18:24 20.07.2018
Վերջին շրջանում տարբեր հարթակներում, հատկապես սոցիալական կայքերում, զգալիորեն ավելացել է զինված ուժերի վերաբերյալ տարաբնույթ չհիմնավորված տեղեկատվության լրահոսը, ընդ որում՝ դրա գերակշիռ մասն անանուն է, հավաստիության և ռացիոնալության որևէ տարր չպարունակող: Այս մասին ասվում է Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հայտարարության մեջ, որ հրապարակել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ «Այսպիսի հրապարակումներով նախևառաջ թիրախավորվում […]
18:21 20.07.2018
Հայաստանի զինված ուժերում սննդային ապահովմանը հետևում են մի քանի մակարդակով, և խախտումների դեպքում պատասխանատուները պատժվում են։ Այս մասին այսօր լրագրողներին վստահեցնելոց հետո ՀՀ ԶՈւ պարենային ծառայության պետը օրինակով հաստատեց իր ասածը։ «Վերջերս Սյունիքում տեղակայված մի զորամասից, անձամբ ես մասնակցել ու անձամբ ես եմ ներկա եղել ստուգումներին։ Որոշակի խախտումներ սննդակարգում անձամբ ես նկատել եմ։ Դեպքեր են […]
18:17 20.07.2018
Ներկա պահին ԵԿՄ-ին զինված ուժերի կողմից սննդամթերք մատակարարելու հարցով իրավապահ մարմինները քննություն են անցկացնում։ Եվ հիմա որևէ նյութական միջոց «Երկրապահ կամավորականների միությանը» չի հատկացվում։ Այս մասին այսօր ՀՀ ԶՈւ կենտրոնական հավաքակայանում անցկացված ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀ ԶՈՒ թիկունքի վարչության պարենային ծառայության պետ, գնդապետ Արա Մարգարյանը։ «Կլինեն համապատասխան իրավապահ մարմինների քննության արդյունքները, որից հետո կհասկանանք դրա […]
18:15 20.07.2018
Թավշյա հեղափոխության խորհրդանիշ դարձած Չալոն ապրելու է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձնատանը։ Այս մասին տեղեկացնում է Paws Vet Clinic կլինիկան իր ֆեյսբուքյան էջում։ «Ուրախ ենք տեղեկացնել, որ 16․07․2018-ին բոլորի կողմից սիրված, աշխարհահռչակ հեղափոխական շնիկ Քայլո/Չալոն տեղափոխվեց մեր սիրելի վարչապետի առանձնատուն և այսուհետև կապրի Փաշինյանների ընտանիքում՝ սիրված ու երջանիկ»,- նշվում է կլինիկայի էջում։ https://www.facebook.com/Paws99/photos/a.827575020741203.1073741829.826889604143078/976616939170343/?type=3&theater
18:09 20.07.2018
Չրերը, դրանցով պատրաստված կոմպոտները, սպասը, թանը, ազգային այլ սնունդ ու թարմ բանջարեղեն. այս տարի բանակ մեկնած նորակոչիկներն այս ամենը բանակում կտեսնեն եթե ոչ անմիջապես, ապա իրենց ծառայության ընթացքում։ Դա եղել է բանակի պարենային ծառայության նորամուծությունը զինծառայողներին ստացած բողոքների ու առաջարկների հիմա վրա։ Այս մասին այսօր ՀՀ ԶՈւ կենտրոնական հավաքակայանում անցկացված ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀ ԶՈՒ […]
17:56 20.07.2018
Զինծառայողների սննդակարգում ամեն տարի կատարվում են փոփոխություններ, և այս շրջանում նպատակ է դրվել բանակային սննդի ռացիոնում ավելացնել ազգային ճաշատեսակների կշիռը։ Այս մասին այսօր ՀՀ ԶՈւ կենտրոնական հավաքակայանում անցկացված ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀ ԶՈՒ թիկունքի վարչության պարենային ծառայության պետ, գնդապետ Արա Մարգարյանը «2017 թվականին պլանավորել ու 2018 թվականին անձնակազմի սննդակարգում, այս դեպքում՝ առաջին գծում մարտական հերթապահություն […]
