տարի մարման ժամկետով, 2% տոկոսադրույքով ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՎԱԾ վարկեր: Շուտով Հայաստանում կսկսի աշխատել իտալական տեխնոլոգիաներով աշխատող կարկտապաշտպան ցանցեր արտադրող գործարանը։ Վստահ եմ, որ գներն ավելի ցածր կլինեն, […]
19:15 13.08.2018
Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի օգոստոսի 9-ի ԲԴԽ-32-Ո-78 որոշմամբ՝ Կարեն Փոլադյանը նշանակվել է Դատական դեպարտամենտի ղեկավարի պաշտոնում: Այս մասին տեղեկացնում են Դատական դեպարտամենտից: Կարեն Փոլադյանի կենսագրությունը ներկայացնում ենք ստորև՝ Ծնվել է 1977թ. նոյեմբերի 9-ին, Երևանում: 1999թ. ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը՝ ստանալով իրավագիտության բակալավրի որակավորում: 1999-2001թթ. ծառայել է ԼՂՀ Պաշտպանության բանակում, պահեստազորի ավագ: 2001-2003թ.թ. սովորել և ավարտել […]
19:06 13.08.2018
Արագածոտնի մարզի Թալին քաղաքից մեկնարկել է մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային տոպրակների արգելման գործընթացը: Ինչպես հայտարարել էր բնապահպանության նախարարը մեկ ամիս առաջ՝ Հայաստանում աստիճանաբար կկրճատվի մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային տոպրակների կիրառումը։ Պիլոտային քաղաք է ընտրվել Թալինը։ Ծրագրի շրջանակներում Թալինի քաղաքապետարանը, բնապահպանության նախարարության հետ համատեղ, իրականացրել է առաջին հանրային լսումը: Ողջույնի խոսքով հանդես է եկել նախարարի առաջին տեղակալ Իրինա Ղափլանյանը, որը […]
18:58 13.08.2018
Դուբայում հիմնված Rasia FZE ներդրումային ընկերությունը և նրա ամերիկացի գլխավոր տնօրեն Ժոզեֆ Բորկովսկին Հայաստանի դեմ 150 մլն ԱՄՆ դոլարի պահանջ են ներկայացրել Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոն: Այս մասին տեղեկացնում է Legalinfo.am-ը: Գործը վարույթ է ընդունվել սույն թվականի օգոստոսի 3-ին։ Պահանջը վերաբերում է ճանապարհային և երկաթուղային գծեր կառուցելուն և այդ հարցի շուրջ զիջումներին:
18:53 13.08.2018
Վանաձոր-Դիլիջան միջպետական ավտոճանապարհի 29-րդ կմ-ում՝ Ֆիոլետովո գյուղի մոտ, օգոստոսի 13-ին՝ ժամը 12։30-ի սահմաններում տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ճանապարհը միակողմանի փակվել էր։ Ճանապարհահատվածը սպասարկող «Լոռի ՃՇՇ» ՓԲ ընկերության աշխատակիցների կատարած լայնածավալ մաքրման աշխատանքների արդյունքում ժամը 16։00-ից ճանապարհը երկկողմանի երթևեկելի է, հայտնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը:
18:24 13.08.2018
Միայն վերջին մեկ ամսում՝ 2018թ. հուլիսին, հունիսի համեմատ, ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 1.2% գնանկում, ինչը հիմնականում պայմանավորվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 2.9% գնանկմամբ: Նշված ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է սննդամթերքի և ոչ պարենային ապրանքների գների՝ համապատասխանաբար 2.5% և 0.5% նվազում, իսկ ծառայությունների ոլորտում՝ սակագների 0.1% հավելաճ: Վերջին մեկ ամսում մրգի և բանջարեղենի ապրանքախմբերում […]
18:18 13.08.2018
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային, տեղեկացնում է ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: Ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետը շնորհավորել է նրան պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ իր պատասխանատու գործունեության մեջ: Մհեր Գրիգորյանը կարևորել է հայ-ճապոնական համագործակցության հետագա ընդլայնումն ու խորացումը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր […]
17:26 13.08.2018
Հայաստանի կառավարության օգոստոսի 9-ի որոշմամբ՝ մեղմացվել են ֆիզիկական անձանց կողմից Հայաստան ներկրվող ապրանքների սահմանափակումները, տեղեկացնում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը: Նշվում է, որ եթե նախկինում առանց մաքսազերծելու թույլատրվում էր Հայաստան ներկրել 5 կգ միրգ կամ բանջարեղեն, ապա ըստ նոր որոշման՝ 50 կգ։ 5 կգ-ից ավելի սուրճ կամ թեյ ներմուծելու դեպքում քաղաքացիները նախկինում ստիպված էին մաքսազերծել այդ […]
17:15 13.08.2018
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը հաղորդում է ուղարկել ՀՀ Կոտայքի մարզի դատախազին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Պետրոսյանը: ՀՀ Կոտայքի մարզպետի 2018 թ. հունիսի 26-ի N156-Ա որոշման համաձայն՝ 2018 թ. հուլիսի 4-18-ը ներառյալ ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների կիրարկման նկատմամբ իրականացվել է իրավական և մասնագիտական հսկողություն: Իրականացված հսկողության արդյունքում արձանագրվել […]
17:08 13.08.2018
Օգոստոսի 13-ին ՊԲ-ում մեկնարկել է 2018 թվականի բանակային ուսումնական տարվա 2-րդ կիսամյակը, որի առիթով հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը ներկա են գտնվել և անձնակազմին շնորհավորել ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը և ՀՀ պաշտպանության նախարար, աշխատանքային այցով Արցախում գտնվող Դավիթ Տոնոյանը: Շնորհակալություն հայտնելով անձնակազմին նախորդ կիսամյակում իրականացրած գերազանց ծառայության և բարձր […]
16:45 13.08.2018
Հայաստանի Կենտրոնական բանկը տպագրության է ուղարկել երրորդ սերնդի հայկական նոր կոմպոզիտային թղթադրամները։ Դրանք պատրաստ կլինեն և շրջանառության մեջ կդրվեն այս աշնանը։ Այս մասին ShantNews.am-ին հայտնեցին Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից։ Նախորդ աշնանը, երբ հրապարակվեցին այս թղթադրամների էսքիզները, դրանք բուռն քննարկումներ առաջացրին համացանցում. շատերի կարծիքով՝ թղթադրամների դիզայնը խնդիրներ ունի։ ԿԲ-ից ShantNews.am-ին հայտնեցին, որ այդ քննարկումներից […]