TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+28.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

2018թ. առաջին կիսամյակում գրանցվել է տնտեսական ակտիվության 8.9 տոկոս աճ. Արծվիկ Մինասյան

19:34 25.07.2018

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից: Հանդիպմանը մասնակցել են Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանը, ՀՀ ՏԶՆ նախարարի տեղակալները, պաշտոնատար այլ անձինք։ Ողջունելով հյուրերին՝ նախարարը նշել է, որ նախորդ շաբաթը […]

̰
Քննիչի արգելքի կանոնակարգման վերաբերյալ օրենսդրական փաթեթ է մշակվել. Սուրեն Քրմոյան

19:17 25.07.2018

«Արդարադատության նախարարի կողմից օրենսդրական փաթեթ է պատրաստվել և տեղադրված է e-draft.am կայքում ՝ քննիչի արգելքի կանոնակարգման հետ կապված դրույթների վերաբերյալ»,- հուլիսի 25-ին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը՝ ի պատասխան ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող Հասարակական դիտորդների խմբի անդամ Նարե Հովհաննիսյանի կողմից հնչեցրած մեղադրանքի, համաձայն որի՝ դիտորդների մուտքը ՔԿՀ խոչընդոտվում է: Սուրեն Քրմոյանը տեղեկացրեց, որ […]

̰
Կին կալանավորը հացադուլ է հայտարարել, 4 անչափահաս երեխաներն առանց խնամքի են մնացել. դիտորդները բարձրաձայնում են խնդիրների մասին

18:58 25.07.2018

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում անցկացվող մշտադիտարկման ընթացքում բացահայտվող խնդիրների շարքում լուրջ մտահոգության տեղիք են տալիս բազմազավակ այն կանանցի խնդիրները, որոնց նկատմամբ կալանքի որոշում է կայացվել: Հուլիսի 25-ին կայացած ասուլիսի ժամանակ այս մասին լրագրողներին ասաց ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող Հասարակական դիտորդների խմբի անդամ Զարուհի Հովհաննիսյանը: Քրեադատավարական օրենսգիրքը սահմանում է, որ 8 տարեկանից ցածր երեխա ունենալու դեպքում […]

̰
Արմեն Սարգսյանն ընդունել է ՎԶԵԲ պատվիրակությանը

18:55 25.07.2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) պատվիրակությանը՝ Արևելյան Եվրոպայի և Կովկասի երկրների հարցերով համակարգող տնօրեն Ֆրենսիս Մալիժի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Ողջունելով հյուրերին՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Հայաստանի տնտեսության մեջ ունի բավականին […]

̰
Չարաշահումներ թաղման ծիսակատարությունների և սգո ծառայությունների մատուցման ընթացքում

18:50 25.07.2018

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում չարաշահումներ են բացահայտվել թաղման ծիսակատարությունների և սգո ծառայությունների մատուցման ընթացքում, պարզվել դրանց մեխանիզմը, հաղորդում է ՀՀ քննչական կոմիտեի հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից Նախնական քննության տվյալներով՝ թաղման ծիսակատարություններ և սգո ծառայություններ մատուցող «ՌԵՔՎԻԵՄ» ՍՊ ընկերության տնօրինությունը 2014-2016թթ. ընթացքում հարկային […]

̰
Դիտորդների աշխատանքը ՔԿՀ-ներում հանդիպում է խոչընդոտների. բարձրաձայնում են դիտորդական խմբի անդամները

18:41 25.07.2018

Օրենքով սահմանված է, որ Հասարակական դիտորդների խմբի անդամները իրավասու են անարգել այցելել քրեակատարողական հիմնարկներ և մարմիններ, սակայն հասարակական մշտադիտարկում իրականացնող դիտորդների խմբի անդամները բարձրաձայնում են, որ աշխատանքի ընթացքում հանդիպում են խոչընդոտների: «10 տարվա ընթացքում խմբի աշխատանքներն այն չափով չեն խոչընդոտվել, որքան 2016-ից սկսված: Խնդիրը պայմանավորված է նրանով, որ 2016-ին քաղաքական հնչեղություն ստացած գործերով մի շարք […]

