TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+23.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Արմեն Սարգսյանն ընդունել է ռուս գիտնականներին

13:06 20.07.2018

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է «Հայաստան և Ռուսաստան. իրողություններ, խնդիրներ և հնարավորություններ» գիտաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանում գտնվող Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Պրիմակովի անվան Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի միջազգային անվտանգության կենտրոնի առաջատար գիտաշխատող Ստանիսլավ Իվանովին, Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի Կենտրոնական Ասիայի և Աֆղանստանի հարցերի ուսումնասիրությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Լեոնիդ Գուսևին և Ռուսաստանի պետական […]

̰
Զարմանալի է, որ ԵՄ-ում դեռ կան մարդիկ, որ չեն նկատում՝ Հայաստանում եղել են փոփոխություններ. վարչապետ

12:58 20.07.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 20-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ Բրյուսել կատարած այցի ընթացքում իր հնչեցրած որոշ արտահայտություններին, որոնք ոմանց կտրուկ էին թվացել: «ԵՄ-ի հետ կապված՝ նշեմ, որ Բրյուսել կատարած իմ այցի ընթացքում ես իմ բոլոր հանդիպումներում հստակ արձանագրել եմ հետևյալը՝ ժողովրդավարությունը մեզ համար ոչ թե արտաքին քաղաքական կողմնորոշում է, այլ մեր համոզմունքն է, հավատամքն […]

̰
Հաստատվել է սանիտարահամաճարակային անվտանգության միջոցառումների ցանկը

12:53 20.07.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ հաստատվել է «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2018 թվականի մարտի 21-ի ՀՕ 162-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկ: Միջոցառումների ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ:  

̰
Բուլղարիայի հայկական խմբավորումների միջև հերթական միջադեպն է գրանցվել

12:36 20.07.2018

Բուլղարիայում արտակարգ դեպք է տեղի ունեցել հայկական համայնքի ներկայացուցիչների միջև: Այս մասին հայտնում է Trafficnews պարբերականը: Այստեղ անհայտ անձինք այրել են ազգությամբ հայ առևտրականի միկրոավտոբուսը: Հաղորդվում է, որ այն գրեթե նոր է եղել ու ընդամենը մի քանի հարյուր կիլոմետր վազք է ունեցել: Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել Պլովդիվ քաղաքի «Ռուսկի բազար» շուկայում: Տեսախցիկները ֆիքսել […]

̰
Ալիկ Սարգսյանի և Արարատի նախկին մարզպետի գործը կքննի ՀՔԾ-ն

12:22 20.07.2018

Հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ է ընդունվել  պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, նրան կաշառք տալու, կաշառքի միջնորդության և շորթման դեպքերի առթիվ քննչական կոմիտեում հարուցված քրեական գործը: Այս մասին հայտնում են Հատուկ քննչական ծառայությունից: Ավելի վաղ հայտվել էինք, որ  որ հուլիսի 4-ին նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը հաղորդում էր տվել այն մասին, որ Արարատի […]

̰
Շարունակվում է փոխվարչապետ Արարատ Միրզոյանի այցը Վաշինգտոն

12:15 20.07.2018

ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանը շարունակում է հանդիպումներ ունենալ Վաշինգտոնում: Փոխվարչապետն այս օրերին հանդիպել է ամերիկացի օրենսդիրների ու Վաշինգտոնի ռազմավարական կենտրոնների ղեկավարների հետ, տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»: Երեկ երեկոյան փոխվարչապետ Միրզոյանը հանդիպել է ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարության համագործակցության հանձնաժողովի համանախագահ, հանրապետական կոնգրեսական Փիթեր Ռոսկամի հետ: Հանդիպմանը փոխվարչապետը ներկայացրել է Հայաստանում առկա իրավիճակն ու ընթացող փոփոխությունները՝ ընդգծելով, որ […]

̰
Վճռաբեկ դատարանի քրեական պալատը նոր նախագահ ունի

11:55 20.07.2018

Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ դատավոր Լիլիթ Թադևոսյանը նշանակվել է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ՝ վեց տարի ժամկետով: Այս որոշման համար հիմք են ծառայել Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 4-րդ մասերը, Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 12-ի ԲԴԽ-25-Ո-54 որոշմամբ ներկայացված առաջարկությունը:

̰
Արփինե Հովհաննիսյանին «մերժելու» ակցիան չի կայացել

11:47 20.07.2018

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի դեմ նախատեսված ակցիան հետաձգվել է: Պատճառը վերջինիս՝ արձակուրդ մեկնելու մասին հայտարարությունն է: Ակցիայի մասնակիցները որոշել են ակցիան հետաձգել, սպասել, մինչև պատգամավորը վերադառնա, ապա «աշխատանքային առաջին օրով անակնկալ մատուցել»: Հիշեցնենք, որ այսօր պետք է տեղի ունենար ակցիա՝ «Մերժիր Արփինե Հովհաննիսյանին» խորագրով: Ակցիայի առիթը խորհրդարանում Արփինե Հովհաննիսյանի հնչեցրած «մտավոր հետամնաց» արտահայտությունն էր, որին հաջորդել […]

̰
Երվանդ Խունդկարյանը նշանակվել է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ

11:31 20.07.2018

Արմեն Սարգսյանի հրամանագրով` Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը նոր նախագահ ունի: Նախագահի հրամանագրում ասված է. «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 4-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 12-ի ԲԴԽ-25-Ո-55 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Երվանդ Խունդկարյանին նշանակել Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ՝ վեց տարի ժամկետով»:

̰
Արփինե Հովհաննիսյանին «կմերժեն», սակայն չեն տեսնի. նա մեկնում է երկրից

11:11 20.07.2018

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ արձակուրդում է: «Սիրելի ընկերներ, Տեղեկացնում եմ ձեզ, որ արդեն երեք օր է`մեկնարկել է պաշտոնական արձակուրդս, իսկ այսօր մեկնում եմ երկրից` վաղօրոք պլանավորած հանգստի: Բոլորիդ մաղթում եմ ամառային լավ հանգիստ, բարձր տրամադրություն, իսկ մեր երկրին էլ` խաղաղություն: Հ.Գ. Այս ընթացքում ուշադրության կենտրոնում […]

̰
Կառավարությունը որոշել է խնայողություններ անել տպագիր մամուլի հաշվին․ «Ժողովուրդ»

10:55 20.07.2018

«Կառավարությունը որոշել է կրճատել աշխատակազմի ծախսերը, բայց արի ու տես, որ խնայողություններն անում է տպագիր մամուլի հաշվին: Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան, հաստատել է տեղեկությունները, որ իրենք հրաժարվել են թերթերի բաժանորդագրումից: «Թերթերի բաժանորդագրումներից հրաժարվելը կատարվել է աշխատակազմի ծախսերի կրճատմանն ուղղված նախաձեռնությունների շրջանակում: Հաշվի առնելով հանգամանքը, որ թերթերը չեն սպառվում աշխատակազմում` […]

̰
Լույս չի լինելու Երևանի որոշ հասցեներում և 4 մարզերում

08:40 20.07.2018

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հուլիսի 20-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Մ.Ավետիսյան 1-ին փ. 51 շենքը և 13գ-68բ սեփական տները; 2-րդ փ. 15, 15Ա, 17 , 17Ա շենքերը և 28-46 սեփական տները, Դրոյի փ. 15, 19 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, […]

̰
Ծեծկռտուք Հաղարծինում

01:00 20.07.2018

Հուլիսի 18-ին «Բնապահպանի տուն» հասարակական կազմակերպության մի խումբ անդամներ, ապօրինի անտառահատումների դեմ պայքարի շրջանակում, ակցիա են իրականացրել Դիլիջան համայնքի Հաղարծին բնակավայրում, որի ընթացքում վեճ, ապա և ծեծկռտուք է սկսվել նրանց ու բնակիչների միջև: Շտապ դեպքի վայր ժամանած ոստիկանության ծառայողները միջոցներ են ձեռնարկել ծեծկռտուքը դադարեցնելու, կողմերին օրինականության դաշտ բերելու, ինչպես և դեպքի պատճառներն ու մասնակիցների ինքնությունը […]

