TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+26.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Աջակցելու ենք Արթուր Վանեցյանին. «Շիրակ» ֆուտբոլային ակումբ

17:50 19.07.2018

«Շիրակ» ֆուտբոլային ակումբը վերադառնում է Հայաստանի բարձրագույն խմբի առաջնություն: Ակումբն այս մասին հայտարարությամբ է հանդես եկել, որում մասնավորապես ասված է. «Շիրակը» վերադառնում է Հայաստանի բարձրագույն խմբի առաջնություն, քանի որ մեր պահանջն այսօր կատարվեց: Համոզված ենք, որ Արթուր Վանեցյանը սեպտեմբերի 11-ին՝ ՀՖՖ ժողովի ժամանակ կդառնա ֆեդերացիայի նախագահ, և արդեն նոր ֆեդերացիան զերծ կմնա աշխատասենյակներում չեմպիոններ ընտրելուց։ […]

̰
Գագիկ Ծառուկյանի անվտանգության պետ Էդուարդ Բաբայանի տեսակցությունների վրա դատարանն արգելանք է դրել

17:41 19.07.2018

ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի անվտանգության պետ Էդուարդ Բաբայանի տեսակցությունների վրա դատարանն արգելանք է դրել՝ քննիչի միջնորդությամբ։ Այս մասին «Հրապարակ» թերթի փոխանցմամբ, հայտնել է Էդուարդ Բաբայանի շահերի պաշտպան Արմեն Մելքոնյանը։ Հարցին՝ պատրաստվո՞ւմ են բողոքարկել որոշումը, պաշտպանը պատասխանել է․ «Այս պահի դրությամբ բողոք չենք ներկայացնելու որոշման դեմ, չենք էլ պատրաստվում ներկայացնել, թողնում ենք, որ քննությունը վստահ լինի, […]

̰
Ներառական մանկապարտեզի մոդելն ընտանիքակենտրոն է. Արա Բաբլոյան

17:15 19.07.2018

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի նախաձեռնությամբ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանն ու առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այցելել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 92 ներառական մանկապարտեզ: ԱԺ լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ օրենսդիր մարմնի ղեկավարն ու կառավարության ներկայացուցիչները շրջել են մանկապարտեզում, ծանոթացել պայմաններին, զրուցել երեխաների և […]

̰
Ալրաղացի Լյովիկը քույր ունի, բայց քույրը տղա չունի. Դավիթ Անանյան

16:50 19.07.2018

«Այդ անձնավորությունը Ալրաղացի Լյովիկի քրոջ որդին չէ այն պարզ պատճառով, որ Ալրաղացի Լյովիկը քույր ունի, բայց քուրը որդի չունի: Ինչ-որ հեռավոր ազգակցական կապ ունեն»,- խոսելով Բարգրատաշենի մաքսակետի նորանշանակ պետի՝ Արթուր Գասպարյանի մասին, ասել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: Անանյանն ասել է, որ իրենք ծառայողական քննություն են սկսել՝ պարզելու, թե տվյալ անձը որքանով կապ ունի կոռուպցիոն […]

̰
Ռիչարդ Միլսը և Խաչատուր Քոքոբելյանը քննարկել են հայաստանյան ներքաղաքական իրավիճակին վերաբերող հարցեր

16:27 19.07.2018

Այսօր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը տեղի է ունեցել ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի և «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հանդիպումը, հայտնում են «Ազատ դեմոկրատներ» կուսակցության լրատվական ծառայությունից: Հանդիպման ընթաքում քննարկվել են Հայաստանում ստեղծված նոր իրողությունների պայմաններում հայաստանյան ներքաղաքական իրավիճակին, առաջիկա արտահերթ ընտրություններին, կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող հարցեր: Երկուստեք կարևորվել է ՀՀ տնտեսության զարգացման […]

̰
Ինչո՞ւ և ինչպե՞ս գիտական թեզ պաշտպանել Հայաստանում. խնդիրներից խոսում են մասնագետները

