TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+21.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Ինչո՞ւ չթողնել, որ գնա բնական սելեկցիա. Նաիրա Զոհրաբյան

16:08 24.07.2018

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը հուլիսի 24-ին խորհրդարանում Ընտրական օրենսգրքի քննարկմանը նշել է, որ կողմ է ընտրապայքարի մասնակից քաղաքական ուժերի կողմից իրենց ապագա կառավարության կազմը ներկայացնելուն: «Ես սկզբունքորեն դեմ չեմ, որ քաղաքական ուժերը գնան ընտրապայքարի՝ ներկայացնելով, թե ովքեր են լինելու իրենց պաշտպանության, հատկապես՝ արտաքին գործերի նախարարը, ինչու չէ՝ մշակույթի նախարարը, որովհետև մեզանում շատ դեպքերում մշակույթը […]

̰
Երիտասարդ տարիքում ինքնասպանության դեպքերը գլուխ են բարձրացնում

16:07 24.07.2018

«Երիտասարդ տարիքում ինքնասպանության դեպքերը գլուխ են բարձրացնում, ինչը շատ վտանգավոր է»,- այս մասին հուլիսի 24-ին կայացած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԻՆ ՃԿԿ պետ, փրկարար ծառայության գնդապետ Հովհաննես Խանգելդյանը: Այս տարվա առաջին կիսամյակում գրանցվել է ինքնասպանության 100 դեպք: Նախորդ տարվա համեմատ թիվն աճել է 11-ով: Դեպքերից 38-ը մայրաքաղաքում է գրանցվել: Նախորդ տարվա համեմատ 3-ով ավելացել է: «Պատճառները […]

̰
Կուսումնասիրվեն փափուկ պաղպաղակի պահպանման, տեղափոխման և իրացման գործընթացները

16:01 24.07.2018

ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինից տեղեկացնում են, որ  առաջնորդվելով սեզոնային ռիսկերի հիման վրա կազմված ծրագրերով, ինչպես նաև ստացված ահազանգերով, պետական վերահսկողական միջոցառումների շարք է սկսում հետևյալ ուղղություններով՝ պաղպաղակի շուկա (չփաթեթավորված (փափուկ) պաղպաղակի պահպանման, տեղափոխման և իրացման գործընթացների ուսումնասիրություն), մանկական ժամանցի վայրեր, մանկական սրճարաններ, փոքր և միջին հանրային սննդի օբեկտներ: Վերահսկողական գործողությունների արդյունքների մասին […]

̰
«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին գործադիր տնօրենին աշխատակիցներն անակնկալ են մատուցել

15:59 24.07.2018

«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Արա Վարդանյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում անակնկալի մասին է հայտնել: «Այսօր Համահայկական հիմնադրամի բոլոր աշխատակիցները շատ լավ անակնկալ մատուցեցին ինձ։ Բոլորիդ անչափ շնորհակալ եմ։ Միշտ կլինեմ ձեր կողքին»,- գրել է Վարդանյանը:    

̰
Ջրահեղձման դեպքերը եռակի նվազել են. Հովհաննես Խանգելդյան

15:47 24.07.2018

«Այս տարվա առաջին կիսամյակում ջրահեղձման դեպքերը նվազել են 3 անգամ»,- այս մասին այսօր՝ հուլիսի 24-ին, կայացած ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ ԱԻՆ ՃԿԿ պետ, փրկարար ծառայության գնդապետ Հովհաննես Խանգելդյանը: Ջրային ավազաններում այս տարի 2 դեպք է գրանցվել՝ մեկը՝ լճում, մյուսը՝ գետում: Արդյունքում 1 զոհ է եղել: Մինչդեռ նախորդ տարի ջրահեղձման 9 դեպք է գրանցվել․ 7 […]

̰
Վաչագան Ղազարյանը վճարել է դատարանի սահմանած 1 միլիարդ դրամ գրավը. նա ազատ է արձակվել

15:37 24.07.2018

Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ, ապօրինի հարստացման մեջ մեղադրվող Վաչագան Ղազարյանը վճարել է դատարանի սահմանած 1 միլիարդ դրամ գրավը: Տեղեկությունը Armtimes-ի հետ զրույցում հաստատել է ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը: Այս պահին դեռ պարզ չէ՝ Վաչագան Ղազարյանն ազատ արձակվե՞լ է, թե՞ ոչ: 1 միլիարդ դրամ գրավի որոշում կայացրել էր Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը: Որոշումը կայացվել […]