̰
Դանակահարություն Արարատում

22:41 19.07.2018

Հուլիսի 18-ին՝ ժամը 01։15-ին, «Արարատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին հաղորդում է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի կտրած, ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ: Մեկնած ոստիկանության օպերատիվ խմբին հաղորդվել էր, որ տղամարդը վնասվածքն ստացել է նույն օրը ժամը 01։00-ի սահմաններում, իրենց տան բակում երկաթի վրա ընկնելու հետևանքով: Ոստիկանության Արարատի բաժնում ստացված […]

̰
Փաշինյանը դուստրերի հետ այցելեց «Զանգակ» գրատների ցանցի նորաբաց մասնաճյուղ

22:17 19.07.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկու դուստրերի հետ այցելեց «Զանգակ» գրատների ցանցի նորաբաց «Աբովյան» մասնաճյուղ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, գրատուն էին այցելել նաև Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ու Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը: Նիկոլ Փաշինյանը շրջեց գրատնով, ծանոթացավ այնտեղ ներկայացված գրքերին: Վարչապետը կարևորեց հանրապետությունում նման գրատների թվի ավելացումը: «Իհարկե, կարևոր է, որպեսզի նման գրատներն ավելանան, դա կնպաստի […]

̰
Պահանջում ենք քննարկել Արփինե Հովհաննիսյանի վարքագիծը. ՀՔԱՎԳ

21:58 19.07.2018

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակն անդրադարձել է Արփինե Հովհաննիսյանի և Դանիել Իոաննեսյանի միջև ծագած խնդրին և հայտարարություն տարածել: Ստորև ներկայացնում ենք հայտարարությունը. 2018թ․ հուլիսի 17-ին Ընտրական օրենսգրքի բարեփոխումների իրականացման համար ձևավորված խորհրդարանական խմբակցությունների հանձնաժողովի նիստի ընթացքում ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանի վերաբերյալ ասել է․ […]

̰
Ձերբակալվել են «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ»-ի տնօրենը և պահեստապետը

21:50 19.07.2018

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձերբակալվել են «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի տնօրենը և պահեստապետը, հաղորդում է ՀՀ Քննչական կոմիտեի պաշտոնական կայքը: 2018 թվականի հուլիսի 18-ին ՀՀ Քննչական կոմիտեում ստացվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն- ինտերնատ» ՊՈԱԿ-ում առերևույթ չարաշահումների դեպքի առթիվ ոստիկանությունում հարուցված […]

̰
Հայաստան անարգել վնասատուներ են ներթափանցել. «Առավոտ»

20:37 19.07.2018

ՀՀ Նոյեմբերյանի տարածաշրջանի՝ Վրաստանին սահմանակից Բագրատաշեն գյուղի 72-ամյա բնակիչ Արմո Գաբրիելյանը գյուղատնտեսի շուրջ 30 տարվա ստաժ ունի, միջատ վնասատուների դեմ պայքարի  մասնագետն ապրում է ոչ թե իր ստացած 35 հազար դրամ կենսաթոշակով, այլ իր  մշակած 3 հեկտար պտղատու այգիների բերքով, տեղեկացնում է «Առավոտ»-ը: Ա. Գաբրիելյանը  ցավով է նշում, որ  Հայաստանի սահմանին կարանտինային թույլ հսկողության պատճառով […]

̰
Ձերբակալվել է Ստեփանավանի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության 4 աշխատակից. նրանք կասկածվում են սոցնպաստի գումարները հափշտակելու մեջ

20:36 19.07.2018

Ինչպես արդեն տեղեկացվել է՝ Լոռու մարզի դատախազության նախաձեռնությամբ մարզի սոցիալական աջակցության ոլորտում բացահայտված դեպքերի կապակցությամբ մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում կատարված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում ձեռք են բերվել առերևույթ չարաշահումների մասին փաստական տվյալներ: Մասնավորապես պարզվել է, որ Ստեփանավանի սոցիալական ծառայության տարածքային գործակալության թվով 4 աշխատակիցներ, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, սկսած 2007թ.-ից, […]

̰
Օրենքով ամրագրել՝ սեռական կողմնորոշումն ու կրոնական պատկանելությունն ի ցույց դնելը քրեորեն պատժելի արարք է. առաջարկ քաղաքագետից

