Իսկ ինչո՞ւ էր լռում Լավրովը 2008թ. մարտի 1-ից հետո. Deutsche Welle – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 05 2025
  • $
    388.08
  • RUBLE
    4.81
  • 430.96
WEATHER
+15.02 oC

Իսկ ինչո՞ւ էր լռում Լավրովը 2008թ. մարտի 1-ից հետո. Deutsche Welle

18:47 03.08.2018

Սերգեյ Լավրովը (իսկ իրականում Վլադիմիր Պուտինը) սուր քննադատեց դաշնակից Հայաստանի կառավարությանը: Ռուսաստանի արտգործնախարարի ցասումն էր առաջացրել Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը, որը մեղադրվում է սահմանադրական կարգի տապալման մեջ, ինչպես նաև նախկին պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի (նա այժմ գտնվում է հետախուզման մեջ) և Հայաստանի նախկին գլխավոր շտաբի պետ, այժմ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի դեմ գործ բացելու հանգամանքը, գերմանական Deutsche Welle պարբերականում գրում է ռուս լրագրող Կոնստանտին Էգերտը: Այս մասին հաղորդում է aravot.am-ը:

Խաչատուրովին գրավի դիմաց ազատ են արձակել: Բայց միայն քրեական հետապնդման փաստը ՀԱՊԿ նոմինալ ղեկավարի դեմ Մոսկվայում ցասման նոպայի տեղիք է տվել: Լավրովի հայտարարությունը դրանում կասկած չի թողնում: «Այնտեղ տեղի ունեցողը չի կարող մեզ չանհանգստացնել, այդ թվում՝ ԱՊՀ տարածությունում կազմակերպությունների բնականոն աշխատանքի տեսանկյունից»,- ասել է նա: Նախարարը քննադատության է ենթարկել նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությանը քաղաքական հակառակորդներին չհետապնդելու պայմանավորվածությունը խախտելու համար:

Լավրովը Հայաստանի իշխանություններին կոչ է արել ամրապնդել «ազգային միասնությունը» և «կայունությունը»: Նույն Լավրովը սակայն, մտահոգություն չէր հայտնում, երբ 2008թ. մարտին նախագահ Քոչարյանին հավատարիմ ոստիկանությունը և զինվորականները ցրեցին ընդդիմության ցույցը Երևանում: Նրանք սպանեցին մի քանի ցուցարարների, իսկ մի քանի հայտնի ընդդիմադիրներ հայտնվեցին բանտում: Նրանց թվում էր նաև Նիկոլ Փաշինյանը: Քոչարյանի և Սարգսյանի կողմից ընդդիմության հետապնդման մասին ոչ մի բողոք ո՛չ Կրեմլը, ո՛չ Սմոլսենսկի հրապարակը տասը տարի առաջ չարտահայտեցին, գրում է հոդվածի հեղինակը:

Այսօր Հայաստանն ավելի քան 20 տարի ղեկավարող «ղարաբաղյան կլանի» համար եկել է հաշվեհարդարի ժամը: Արդյո՞ք Փաշինյանի գործողություններում անձնական վրեժխնդրության տարր կա: Հավանաբար, այո՛: Արդյո՞ք Քոչարյանին և գեներալներին քրեական հետապնդման համար իրական պատճառ կա: Անկասկած: 2008թ. նախագահական ընտրությունները, որոնց արդյունքում ակնհայտորեն առաջ մղեցին Սերժ Սարգսյանին, և դրանց հաջորդած ցույցերը, միանշանակ քննության արժանի են: Արդյո՞ք այն անաչառ կլինի: Դժվար է ասել, բայց առանց առավելագույն հանրային հնչեղության՝ Հայաստանում դարի այդ գործընթացը այլ կերպ հնարավոր չէ անցկացնել:

Քոչարյանն ու Սարգսյանը բազմաթիվ համակիրներ ունեն, կա խմբակցություն խորհրդարանում, կան համախոհներ ԶԼՄ-ներում: Լսումները կդառնան կարևոր քննություն հայկական ժողովրդավարության համար՝ սկսած 1991թ. անկախություն ձեռք բերելուց: Այդ ոգով է արտահայտվել ԱՄՆ պետքարտուղարությունը: Այնտեղ հիշեցրել են, որ միշտ կոչ են արել անկախ և անաչառ հետաքննություն անցկացնել 2008թ. իրադարձությունների վերաբերյալ, և հույս են հայտնել, որ ամեն ինչ կընթանա «արդարադատության միջազգային չափանիշներին» համապատասխան:

Կրեմլը զայրացած է

Պաշտոնական Մոսկվան զայրացած է: Նախ, իր արբանյակների, թեկուզ և նախկին, դատական հետապնդման փաստն ինքնին ընկալվում է որպես քաղաքական մարտահրավեր հայկական քաղաքականության մեջ Ռուսաստանի գերիշխող դիրքորոշման նկատմամբ: Երկրորդ, դատական քննությունները միանգամայն կարող են քննարկումներ երևան հանել 2008թ. ցույցերը ճնշելու գործում Կրեմլի դերակատարության մասին: Հազիվ թե Քոչարյանը լռի: Նրա համար պաշտպանական գծերից մեկը թերևս կլինի վկայակոչել Պուտինի կողմից ճնշումները: Երրորդ, Նիկոլ Փաշինյանի կառավարության կողմից ձեռնարկված հակակոռուպցիոն արշավը գնալով ավելի շատ է անհանգստացնում ռուսական պետությանը:

Կրեմլի համար կոռուպցիան հետխորհրդային տարածությունում ազդեցությունը պահելու ամենագլխավոր մեթոդներից մեկն է: Ինչպես ժամանակին ցույց տվեց Վրաստանի օրինակը՝ հանձինս Միխեիլ Սաակաշվիլիի, ներքին քաղաքականության փոփոխությունը բավականին արագ սկսում է ազդել, թեկուզ և ոչ ուղղակիորեն, պետության արտաքին քաղաքական կողմնորոշման վրա: Որքան մաքուր է բյուրոկրատիան, և թափանցիկ է կառավարումը, այնքան շատ են օտարերկրյա ներդրումները, այնքան բազմազան են դառնում արտաքին կապերը, գրում է Էգերտը:

Խոսքը ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին չէ. Հայաստանն այդ դաշինքին միանալու ո՛չ ցանկություն ունի, ո՛չ շանսեր: Ինտեգրման ցանկացած քիչ թե շատ լուրջ փորձ կարգելափակվի Թուրքիայի կողմից: Հայաստանի անվտանգությունը և Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը կախված է Ռուսաստանից: Դրա հետ չի վիճում նաև Նիկոլ Փաշինյանը: Մոսկվա կատարած այցի ժամանակ նա գովերգական ներբող կարդաց առ ՀԱՊԿ և Մաքսային միություն: Սակայն Հայաստանի վարչապետն էլ ունի իր առաջնահերթությունները: Նրանից պահանջում են պայքար կոռուպցիայի դեմ, տնտեսության, ներդրումների վերածնունդ: Վստահության մանդատը, որը նա ստացել է գարնանը, կարող է արագ ավարտվել:

Կայունություն ռուսական ձևով

Բայց Կրեմլին դա էլ չի գոհացնում: Հայաստանի հարցում միայն արտաքին քաղաքական լոյալությունը բավարար չէ: Նրան պետք է լիարժեք վերահսկողություն և այն յուրօրինակ մոսկովյան «կայունությունը», որն ապահովվում է ստվերային պայմանավորվածություններով, քաղաքական ընդդիմադիրների հետապնդումներով և անդրսահմանային կոռուպցիայով: Ռուսաստանի ներկայիս ղեկավարությանը միանգամայն հարմար է այնպիսի Հայաստան, որը նաև հենվում է Ռուսաստանի Սփյուռքից եկող դրամական փոխանցումների վրա:

Ռուսամետ տրամադրված հայերի հույսերը, որ իրենց թույլ կտան մի փոքր հավաքել սեփական տունը, փշրվում են Մոսկվայից եկող արձագանքի վրա: Ռուսաստանի արտգործնախարարը հանդես է գալիս Բրիտանական Հնդկաստանի փոխարքայի ոգով՝ նյարդայնացած Ձերդ Մեծության կառավարության կողմից երջանկացած «բնիկների» «անշնորհակալ» վարքից:

Անգամ դաշնակիցների հետ հարգալից խոսելու ցանկության բացակայությունը պաշտոնական Մոսկվային կտանի նոր պարտությունների հետխորհրդային տարածությունում, և հնարավոր է, նաև այնպիսի երկրներում, որոնք այսօր համարվում են նրա դաշնակիցները: Բրիտանական Հնդկաստանը, եթե որևէ մեկը չի հիշում, իր գոյատևման ավարտը դրեց 1947թ., եզրափակում է Կոնստանտին Էգերտը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

2024 թվականին դրական լուծում ստացած գործերի քանակը կազմել է 1620. ՄԻՊ

09:29 14.05.2025

2024 թվականին դրական լուծում ստացած գործերի քանակը կազմել է 1620. ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն Ազգային ժողովում ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին 2024թ. տարեկան հաղորդումն ու Պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2024թ տարեկան զեկույցը, հայտնում են Պաշտպանի աշխատակազմից։ «Անահիտ Մանասյանը նշել է, որ երկու փաստաթղթերն ընդգրկում են Հանրապետությունում գրեթե բոլոր ոլորտներին առնչվող մարդու իրավունքներին վերաբերելի տարատեսակ […] ...