̰
Նիկոլը ինձ սիրահարվեց առաջին հայացքից, իսկ ես՝ ավելի ուշ. Աննա Հակոբյան

18:39 25.07.2018

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, հարցազրույց է տվել Eg.ru կայքին: Կայքը ներկայացրել է Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի ծանոթության պատմությունը, նրանց ընտանեկան կյանքը՝ քաղաքական բուռն իրադարձությունների ժամանակ, Աննա Հակոբյանի առօրյան՝ վարչապետի կին դառնալուց հետո և նրա անձնական երազանքները: Համալսարանը, ծանոթությունը, սեր առաջին հայացքից Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը ծանոթացել են 1995 թվականին, երբ Նիկոլ […]

̰
Աշխատող մայրերի աջակցության պետական ծրագրի մեկնարկը տրված է

18:30 25.07.2018

Կյանքի է կոչվել մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձանց աջակցության տրամադրման ծրագիրը, ըստ որի՝ մինչև երեխայի երկու տարին լրանալը մայրերի՝ աշխատանքի վերադառնալու դեպքում պետությունը աջակցություն կցուցաբերի երեխայի խնամքը կազմակերպելու գործում: Այլ կերպ ասած՝ պետական մոտեցում է ցուցաբերվում դայակներին, և մինչ օրս ստվերում գործող մասնագետները բերվում են օրինական դաշտ: Ծրագիրը դեռ փորձնական է, նրանից […]

̰
Խնդիրը, որ այսօր բարձրաձայնվում է, մտավախության դաշտում է. Սուրեն Քրմոյանն արձագանքում է քննադատություններին

18:26 25.07.2018

«Պայմանական վաղաժամկետ ազատման նոր իրավակարգավորումները լայն հանրային քննարկման փուլ են անցել: Առնվազն կարող եք դիտարկել e-draft կայքում տեղադրվածը ու տեսնել, թե քանի ՀԿ է կարծիք տվել դրա վերաբերյալ»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը՝ ի պատասխան ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի նախագահ Հասմիկ Հարությունյանի արտահայտած մտահոգություններին: Սուրեն Քրմոյանի խոսքերով՝ հաշվի […]

̰
Դիվերսիոն հարձակման փորձը կանխած փամփուշտը՝ կրծքազարդ. գյումրեցի արվեստագետը խաղաղության կոչ է հղում

17:52 25.07.2018

Գյումրեցի նկարիչ Արտակ Թադևոսյանը, որը հայտնի է զինամթերքը զարդերի վերածելու իր ուրույն ձեռագրով, հերթական աշխատանքի համար որպես հումք օգտագործել է հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը կանխած փամփուշտի պարկուճը: Այն արվեստանոց հասել է Ակնայի (նախկին Աղդամ) դիրքերից: Ժամկետային զինծառայող Ռազմիկ Մկրտչյանն այդ փամփուշտով հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձն է կանխել: Արվեստագետը պարկուճը վերածել է խաչի տեսքով կրծքազարդի։ Սրանով […]

̰
Nas Daily-ի նոր տեսանյութը բացահայտում է Հայաստանի տաքսիների առավելությունը

17:45 25.07.2018

Nas Daily-ն ևս մեկ տեսանյութ է հրապարակել Հայաստանի «յուրահատուկ առավելություններց» մեկի մասին: Այս անգամ նա պատմում է մեր երկրի տաքսիների մասին: Բլոգերը մեր երկրի տաքսիներն անվանում է «բնապահպանական տաքսիներ», որոնք, իր խոսքերով, բացի այն, որ քիչ են աղտոտում մթնոլորտը, նաև շատ մատչելի են: «Հայաստանում տաքսու վարորդների 90 տոկոսը որոշել է փոխել իր մեքենայի վառելանյութը՝ բենզինից […]

̰
Արմեն Սարգսյանն ընդունել է ՎԶԵԲ-ի պատվիրակությանը

17:33 25.07.2018

Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) պատվիրակությանը՝ Արևելյան Եվրոպայի և Կովկասի երկրների հարցերով համակարգող տնօրեն Ֆրենսիս Մալիժի գլխավորությամբ: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: Արմեն Սարգսյանը նշել է, որ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Հայաստանի տնտեսության մեջ ունի բավականին մեծ ներգրավվածություն և կարևորել […]