19:57 19.07.2018

Քաղաքագետ Գարիկ Քեռյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով վերջին օրերին թեժ քննարկումների առիթ դարձած որոշ թեմաների: «Արձանագրենք, որ կա հասարակական լուրջ մտահոգություն՝ կապված աղանդավորների և համասեռամոլների նկատմամբ նոր իշխանությունների հանդուրժողական վերաբերմունքի հետ: Այս հարցի շուրջ ցանկացած քննարկում ավարտվելու է փոխադարձ վիրավորանքներով, փոքրամասնությունների իրավունքների մասին դատարկաբանություններով: Քանի որ սպառնալիք է ստեղծվել մեր ազգային ինքնության […]

̰
Բուժամբուլատորիայի տնօրենը պետությանը պատճառել է ավելի քան 2 միլիոն դրամի վնաս

19:44 19.07.2018

Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության և Մարտունու բաժնի աշխատակիցների համատեղ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն համայնքի բուժամբուլատորիայի տնօրեն Արսեն Ղուկասյանը պետական ոչ առևտրային կազմակերպության հաշվեկշռում գտնվող «ԳԱԶել» մեքենայով շտապօգնության կանչեր իրականացնելու համար 2015-2018 թվականների ընթացքում ստացել է մեկ միլիոն դրամից ավելի գումարի բենզին: […]

̰
Պավել Մանուկյանի հայտարարությունները չեն կարող էական նշանակություն ունենալ «Սասնա ծռեր»-ի խափանման միջոցները փոխելու միջնորդությունների լուծման վրա. փաստաբան

19:40 19.07.2018

Փաստաբան Մուշեղ Շուշանյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ պարզաբանումներ է կատարել երեկ՝ հուլիսի 18-ին կայացած դատական նիստի ընթացքում Պավել Մանուկյանի արած հայտարարությունների վերաբերյալ: Ներկայացնենք գրառումն ամբողջությամբ. «Պավել Մանուկյանի հայտարարության վերաբերյալ Հաշվի առնելով երեկ՝ 2018 թվականի հուլիսի 18-ին կայացած դատական նիստի ընթացքում Պավել Մանուկյանի հայտարարությունների կապակցությամբ որոշ ԶԼՄ նեկայացուցիչների կողմից հնչող հարցադրումները, այդ թվում՝ […]

̰
Հայաստանի բոլոր քաղաքացիները դժգոհ են, որ Բելառուսը զենք է վաճառում Ադրբեջանին. ՀՀ վարչապետ

19:27 19.07.2018

Բելառուսի կողմից Ադրբեջանին զենք վաճառելը մտահոգում է Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու և այդ վաճառքը հայկական կողմի համար անընդունելի է։ Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է բելառուսական euroradio.fm լրատվամիջոցի հետ զրույցում։ Հարց։ Ապագայում ինչպե՞ս եք տեսնում Հայաստանի ու Բելառուսի հարաբերությունները։ Փաշինյան։ Մենք լավ հարաբերություններ ունենք, կարծում եմ, որ մենք ունենք մեծ պոտենցիալ ու պետք է […]

̰
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում չարաշահումներ եղել են. Արսեն Թորոսյան

19:04 19.07.2018

«Խոսքը 300 միլիոն դրամի հասնող չարաշահումների մասին է»,- խոսելով Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում կատարված ստուգումների արդյունքների մասին, այսօր կառավարության նիստից հետո ասել է ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Խոսքը 2016 թվականի սոցփաթեթների մասին է, երբ մարդիկ պետք է անցնեն կանխարգելիչ բուժզննություն, որի համար պետությունը վճարում է 8000 դրամ, էդ մարդկանց 90 տոկոսը, պլյուս […]