̰
Նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանն ահազանգել է՝ հարձակվել են իր գազալցակայանի վրա

15:36 24.07.2018

Հուլիսի 24-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ SHAMSHYAN.com-ը տեղեկացնում է, որ ժամը 00։10-ի սահմաններում Արմավիրի մարզի Զվարթնոց թաղամասի բնակիչ՝ 55-ամյա Հակոբ Հակոբյանը ահազանգել է ոստիկանության Վաղարշապատի բաժին և հայտնել, որ Էջմիածին-Երևան ավտոճանապարհի Նորակերտ գյուղի տարածքում գտնվող գազալցակայանի վրա հարձակում է տեղի ունեցել։ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից SHANTNEWS.am-ին տեղեկացրին, որ […]

̰
Արտակարգ դեպքերի և պատահարների թիվն աճել է. Հովհաննես Խանգելդյան

15:33 24.07.2018

«2018-ի առաջին կիսամյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արտակարգ դեպքերի և պատահարների թիվն աճել է 3-ով: Գրանցվել է 6072 դեպք, զոհվել է 164, տուժել՝ 5015 մարդ»,- այս մասին հուլիսի 24-ին կայացած ասուլիսի ժամանակ ասել է ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ, փրկարար ծառայության գնդապետ Հովհաննես Խանգելդյանը: Գրանցված դեպքերի մեծ մասը բաժին է ընկնում հրդեհներին, թունավորումներին ու […]

̰
Եթե բանավեճեր չլինեն՝ կառավարության կազմը հրապարակելը ոչինչ չի տալու. Սպարտակ Սեյրանյան

14:51 24.07.2018

ՀՅԴ-ական պատգամավոր Սպարտակ Սեյրանյանը Ընտրական օրենսգրքի վերաբերյալ խորհրդարանում հուլիսի 24-ին կազմակերպված քննարկման ժամանակ արձագանքեց ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանի առաջարկին՝ նշելով, որ նրա բարի ցանկությունն ու մտադրությունը կիսելով հանդերձ՝ լավատեսությունը չի կիսում: Ըստ Սեյրանյանի՝ ցանկացած մեխանիզմ արհեստականորեն, այդ թվում՝ օրենքի ուժով պարտադրելու պարագայում չի կարող հավակնել, դառնալ որակյալ: Նրա խոսքերով՝ եթե բանավեճեր չլինեն, ապա Հարությունյանի […]

̰
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 23-24-ը

14:40 24.07.2018

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 23-ից 24-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 43 դեպք։ Մասնավորապես՝ խարդախության 16, մարմնական վնասվածք հասցնելու 9, անձնական ունեցվածքի գողության 8, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 2, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, անձի առևանգման, յուրացման կամ վատնման, ավտոմեքենա փախցնելու, դրամանենգության, խուլիգանության, թմրամիջոցի հայտնաբերման և կաշառակերության […]

̰
Հարուցվել է քրգործ Վերաքննիչ քրեական դատարանի դատավորի բնակարանից կատարված գողության դեպքի առթիվ

14:32 24.07.2018

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավորի բնակարանից կատարված գողության դեպքի առթիվ։ ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ հուլիսի 23-ին՝ ժամը 22։30-ին, հաղորդում է ստացվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավորից առ այն, որ նույն օրը՝ ժամը 08։30-ից մինչև ժամը […]

̰
ԱՄՆ կոնգրեսականները կոչ են անում Թրամփին հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ

14:12 24.07.2018

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով կոմիտեի համանախագահները ստորագրահավաք են սկսել Ներկայացուցիչների պալատի անդամների շրջանում, որպեսզի նամակով դիմեն Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին՝ կոչ անելով նրան սեպտեմբերին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Հայ դատի ԱՄՆ հանձնախմբին: Նամակի նախաձեռնողներն են Կոնգրեսի հայկական հարցերով կոմիտեի համանախագահներ Ֆրենկ […]

̰
Հայ ծանրամարտիկը դարձել է Եվրոպայի պատանեկան առաջնության չեմպիոն

14:00 24.07.2018

Միլանում ընթացող Եվրոպայի առաջնության մինչև 15 տարեկանների պայքարում հայ ծանրամարտիկ Գոռ Սահակյանը, 50 կգ քաշային կարգում ոսկե մեդալ է վաստակել: Այս մասին հայտնում է News.am-ը: Երկամարտում նա գրանցել է 178 կգ (80+98) արդյունք և 4-ական կգ գերազանցել երկրորդ և երրորդ տեղերը գրաված բուլղարացի ու թուրք ծանրորդներին: Պոկում վարժությունում հայ ծանրորդը նվաճել է փոքր ոսկե մեդալ, իսկ հրում […]