̰
Աֆղանստանից հանցավոր խմբի՝ Հայաստան ներթափանցման փորձը կանխվել է

17:24 25.07.2018

Հայաստանի սահմանին կանխվել է Աֆղանստանից հանցավոր խմբի ներթափանցման փորձը: Այս լուրը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց ԱԱԾ մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանը: Նա տեղեկացրեց, որ ռուս սահմանապահները, սահմանախախտներին հայտնաբերելով, փոխանցել են ՀՀ ԱԱԾ: Գալստյանն այլ մանրամասներ չհայտնեց՝ նշելով, որ նախաքննություն է ընթանում:

̰
ԱԻ նախարարն ընդունել է Միացյալ Թագավորության դեսպանին

17:22 25.07.2018

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ հուլիսի 24-ին ՀՀ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանն ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան, Ն. Գ. տիկին Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթին: Հանդիպման նպատակն էր քննարկել ընթացիկ համագործակցության խորացման հնարավորությունները և նախանշել փոխգործակցության նոր ուղղություններ: Ողջունելով հյուրերին՝ նախարար Ռոստոմյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ […]

̰
Ոչ մի քաղաքականություն չի կարող արդարացնել դեռ նոր-նոր կյանք մտնող երեխաների դաժան մահը. Աննա Հակոբյան

17:21 25.07.2018

Հուլիսի 24-ին Մոսկվա կատարած այցի շրջանակներում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այցելել է Պետական Տրետյակովյան պատկերասրահ և հանդիպել տնօրեն Զելֆիրա Տրեգուլովայի հետ։ Հանդիպմանը քննարկվել են պատկերասրահի հետ համագործակցության մի շարք հարցեր, այդ թվում նաև՝ Երևանում Տրետյակովյան պատկերասրահի մասնաճյուղի բացման վերաբերյալ։ Այնուհետև պատկերասրահում կայացել է վարչապետի տիկնոջ հանդիպումը ռուսատանյան տարբեր ոլորտների մի շարք կին գործիչների հետ։ […]

̰
Դիտարկվում է հնարավորությունը, որ նախագահ Թրամփի և վարչապետ Փաշինյանի միջև հանդիպում կայանա. Ռիչարդ Միլս

17:08 25.07.2018

Դիտարկվում է այն հնարավորությունը, որ նախագահ Թրամփի և վարչապետ Փաշինյանի միջև հանդիպում կայանա Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը: «Երկու կողմն էլ ցանկանում են, որպեսզի հանդիպումը տեղի ունենա, բայց և հասկանալի է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրաֆիկը […]

̰
Ճանապարհատրանսպորտային պատահար Գյումրիում

16:54 25.07.2018

Այսօր կեսօրին ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել Գյումրիում: «Կամազ» մակնիշի բեռնատարի վարորդը Սայաթ-Նովա-Ռուսթավելի խաչմերուկում կորցրել է ղեկի կառավարումը և բախվել ճանապարհի եզրին կայանած «Վազ 21-08» մակնիշի մարդատար ավտոմեքենային, ինչի հետևանքով «Վազ 21-08»-ը ամբողջությամբ ճզմվել է և վերածվել մետաղի ջարդոնի: Բարեբախտաբար, վթարի պահին վարորդը մեքենայում չի եղել: Հարվածի ուժեղ ձայնը լսել է մոտակա շենքի իր բնակարանից […]

̰
ՀՀ վարչապետը կմեկնի Սանկտ Պետերբուրգ

16:20 25.07.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ տեղեկացնելով, որ վաղը՝ հուլիսի 26-ին, Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԵԱՏՄ անդամ պետությունների միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու որոշման մասին: Գրառումը ներկայացնում ենք ամբողջությամբ. «Վաղը մեկնում եմ Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին (վարչապետների ֆորմատ): Ինչպես հայտնի է, սահմանադրական փոփոխություններից հետո ձեռք բերած կարգավիճակի բերումով Հայաստանի վարչապետը […]

