TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+26.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Վարչապետի աշխատակազմի վրա մեր պատվիրակության ուղևորությունը արժեցել է 4,5 մլն դրամ. Արարատ Միրզոյան

20:17 24.07.2018

ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն ԱՄՆ այցի վերաբերյալ իր տեսաուղերձում տեղեկացրել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ առաջիկայում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեա նախատեսված այցի շրջանակներում կոնգրեսականները նպատակահարմար են գտնում կազմակերպել Փաշինյան-Թրամփ հանդիպում: Միրզոյանը նշել է, որ այս հարցով Կոնգրեսում ստորագրահավաք են սկսել, նամակ են հղում նախագահ Թրամփին: «Սա ևս ընդունված պրակտիկա է. հարցը բարձրացվեց կոնգրեսականների կողմից, և […]

̰
Պաշտոնավարության ավարտից հետո դիվանագիտական անձնագրերը պետք է հանձնել ՀՀ ԱԳՆ. Տիգրան Բալայանի պարզաբանումը

20:01 24.07.2018

ՀՀ ԱԳ նախարարության կայքում տեղադրված է ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանի մեկնաբանությունը՝ դիվանագիտական անձնագրերի վերաբերյալ: «Մի շարք լրատվամիջոցներ դիմել են ԱԳՆ՝ պարզաբանումներ ստանալու նախկին պաշտոնյաների կողմից դիվանագիտական անձնագրեր կրելու իրավասության վերաբերյալ։ Այս կապակցությամբ տեղեկացնում ենք, որ ՀՀ օրենսդրության համաձայն՝ պաշտոնավարության ավարտից հետո համապատասխան պաշտոնատար անձինք իրենց դիվանագիտական անձնագրերը պետք է հանձնեն ՀՀ արտաքին գործերի նախարարություն։ Մենք […]

̰
Տարոն Մարգարյանի օգտին կողմ քվեարկելու համար Հեղինե Փոգրարյանը 10.000 դրամ կաշառք է  խոստացել. ՀՔԾ

19:49 24.07.2018

«Զիբիլիքս» անունը ստացած քրեական գործի շրջանակներում ՀՀ  հատուկ քննչական ծառայությունը հերթական հայտարարությունն է կատարել. «ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող, հանրության շրջանում «Զիբիլիքս» անունը ստացած քրեական գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարք կատարելու կասկածանքով 24.07.2018թ.-ին ծառայության քննիչի կողմից ձերբակալվել է Հեղինե Փոգրարյանը: Քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել, […]

̰
Մեղրիի մերձակայքում բռնկված հրդեհը կարող է վնասել «Արևիկ» ազգային պարկը. ահազանգ

19:39 24.07.2018

«Էկո-մեդիա» լրագրողական ցանցի համահիմնադիր Նարինե Կիրակոսյանն ահազանգում է, որ Մեղրի քաղաքի մոտակայքում հրդեհ է բռնկվել: Facebook-ի իր էջում նա մասնավորապես գրել է. «Ահազանգ Մեղրի քաղաքի մոտակայքում, Պաժարնու ձոր կոչված հատվածից, հրդեհ է բռնկվել։ Կրակն արագ տարածվում է։ Վտանգ կա, որ այն կանցնի դեպի «Արևիկ» ազգային պարկի տարածք։ Դեպքի վայր է ժամանել Կապանից հրշեջ ծառայության ղեկավարությունը։ […]

̰
Կարևորը՝ մութ բան չմնաց. Հակոբ Հակոբյանը՝ իր գազալցակայանում հարձակման դեպքի մասին

19:26 24.07.2018

ՀՀԿ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի գազալցակայանում գրանցված ավազակային հարձակումը, ինչպես պարզվեց ոստիկանության հաղորդագրությունից, բեմադրված է եղել: SHANTNEWS.am-ի հետ զրույցում Հակոբյանը պատմեց՝ ինչպես է դեպքը տեղի ունեցել: Հակոբյանը պատմեց, որ գիշերը զանգել են, ասել՝ աշխատողին գտել են գետնին ընկած, ինքը զանգել է հերթափոխի պետին, ասել, պարզվել է՝ տարել են 223 հազար դրամ և 32 000 դրամ […]