̰
Պաշտպանության նախարարին կից հասարակական խորհուրդն ուսումնասիրելու է նոր փոփոխությունների ազդեցությունը զինծառայողների վրա. Գ. Հարությունյան

13:53 24.07.2018

Պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանն այսօր  լրագրողներին է ներկայացրել զորակոչի նոր պայմանները, որոնք առնչվում են զորակոչիկների առողջական խնդիրներին: Սահմանվել է 4 հիվանդություն, որոնց դեպքում, եթե նախկինում տարկետում էր տրվում զորակոչիկին, ապա հիմա նրանք մեկնում են ծառայության, սակայն ծառայությունն անցնում են  հատուկ պայմաններում: Խոսքը, մասնավորապես, նորմայից ավելի կամ նվազ քաշ և գիշերամիզություն ունեցող […]

̰
Մտավախություն ունե՞ք, որ որոշ ուժեր, կաբինետ չներկայացնելով, ավելի մեծ առավելություն կունենան. Սերգեյ Բագրատյանը՝ Խոսրով Հարությունյանին

13:46 24.07.2018

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը հուլիսի 24-ին խորհրդարանում Ընտրական օրենսգրքի քննարկման ժամանակ անդրադարձավ ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանի առաջարկին, այն է՝ ընտրություններին մասնակցելիս քաղաքական ուժերը պետք է ներկայացնեն իրենց կառավարության կազմը: «Դուք կարող եք դա կիրառել ձեր կուսակցությունում, ներկայացնել ձեր կաբինետը: Հնարավո՞ր է, որ մտավախություն ունեք, որ այսօրվա պայմաններում կան քաղաքական ուժեր, որոնք, կաբինետը չներկայացնելով, […]

̰
Գերեզմանատան տարածքում զինամթերք է հայտնաբերվել

13:44 24.07.2018

ՀՀ Ոստիկանությունից հայտնում են, որ Հուլիսի 23-ին՝ ժամը 14։05-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 42-ամյա մի տղամարդ և հայտնել, որ Գեղանիստ գյուղի գերեզմանատանն աշխատելիս հողի տակից զինամթերքով տոպրակ է դուրս եկել: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 14։00-ի սահմաններում, հիշյալ տղամարդը Գեղանիստ գյուղի գերեզմանատանը՝ կնոջ հանգուցյալ մոր գերեզմանատեղում շինարարական […]

̰
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում սուր հոտով հեղուկներ են հայտնաբերվել

13:40 24.07.2018

Հուլիսի 23-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, օպերատիվ տվյալներն իրացնելիս ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները զննության են ենթարկել դատապարտյալ Ն. Ա.-ի անվամբ քաղաքացի Գ. Լ.-ի կողմից բերված հանձնուքը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ ՔԿԾ հանրային կապերի բաժնից։ Զննության արդյունքում սպասք լվանալու հեղուկի 4 լիտր տարողությամբ պոլիէթիլենային տարայում հայտնաբերվել և առգրավվել են 2 ռետինե ձեռնոց, որոնք լցված […]

̰
Գանձակի և Սումգայիթի բախումների հետևում ադրբեջանական իշխանությունը տեսնում է հայ լրտեսներին և Ջորջ Սորոսի փողերը

13:32 24.07.2018

Ադրբեջանի Գյանջա (հայկական՝ Գանձակ, նախկին Կիրովաբադ) քաղաքի ղեկավար Էլմար Վելիևի դեմ հուլիսի 3-ին տեղի ունեցած մահափորձից հետո այդ երկրում տեղի ունեցող զինված բախումներն ու զանգվածային ձերբակալությունները հասել են ընդհուպ մինչև Սումգայիթ և Բաքու, և հակապետական կամ հայամետ գործունեության անվան տակ իշխանությունները ձերբակալում են իրենց համար անցանկալի անձանց: Ըստ «Թուրան» գործակալության հաղորդագրության՝ Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը, […]

