13:06 15.08.2018
Այսօր՝ ժամը 11:33-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ կառավարության 3-րդ մասնաշենքում ռումբ կա: ՀՀ ԱԻՆ խոսնակ Սաթենիկ Ասիլյանը SHANTNEWS.am-ին տեղեկացրեց, որ 12:30-ին սկսել են մարդկանց տարհանել: ԱԻՆ-ից կառավարության 3-րդ շենք է մեկնել խումբ՝ հոգեբաններով, սպասում են ոստիկաններին ու կինոլոգներին: ՀՀ ոստիկանությունից SHANTNEWS.am-ին հայտնեցին, որ քաղաքացին ահազանգել է, ասել՝ ռումբ է տեղադրվելու: Քաղաքացու […]
12:30 15.08.2018
Երևանի «Փյունիկ» ակումբը մեկնել է Թել Ավիվ: Այս մասին տեղեկացնում է ակումբի ֆեյսբուքյան էջը: Օգոստոսի 16-ին կկայանա «Փյունիկ» և տեղի «Մաքաբի» ակումբների պատասխան հանդիպումը: Հիշեցնենք` օգոստոսի 7-ին Ֆուտբոլի «Եվրոպա» լիգայի որակավորման երրորդ փուլում Երևանի «Փյունիկ»-ը Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում հյուրընկալեց Թել Ավիվի «Մաքաբի»-ին: Խաղն ավարտվեց ոչ-ոքի: «Մաքաբի»-«Փյունիկ» պատասխան խաղը կցուցադրվի «Շանթ» հեռուստաընկերության եթերում օգոստոսի […]
11:58 15.08.2018
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Հրազդանի երկու բնակիչների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել նույն քաղաքի բնակչին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն: Հրազդան քաղաքի բնակիչներ Վարդուհի Սիմոնյանի և Սամվել Ալիխանյանի դիերը հայտնաբերվել են 2017թ. նոյեմբերի 2-ին՝ Երևան-Սևան ավտոճանապարհի մոտ գտնվող գազալցակայանի հարևանությամբ՝ դաշտային տարածքում: Դեպքի առթիվ […]
11:00 15.08.2018
ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության Վայքի բաժնում նախապատրաստված նյութերով Վայքի սոցիալական աջակցության ծառայության պետ Ա.Մ.-ի կողմից կաշառք ստանալու փաստով տվյալներ են ձեռք բերվել: Ինչպես տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից, Վայքի սոցիալական աջակցության ծառայության պետ Ա.Մ.-ն 2013-2017 թթ. ընկած ժամանակահատվածում նպաստառուների ցուցակում ընդգրկելու, ապա հաջորդող տարիների ընթացքում նպաստի վճարումը չդադարեցնելու և նպաստների տրամադրման գործընթացն […]
10:27 15.08.2018
Օգոստոսի 14-15-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևան քաղաքի Խուդյակով փողոցի թիվ 84/4 շենքի մոտակայքում այրվել է մոտ 100 քմ, Մասիսի փողոցի 2-րդ փակուղում գտնվող «Գերվերելակ» ՔԲԸ-ի պահեստի բակում՝ մոտ 2000 քմ, Խարբերդի գերեզմանատան մոտակայքում՝ մոտ 2000 քմ, Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհի մոտակայքում՝ մոտ 50 […]
08:50 15.08.2018
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ օգոստոսի 15-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Արցախի փ. 4, 6, 6/1, 6Ա,Բ, 8, 8Ա,Բ շենքերը, Ֆրունզեի փ. 4/2, 4/3, 4/6, 6, 6/1-6/8 շենքերը, Գ. Նժդեհի 24, Անդրանիկի փ. 43, 47, 49, 51, 53, Ա-3 թաղամասի 7, 16, […]
08:07 15.08.2018
Հուլիսի 16-ին՝ ժամը 9։10-14։30-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը հարմարեցված բանալու գործադրմամբ բացել է Արտաշիսյան փողոցի 63/2 շենքի բնարականներից մեկի դուռը, մտել ներս և հափշտակել ոսկեղեն: Տեսագրությունում երևացող անձը կասկածվում է հանցագործությունը կատարելու մեջ: Նրան ճանաչողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Շենգավիթի կամ մոտակա բաժին կամ զանգահարել 1-02 հեռախոսահամարով: Տեղեկություն տրամադրող անձի գաղտնիությունը երաշխավորվում է:
00:37 15.08.2018
Բրիտանական «The Guardian» հեղինակավոր թերթն անդրադարձել է Թուրքիայում ազգային արժույթի փոխարժեքի տատանմանը՝ նշելով, որ այս իրավիճակը պետք է մտահոգիչ լինի բոլորի համար, տեղեկացնում է ermenihaber-ը: Թերթի տնտեսական բաժնի խմբագիր Լարի Էլիոթն իր վերլուծական հոդվածում կենտրոնացել է Թուրքիայի տնտեսության վրա՝ արձանագրելով, որ ԱՄՆ-ի՝ Թուրքիայի հանդեպ վարած քաղաքականության պատճառով թուրքական լիրայի արժեզրկումը կարող է բացասական հետևանքներ ունենալ […]