17:50 20.07.2018
Սեփական մաշկի վրա զգալ այն, ինչ զգում են հաշմանդամություն ունեցող մարդիկ, երբ չեն կարողանում օգտվել սովորական կենցաղային իրերից, հասարակական տրանսպորտից, չեն կարողանում զբոսնել փողոցում ու նույնիսկ տեղեկատվություն ստանալ հեռուստացույցից: Այսօր Գյումրիի «Հոկտեմբեր» կինոթատրոնում ցուցահանդես էր կազմակերպել «Ունիսոն» ՀԿ-ն: Ցուցասրահում ցուցադրվել են կենցաղային իրեր, բայց անհարմար ու երբեմն անհասանելի վիճակում՝ գլխիվայր շրջված սեղան, փոքր աթոռներ, գետնին […]
17:23 20.07.2018
Նախագահ Արմեն Սարգսյանն շնորհավորական ուղերձ է հղել Բելգիայի թագավոր Ֆիլիպին՝ Բելգիայի Թագավորության ազգային տոնի կապակցությամբ: Նախագահի ուղերձում ասվում է. «Կարևորելով փոխվստահության մթնոլորտում զարգացող հայ-բելգիական հարաբերությունները՝ մենք շահագրգռված ենք խորացնելու և ամրապնդելու արդյունավետ համագործակցությունը՝ ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության»։
17:19 20.07.2018
Հուլիսի 20-ին՝ ժամը 14:33-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարալանջի փողոցից դեպի «Հաղթանակ» զբոսայգի գնացող ճանապարհին հարկից լանջում այրվում է բուսածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:00-ին, հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:
17:12 20.07.2018
Երեկ՝ հուլիսի 19-ին, ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանի Ավան հոգեկան առողջության կենտրոնում։ Ժամը 12։00-ի սահմաններում ոստիկանության Ավանի բաժանմունքն ահազանգ է ստացել, որ նշված կենտրոնի բակում ծեծկռտուք է, որի հետևանքով կան վիրավորներ։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Նշված վայր է մեկնել ոստիկանության Ավանի բաժանմունքի օպերատիվ խումբը և պարզել, որ վիճաբանություն-ծեծկռտուքը տեղի է ունեցել Երևանի բնակիչ՝ 19-ամյա Ռոբերտ […]
17:03 20.07.2018
Գյումրիում Իտալիայի պատվո հյուպատոս Անտոնիո Մոնտալդոն քանդում է Ռուսթավելի փողոցում գտնվող իր սեփականությունը հանդիսացող շինության հարակից մայթը: Ընդամենը 1 տարի առաջ շահագործված փողոցում հյուպատոսը թերություններ է գտել և սեփական նախաձեռնությամբ ձեռնամուխ եղել վերանորոգման աշխատանքներ կատարելուն: Քաղաքապետարանում սա ապօրինություն են համարում: Իտալացի սեփականատերը քանդման աշխատանքները չի համաձայնեցրել քաղաքապետարանի հետ և թույլտվություն չի ստացել, ավելին, իրավունք չի […]
16:55 20.07.2018
Հայաստանում բոլոր քննչական մարմինները, բոլոր իրավապահները գիտեն՝ համոզվել են, որ որևէ գործի քննության համար չկա որևէ սահմանափակում: Այս մասին հուլիսի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց՝ չի լինելու քրգործ, որը քաղաքական որոշմամբ կանգնեցվի, և սրանով ամեն ինչ ասված է, բայց նաև չի լինելու այնպիսի քրգործ, որը վարող քննիչի դերում հայտնվի […]
16:30 20.07.2018
Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ շրջադարձեր չեն լինելու: Հուլիսի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը այս մասին իր՝ նախկինում հնչեցրած հայտարարությունը վերահաստատեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ առ այսօր որևէ ձևաչափով մասնակցություն չի ունեցել, որն աննախադեպ լինի մեր երկրի արտաքին քաղաքականության համար: «Սերժ Սարգսյանը երկու թե ավելի անգամ մասնակցել է ՆԱՏՕ-ի նույն միջոցառմանը: Մենք մասնակցել ենք […]
16:22 20.07.2018
Հանքարդյունաբերության ոլորտում ապօրինի կերպով հակամրցակցային գործունեություն իրականացնելու դեպքի առթիվ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ։ Ինչպես հայտնում են քննչական կոմիտեից, տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը փոխանցել է հանքարդյունաբերության ոլորտում տեղի ունեցած գործարքների ուսումնասիրության արդյունքները, որոնք առերևույթ պարունակում են հանցագործության հատկանիշներ։ Պարզվել է, որ ՀՀ տարածքում հանքարդյունաբերությամբ և երկրաբանահետախուզական աշխատանքներով զբաղվող 19 ընկերությունների բաժնետոմսերը տարբեր ժամանակներում ձեռք […]
15:57 20.07.2018
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Հայկական բարեգործական ընդհանուր միության Ամառային մասնագիտական փորձառության և «Երաժշտական Հայաստան» ծրագրերի մասնակից ուսանողների հետ: Ծրագրի շրջանակներում փորձառություն ձեռք բերելու նպատակով Հայաստան են ժամանել հայ երիտասարդներ աշխարհի տարբեր երկրներից: Երիտասարդները նաև մասնակցել են ուսուցողական և մշակութային մի շարք միջոցառումների, այցելել են տեսարժան վայրեր, թանգարաններ ու ծանոթացել երկրի պատմամշակութային ժառանգությանը: Հայաստան […]
15:56 20.07.2018
Այսօր՝ հուլիսի 20-ին, կեսօրին մոտ սատկել է Երևանի կենդանաբանական այգու ամուրյան արու վագրը՝ Նոբելը: Այս մասին հայտնում են կենդանաբանական այգու մամուլի ծառայությունից: Նրան խնամողը նկատել էր ազատավանդակի տարածքում՝ անշարժ պառկած: Կենդանաբանական այգու կլինիկայում արված դիահերձաման արդյունքում արվել է նմուշառում օրգաններից (լյարդ, փայծախ, երիկամ և թոք), որոնք, ըստ սահմանված կարգի, ուղարկվել են Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական […]
15:50 20.07.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 20-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ հարցին՝ ՍԱՊԾ պետի նշանակումն արդյոք չի՞ հակասում հեղափոխության գաղափարախոսությանը: Լրագրողները հիշեցրին՝ ՍԱՊԾ պետ Գեորգի Ավետիսյանը նախորդ իշխանության օրոք ամեն կերպ ծաղրում էր հեղափոխությունը: Վարչապետին նաև հարց ուղղվեց՝ ինչպիսի՞ն է նրա վերաբերմունքը այն կադրերի նկատմամբ, որոնք մինչ նշանակումը քրեական հեղինակությունների հետ կապ ունեին: Գեորգի Ավետիսյանի նշանակմանն […]
15:23 20.07.2018
Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում կայացել է նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը, որը վարել է խորհրդի նախագահ Սուրեն Պապիկյանը։ Նախարարը շնորհավորել է ռոտացիոն կարգով խորհրդի կազմում ընդգրկված նոր անդամներին և նշել, որ խիստ կարևորում է հասարակական խուրհրդի հետ հորիզոնական համագործակցության մշակույթը՝ համոզմունք հայտնելով, որ այսօրվա հանդիպումը կդառնա հետագա արդյունավետ և գործնական համագործակցության հիմնասյունը։ Ներկայացնելով […]