̰
Նիկոլ Փաշինյանը հուլիսի 26-ին աշխատանքային այցով կմեկնի Սանկտ Պետերբուրգ

19:14 24.07.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 26-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Սանկտ Պետերբուրգ։ Հուլիսի 26-27-ին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի նախագահությամբ Սանկտ Պետերբուրգում կկայանա Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը, որին կմնասնակցեն Հայաստանի, Ղազախստանի, Բելառուսի և Ղրղըզստանի վարչապետները։ Նիստում քննարկվելու են ԵԱՏՄ անդամ երկրների թվային էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում համագործակցության, ԵԱՏՄ իրավանորմատիվային բազայի կատարելագործման հարցերը:

̰
Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետը կմնա ձերբակալված

19:03 24.07.2018

Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանը կմնա ձերբակալված: Aravot.am-ի հետ զրույցում «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանն ասաց, որ այսօրվա նիստում դատարանը մերժել է Էդուարդ Բաբայանին ազատ արձակելու միջնորդությունը: Այս գործով երեկ հարցաքննվել է տուժող ճանաչված Վյաչեսլավ Հարությունովը։ Էդուարդ Բաբայանը, հիշեցնենք, 22 օր է` անազատության մեջ է: Նա մեղադրվում է Հարությունովին ծեծելու մեջ։ Դեպքից անմիջապես հետո, Վյաչեսլավ […]

̰
Նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի գազալցակայանի վրա հարձակումը բեմադրված էր. ոստիկանություն

18:56 24.07.2018

Հուլիսի լույս 24-ի գիշերը՝ 00:15-ի սահմաններում, ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ Էջմիածին-Երևան ճանապարհին գտնվող գազալցակայաններից մեկում հարվածել են աշխատակցի գլխին և գումար հափշտակել։ Դեպքի վայր մեկնած ոստիկանության ծառայողները պարզել են, որ հափշտակվել է 160.000 դրամ ու բջջային հեռախոս։ Վաղարշապատի քննչական բաժնում քրեական գործ հարուցվեց կողոպուտի հատկանիշներով։ Հետագա միջոցառումներով ոստիկանները պարզել են, որ տեղի […]

̰
Զինծառայողը մահացու հրազենային վիրավորում է ստացել. հարուցվել է քրեական գործ

18:55 24.07.2018

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ութերորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու ժամկետային զինծառայող Ժորա Պետրոսյանի մահվան հանգամանքները։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից: Հուլիսի 24-ին կայազորային քննչական բաժնում ահազանգ է ստացվել, որ 24.07.2018թ.՝ ժամը 15:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում դեմքի շրջանում մահացու հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային […]

̰
ՀՔԾ-ն հայտարարություն է տարածել Մանվել Գրիգորյանի ավտոմեքենաների վերաբերյալ

18:52 24.07.2018

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը նոր տեղեկություն է հաղորդել ՀՀ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքներում հայտնաբերված ավտոմեքենաների՝  ԼՂՀ պաշտպանության բանակի հաշվեկշռում գրանցված լինելու լուրերի վերաբերյալ. «Հաշվի առնելով ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթում քննվող` ՀՀ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործով հասարակության և զանգվածային լրատվության միջոցների հետաքրքրվածությունն ու քրեական գործի որոշ դրվագների վերաբերյալ ԶԼՄ-ներից ստացվող […]

̰
Սփյուռքի նախարարը հանդիպել է Կիպրոսի նախագահի արտերկրյա և հումանիտար հարցերով հանձնակատարի հետ

18:50 24.07.2018

Հուլիսի 24-ին, Կիպրոսի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակում, Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի առաջին հանդիպումը Կիպրոսի Հանրապետության նախագահի արտերկրյա և հումանիտար հարցերով հանձնակատար Ֆոտիու Ֆոտիսի հետ էր։ Մխիթար Հայրապետյանը շնորհակալություն հայտնեց հրավերի համար ու ընդգծեց․ «Այն, որ իմ առաջին այցը կատարեցի դեպի Կիպրոս, արդեն իսկ ազդակ է, որ մենք իսկապես բարձր ենք գնահատում մեր հարաբերությունները և պատրաստ […]

̰
Կան հարցեր, որոնց քննարկումն ավելի արդյունավետ է կոնկրետ հարցով զբաղվող պաշտոնյաների միջև. Արարատ Միրզոյան

18:48 24.07.2018

ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, տեսաուղերձում ներկայացնելով ԱՄՆ կատարած այցի մանրամասները, անդրադարձել է նաև պատվիրակության կազմին: Նա նշել է, որ պատվիրակության կազմը նախ և առաջ պայմանավորված էր այն հանդիպումներով և այն միջոցառումներին մասնակցությամբ, որոնք ծրագրված էին իրականացնել ԱՄՆ-ում: Միրզոյանի խոսքերով՝ այցի առաջնային նպատակը Կայուն զարգացման հարցերով բարձրաստիճան քաղաքական ֆորումին մասնակցությունն էր և Հայաստանի ազգային կամավոր […]