23:59 14.08.2018
Ըստ Ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 13-ից 14-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 52 դեպք, տեղեկացնում է Ոստիկանության լրատվական ծառայությունը։ Բացահայտվել են ՝ մարմնական վնասվածք հասցնելու 11, խարդախության 10, հոգեմետ նյութեր առաքելու կանոնների խախտման 7, անձնական ունեցվածքի գողության 5, յուրացման կամ վատնման և համակարգչային հանցագործության 3-ական, թմրամիջոցի հայտնաբերման 2, անձի առևանգման, կողոպուտի, […]
23:14 14.08.2018
Գյումրիի Ռուսթավելի փողոցում, որտեղ «Տաշիր Գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը մեկ տարի առաջ 2 տարբեր մասնավոր անձանցից տարածք էր գնել հյուրանոցային համալիր կառուցելու նպատակով, հիմա հրաժարվել է բիզնես գաղափարից ու փոխել նախագիծը: Սեփականատերը հյուրանոցի փոխարեն կանաչ գոտի է հիմնելու և օգտագործման իրավունքով տրամադրելու է քաղաքին։ Այս մասին SHANTNEWS.am-ին փոխանցել է Գյումրիի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը: […]
21:47 14.08.2018
Երևանում օգոստոսի 18-ին կկայանա գարեջրի 5-րդ փառատոնը: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: «Հարգելի՛ համաքաղաքացիներ և մայրաքաղաքի հյուրեր, Երևանի հիմնադրման 2800-ամյակի առիթով գարեջրի բոլոր սիրահարներին օգոստոսի 18-ին՝ ժամը 18:00-23:00, հրավիրում ենք Կարապի լճի հարակից տարածք՝ մասնակցելու մեր մայրաքաղաքի ամենասիրված և սպասված Երևանի գարեջրի 5-րդ հոբելյանական փառատոնին: Երևանյան մթնոլորտ, […]
21:36 14.08.2018
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) ներկայացուցիչներն այսօր՝ օգոստոսի 14-ին, «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում այցելել են Շանթ Հարությունյանին: Այս մասին տեղեկանում ենք Պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից: Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել Շանթ Հարությունյանի հետ, վերջինը ներկայացրել է իր բոլոր նկատառումներն ու հարցերը, այդ թվում՝ կապված իր ազատ արձակման հետ: «Այդ բոլոր հարցերը, դրանց լուծումների հնարավոր տարբերակները […]
21:25 14.08.2018
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել ՀՀ մարզպետների հետ, որին մասնակցել է նաև ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ողջունելով գործընկերներին՝ նախարար Սուրեն Պապիկյանը դրական է գնահատել նախարարներ-մարզպետներ ձևաչափով խորհրդակցությունների արդյունքում տրված հանձնարարականների կատարման ընթացքը և հավելել, […]
21:16 14.08.2018
Հունիսի 4-ին Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում մի քաղաքացի հաղորդում էր տվել, որ 2017 թվականի հուլիսի 17-ին Նորագավիթ թաղամասում մի սուպերմարկետի մոտից «Վստրեչի ապեր» մականվամբ Արամ Վարդանյանը և մի խումբ անձինք, նախնական համաձայնությամբ, բռնություն գործադրելով առևանգել են իրեն, տեղափոխել Վարդանյանին պատկանող Արցախի փողոցի մի շինություն, տևական ժամանակ իր կամքին հակառակ պահել այնտեղ, ծեծի […]
21:00 14.08.2018
Օգոստոսի 14-ին՝ ժամը 4։30-ից սկսած, ոստիկանության Կենտրոնականի բաժնում մի քանի րոպեն մեկ ահազանգեր էին ստացվում: Մի քաղաքացի հայտնում էր, որ «Կոմայգում» իրեն հարվածել են, մյուս ահազանգով խնդրում էին ոստիկան ուղարկել «Շիրակ» հյուրանոց, հաջորդ զանգահարողը ասում էր, որ նույն հյուրանոցում հարձակվել են իրենց վրա, դանակ ու զենք է եղել հարձակվողների մոտ, մի ուրիշն էլ նշում էր, […]
20:41 14.08.2018