̰
Մեկ տարուց միջմարզային միասնական երթուղային ցանց կներդրվի

19:02 19.07.2018

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը նախատեսում է 1 տարուց ներդնել միջմարզային միասնական երթուղային ցանց: Այս պահին փոփոխություններ են իրականացվում երթուղիների չվացուցակներում, որը հիմնական խնդիրներից է. ուղևորահոսքն ավելացել է, բայց քաղաքացիներին շարունակում են սպասարկել հին կարգով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջը: Մանրամասները՝ տեսանյութում: https://www.facebook.com/armgovernment/videos/1895043653852023/?hc_ref=ARRqDvQXJyX-TyeUUVPiWatPdnJItQmACIt7VkHtZNSSAuRwqQLdRW61VnLiXm3oqkw&fref=gs&dti=1982856048648675&hc_location=group

̰
ՀՅԴ-ն զորակցություն է հայտնել Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցուն

18:55 19.07.2018

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինն իր անհանգստությունն ու մտահոգությունն է հայտնում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի հրաժարականի պահանջի պատրվակով հանդես եկող «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության անդամների գործողությունների, անվայել պահվածքի կապակցությամբ: Այս մասին ասվում է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարարության մեջ: «Եկեղեցու «բարենորոգման» կարգախոսներով հանդես եկող խմբի սադրիչ և սանձարձակության  հասնող պահվածքն ու գործողությունները, ըստ էության, […]

̰
Հայաստանի և Իրանի ԱԳՆ-ների միջև տեղի է ունեցել հյուպատոսական 12-րդ համատեղ նիստը

18:44 19.07.2018

Թեհրանում՝ հուլիսի 17-18-ին, կայացել է Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև հյուպատոսական տասներկուերորդ համատեղ նիստը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից: ՀՀ պատվիրակության կազմում էին ՀՀ ԱԳՆ հյուպատոսական վարչության պետ Վլադիմիր Կարմիրշալյանը (պատվիրակության ղեկավար), ՀՀ արդարադատության նախարարության իրավական փոխօգնության վարչության պետ Արմենուհի Հարությունյանը, ԻԻՀ-ում […]

̰
Վերանորոգվում է Հարթաշենը Գյումրի-Բավրա միջպետական մայրուղուն կապող միակ կամուրջը

18:30 19.07.2018

Վերակառուցվում է Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանի Հարթաշեն գյուղը մայրուղու հետ կապող միակ ճանապարհը: Նախագիծը կազմվել էր դեռ երկու տարի առաջ, բայց շինարարական աշխատանքները չէին մեկնարկում գումարների բացակայության պատճառով: Հիմա ֆինանսական աղբյուրը կա. Աշոցքի 15 գյուղերի խոշորացման արդյունքում կենտրոնացված բյուջեով հնարավոր է դարձել կամուրջը վերանորոգել: Այս մասին SHANTNEWS.AM-ին տեղեկացրեց Սարապատ համայնքի ղեկավար Արտուշ Մանուկյանը:   Նշենք, […]

̰
Բավարարվել է 22 տարվա վաղեմությամբ կատարված չարաշահումներով պետությանը պատճառված վնասը վերականգնելուն ուղղված դատախազության հայցը

18:06 19.07.2018

Երևան քաղաքի դատախազության կողմից ներկայացված՝ պետական շահերի պաշտպանության հայցի բավարարման արդյունքում հնարավորություն է ստեղծվել վերականգնել կազմակերպության կողմից դեռևս 1996թ. պետությանը պատճառված ավելի քան 20 մլն դրամի վնասի վերականգնումը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: 1996թ. դեկտեմբերին Երևանի քաղաքապետի կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովը ուսումնասիրության էր ենթարկել «Երևան Ինվեստ» պետական ձեռնարկության գործունեությունը, որի արդյունքում պարզվել էր, որ […]

̰
Կասեցվել է Եղվարդի նավթավերամշակման գործարանի շինարարությունը

17:59 19.07.2018

«Արմօյլ» ՓԲԸ-ի նավթավերամշակման գործարանի շինարարությունը կասեցվել է: Որոշումը կայացրել է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը դեռևս հուլիսի 16-ին: Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի լրատվական ծառայությունից հայտնում են, որ հուլիսի 10-ին տեսչական մարմնի կողմից «Արմօյլ» ՓԲԸ նկատմամբ հարուցված վարչական վարույթի շրջանակում պարզվել էր, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Նատի թաղամասում նավթավերամշակման գործարանի շինարարությունը սկսելուց […]

̰
BACK_TO_TOP