̰
Ոստիկանությունը գեներալներից, նախկին ոստիկանապետերից պետհամարանիշները հետ է վերցրել

18:43 24.07.2018

Ինչպես արդեն հայտնի է, Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը հուլիսի 23-ին իր ֆեյսբուքյան ուղիղ տեսակապի ժամանակ ասել էր, որ ուսումնասիրություններ են կատարել ՀՀ ոստիկանական համակարգում ու մի շարք բացահայտումներ կատարել: «Բացահայտել ենք, որ կան արտոնյալներ՝ նախկին գեներալներ, ոստիկանապետեր ու փոխոստիկաններ իրար պետհամարանիշներ են նվիրել, հիմա պաշտոնավարումից հետո էլ այս մարդիկ խախտումներ են անում, տեսախցիկները նկարահանում […]

̰
Արա Բաբլոյանը ցավակցել է Հունաստանի խորհրդարանի նախագահին

18:29 24.07.2018

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ցավակցական ուղերձ է հղել Հունաստանի Հանրապետության խորհրդարանի նախագահ Նիկոլաոս Վուցիսին: «Ձերդ գերազանցություն խոր ցավով տեղեկացանք Հունաստանի Աթիկա շրջանում անտառային հրդեհի հետևանքով բազմաթիվ մարդկային զոհերի մասին: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ և զոհվածների հարազատներին: Մեր զորակցությունն ենք հայտնում Հունաստանի եղբայրական ժողովրդին՝ կիսելով զոհերի […]

̰
Աջափնյակի աղբավայրի հրդեհը շարունակում են մարել

18:11 24.07.2018

Երեկ երեկոյան հրդեհ է բռնկվել Աջափնյակի աղբավայրում, որը շատ մոտ է բնակելի հատվածին: SHANTNEWS.AM-ի նկարահանող խումբն այցելել է աղբավայր ու ծանոթացել ստեղծված իրավիճակին: Աղբավայրին մոտ գտնվող տների բնակիչները տեսախցիկի առջև չեն ցանկացել խոսել, բայց պատմել են, որ հրդեհներն այստեղ հազվադեպ երևույթ չեն և տարիներ շարունակ իրենց բողոքներն անարձագանք են մնում: «Աղբավայրում հրդեհաշիջում իրականացնելը դժվար է, […]

̰
Կդադարեցվի Ջերմուկի, Գնդեվազի, Կեչուտի գազամատակարարումը

18:10 24.07.2018

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հաղորդում է, որ վերանորոգման աշխատանքներ կատարելու նպատակով հուլիսի 25-ին՝ ժամը 8:00-ից մինչև ժամը 18:00-ն, դադարեցվելու է Ջերմուկ, Գնդեվազ, Կեչուտ համայնքների գազասպառողների գազամատակարարումը: Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում  պահպանել անվտանգության կանոնները: «Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով»,- ասված է հաղորդագրության մեջ:

̰
Առաջարկել ենք մտածել նոր մեխանիզմ, որով ԱՄՆ-ն իր աջակցությունը կցուցաբերի Հայաստանի ժողովրդավարությանը. Արարատ Միրզոյան

18:03 24.07.2018

ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, արձագանքելով ԱՄՆ կատարած այցի մասին հրապարակված որոշ լուրերի, հանդես է եկել հայտարարությամբ: «Վերջին օրերին, ընդհանրապես վերջին ամիսներին ապատեղեկատվության և տեղեկատվական նույնիսկ կարելի է ասել որոշ դեպքերում «աղբ»-ի մի հսկայական ծավալ է դիտարկվում, որոշ դեպքերում իսկապես թյուրիմացության արդյունք է դա, որոշ դեպքերում միտումնավոր ապատեղեկատվության տարածում: Ինչ վերաբերում է «Հազարամյակների մարտահրավերներ»-ին, ապա […]

̰
Շիրակի մարզում հետախուզման աշխատանքներում դեռևս թերացումներ են արձանագրվում. մարզի դատախազը միջնորդագիր է ներկայացրել