̰
Նոր ուղիներ` հայ-վրացական կրթական համագործակցության. ԿԳՆ

16:17 25.07.2018

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը տեղեկացնում է՝ հայ-վրացական կրթական հարաբերությունների ամրապնդումն ու համագործակցության նոր ուղիների նախանշումն է եղել ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի և Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեի  հանդիպման առանցքում: Ողջունելով դեսպանին՝ ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ հայ-վրացական  բարեկամական ջերմ հարաբերություններում կրթության ոլորտն առանձնահատուկ դեր ունի և […]

̰
ՃՈ փոխգնդապետը կեղծիքներ է թույլ տվել. ՀՔԾ

16:00 25.07.2018

Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա  ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության բաժանմունքի պետ, ոստիկանության փոխգնդապետ Ա. Ն.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված երկու դրվագ պաշտոնեական կեղծիք կատարելու համար: Հատուկ քննչական ծառայությունից հայտնում են, որ Ա. Ն.-ն, սահմանված կարգի համաձայն, ի պաշտոնե իրավասու է […]

̰
Քաղաքացիների կողմից տեղեկություն վարչական համաներման մասին լրացուցիչ դիմումներ ներկայացնելու անհրաժեշտություն չկա

15:59 25.07.2018

Արդարադատության նախարարությունը տեղեկացնում է, որ 2018 թվականի հուլիսի 26-ին ուժի մեջ կմտնի «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին» ՀՀ օրենքը: Հիշյալ օրենքի հիման վրա հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը ձեռնամուխ կլինի այն կատարողական վարույթների կարճմանը, որոնք հարուցվել են 2012 թվականի հունվարի 1-ից մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը կատարված մի շարք վարչական իրավախախտումների վերաբերյալ […]

̰
Facebook-ը դիտում են որպես քաղաքական հաշիվներ մաքրելու հարթակ. Աշոտ Մելիքյան

15:56 25.07.2018

Վերջին շրջանում  Facebook սոցիալական ցանցում  առավել հաճախակի դարձած սուր քննադատություններն ու վիրավորանքները մեր երկրում տեղի ունեցած քաղաքական իրադարձությունների հետևանք են: Նման կարծիք է հայտնել Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահը: Աշոտ Մելիքյանը  հիշեցնում է, որ ընդհանրապես վիրավորանքներն ու սուր քննադատությունները սոցիալական ցանցերում նոր երևույթ չեն,  պարզապես հիմա նոր ալիք է սկսվել, որը անընդհատ թափ է առնում: «Երկրում […]

̰
Բժիշկները՝ Արտաշիսյան փողոցում պայթյունից տուժածների մասին

15:51 25.07.2018

Ինչպես արդեն տեղեկացրել է SHANTNEWS.AM-ը, որ  այսօր պայթյուն է տեղի ունեցել Արտաշիսյան 72 հասցեում գտնվող ապակու արտադրամասում: «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից SHANTNEWS.AM-ին տեղեկացրեցին, որ արտադրամասը գազաֆիկացված չի եղել: Պայթյունի պատճառը պարզելու համար քննություն է տարվում: Մեր թղթակիցը նաև պարզել է, որ արտադրամասի տնօրենը Հայաստանում չէ, նա այս օրերին հանգստի է մեկնել: Տուժողներն արտադրամսի 3 աշխատակիցներ են՝ ծնված […]

̰
Գամփռը մեր ազգային արժեքն է. Վիոլետա Գաբրիելյան

15:44 25.07.2018

Այսօր կայացավ «Ինչպե՞ս են վերականգնում շների ազգային ցեղատեսակներին հետխորհրդային երկրներում» թեմայով Երևան-Թբիլիսի–Բիշքեկ-Աստանա տեսակամուրջը: Հետխորհրդային երկրների կինոլոգները միմյանց ներկայացրին ազգային շնատեսակների առանձնահատկությունները: Հայաստանի կինոլոգիական միության ղեկավար Վիոլետա Գաբրիելյանը ներկայացրեց հայկական գամփռը: Նկարում պատկերված շունը Ուրարտուն է: Կինոլոգը պատմեց, որ նրանք 3 քույրեր են՝ Ուրարտուն, Ուրմիան և Ուրմինեն:  Նրանցից մեկը սարերում է ապրում, իսկ երկուսն այստեղ են: […]