Մակրոն. ուկրաինացիները խոստովանում են, որ չեն կարողանա վերադարձնել կորցրած տարածքները

09:25 14.05.2025

Մակրոն. ուկրաինացիները խոստովանում են, որ չեն կարողանա վերադարձնել կորցրած տարածքները

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ուկրաինայի իշխանությունները հասկանում են, որ չեն կարողանա վերադարձնել Ռուսաստանի հետ հակամարտության ընթացքում կորցրած տարածքները։ «Նույնիսկ իրենք՝ ուկրաինացիները, կարող են ազնվորեն խոստովանել, որ չեն կարողանա վերադարձնել այն ամենը, ինչ կորցրել են 2014 թվականից ի վեր»,- ասել է Մակրոնը։ Միաժամանակ, նա պնդել է, որ Ռուսաստանի հետ ապագա խաղաղ բանակցություններում տարածքային […] ...

ՀՀ ԶՈՒ-ն կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

09:20 14.05.2025

ՀՀ ԶՈՒ-ն կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մայիսի 13-ին՝ ժամը 20:45-21։30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտնում ըն ՀՀ ՊՆ-ից: ...

Կանադայի վարչապետը կմասնակցի Հռոմի պապ Լեո XIV-ի գահակալությանը

09:00 14.05.2025

Կանադայի վարչապետը կմասնակցի Հռոմի պապ Լեո XIV-ի գահակալությանը

Կանադայի վարչապետ Մարկ Քարնին մայիսի 18-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում կմասնակցի Հռոմի պապ Լեո 14-րդի գահակալության արարողությանը, այս մասին ասված է Կանադայի կառավարության ղեկավարի մամուլի ծառայության հայտարարության մեջ։ Նշվում է, որ Քարնին Հռոմում կլինի մայիսի 16-18-ը։ Իտալիա կատարած այցի ընթացքում վարչապետը մտադիր է նաև հանդիպումներ ունենալ օտարերկրյա առաջնորդների հետ, ովքեր կմասնակցեն գահակալության պատարագին։ Ինչպես ավելի […] ...

Լիբանանն ասել է, որ Սիրիայի դեմ պատժամիջոցների վերացումը կարող է օգուտ բերել Բեյրութին

08:50 14.05.2025

Լիբանանն ասել է, որ Սիրիայի դեմ պատժամիջոցների վերացումը կարող է օգուտ բերել Բեյրութին

Լիբանանը ողջունում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Դամասկոսի դեմ սահմանափակող միջոցները չեղարկելու մտադրությունը, որի մասին նա հայտարարել էր Սաուդյան Արաբիա այցի ժամանակ։ Այս մասին ասվում է հանրապետության ղեկավար, գեներալ Ջոզեֆ Աունի հայտարարության մեջ, որը տեղադրված է X-ում։ «Նախագահ Դոնալդ Թրամփի՝ Դամասկոսի դեմ պատժամիջոցները չեղարկելու համարձակ որոշումը ևս մեկ քայլ կլինի Սիրիայում իրավիճակի բարելավման ուղղությամբ։ Մենք […] ...

Մակրոնը դեռ չի մտածում երրորդ ժամկետով ընտրվելու հնարավորության մասին

08:40 14.05.2025

Մակրոնը դեռ չի մտածում երրորդ ժամկետով ընտրվելու հնարավորության մասին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հիշեցրել է, որ ինքը երկրի պատմության մեջ առաջին պետության ղեկավարն է, ով չի կարող երրորդ անգամ ընտրվել սահմանադրական սահմանափակումների պատճառով, սակայն վստահեցրել է, որ չի մտածում այդ մասին և կենտրոնացած է իր ներկայիս մանդատի վրա։ «Ես մեր պատմության առաջին նախագահն եմ, և դա հրապարակավ կասեմ, որը սահմանադրական իրավունք չունի վերընտրվելու։ Նման […] ...

BACK_TO_TOP