15:17 20.07.2018
Գնահատման և թեստավորման կենտրոնն ամփոփել է այս տարվա միասնական և կենտրոնացված քննությունների արդյունքները: Հանրապետության բոլոր բուհերում համատարած թափուր տեղեր են, որոշներում բաժիններ են փակվել: Դիմորդների թվի նվազման պատճառների մասին ասվող բացատրությունները նույնն են՝ բնակչության արտահոսք, ծնելիության նվազում և բարձրագույն կրթության հանդեպ հետաքրքրության պակաս: Այս տարի այս ամենին գումարվեց նաև նաև 12-ամյա կրթակարգի անցումը, իսկ Գյումրիի […]
15:04 20.07.2018
ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները երեկ՝ հուլիս 19-ին, հսկիչ անցագրային կետում զննության ենթարկելով հիմնարկի շինարարական աշխատանքներում ներգրավված էքսկավատորը, նրա խցիկում հայտնաբերել են պոլիէթիլենային տոպրակ: Քրեակատարողական ծառայությունից հայտնում են, որ տոպրակի զննությամբ հայտնաբերվել և առգրավվել են 0.7 լիտր տարողությամբ 3 շիշ և 1 լիտր տարողությամբ 1 շիշ ոգելից խմիչք, 3 բջջային հեռախոս, դեղնականաչավուն բուսական զանգվածներով 2 […]
15:00 20.07.2018
«Սանիթեք» ընկերությունն անում է ամեն հնարավորը իրավիճակը կարգավորելու համար: Այս մասին հայտնում է «Սանիթեք» ընկերության տնօրինությունը: Տարածված հաղորդագրության մեջ ասվում է, որ ընկերությունը ևս մեկ անգամ հայցում է քաղաքացիների և քաղաքի հյուրերի ներողամտությունը պատճառված անհարմարության համար: «Սանիթեք»-ը, Երևանի բոլոր վարչական շրջանների ակտիվ աջակցությամբ, փորձում է հնարավորինս շուտ վերադառնալ աղբահանության բնականոն գործընթացին, ինչի հետևանքով իրավիճակը սկսել […]
14:44 20.07.2018
Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է մասնագիտացված աուդիտորական և խորհրդատվական ծառայությունների մատուցման ոլորտում համաշխարհային առաջատարներից մեկի` «Ernst and Young» ընկերության ներկայացուցիչներին՝ Կենտրոնական և Հարավարևելյան Եվրոպայի տարածաշրջանի կառավարիչ-գործընկեր Յացեկ Կեձիորի գլխավորությամբ: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: Նկատի ունենալով կազմակերպության բարձր հեղինակությունը և մի քանի տասնյակ տարիների փորձը աուդիտի, հարկային, […]
14:42 20.07.2018
Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել է անչափահասի նկատմամբ ոտնձգություն կատարած անձի ինքնությունը, վերջինիս առաջադրվել է մեղադրանք: Ինչպես հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից՝ քաղաքացուց հաղորդում էր ստացվել այն մասին, որ մայիսի 2-ին ոտնձգություն է կատարվել իր անչափահաս դստեր նկատմամբ: Քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի […]
14:10 20.07.2018
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին դիմում-բողոք է ներկայացրել NEMIROFF ապրանքային նշանի սեփականատեր հանդիսացող «Նեմիրոֆ Ինթելեքթյուըլ Փրոփըրթի Իսթեբլիշմնթ» ընկերությունը, հայտնելով, որ հայկական շուկայում առկա են նշված ապրանքային նշանով կեղծ օղիներ, ինչը որոշակիորեն խոչընդոտում է իրենց գործունեությունը: Դիմումի հիման վրա վրա հանձնաժողովը սկսել է ուսումնասիրություն, որի ընթացքում պարզել է, որ NEMIROFF ապրանքային նշանը 2005 թվականին գրանցվել […]