17:55 24.07.2018

ՀՀ գլխավոր դատախազությունում 2017թ. մայիս-հոկտեմբեր ամիսներին աննախադեպ ծավալով ուսումնասիրվել էր 2000-2016թթ. քննությունից խուսափող անձանց հետախուզական աշխատանքների կազմակերպման և իրականացման արդյունավետության վիճակը, որի արդյունքներով ի հայտ բերվեցին և նախաքննության ու հետաքննության մարմինների ներկայացուցիչների հետ քննարկվեցին ինչպես ոլորտի իրավակարգավորումների հետ կապված խնդիրները, այնպես էլ այն թերացումներն ու խախտումները, որոնք պայմանավորված էին իրավասու պաշտոնատար անձանց կողմից դրսևորված անբարեխիղճ, […]

̰
Սկսվել են ՀՀ 2019թ. պետական բյուջեի նախագծի մշակման աշխատանքները

17:40 24.07.2018

Կառավարությունում սկսվել են Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի նախագծի մշակմանն ուղղված աշխատանքները, տեղեկացնում է ՀՀ վարչապետի կայքը: Մասնավորապես, «ՀՀ 2019 թ. պետբյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի տեքստային մասի նախնական տարբերակի վերաբերյալ իրենց առաջարկություններն են ներկայացնում նախարարություններն ու պետական մյուս գերատեսչությունները: 2019 թվականի պետական բյուջեի նախագիծը մշակվում է ծրագրային բյուջետավորման ձևաչափով: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել […]

̰
Արմավիրի մարզպետն արձագանքել է Անահիտ Բախշյանի մտահոգությանը

17:34 24.07.2018

Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանն արձագանքել է Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի հայտարարությանը: «Էսպես բան չեմ տեսել, հենց նոր զանգահարեց Արմավիրի մարզպետ պարոն Միրիջանյանն ու խոստացավ, որ մինչև սեպտեմբերի 1-ը դպրոցի զուգարանի հարցը կլուծվի: Կեցցե Ֆեյսբուքն ու Արմավիրի մարզպետը: Շնորհակալություն»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Բախշյանը: Հիշեցնենք՝ Բախշյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ էր հրապարակել, որոնցում […]

̰
Քննչական կոմիտեում քրեական գործերի աննախադեպ աճ է գրանցվել. Արթուր Ղամբարյան

17:33 24.07.2018

2018 թվականի առաջին կիսամյակի աշխատանքների ամփոփման արդյունքում Հայաստանի քննչական կոմիտեում արձանագրվել է վերջին 4 տարիների համեմատության քրեական գործերի քանակի աննախադեպ աճ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանը։ Նրա տեղեկացրել է, որ 2017 թվականի առաջին կիսամյակում ՔԿ-ում քննվել է 10526, իսկ 2018-ի առաջին կիսամյակում` 12622 քրեական գործ, այսինքն` 2096 […]

̰
Կոտայքի մարզում մի քանի երիտասարդ դանակահարված տեղափոխվել է հիվանդանոց

17:21 24.07.2018

Հուլիսի 23-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Աբովյանի բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի՝ աջից կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Աբովյան քաղաքի բնակիչ՝ 23-ամյա Արթուր Պապոյանը, «աջ գոտկային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ՝ Աբովյան քաղաքի բնակիչ՝ 23-ամյա Դավիթ Հակոբյանը, «աջ հետույքային շրջանի կտրած-ծակած […]

̰
Ավտոմեքենաների տեխզննությամբ զբաղվող ընկերությունները փոխհատուցել են պետությանը պատճառված 55.7 մլն դրամ վնասը

17:15 24.07.2018

ՀՀ քննչական կոմիտեն նոր հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների վարույթում քննվող քրեական գործերով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ ավտոմեքենաների տեխնիկական զննությամբ զբաղվող մի շարք ընկերությունների կողմից թույլ տրված առերևույթ չարաշահումների բոլոր հանգամանքները, պետությանը պատճառված իրական վնասի ծավալները հստակեցնելու ուղղությամբ։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հանրապետության տարբեր […]

̰
Արարատ Միրզոյանը մանրամասներ է ներկայացնում ԱՄՆ կատարած այցից

17:13 24.07.2018

«Համաշխարհային բանկը փոխել է Հայաստանի դասակարգումը ցածր-միջին եկամուտներ ունեցող երկրից` բարձր-միջինի, ինչի հետևանքով Հայաստանը մեխանիկորեն դուրս է մնացել «Հազարամյակների մարտահրավերներ» ծրագրից». ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը մանրամասներ է ներկայացնում ԱՄՆ կատարած այցից:  

̰
Հասարակությունը լավ տեսնում է՝ ում ասածի հետևում կա միտք, ում ասածի հետևում՝ օդ. Դավիթ Հարությունյան