̰
ՊԵԿ-ը մշակել է մտավոր սեփականության օբյեկտների պաշտպանությանն ուղղված նախագիծ

13:04 24.07.2018

ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչությունը, ի թիվս այլ ռիսկերի կառավարմանն ուղղված գործիքների, արտաքին առևտրի ազգային «մեկ պատուհան» պորտալում 2017 թվականի մայիսից գործարկված «Ռիսկերի կառավարում» համակարգում նորարարական մոտեցումների և ծրագրային լուծումների կիրառմամբ նախագծել է մտավոր սեփականության օբյեկտների պաշտպանությանն ուղղված և դրանց նկատմամբ ավտոմատացված ծրագրային հսկողության ապահովման գործիք: Այս մասին հայտնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: […]

̰
Գործարկվել է Արդարադատության նախարարության «թեժ գիծ» ծառայությունը

12:54 24.07.2018

Արդարադատության նախարարությունը շարունակական աշխատանքներ է իրականացնում  Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի ոլորտում քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը բարելավելու ուղղությամբ։ Ինչպես հայտնում են  ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, գործարկվել է ժամանակակից գործիքակազմով օժտված «թեժ գիծ» ծառայություն՝ քաղաքացիների խնդիրներին արագ արձագանքելու նպատակով: e-hotline.am կայքի «Ծառայություններ» բաժնի միջոցով քաղաքացիները կարող են ոչ միայն տեղեկանալ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի […]

̰
Քաղաքագետ Էդգար Առաքելյանը նոր կուսակցություն է հիմնելու

12:50 24.07.2018

Քաղաքագետ, «Հայկական վերածնունդ» կուսակցությունից պատգամավորի նախկին թեկնածու, ՀՎԿ նախկին խոսնակ, Հ3 հեռուստաընկերության լրատվական բաժնի նախկին տնօրեն Էդգար Առաքելյանը որոշել է նոր կուսակցություն բացել. այս տեղեկությունը նա հաստատեց SHANTNEWS.AM-ի հետ զրույցում: «Այժմ փաստաթղթավորման փուլում ենք, առաջիկայում կհստակեցնենք կուսակցության անունը, հիմնական նպատակները և սեպտեմբերին հավանաբար տեղի կունենա կուսակցության հիմնադիր համագումարը: Կուսակցությունը լինելու է աջ կենտրոնամետ գաղափարախոսության կրող: […]

̰
Ընտրություններին մասնակցող ուժերը պետք է կառավարության կազմ ներկայացնեն. Խոսրով Հարությունյանի առաջարկը

12:47 24.07.2018

Խորհրդարանում Ընտրական օրենսգրքի քննարկման ժամանակ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանը հանդես եկավ առաջարկով: Պատգամավորի առաջարկը հետևյալն էր՝ ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած ցանկացած կուսակցություն նախ պետք է պարտավորվի ներկայացնել այն կառավարության կազմը, որով մտադիր է հանդես գալ ընտրություններում հաջողություն գրանցելու դեպքում: Այս դեպքում, ըստ պատգամավորի, հանրությունը հասկանում է՝ ինչ կազմով է այդ ուժը պատրաստվում իրականացնել նախընտրական […]

̰
Հուլիսի 26-ից ջերմաստիճանը կրկին կհասնի +40, +41 աստիճանի. Գագիկ Սուրենյան

12:43 24.07.2018

ՀՀ ԱԻՆ օդերևութաբանական ծառայության ղեկավար Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ ջերմաստիճանի բարձրացում է սպասվում: «Հուլիսի 26-ից Արարատում, Արմավիրում և Երևանում օդի ջերմաստիճանը կրկին կհասնի +40…+41 աստիճանի»,- գրել է Սուրենյանը:

̰
Մինասի որմնանկարի տեղափոխության հարցը` տարաձայնությունների առիթ Վահրամաբերդի գյուղապետի և նկարչի որդու միջև

12:37 24.07.2018

Մինաս Ավետիսյանի «Արմենիա» որմնանկարը, որը վերականգնվել է 2016 թվականին, նորից վնասվել է: Այս մասին բարձրաձայնում է նկարչի որդին՝ Արման Ավետիսյանը, որը «Մինաս Ավետիսյան հիմնադրամ»-ի խորհրդի նախագահն է: Որմնանկարը գտնվում է Վահրամաբերդի մշակույթի տանը, որտեղ ըստ հիմնադրամի նախագահի, պահպանության համար անբավարար պայմաններ են: Մշակույթի տան ջրագծերի վթարի պատճառով որմնանկարի խոնավացման վտանգ կա, ուսումնասիրություններով նաև մեխանիկական վնասվածքներ […]