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այցելել է Քաղաքաշինության կոմիտե։ Կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանի ուղեկցությամբ փոխվարչապետը շրջել է աշխատասենյակներում, ծանոթացել քաղաքաշինական քաղաքականություն վարող մարմնի տարբեր ստորաբաժանումներում իրականացվող աշխատանքներին, զրուցել աշխատակիցների հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ քաղաքաշինության կոմիտեից, շրջայցն ավարտելուց հետո ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանի հետ քննարկել է ոլորտի մի շարք հիմնախնդիրներ, խոսել դրանց լուծման ուղիների մասին: […]
20:20 14.08.2018
ԱՄՆ կառավարությունն ուշադրությամբ հետևում է «Մարտի 1»-ի գործով հայաստանյան դատական համակարգում տեղի ունեցող իրադարձություններին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին օգոստոսի 14-ին լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը։ «ԱՄՆ կառավարությունը վաղուց ցանկանում էր տեսնել Մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների ամբողջական և անկողմնակալ քննությունը։ Այդ ողբերգությանը զոհ գնացածների համար արդարադատություն իրականացնելու և թափանցիկությունն ապահովելու համար վաղուց այդ […]
20:06 14.08.2018
Կլիմայի փոփոխության դեմ մղվող գլոբալ պայքարում նախատեսված ծրագրերի իրականացման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Բնապահպանության նախարարությունը միացել է «Ազգային մակարդակով սահմանված գործողությունների» գործընկերությանը (NDC partnership)։ Գործընկերության միջոցով աջակցություն է ցուցաբերվում երկրների «Ազգային մակարդակով սահմանված գործողությունների» մշակմանը և արդյունավետ իրականացմանը։ Գործընկերությանն արդեն միացել է ավելի քան յոթանասուն երկիր, այն ղեկավարվում է Գերմանիայի և Մարոկկոյի կառավարությունների և ղեկավար կոմիտեի […]
19:28 14.08.2018
Օրերս ոստիկանությունը հայտարարություն էր տարածել, որ մայրաքաղաքի Որմնադիրների փողոցի բնակիչ, 2003 թ. ծնված Սուսաննա Մովսիսյանը օգոստոսի 3-ին՝ ժամը 6:30-ի սահմաններում, տնից դուրս է եկել, և մինչ օրս նրա գտնվելու վայրը հայտնի չէ: Օգոստոսի 14-ին ոստիկանության Էրեբունու բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում, Սուսաննա Մովսիսյանը Երևանի «Վարդավառի» զբոսայգու մոտ հայտնաբերել […]
19:00 14.08.2018
ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն օգոստոսի 13-ին ընդունել է Սերբիայի գյուղատնտեսության նախկին նախարար Գորան Ժիվկովին, որը, որպես ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության միջազգային խորհրդատու, երկօրյա այցով Հայաստանում է, հայտնում են նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Քննարկվել են պետության կողմից գյուղացիական տնտեսություններին աջակցության տրամադրման տարբեր մեխանիզմներ։ Ողջունելով հյուրին՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարը կարևորել է միջազգային […]
18:50 14.08.2018
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ կառավարությանն առընթեր Արտասահմանում մասնավոր կապիտալ ներդրումների կորպորացիայի (OPIC) գործադիր փոխնախագահ Դեյվիդ Բոհիգյանի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից: Հանդիպմանը մասնակցել են Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը, ՏԶՆ և ԱԳՆ նախարարությունների, ԱՄՆ դեսպանության, «Բիզնես Արմենիա»-ի […]
18:41 14.08.2018
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում բացահայտվել է Գյումրիում տեղի ունեցած սպանության փորձը: Նախնական տվյալներով՝ 2018թ. օգոստոսի 13-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը Գյումրի քաղաքի Մենդելեևի փողոցի տներից մեկում էլեկտրական ջեռուցիչով մի քանի անգամ հարվածել է մի տղամարդու գլխին, այնուհետև խոհանոցային դանակով բազմաթիվ հարվածներ հասցրել […]
18:32 14.08.2018