16:11 19.07.2018

«Հայաստանում չկա մոտիվացիա գիտական թեզ պաշտպանելու, գիտական ամսագրերը հոդվածը չեն տպագրում, եթե ազգանունը իրենց ծանոթ չէ, գիտաշխատողի աշխատավարձը չնչին է: Անհրաժեշտ են արմատական փոփոխություններ»,- այսօր ասել է ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը: Նրա խոսքերով՝ թեպետ խնդիրները շատ են, բայց ինքը տեսնում է առողջ ուժեր, ովքեր պատրաստ են պայքարելու և իրավիճակը շտկելու: «Ունենալու համար բարձրորակ բակալավրիատ ընդունվող […]

̰
ՄԻՊ-ը կզբաղվի աղբահանության վերաբերյալ դժգոհություններով

16:04 19.07.2018

Վերջին օրերին  Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվում են բողոքներ «Սանիթեք» ընկերության հայաստանյան մասնաճյուղի կողմից աղբահանությունը սահմանված ժամանակացույցի խախտումներով իրականացնելու վերաբերյալ։ Ըստ ՄԻՊ աշխատակազմի տարածած հաղորդագրության՝ դիմումներում, ինչպես նաև լրատվամիջոցներում ու սոցցանցերում առկա են տեղեկություններ, որ շուրջ երկու շաբաթ մայրաքաղաքի տարբեր հատվածներում աղբահանությունն իրականացվում է ոչ պատշաճ, իսկ առանձին դեպքերում ընդհանրապես չի իրականացվում, զանգերն ու բողոքները «Սանիթեքի» […]

̰
Գյուղացիները ծեծել են «Դիլիջան» ազգային պարկը հսկող կամավորներին

16:00 19.07.2018

Երեկ երեկոյան Հաղարծին գյուղի բնակիչները ծեծի են ենթարկել «Բնապահպանի տուն» նախաձեռնության չորս անդամների, որոնք մի քանի ամիս է՝ հսկում են «Դիլիջան» ազգային պարկի տարածքն ու կանխարգելում ապօրինի ծառահատումները: Նախաձեռնության անդամները գրում են, թե տեղացիները որպես պատճառ նշել են, որ կամավորները տատիկի են ծեծել, սակայն նախաձեռնության անդամները նշում են, որ որևէ մեկի չեն ծեծել, միայն բարձր […]

̰
6 հոգի մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ

15:36 19.07.2018

Բացահայտվել են առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր: Քննչական կոմիտեից հայտնում են, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ստացվել և վարույթ է ընդունվել Քրեական օրենսգրքի 266-րդ և 268-րդ հոդվածների հատկանիշներով հարուցված 5 քրեական գործ, որոնք, քննիչի որոշմամբ, միացվել են մեկ վարույթում: Քրեական գործով ձեռնարկվել են մեծածավալ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ թմրամիջոցների ապօրինի ձեռք բերման ու […]

̰
2050 թվականին ծերացման ցուցանիշը կհասնի 25 տոկոսի. ՄԱԿ

14:50 19.07.2018

«Հայաստանի Հանրապետությունում առկա են լուրջ ժողովրդագրական մարտահրավերներ։ Կարիք կա այդ ուղղությամբ իրականացնել ավելի կոնկրետ քայլեր»,- այսօր կայացած քննարկման ժամանակ ասել է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի ներկայացուցիչ, փորձագետ Աննա Հովհաննիսյանը։ Աննա Հովհաննիսյանի խոսքերով՝ իրավիճակ է փոխվել, մարդկանց մոտ նոր հույսեր են արթնացել. 2009 թվականին անցկացված հետազոտության տվյալներով՝ հարցվածների 44 տոկոսն ասում էր, որ իր ապագան Հայաստանում չի […]

