TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+26.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Արմեն Սարգսյանը հանդիպել է ՀՀ ազգային փոքրամասնությունների հետ

14:53 25.07.2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է ՀՀ ազգային փոքրամասնությունների ազգային-մշակութային կազմակերպությունների համակարգող խորհրդի անդամներին, ովքեր ներկայացնում են Հայաստանի ազգային փոքրամասնությունների 11 համայնքներ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են խորհրդի գործունեությանն ու կարգավիճակին, ինչպես նաև ազգային փոքրամասնություններին վերաբերող մի շարք այլ հարցերի: Խորհրդի անդամներն […]

̰
Չլողալ Սևանա լճի «ծաղկած»` ջրիմուռներով առատ ափերում. ԱՆ հորդորը

14:47 25.07.2018

Առողջապահության նախարարությունը, անդրադառնալով Սևանա լճի որոշ ափամերձ տարածքներում կապտականաչ ջրիմուռների տարածման հետևանքով ջրի կանաչ գույն ստանալու կամ «ծաղկելու» խնդրին` քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ այդպիսի վայրերում լողալուց: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՆ լրատվական ծառայությունից: Ցիանոբակտերը (cyanobacter) կամ կապտականաչ ջրիմուռները հանդիպում են ողջ աշխարհում` հատկապես չհոսող, սննդարար նյութերով հարուստ ջրերում։ Սրանց որոշ տեսակներ արտադրում են […]

̰
Արատեսը գյուղապետը բռնազավթել էր, մենք ազատագրեցինք. ֆերմեր Տիգրան Եղոյան

14:17 25.07.2018

Վայոց ձորի Արատես համայնքում գյուղացիները ակցիա են իրականացրել և իրենց իսկ խոսքերով՝ «ազատագրել» այն: Գործարար Տիգրան Եղոյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում պատմեց. «Գնացինք բոլորով և Արատես գյուղը, որ 30 տարի է՝ բռնազավթել է Հովիկ Օհանյանը, ժողովուրդն ազատագրեց: Գետի հունը բաց ենք թողել, երկու օր հետո դարձյալ ակցիա ունենք կազմակերպելու. բազմազավակ ընտանիքներին, հատկապես՝ եթե մի քանի տղա […]

̰
Մի՛ արեք այնպես, որ նաև ձեր դեմ պայքարեմ. Ալիկ Սարգսյանը զգուշացնում է լրագրողներին

14:07 25.07.2018

ԱԺ պատգամավոր Ալիկ Սարգսյանը այսօր մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է Արարատի նախկին մարզպետ Վարդգես Հովակիմյանի հետ իր խնդիրների մասին` լրագրողներին կոչ անելով, որ հակառակ կողմի խոսքերը լսելիս, բառացիորեն մեջբերել Հովակիմյանի խոսքերը, առանց մեկնաբանության: «Մի՛ արեք այնպես, մի գրեք մեկնաբանություններ, որ ես այդ մարդու դեմ պայքարելուց բացի նաև ձեր դեմ պայքարեմ, սովորել եմ արդեն դատարան դիմել»,- […]

̰
Արարատի նախկին մարզպետի մասին շատ տեղեկություններ ունեմ, բայց չեմ բացահայտում. Ալիկ Սարգսյան

14:04 25.07.2018

ԱԺ պատգամավոր Ալիկ Սարգսյանն այսօր հայտարարել է, թե Արարատի նախկին մարզպետ Վարդգես Հովակիմյանը բազմաթիվ զրպարտությունների թվում իրեն մեղադրել է այն բանի համար, թե ինքը 173 հատ սեփականության վկայական ունի, որոնց մասին իբրև թե Հովակիմյանը տեղեկացել է կադաստրում աշխատած ժամանակ: Ալիկ Սարգսյանը հերքել է դա` նշելով, թե Վարդգես Հովակիմյանն ադեկվատ չի խոսում և իր բոլոր անհաջողությունները […]