16:52 24.07.2018

Խորհրդարանում Ընտրական օրենսգրքի քննարկման ժամանակ ՀՀԿ ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը նշեց, որ կողմ է ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանի առաջարկին, այն է՝ ընտրապայքարի մասնակից ուժերը պետք է ներկայացնեն իրենց կառավարության կազմը: «Պարզ պատկերացնենք, որ իրավունքի մեջ կան կոշտ և փափուկ նորմեր: Նախընտրական ծրագիրը, որ կուսակցությունը ներկայացնում է, ունե՞նք կոշտ պահանջ, որ դա հենց վաղը ընտրություններում հաղթելով […]

̰
Սա սպառնալիք է երեխաների առողջությանը. Անահիտ Բախշյանը դիմել է Արմավիրի մարզպետին

16:41 24.07.2018

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել, որոնցում երևում է Արմավիրի Մրգաշատ գյուղի թիվ 2 դպրոցի սանհանգույցի անմխիթար վիճակը: Բախշյանը գրառում է կատարել՝ դիմելով Արմավիրի մարզպետին: «Արմավիրի հարգելի մարզպետ պարոն Միրիջանյան, վստահ եմ, որ Ձեր երեխան այս դպրոցում չի սովորում և այսպիսի զուգարանից չի օգտվում, որովհետև ո՛չ ես, ո՛չ Դուք, […]

̰
Գարեգին Բ-ն ցավակցել է հույն ժողովրդին

16:38 24.07.2018

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը ցավակցական գիր է հղել Աթենքի և Համայն Հունաստանի արքեպիսկոպոս Նորին Ամենապատվություն Հիերոնիմոսին Աթենքի Ատտիկա շրջանում այրվող անտառային հրդեհների առիթով, որոնց զոհ են դարձել մի քանի տասնյակ քաղաքացիներ: Կաթողիկոսը վշտակցություն է հայտնել հույն ժողովրդին և զոհվածների ընտանիքներին: Ամենայն Հայոց կաթողիկոսի ցավակցագրի մեջ նշված է. «Ձեզ ենք հղում […]

̰
Ինչո՞ւ չթողնել, որ գնա բնական սելեկցիա. Նաիրա Զոհրաբյան

16:08 24.07.2018

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը հուլիսի 24-ին խորհրդարանում Ընտրական օրենսգրքի քննարկմանը նշել է, որ կողմ է ընտրապայքարի մասնակից քաղաքական ուժերի կողմից իրենց ապագա կառավարության կազմը ներկայացնելուն: «Ես սկզբունքորեն դեմ չեմ, որ քաղաքական ուժերը գնան ընտրապայքարի՝ ներկայացնելով, թե ովքեր են լինելու իրենց պաշտպանության, հատկապես՝ արտաքին գործերի նախարարը, ինչու չէ՝ մշակույթի նախարարը, որովհետև մեզանում շատ դեպքերում մշակույթը […]

̰
Երիտասարդ տարիքում ինքնասպանության դեպքերը գլուխ են բարձրացնում

16:07 24.07.2018

«Երիտասարդ տարիքում ինքնասպանության դեպքերը գլուխ են բարձրացնում, ինչը շատ վտանգավոր է»,- այս մասին հուլիսի 24-ին կայացած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԻՆ ՃԿԿ պետ, փրկարար ծառայության գնդապետ Հովհաննես Խանգելդյանը: Այս տարվա առաջին կիսամյակում գրանցվել է ինքնասպանության 100 դեպք: Նախորդ տարվա համեմատ թիվն աճել է 11-ով: Դեպքերից 38-ը մայրաքաղաքում է գրանցվել: Նախորդ տարվա համեմատ 3-ով ավելացել է: «Պատճառները […]

̰
Կուսումնասիրվեն փափուկ պաղպաղակի պահպանման, տեղափոխման և իրացման գործընթացները

16:01 24.07.2018

ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինից տեղեկացնում են, որ  առաջնորդվելով սեզոնային ռիսկերի հիման վրա կազմված ծրագրերով, ինչպես նաև ստացված ահազանգերով, պետական վերահսկողական միջոցառումների շարք է սկսում հետևյալ ուղղություններով՝ պաղպաղակի շուկա (չփաթեթավորված (փափուկ) պաղպաղակի պահպանման, տեղափոխման և իրացման գործընթացների ուսումնասիրություն), մանկական ժամանցի վայրեր, մանկական սրճարաններ, փոքր և միջին հանրային սննդի օբեկտներ: Վերահսկողական գործողությունների արդյունքների մասին […]

̰
BACK_TO_TOP