̰
Ռոբերտ Քոչարյանը կհարցաքննվի հուլիսի 26-ին

14:41 19.07.2018

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցաքննության օր է նշանակված հուլիսի 26-ը: Այս մասին հուլիսի 19-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը: Նա տեղեկացրեց, որ հարցաքննությունը կարող է տեսանկարահանվել, սակայն եթե նման որոշում կայացվի, ապա վարույթ իրականացնող մարմինը պետք է որոշի՝ դա ինչ չափով է հրապարակայնացվելու: Խաչատրյանը չբացառեց, որ հարցաքննությունը կարող է և առհասարակ չհրապարակայնացվել: […]

̰
Հետախուզվողները Մոսկվայից վերադարձել են ու կամավոր ներկայացել ոստիկանություն

14:38 19.07.2018

ՀՀ ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և տարված բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 18-ին՝ ժամը 11։50-ին, Մոսկվա-Երևան չվերթով «Զվարթնոց» օդանավակայան է ժամանել և նախաքննության մարմին ներկայացել Սամվել Բ.-ն: Նա 2016թ. մարտի 29-ից Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 205 հոդ. 1-ին մասի և 193 հոդ. մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն չհեռանալու մասին: Նույն օրը, նույն […]

̰
Ջուրը քիչ է, բայց այդ քիչն էլ արդար է բաշխվելու, «վերին արտի ցորեն» չի լինելու․ ջրպետկեմիտեի ղեկավար

14:31 19.07.2018

Արագածոտնի մարզի ջրօգտագործողների ընկերությունները սպասարկում են 102 համայնք՝ 27,323 հա կադաստրային հողատարածքներով: 2017 թվականին ոռոգվել է մարզի 14,112 հա հողատարածք, իրականացվել է 168,818 հազ. մ3 ջրառ, մատակարարվել՝ 79,376 հազ. մ3 ջուր, կորուստը կազմել է 53 %: Վարձավճարների գանձումը եղել է 589 մլն 174 հազ. դրամ կամ 67.5%: Ոռոգման ջրամատակարարմանն ուղված էլեկտրաէներգիայի ծախսը կազմել է 11,304 […]

̰
Հայաստանից հերթական օգնությունն է ուղարկվել սիրիահայերին

14:05 19.07.2018

Հայ-ռուսական մարդասիրական համագործակցության կենտրոնից կրկին օգնություն է ուղարկվել Սիրիա: Սիրիայի Արաբական Հանրապետություն առաքված մոտ 100 տոննա բեռից շուրջ 70 տոննան հատկացվել է Կարմիր մահիկին, 30 տոննան ուղարկվել է Հալեպ, որը եկեղեցու միջոցով բաժանվելու է հայ համայնքին և սիրիացիներին: Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Սարգսյանի խոսքերով՝ օգնությունը պետք է բաժանվի 3500-4000 կարիքավոր ընտանիքների: Հայրենիքից Սիրիա է […]

̰
Գյումրիի Բուլվարային թաղամասի փողոցները 30 տարի է՝ չեն նորոգվում. թաղամաս են մտնում միայն ռուսական ռազմաբազայի մեքենաները

13:51 19.07.2018

Երկրագիտական թանգարանը Բուլվարային թաղամաս տեղափոխելը թեև ընդամենը առաջարկ էր Գյումրիի քաղաքապետից, բայց այն իրականանալու հնարավորությունը հավասար է գրեթե զրոյի, հայտնում է SHANTNEWS.AM-ի թղթակիցը: Թաղամասն անհամեմատ  մեծ է և չի սահմանափակվում Կուրսկի հրապարակով ու դրա շուրջ գտնվող ասֆալտած փողոցներով: Թաղամաս մտնող հասարակական տրանսպորտ չկա, չկա գիշերային լուսավորություն, չկան ճանապարհներ: Ծայրամասային թաղամաս ոչ մի մեքենա չի մտնում՝ […]

̰
«Այս մարդը երբեք չի մահանա». Nas Daily-ի հերթական տեսանյութը անվաչմշկորդ Լևոնի մասին