̰
Սեպտեմբերից կգործի վաղաժամկետ ազատման նոր կարգը. ի՞նչ խնդիր այն կլուծի

13:49 25.07.2018

Քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդների խումբն աշխատանքային գործունեության ընթացքում հանդիպում է մի շարք խոչընդոտների: Խնդիրների մասին այսօր բարձրաձայնել են խմբի անդամները: ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի նախագահ Հասմիկ Հարությունյանն իր մտահոգությունը հայտնեց, մասնավորապես, պայմանական վաղաժամկետ ազատման խնդիրների շուրջ: «Այս տարվա մայիսին օրենսդրական փոփոխություններ տեղի ունեցան, սակայն այն նոր մտահոգություններ ու […]

̰
Ես զարմանում եմ արտաշատցիների լռության վրա. Ալիկ Սարգսյան

13:40 25.07.2018

ՀՀ նախկին ոստիկանապետ, ԱԺ պատգամավոր Ալիկ Սարգսյանը այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ինքը զարմացած է Արարատի նախկին մարզպետ Վարդգես Հովակիմյանի հետ կապված խնդիրների վերաբերյալ արտաշատցիների լռության վրա: «Մեծ թվով արտաշատցիների աշխատանքի եմ ընդունել ոստիկանությունում, չկա մեկը, որ նշի, թե ինձ դրա համար որևէ կերպ շնորհակալություն է հայտնել, բայց հիմա զարմանում եմ, որ այդ […]

̰
Ես ոստիկանապետ եղած ժամանակ Արարատի մարզպետին երբեք վատ չեմ վերաբերվել միայն այն պատճառով, որ արտաշատցի է. Ալիկ Սարգսյան

13:32 25.07.2018

ԱԺ պատգամավոր Ալիկ Սարգսյանը այսօր մամուլի ասուլիսի ժամանակ պատմել է Արարատի մարզպետի հետ իր հարաբերությունների մասին` նշելով, որ իր նկատմամբ զրպարտություն է եղել տարիներ շարունակ, փորձել իրենից գումար շորթել` իբրև վնասների հատուցում: «Ես հասկացա, որ այդ մարդը գնացել է նախկին նախագահի մոտ, ինձնից դժգոհել` ասելով, թե ինքը այլևս կորցնելու բան չունի, միայն թե ինձ վնաս […]

̰
Կալանավորի համար նախատեսված աղցանի մեջ հեռախոս է հայտնաբերվել

13:27 25.07.2018

Երեկ՝ հուլիսի 24-ին՝ կեսօրին մոտ, ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները զննության են ենթարկել կալանավորված անձ Բ. Ս.-ի անվամբ քաղաքացուհի Լ. Հ.-ի կողմից բերված հանձնուքը: Քրեակատարողական ծառայությունից հայտնում են, որ զննության արդյունքում աղցանի միջից հայտնաբերվել և առգրավվել է բջջային հեռախոս, իսկ թթվի միջից՝ բջջային հեռախոսի մարտկոց: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:  

̰
Պայքարում ենք, որ Մեղրիում բռնկված հրդեհը չհասնի «Արևիկ» ազգային պարկին. պարկի տնօրեն

13:20 25.07.2018

Երեկ առավոտյան Մեղրի քաղաքի մոտակայքում՝ Պաժարնու ձոր կոչված հատվածում հրդեհ է բռնկվել ու արագ տարածվել դեպի «Արևիկ» ազգային պարկ: Տեղի հրշեջ-փրկարարական խմբերն ու ազգային պարկի աշխատակիցները փորձել են մարել հրդեհը: Այրվել է մոտ կես հեկտար խոտածածկ տարածք: «Արևիկ» ազգային պարկի տնօրենը տեղեկացրել է, որ այսօր էլ հերթապահություն են իրականացնում, քանի որ վտանգի գործոնը դեռ կա: […]

̰
Մենք միշտ սպասում ենք ռազմական գործողությունների վերսկսմանը, ընդ որում` ոչ միայն Ադրբեջանի կողմից. պաշտպանության նախարար

12:19 25.07.2018

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը լրագրողների հետ խոսել է բանակի վիճակի և պատերազմի վերսկսման վտանգի մասին: Նախարարի խոսքով, թեև իրավիճակը սահմանին կայուն է, սակայն պատերազմի պետք է սպասել յուրաքանչյուր վայրկյան: «Մենք միշտ սպասում ենք ռազմական գործողությունների վերսկսմանը, ընդ որում, ոչ միայն Ադրբեջանի կողմից»,- մասնավորապես, ասել է նախարարը՝ թերևս ակնարկելով օրեր առաջ իր արած հայտարարությունը, թե հայկական […]