̰
Վարչապետը պարգևատրել է կառավարության աշխատակիցների

12:23 24.07.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ երկու գլխավոր քարտուղարներ պարգևատրվել են: Պարգևներ են ստացել Սոցիալական ապահովության ծառայության գլխավոր քարտուղար Մինաս Մինասյանը և Վիճակագրական կոմիտեի գլխավոր քարտուղար Արաիկ Հայրապետյանը: Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ Սոցիալական ապահովության ծառայության գլխավոր քարտուղար Մինաս Մինասյանը պարգևատրվել է 2018 թվականի առաջին կիսամյակի կատարողականի արդյունքի (79.4 տոկոս) հիման վրա: Վիճակագրական կոմիտեի գլխավոր քարտուղար Արաիկ Հայրապետյանը պարգևատրվել է 74 […]

̰
Նուբարաշենում շահմար տեսակի օձ է հայտնաբերվել

12:17 24.07.2018

Հուլիսի 24-ին՝ ժամը 02:12-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նուբարաշենի Գ-3 թաղամասում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները հայտնաբերել են շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:      

̰
Բարեկամավանի ուղղությամբ կրակոցներից փոքր-ինչ վնասվել է տներից մեկի տանիքը. գյուղապետ

12:16 24.07.2018

Հուլիսի 22-ի երեկոյան ադրբեջանական դիրքապահների կողմից գնդակոծվել են Տավուշի մարզի Բարեկամավան սահմանամերձ գյուղն ու հարակից հայկական դիրքերը։ Գյուղի ղեկավար Ջոնիկ Միքայելյանը ShantNews.am-ին հայտնեց, որ ադրբեջանական կողմի արձակած գնդակներից մի քանիսը դիպել են գյուղացիներից մեկի տան տանիքին, կրակոցների պատճառով վնասները մեծ չեն։ Կրակոցների մասին տեղեկությունները ShantNews.am-ի հետ զրույցում հաստատեց նաև ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ […]

̰
ՀՀ քաղաքացիների համար Հունաստանում Հայաստանի դեսպանությունում գործում է թեժ գիծ

12:03 24.07.2018

Հունաստանում Հայաստանի դեսպանատունը տեղեկացնում է, որ Հունաստանի Ատտիկա և մյուս շրջաններում մոլեգնող հրդեհների հետևանքով տուժած ՀՀ քաղաքացիների համար Հունաստանում Հայաստանի դեսպանությունում գործում է թեժ գիծ: «Զոհերի կամ վիրավորների վերաբերյալ տեղեկություն ունենալու դեպքում խնդրում ենք զանգահարել (+30) 2106831130 կամ (+30) 6989479827 հեռախոսահամարներով»,- ասված է հայտարարության  մեջ: Ավելի վաղը SHANTNEWS.am-ը հայտնել է, որ անտառային հրդեհի հետևանքով զոհերի թիվը […]

̰
Գեներալ Մանվելի մոտ հայտնաբերված «ՈՒԱԶ»-ները Արցախի բանակինը չեն. պարզաբանել է ՊԲ հրամանատարը

11:58 24.07.2018

Երկրապահ կամավորականների միավորման նախկին ղեկավար Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքներում գտնված «ՈՒԱԶ» ռազմական մեքենաները Արցախի պաշտպանության բանակինը չեն եղել։ Այս մասին այսօր հայտնել է բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին, փոխանցում է News.am-ը։ «Որտեղի՞ց վստահություն, որ Պաշտպանության բանակի մեքենաներն են հայտնվել Մանվել Գրիգորյանի մոտ։ Այդպիսի բան չկա։ Համացանցում եղել է նյութ, որտեղ Աստրախանի համայնքի բարերարները […]

̰
Երևանում թալանել են Վերաքննիչ քրեական դատարանի դատավորի տունը

11:56 24.07.2018

Հուլիսի 23-ին խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ժամը 22։30-ի սահմաններում Երևան քաղաքի Ծարավ Աղբյուր փողոցի շենքերից մեկի բնակիչը ահազանգել է ոստիկանության Նոր Նորքի բաժին և հայտնել, որ նույն օրը` ժամը 08։30-ից մինչև 21։30-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կամ անձինք իր տան դռան փականը բացելու միջոցով ներս են մտել տուն և […]

̰
BACK_TO_TOP