13:06 19.07.2018

Հայտնի բլոգեր Nas Daily-ն նոր մեկ րոպեանոց տեսանյութ է հրապարակել Հայաստանի յուրահատկության մասին: Այս անգամ տեսանյութի հերոսը երևանցիների ամենասիրելի պապիկներից մեկը՝ 65-ամյա անվաչմշկորդ Լևոնն է: «Այս մարդը երբեք չի մահանա» խորագրով տեսանյութի հեղինակը ներկայացնում է թոշակառու Լևոնին, պատմում է, որ նա իր փոքրիկ տանն ապրում է միայնակ ու սպասում բոլորին սպառնացող օրվան՝ վերջին օրվան, բայց […]

̰
Արփինե Հովհաննիսյան-Դանիել Իոաննիսյան ֆեյսբուքյան «առճակատումը»

12:45 19.07.2018

ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է հուլիսի 17-ին խորհրդարանում ընտրական համակարգի մոդելի քննարկման տեսանյութը` արձագանքելով դրանում ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի հնչեցրած արտահայտությանը: «Արփինե Հովհաննիսյանը ստորև բերված տեսանյութում, ըստ ամենայնի՝ իմ մասին, ասում է, որ «էս մտավոր հետամնացի հետ ի՞նչ քննարկենք»: Ազգային Ժողովի փոխնախագահը երևի չէր […]

̰
Մի մոլորված, շորերի մեջ փաթաթված կերպար է․ Լևոն Թոքմաջյանը` Արամ Մանուկյանի արձանի մասին

12:37 19.07.2018

«Մի մոլորված, շորերի մեջ փաթաթված կերպար էր, ես այս տպավորությունն ստացա»,- նշում է քանդակագործ Լևոն Թոքմաջյանն՝ անդրադառնալով օրերս Երևանի Արամ-Նալբանդյան փողոցների հարակից հատվածում տեղադրված Հայաստանի առաջին հանրապետության ներքին գործերի նախարար Արամ Մանուկյանի արձանին։ Թոքմաջյանն արձանի համար հայտարարված մրցույթի հանձնաժողովում է եղել։ Ասում է՝ դեռ այն ժամանակ, դիտելով մրցույթին ներկայացված բոլոր էսքիզները, պնդել է, որ ոչ […]

̰
Միայն մեկ մարդու Արթուր Վանեցյանը կզիջի ՀՖՖ-ի նախագահի պաշտոնը

12:31 19.07.2018

Ես ֆեդերացիայի նախագահի պաշտոնը զբաղեցնելու վերաբերյալ ցանկություն ունեմ, բայց դեռ վերջնական որոշում չկա: Այս մասին այսօր կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: «Ես մտածում եմ այդ ուղղությամբ, պատրաստ եմ առաջադրվել: Կընտրվեմ, թե ոչ, ժամանակը ցույց կտա: Պատրաստ եմ առաջադրվել միայն այն դեպքում, եթե այսօրվա ֆուտբոլային աշխարհի ներկայացուցիչներն ինձ հավաստիացնեն, որ […]

̰
Սպասվում են աղմկահարույց բացահայտումներ. Վանեցյանը խոստացավ

12:14 19.07.2018

Առաջիկայում կհրապարակվեն պաշտոնյաների ապօրինի հարստացման վերաբերյալ նոր բացահայտումներ։ Այս մասին կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասել է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը։ Նա նշել է, որ ապօրինի հարստացողների վերաբերյալ նյութեր ունի իր սեղանին, սակայն հրաժարվել է անուններ հրապարակել: Վանեցյանը շեշտել է, որ բավական մեծ ծավալի չարաշահումների մասին է խոսքը: «Առաջիկայում կլինեն աղմկահարույց բացահայտումներ»,-ասել […]