̰
Խախտումներ Գյումրիի տնակների ապամոնտաժման գործընթացում

12:13 25.07.2018

«Գյումրին առանց տնակների» հիմնադրամը խախտումներ է հայտնաբերել տնակների ապամոնտաժման գործընթացում: Այս մասին ShantNews.am-ին տված հարցազրույցում հայտնել է հիմնադրամի գործադիր տնօրեն Մհեր Խաչատրյանը: Շատ տնակներ  տեղադրված են, բայց փաստաթղթերով գոյություն չունեն: Տնակի քանդման ակտը պարտադիր էր ստացած բնակարանները սեփականաշնորհելու համար: Տնակատերերը, ըստ «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի գործադիր տնօրենի, ապամոնտաժման հանձնաժողովի հետ լեզու են գտել՝քանդման ակտն ստացել […]

̰
Մանրամասներ Արտաշիսյան փողոցում տեղի ունեցած պայթյունից

11:57 25.07.2018

Արտաշիսյան 72 հասցեում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժել է երեք անձ: SHANTNEWS.am-ի թղթակիցը դեպքի վայրից տեղեկացնում է, որ տեղում աշխատում են «Սանիտեք» ընկերության աշխատակիցները. նրանք մաքրում են փողոցը, որովհետև պայթյունի հետևանքով ամբողջ փողոցը պատված է կոտրված ապակիներով: Տուժածներից Ս. Հ.-ն (1990 թ.) հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, Ս. Հ.-ն (1972 թ.)՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, իսկ Է. Հ.-ն […]

̰
Ադրբեջանի հետ շփվելիս մենք պետք է իրավիճակին համարժեք լինենք. վարչապետ

11:48 25.07.2018

Ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտներն այսօր ՀՀ վարչապետից և նախարարների ձեռքից ստացել են ավարտական վկայաններ: Միջոցառումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է լրագրողների մի քանի հարցերի՝ անդրադառնալով արցախյան հակամարտության խնդրին: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հայկական կողմը կարևորում է Արցախի մասնակցությունը բանակցային գործընթացին։ «Ես ասել եմ, որ կարող եմ բանակցել, բայց չեմ կարող հանդես գալ Արցախի անունից, […]

̰
Պայթյուն Արտաշիսյան փողոցում. կան տուժածներ

11:22 25.07.2018

Հուլիսի 25-ին` ժամը 10:28, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արտաշիսյան 72 հասցեում տեղի է ունեցել պայթյուն. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի […]

̰
Երևանի մի շարք թաղամասերում գազամատակարարումը կդադարեցվի

11:00 25.07.2018

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն  տեղեկացնում է, որ գործող գազատարների հետ ներմիացման, պրոֆիլակտիկ վերանորոգման, ձմռան նախապատրաստական աշխատանքներ կատարելու նպատակով հուլիսի  26-ի ժամը 9:00-ից մինչև հուլիսի 27-ի ժամը 20:00-ը դադարեցվելու է Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Հալաբյան փողոցի թիվ 22ա, 22բ, 24, 26, 28, 30, 34, 34ա, 36, 38, 48, Ալիխանյան  եղբայրներ փողոցի թիվ 1-ից մինչև 8, Մարգարյան փողոցի թիվ 7, Միկոյան փողոցի թիվ 2/2 հասցեների բազմաբնակարան շենքերի և հարակից առանձնատների, Դավթաշեն գյուղի և տարբեր նշանակության  հանրային օբյեկտների գազասպառողների գազամատակարարումը: Այս մասին տեղեկացնում […]

̰
ՄԻՊ-ը հրապարակել է արտահերթ զեկույց՝ ազատազրկված կանանց և անչափահասների իրավունքների ապահովման վերաբերյալ