13:49 20.07.2018
Կառավարությունը չի կարող արձակուրդ գնալ, որովհետև երկիրը չի կարող լինել առանց կառավարության: Հուլիսի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը, պատասխանելով SHANTNEWS.AM-ի հարցին՝ կառավարությունը չի՞ գնալու արձակուրդ, տեղեկացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նաև ասաց, որ կառավարության առանձին ներկայացուցիչներ, ովքեր հոգնած են, գուցե կգնան արձակուրդ, ընդհանուր առմամբ՝ կառավարությունն արձակուրդ չի գնա:
13:47 20.07.2018
«Սասնա ծռեր»-ի անդամներ Գևորգ Իրիցյանն ու Թաթուլ Թամրազյանն ազատ են արձակվել: Նրանց խափանման միջոցը փոխվել է երկրից չհեռանալու ստորագրությամբ: Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը քննում է «Սասնա ծռեր»-ի անդամներ Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի, Թաթուլ Թամրազյանի, Արամ Հակոբյանի, Տիգրան Մանուկյանի, Արայիկ Հակոբյանի, Վարդան Գերավետյանի, Մարտիրոս Հակոբյանի, Սերգեյ Կյուրեղյանի, Գևորգ Իրիցյանի, Թորոս Թորոսյանի առանձնացված մասով […]
13:45 20.07.2018
Լևոն Տեր-Պետրոսյանն ինքն է ցանկություն հայտնել հանդիպելու: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՀՀ առաջին նախագահի հետ կայացած զրույցի մանրամասներին: «Նա ասել է, որ ինձ հետ որոշ հարցեր քննարկելու ցանկություն ունի: Հրավիրել եմ նրան կառավարական առանձնատուն՝ հյուրերի ընդունելության համար նախատեսված վայր: Նստել ենք, սուրճ ենք խմել, քննարկել ենք: Լևոն Տեր-Պետրոսյանը փորձել է ինձ […]
13:42 20.07.2018
«Եթե գիտեք մեկ օրինակ, ես խոստանում եմ մանրամասն ուսումնասիրել, կհանեմ տեսանկարահանող սարքի նկարահանումները, կհաշվենք՝ ինչքան քվեաթերթիկ կա անտեղ»,- այսօր կազմակերպված Ընտրական օրենսգրքի բարեփոխումների շուրջ քննարկուների ժամանակ, պատասխանելով ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի պնդմանը, թե անցած ընտրությունների ժամանակ Հանրապետականն ասում էր ընտրողներին՝ ինչ ուզում եք, արեք, մենակ «Բարգավաճ Հայաստան»-ի թերթիկը դուրս բերեք: «Ես հասկանում եմ՝ […]
13:31 20.07.2018
Ադրբեջան այցելած արմատներով հայ բլոգեր Վլադ Մագան, որը ադրբեջանական սպառնալիքների հետևանքով հանգրվանել է Հայաստանում, Երևանից տեսանյութ է հրապարակել: Բլոգերը YouTube-ում հրապարակած տեսանյութում հայտնում է, որ Հայաստանի իշխանությունները իրեն թույլատրել են հրապարակել իր գտնվելու վայրը: Բլոգերը պատմում է այն մասին, որ վերջին օրերին շատ է հոգնում, սակայն հանգստանալու ժամանակ չկա, քանի որ Ադրբեջանի իշխանություններն իր և իր […]
13:18 20.07.2018
Արդեն մեկ շաբաթ է՝ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը գտնվում է հիվանդանոցում: Այս մասին SHANTNEWS.AM-ին տեղեկացրեց Շիրակի թեմի առաջնորդի քարտուղար Արմեն սարկավարգ Իսահակյանը: Նա նշեց, որ տևական ժամանակ է՝ թեմի առաջնորդն առողջական խնդիրներ է ունեցել: Մեկ տարի առաջ «Գյումրի» բժշկական կենտրոնում սիրտն են ստենտավորել, այժմ էլ երիկամների հետ խնդիրներ ունի: Մեկ շաբաթ առաջ Միքայել […]