17:44 22.05.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անընդունելի է համարում այն խոսակցությունները, թե Տավուշի հատվածում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացով հայկական կողմը զիջումների է գնում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին ասել է Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ։
«Զիջումների մասին խոսակցությունը համարում եմ կատարելապես անընդունելի։ Ինչո՞ւ, որովհետև եթե վերարտադրվում է Հայաստանի Հանրապետության դե-յուրե գոյություն ունեցող պետական սահմանը (ուզում եմ հիշեցնել՝ ոչ թե ստեղծվում է, այլ վերարտադրվում է), դա զիջում անվանելն առնվազն տրամաբանական չէ։ Ես դա կհամարեի հաջողություն, որովհետև Հայաստանի Հանրապետությունն իր պատմության մեջ առաջին անգամ ինքնուրույն բանակցելու եղանակով վերարտադրում է սահման և դնում է Հայաստանի ինքնիշխանության, պետականության հետագա զարգացման համար կարևորագույն անկյունաքար»,- ասել է Փաշինյանը։
Վարչապետը հիմնավորել է, թե ինչու է համարում, որ սահմանը վերարտադրվում է։
«1991 թվականին, ըստ էության, Ալմա-Աթայի հռչակագրին միանալով՝ Հայաստանի Հանրապետությունը ևս մեկ անգամ ինքնահայտարարագրել է, որ ինքն անկախություն է ստանում է Խորհրդային Հայաստանի սահմաններով։ Եվ Ալմա-Աթայի հռչակագրում արձանագրվել է սահմանների անխախտելիությունը, իսկ 1991 թվականի դրությամբ դե-յուրե գոյություն ունեցող սահմանները Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև սահմաններն են։ Եվ մենք այս ընթացքում աշխատել ենք, բարձրացրել ենք այդ սահմանի գոյության բոլոր դե-յուրե հիմքերը։ Համոզվել ենք, որ գիտենք Հայաստանի Հանրապետության իրավական սահմանը որտեղով է անցում և այդ սահմանը վերարտադրել ենք գետնի վրա ՝ որդեգրելով «սահմանն անցնում է այնտեղով, որտեղով անցնում է» սկզբունքը։ Ուզում եմ ընդգծել՝ սահմանազատման այս գործընթացի արդյունքում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի որևէ միլիմետր չի թողնվել ուրիշին։ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքն ամբողջությամբ արձանագրված է սահմանազատվող հատվածներում»,- եզրափակել է Փաշինյանը։
21:47 08.05.2025
Ռուբիոն կոչ է արել անհապաղ թուլացնել լարվածությունը Հնդկաստանի և Պակիստանի միջևԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույցներ է ունեցել Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի և Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ: Դրանց ընթացքում նա ընդգծել է լարվածության անհապաղ թուլացման կարևորությունը և հայտնել Վաշինգտոնի աջակցությունը Նյու Դելիի և Իսլամաբադի միջև ուղիղ երկխոսությանը։ Այս մասին հայտնել է TASS-ը: «Պետքարտուղարը շեշտեց անհապաղ դեէսկալացիայի անհրաժեշտությունը։ Նա արտահայտեց ԱՄՆ աջակցությունը Հնդկաստանի և […] ...
21:36 08.05.2025
ԱՄՆ նախագահը շնորհավորել է նորընտիր պապինԱՄՆ նախագահը շնորհավորել են Հռոմի նորընտիր պապին: Իր Truth Social սոցցանցում Դոնալդ Թրամփը գրել է. «Շնորհավորում եմ կարդինալ Ռոբերտ Ֆրենսիսին՝ Հռոմի Պապ ընտրվելու կապակցությամբ: Ինձ համար մեծ պատիվ է գիտակցել, որ նա առաջին ամերիկացի Պապն է: Սա մեծ ոգևորություն և պատիվ է մեր երկրի համար: Անհամբերությամբ սպասում եմ Լեո 14-րդ Պապի հետ հանդիպմանը: Դա կլինի […] ...
21:24 08.05.2025
ՆԳՆ-ն թվայնացնում է տրանսպորտային միջոցների գրանցման և հաշվառման համակարգը, համարանիշն էլ` կառաքվի․ Կառավարությունն ընդունել է նախագիծըՄայիսի 8-ին Կառավարության նիստում ընդունվել է Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի ներկայացրած որոշման նախագիծը։ Ըստ նախագծի՝ ամբողջությամբ կթվայնացվի տրանսպորտային միջոցների առուվաճառքի, ինչպես նաև նվիրատվության հիմքով տրանսպորտային միջոցների սեփականության իրավունքի գրանցման և հաշվառման հետ կապված գործընթացները։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Սա նախադեպը չունեցող մոտեցում է, որը միտված է քաղաքացիներին մի շարք առումներով որոշակի անհարմարություններից ազատելուն։ […] ...
21:16 08.05.2025
Հայտնի է՝ ով է դարձել Հռոմի նոր պապըՀռոմի նոր Պապ է ընտրվել ամերիկացի կարդինալ Ռոբերտ Ֆրենսիս Պրեվոն։ Նա ընտրել է Լեո 14-րդ անունը: Հռոմի 267-րդ պապը սպիտակ պապական զգեստ հագնելով, հայտնվել է Սուրբ Պետրոսի տաճարի պատշգամբում՝ օրհնելով «քաղաքը և աշխարհը» («Urbi et orbi»): Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ կոնկլավին մասնակցող կարդինալները ընտրել են Հռոմի կաթոլիկ եկեղեցու նոր ղեկավար։ Վատիկանի Սիքստինյան կապելլայի […] ...
21:00 08.05.2025
Քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև սահմանային առևտրային հոսքերի և հսկողական գործընթացների դյուրացման հարցերՊետական եկամուտների կոմիտեի նախագահ էդուարդ Հակոբյանն Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում, Թեհրանում հանդիպում է ունեցել ԻԻՀ տնտեսական հարցերի և ֆինանսների փոխնախարար, մաքսային ծառայության ղեկավար Ֆորուդ Ասգարիի գլխավորած պատվիրակության հետ: Այս մասին հայտնել են ՊԵԿ-ից: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև միջսահմանային առևտրային հոսքերի և հսկողական գործընթացների դյուրացման նպատակով երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ […] ...