10:30 25.07.2018

Մարդու իրավունքների պաշտպանի կողմից հրապարակվել է «Քրեակատարողական համակարգում ազատությունից զրկված կանանց և անչափահասների իրավունքների ապահովման  վերաբերյալ» արտահերթ զեկույց: Այս մասին հայտնում են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից։ Պաշտպանին հասցեագրված բողոքների քննարկման, ինչպես նաև մշտադիտարկման չհայտարարված այցերի արդյունքում արձանագրվել են խախտումներ: Զեկույցում տեղ գտած հարցերը հիմնականում վերաբերում են կանանց և անչափահասների բժշկական զննությանը, հոգեբանական աշխատանքներին, պահման պայմաններին, ինչպես […]

̰
Վթարային ջրանջատում Երևանում ու Վայոց ձորում

09:22 25.07.2018

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 25-ին կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. 1․ ժամը 09.30-20.00-ն՝ Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի, 2․ ժամը 11.00-16:00-ն՝ Երևանի Նոր-Նորք վարչական շրջանի 5-րդ  զանգվածի՝ Միկոյան փող. 6, 8, 10, 12, 14, Գալշոյան փող. 6, 8, 8/1, 10, 14, 16 համարների: Ընկերությունը հայցում […]

̰
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երևանում և 6 մարզերում

08:33 25.07.2018

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հուլիսի 25-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Յոլյանի անվան արյունաբանական կենտոնը (Ներսիսյան փ. 7), Սունդուկյան փ. 1, 3, 3Ա շենքերը և 10ա-12ա սեփական տները, հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, 10։30-16։30 Ավան՝ 3-7, 10 փողոցներին հարակից սեփական տները, Դանիել Վարուժան փ. […]

̰
«Սանիտեք»-ը պարտավորվել է վերականգնել աղբահանության բնականոն գործընթացը. Դավիթ Սանասարյան

08:13 25.07.2018

«Սանիտեք»-ը պարտավորվել է վերականգնել աղբահանության բնականոն գործընթացը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը: «Սիրելինե՛ր ջան, բազմաթիվ քաղաքացիների բողոքների հետքերով Պետական վերահսկողական ծառայության աշխատակիցներն այսօր զբաղվել են Երևանում աղբահանության թերի կազմակերպման խնդրով, որի մասին ձեզ տեղեկացրել էի երեկվա ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ։ Այսօր առավոտյան մեկնարկած մշտադիտարկման արդյունքում քննարկում […]

̰
Տավուշում բնակիչները փակել են Իջևան տանող ճանապարհը

00:50 25.07.2018

Այս պահին լարված իրավիճակ է տիրում Տավուշի մարզում: ArmLur.am-ը հայտնում է, որ բնակիչները փակել են Իջևան տանող ճանապարհը, որի պատճառով երթևեկությունն ուղղակի կաթվածահար է եղել: Ընդ որում, հավաքված մարդկանց թիվը մեծ է, տեղում է նաև Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը: Ճանապարհների փակ լինելու պատճառով մեծ թվով մարդիկ, այդ թվում` զբոսաշրջիկներ, մնացել են ճանապարհին: Այս պահին արտակարգ […]

̰
Երևանում հայտնաբերվել են շահմար տեսակի օձեր

00:39 25.07.2018

Հուլիսի 24-ին` ժամը 14:26-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արաբկիրի 29-րդ փողոցի տներից մեկում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները հայտնաբերել են շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: Հուլիսի 24-ին` ժամը […]

̰
Հայաստանի նկատմամբ Թուրքիայի քաղաքականությունը չի փոխվել. Չավուշօղլու

23:15 24.07.2018

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան չի փոխել քաղաքականությունը Հայաստանի և ԼՂ հակամարտության նկատմամբ։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ «ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ես հանդիպեցի Զոհրաբ Մնացականյանի հետ: Ես նրա հետ ծանոթ եմ դեռևս այն ժամանակից, երբ նա ԵԽ-ում Հայաստանի դեսպանն էր: Շնորհավորեցի նրան և Հայաստանի վարչապետ Փաշինյանին։ Մեր դիրքորոշումը հայտնի է, […]

̰
ՀՀ կառավարությունը երիտասարդներին առաջարկում է պրակտիկա Լոս Անջելեսի քաղաքապետարանում

