18:38 22.05.2024
Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը 29743 քկմ է և սա իրական Հայաստանի հայեցակարգն է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ այս մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ այն մարդիկ, ովքեր չեն տալիս այն հարցի պատասխանը, թե որքան է Հայաստանի Հանրապետության ինքինշխան տարածքը, նրանք պատմական Հայաստանի հայեցակարգի կրողներն են։
«Եթե որևէ մեկը ասում է, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը 29743 քկմ չէ, իրենց կարծիքով, ճանապարհ են բացում, որպեսզի ասեն, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը, օրինակ՝ 300 հազար քկմ է, բայց նրանք չեն ըմբռնում կամ եթե ըմբռնում են` ավելի վատ, որ նույն ձևով ճանապարհ են բացում ուրիշների համար, որ նրանք ասեն՝ գիտեք ինչ, Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը 23 քկմ է։
Այստեղ բանավեճը զուտ քառակուսի կիլոմետրերի մասին չէ, այլ Հայաստանի Հանրապետություն ինքնիշխան պետություն գոյություն ունի՞, թե ոչ։ Որովհետև եթե դու պետություն ես առանց կոնկրետ տարածքի, դու չես կարողանում նույնականացնել քո տարածքը և ինչ-որ առումով ընկնում ես չպետության դաշտ»,- ասել է Փաշինյանը։
Վարչապետը նաև անդրադարձել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ելույթներից մեկին, որում նա հայտարարել էր, որ «իր շարժումը չակնկալիքների մասին է, որի դիմաց կստանան հայրենիք և երկիր»։
«Մարդիկ, ովքեր գալիս են և ասում են՝ «չակնկալիքների շարժում» ենք անում, դա ուղիղ տանում է դեպի չպետություն, չանկախություն, չինքնիշխան, չքաղաքացիություն։
Ուզում են, որ, կենտրոնի սրճարանում նստած, երազեն Կարսի մասին։ Եվ դրանով կորցնեն Երևանը։
Այստեղ է իրական Հայաստանի ու պատմական Հայաստանի տարբերությունը։ Ուզում են, որ մարդիկ իրական Կապանում նստած, երազեն Զանգելանի կամ, ինչպես իրենք են ասում, Սանասարի մասին։ Եվ դրանով կորցնեն իրական Հայաստանը և իրականը Կապանը։
Իրական Հայաստանը ապագայի մասին է։ Իրական Հայաստանը կոնկրետ է, գիտենք իրական սահմանը, որի անվտանգությունը ապահովում ենք ոչ թե առավոտից երեկո սրա-նրա ոտքերի տակ ընկնելով, թե եկեք մեր անվտանգությունը ապահովեն, այլ մեր լեգիտիմ դիրքերի վրա կանգնելով»,-եզրափակել է Փաշինյանը։
18:17 08.05.2025
Աշխատանքային հանդիպում՝ Միջազգային բանտային բարեփոխումների կազմակերպության ներկայացուցչի հետԱյսօր՝ մայիսի 8-ին, Քրեակատարողական ծառայության պետի տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Վահե Նանուշյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում Միջազգային բանտային բարեփոխումների կազմակերպության PRI տարածաշրջանային տնօրեն Ծիրա Ճանթուրիայի և «Սոցիալական արդարություն» ՀԿ նախագահ Գայանե Հովակիմյանի հետ։ Մասնակցել են նաև Արդարադատության նախարարության և Ծառայության կենտրոնական մարմնի ներկայացուցիչներ։ Աշխատանքային հանդիպման նպատակն էր Արդարադատության նախարարության և Քրեակատարողական ծառայության դիտարկմանը ներկայացնել […] ...
18:08 08.05.2025
Մենք գոհ ենք արդյունքից, գոհ ենք մեր մենթալիտետից․ ԷնրիկեՖրանսիական ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս գալը: «Շատերն ասում են, որ մենք խաղում ենք ֆերմերների լիգայում: Մենք ֆերմերների լիգան ենք ներկայացնում, հրաշալի է: Մենք գոհ ենք արդյունքից, գոհ ենք մեր մենթալիտետից և խաղից: Արտետան իմ լավ ընկերն է, սակայն համաձայն չեմ, որ «Արսենալն» արժանի էր եզրափակիչ դուրս գալուն: Մենք […] ...
17:54 08.05.2025
Ռուսաստանը և Ուկրաինան միմյանց մեղադրել են հրադադարի ռեժիմը խախտելու մեջՄոսկվան և Կիևը հայտարարել են ՌԴ նախագահի կողմից հայտարարված և մայիսի 8-ի կեսգիշերից ուժի մեջ մտած եռօրյա հրադադարի բազմաթիվ խախտումների մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ռուսական բոլոր ստորաբաժանումները «լիովին դադարեցրել են մարտական գործողությունների իրականացումը» և մնացել են նախկինում զբաղեցրած դիրքերում։ ՌԴ ռազմական գերատեսչությունը նշել է, որ Ուկրաինայի զինված ուժերը, սակայն, շարունակել են […] ...
17:44 08.05.2025
Նոր մոտեցմամբ վարչարարություն՝ վերասարքավորված խլացուցիչներով տրանսպորտային միջոցների համարԽլացուցիչները վերասարքավորելով՝ վարորդները բարձրացնում են մեքենաների ձայնը, դրանով իսկ խախտում հասարակական կարգն ու խաթարում քաղաքացիների անդորրը։ Նման տրանսպորտային միջոցների հայտնաբերման ուղղությամբ Ոստիկանության միջոցառումները մշտական են, իսկ արձագանքը՝ խիստ և հետևողական։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 123-րդ հոդվածի երկրորդ մասը վարչական պատասխանատվություն է նախատեսում առանց համապատասխան թույլտվության վերասարքավորված տրանսպորտային միջոց վարելու համար՝ սահմանված նվազագույն աշխատավարձի 10-ապատիկի չափով։ […] ...
17:35 08.05.2025
ՊՍԺ-ի պատմական ցուցանիշըՊՍԺ-ն 21-րդ դարում ֆրանսիական առաջին ակումբն է, որին հաջողվել է 2 անգամ դուրս գալ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։ Այս մասին հայտնում է Opta-ն: Փարիզյան ակումբը առաջին ֆրանսիական թիմն է, որը նման ցուցանիշ է գրանցել մրցաշարի անվանափոխությունից հետո: ՊՍԺ-ն եզրափակիչ էր հասել նաև 2020-ին, երբ թիմը գլխավորում էր Թոմաս Տուխելը: Այդ ժամանակ նրանք 0-1 հաշվով պարտվել էին […] ...