Հանրապետությունում օգոստոսի 14-ի ցերեկը, 15-ին, 18-19-ը՝ գիշերը և կեսօրից հետո, սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ, տեղեկացնում է ԱԻՆ լրատվական ծառայությունը: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 19-24 մ/վ: Օգոստոսի 16-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը 16-17-ը կբարձրանա 3-4 աստիճանով, 19-ին կնվազի 2-4 աստիճանով: Երևանում օգոստոսի […]
17:57 14.08.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նստավայրի մոտ այսօր հավաքվել են մի խումբ քաղաքացիներ՝ պահանջելով արդար և անկողմնակալ դատավարություն: Ակցիայի մասնակիցներից մեկը նշեց՝ իրենց պահանջն է, որ վարչապետը կոչով հանդես գա, թույլ չտա, որ մարդիկ ինքնակոչ ցույցերով խոչընդոտեն արդարադատությանը, առավել ևս՝ փորձեն ազդել դատարանի որոշման վրա: «Եթե մի խումբ՝ խուժանական ամբոխ խանգարում է, որ Դուք իրականացնեք Ձեր […]
17:50 14.08.2018
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով բացահայտվել է 1990թ. տեղի ունեցած սպանությունը: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից։ 1990թ. հոկտեմբերի 31-ին Կոտայքի մարզում գտնվող «Գեղարդ» կոչվող վանքի դիմացի հատվածում գտնվող լանջին՝ թփուտների մեջ, հայտնաբերվել է Երևան քաղաքի Ֆիզիկայի ինստիտուտի առաջատար կոնստրուկտորի դին: Դիակի արտաքին զննությամբ պարզվել է, որ վերջինիս […]
17:39 14.08.2018
Օգոստոսի 13-ի գիշերը «Դիլիջան» ազգային պարկի «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի 9-րդ և 11-րդ պահաբաժնի տարածքում՝ Պարզ լիճ տանող ճանապարհի եզրին, անհայտ անձանց կողմից հատվել էր տարբեր տեսակի և տրամագծի թաց, կանգուն 21 ծառ: Նույն օրը հարուցվել էր քրեական գործ Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատումը՝ խոշոր վնաս պատճառելով: Իսկ […]
17:16 14.08.2018
ՀՀ մշակույթի նախարարությունը հուլիսի 2-ին հայտարարություն էր տարածել Գրքի երևանյան 2-րդ փառատոնի կազմակերպիչ ընտրելու համար: Մշակույթի նախարարությանը կից գրական ծրագրերը քննող մասնագիտական խորհուրդը մանրամասն դիտարկել է շահույթ չհետապնդող կազմակերպությունների ներկայացրած հայտերը և եզրակացրել, որ ծրագրերը բավարար արդյունավետ չեն կամ դրանց նախահաշիվները գերազանցում են իրականացման համար անհրաժեշտ միջոցների չափը, ինչպես նաև առկա են մրցույթի անցկացման ընթացակարգի հետ […]
17:11 14.08.2018
Քիչ չեն դեպքերը, երբ «Կանեփ-կակաչ» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանները ոչ միայն թմրանյութ, այլև զենք-զինամթերք են հայտնաբերում: Այդպես եղավ օգոստոսի 13-ին: Օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում ստացվեց, որ իրենց է զանգահարել Նոր Նորքի 8-րդ զանգվածի մի բնակիչ և հայտնել է, որ Զանգվի ձորում եղբայրը ձկնորսության ժամանակ զենք և զինամթերք է գտել: Հիշյալ փաստի […]
17:06 14.08.2018
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ զորամասին հատկացված վառելիքի հափշտակության դեպքի առթիվ: Նախնական տվյալներով՝ ՀՀ ՊՆ N զորամասի ՎՔՆ ծառայության նախկին պետը, կոչումով կապիտան, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, յուրացման եղանակով հափշտակել է զորամասի մարտական հենակետերի տեսադիտարկումն ապահովող բենզոագրեգատներին հատկացվող 977 կգ ավտոբենզին և 15 կգ յուղ, ինչի կապակցությամբ կազմել […]
16:43 14.08.2018
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի աշխատակազմին ներկայացրել է կոմիտեի նորանշանակ ղեկավար Սարհատ Պետրոսյանին: Փոխվարչապետն իր խոսքում նշել է՝ նախորդ տարիներին համակարգում կատարված բարեփոխումները նշանակալի են եղել: Նա նաև համոզմունք է հայտնել, որ կոմիտեի նոր ղեկավարի ունեցած մասնագիտական պատրաստվածությունն ու ներդրած ջանքերը կբազմապատկեն կադաստրում գրանցված հաջողությունները: Ավինյանը նկատել է նաև, որ թվայնացման դարում […]