22:58 24.07.2018

ՀՀ կառավարության և Լոս Անջելեսի միջև կնքված փոխըմբռնման հուշագրի շրջանակներում Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Հայագիտության ինստիտուտը Լոս Անջելեսի ավագանու անդամ Փոլ Քրեքորյանի և ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի հետ համատեղ սկսում է երիտասարդ մասնագետների վերապատրաստման ծրագիր: Ինչպես տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, ծրագիրը նախատեսում է 2018 թ. սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին Լոս Անջելեսի քաղաքապետարանում աշխատելու և միաժամանակ […]

̰
Մեկ շաբաթվա ընթացքում չի բացառվում, որ քաղաքապետի այլ թեկնածուներ էլ լինեն. Էդուարդ Աղաջանյան

21:56 24.07.2018

ՀՀ ՔՊ վարչության նիստին մասնակցել է նաև ՀՀ  վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, որից լրագրողները հետաքրքրվել են, թե արդյո՞ք մտադրություն ունեն Երևանի քաղաքապետի ընտրություններում հանդես գալ դաշինքով: «Վերջնական որոշում այս պահին չկա, բայց կարծում եմ՝ մեկ շաբաթվա ընթացքում այդ հարցերի պատասխանը կլինի: Այս պահին չի բացառվում, բայց մեկ շաբաթ սպասեք, կիմանաք»,- ասել է Աղաջանյանը: Ինչպես հայտնի է, […]

̰
Փնտրվում է քաղաքացիների բջջային հեռախոսները խաբեությամբ հափշտակած անձը

21:41 24.07.2018

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու քաղաքացիների բջջային հեռախոսները խաբեությամբ հափշտակած անձի ինքնությունը: Խոսքը  Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործի մասին է : Ըստ հաղորդագրության՝ 2018թ. հուլիսի 6-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել, որ նախորդ օրը՝ հուլիսի 5-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ամիրյան փողոցում գործող ռեստորաններից […]

̰
ՔՊ վարչության նիստն ավարտվել է, Երևանի քաղաքապետի հարցն, այնուամենայնիվ, քննարկվել է

21:40 24.07.2018

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր՝ ժամը 19.30-ի սահմաններում,  մեկնարկել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստը, որին մասնակցում էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ըստ նախնական տեղեկությունների՝ օրակագրում Երևանի քաղաքապետի թեկնածուի ընտրության հարցն էր, սակայն ՔՊ անդամ, աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Զարուհի Բաթոյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ Երևանի քաղաքապետի թեկնածուի ընտրության հարցը […]

̰
Նախագահը ներկա է գտնվել ՀՄԸՄ-ի հիմնադրման 100-ամյակին նվիրված հանդիսությանը

21:04 24.07.2018

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա են գտնվել Հայ մարմնակրթական ընդհանուր միության (ՀՄԸՄ) հիմնադրման 100-ամյակին նվիրված պաշտոնական հանդիսությանը, հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:    

̰
Երևանի քաղաքապետի թեկնածուի ընտրության հարցը ՔՊ նիստում չի քննարկվելու. Զարուհի Բաթոյան

20:52 24.07.2018

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր՝ ժամը 19.30-ի սահմաններում, մեկնարկել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստը, որին մասնակցում է  նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ըստ նախնական տեղեկությունների՝ օրակագրում Երևանի քաղաքապետի թեկնածուի ընտրության հարցն էր: ՔՊ անդամ, աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Զարուհի Բաթոյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ դեռևս Երևանի քաղաքապետի թեկնածուի ընտրության հարցը չի […]

̰
Սփյուռքի մեր գործարարներին հրավիրում ենք Հայաստան, որպեսզի նրանք իրենց հայրենիքում բարձրանան և բարձրացնեն. վարչապետ

20:18 24.07.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մասնակցել է  Հայ մարմնակրթական ընդհանուր միության հիմնադրման 100-ամյակին նվիրված միջոցառմանը: Վարչապետը ՀՄԸՄ-ի բոլոր անդամներին ջերմորեն շնորհավորել է 100-ամյա հոբելյանի առթիվ և խորհրդանշական համարել, որ հոբելյանական միջոցառումը տեղի է ունենում Հայաստանի Հանրապետությունում կայացած դրամատիկ քաղաքական իրադարձությունների ժամանակաշրջանում: «Թույլ տվեք ասել, որ վերջերս […]

̰
BACK_TO_TOP