̰
«Օրենքով գողն» ու քրեական հեղինակություն «Տույ»-ը մարդ են առևանգել

15:41 25.07.2018

ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում օպերատիվ տվյալներ են ստացվել, որ, այսպես կոչված՝ «օրենքով գող» 41-ամյա Արտյոմ Սարգսյանը՝ հայտնի Սարատովի Արտյոմ մականվամբ , և «Տույ» մականվամբ հայտնի քրեական հեղինակություն, 41-ամյա Արթուր Ղազարյանը մի խումբ անձանց հետ 2013 թվականի մարտին  առևանգել են Երևանի բնակիչ, 37-ամյա մի տղամարդու։ Պահելով անազատության մեջ և բռնություն գործադրելով՝ տղամարդուն ստիպել […]

̰
ՃՏՊ Գյումրիում. տուժածներ չկան. ԱԻՆ

15:35 25.07.2018

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ հուլիսի 25-ին՝ ժամը 13:23-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Սայաթ-Նովայի և Ռուսթավելի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, տուժածներ չկան. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

̰
Թալին-Լանջիկ հատվածում 1200 մ փռված բետոնը կքանդվի

15:28 25.07.2018

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը այցելել է «Հյուսիս-հարավ ներդրումային ծրագրի» Թալին-Լանջիկ, Լանջիկ-Գյումրի (տրանշ-3) ճանապարհահատվածներ, որտեղ աշխատանքներ է իրականացնում չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերությունը, հայտնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը։ Այս ճանապարհահատվածում որակի ու ժամկետների հետ կապված մի շարք խնդիրներ էին առաջացել, որոնց լուծման ուղղությամբ վերջին շրջանում կոնկրետ […]

̰
Հարկային վարչարարության թիրախ են ռիսկային գնահատված խոշոր հարկ վճարողները. ՊԵԿ

15:11 25.07.2018

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ արդյունավետ և հասցեական հարկային վարչարարություն իրականացնելու նպատակադրմամբ պայմանավորված ՀՀ ՊԵԿ հարկային վարչարարության թիրախ են հանդիսանում ներքին համակարգերի կիրառմամբ իրականացվող վերլուծության արդյունքներով ռիսկային գնահատված խոշոր հարկ վճարողները, տեղեկացնում է ՀՀ ՊԵԿ հանրային կապերի բաժինը: ՀՀ ՊԵԿ-ը հնարավորինս ձեռնպահ է մնում փոքր և միջին գործարարությամբ զբաղվող հարկ վճարողների մոտ հսկողական միջոցառումներ […]

̰
Վալերի Օսիպյանը սպայական կոչումներ է շնորհել

15:05 25.07.2018

Եռագույն ժապավենով և աստղերով 11 զույգ ուսադիրները ոստիկանությունում արդեն որպես սպա ծառայողներինն են։ Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների 11 աշխատակիցներ առաջին սպայական ուսադիրները հուլիսի 25-ին անձամբ ստացել են ոստիկանության պետից։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: Աշխատակիցներն աչքի են ընկել բարեխիղճ և սրտացավ ծառայությամբ։ Վալերի Օսիպյանի հրամանով էլ ծառայությունը շարունակելու են […]

̰
Արմեն Սարգսյանը հանդիպել է ՀՀ ազգային փոքրամասնությունների հետ

14:53 25.07.2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է ՀՀ ազգային փոքրամասնությունների ազգային-մշակութային կազմակերպությունների համակարգող խորհրդի անդամներին, ովքեր ներկայացնում են Հայաստանի ազգային փոքրամասնությունների 11 համայնքներ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են խորհրդի գործունեությանն ու կարգավիճակին, ինչպես նաև ազգային փոքրամասնություններին վերաբերող մի շարք այլ հարցերի: Խորհրդի անդամներն […]

̰
BACK_TO_TOP