̰
Տարոն Մարգարյանը կհրավիրվի ԱԱԾ. Արթուր Վանեցյան

12:05 19.07.2018

«Երեւան» հիմնադրամի գործով ստուգումները հասնում են ավարտական փուլին: Այս մասին այսօր կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց ԱԱԾ-ի տնօրեն Արթուր Վանեցյանը: «Տարոն Մարգարյանն այս փուլում դեռևս չի հրավիրվել ԱԱԾ քննչական վարչություն, բայց կհրավիրվի»,-ասաց Վանեցյանը: Նա ավելացրեց, որ Տարոն Մարգարյանի անվամբ գրանցված բիզնեսներ չեն հայտնաբերել: «Ունեցվածքը որ կա, հայտնի հրապարակումը եղել է, կոռուպցիայի հակազդման գծով […]

̰
«Ֆասթ Կրեդիտ Կապիտալ»-ը նոր առաջարկ է անում պարզ և արագ ներդրումների համար

11:57 19.07.2018

Հուլիսի 18-ին «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ՈւՎԿ ՓԲԸ-ում տեղի ունեցավ մամուլի ասուլիս, որի ժամանակ «Ֆասթ Կրեդիտ»-ի նախագահ Վահե Բադալյանը  ներկայացրեց դեռևս 1994-ին հիմնադրված ընկերության գործունեությունը: 24-ամյա պատմություն ունեցող ընկերությունը ձեռք է բերել ավելի քան 130.000 հավատարիմ հաճախորդ, շուրջ 170.000 գործող վարկ, որոնք սպասարկվում են շուրջօրյա գործող 21 մասնաճյուղերում: Ընկերության նախագահը անդրադարձավ նաև իրենց կողմից 2017-ին Մեծ […]

̰
Փանիկում տեղի ունեցածը սադրանք է` ուղղված հայ-ռուսական բարեկամական հարաբերություններին. Նիկոլ Փաշինյան

11:36 19.07.2018

Կառավարության այսօրվա նիստի սկզբում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է օրերս Փանիկում գրանցված միջադեպին: Վարչապետը նշել է, որ Փանիկում տեղի ունեցածը սադրանք է` ուղղված հայ-ռուսական բարեկամական հարաբերություններին և  Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը: Նման բաներն անթույլատրելի են, և մեղավորները պետք է պատժվեն, հավելել է կառավարության ղեկավարը: Մինչ օրակարգային հարցերին անցնելը, Նիկոլ Փաշինյանը խոսել է նաև մեկ այլ խնդրից:  Վարչապետն […]

̰
Վանաձոր-Ալավերդի-Վրաստան ավտոճանապարհի թունելը 1 ամիս փակ է լինելու

09:40 19.07.2018

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 24-րդ կմ-ի մոտակայքում գտնվող թունելը շինարարական աշխատանքների պատճառով փակ է լինելու մոտ մեկ ամիս։ Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ-ի կայքից։ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 19-ին ժամը 00:00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են, բացառությամբ Վանաձոր-Ալավերդի-Վրաստան ավտոճանապարհի:

̰
Մեքենան վաճառել է, զարդերը՝ թողել. «Փաստ»

09:00 19.07.2018

«Փաստ» օրաթերթը գրում է. ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Կարինե Ավետիսյանը ապրիլին նշանակվեց այս պաշտոնում: Մինչ այդ նա զբաղեցնում էր կառավարության աշախատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված իր՝ 2017 թ. տարեկան հայտարարագրի համաձայն՝ նախորդ տարի 4 միլիոն 500 հազար դրամով վաճառել է իր «RANGE ROVER Supercharged 5.0 VOGUE» մակնիշի ավտոմեքենան: Բացի ավտոմեքենան […]

̰
«Քննության պրոցեսը գնում է, կավարտվի, ամբողջ ինֆորմացիան կստանաք». Նազիկ Ամիրյան. «Ժողովուրդ»

08:20 19.07.2018

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, գեներալ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանը, ում մեղադրանք է առաջադրվել ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու եւ պահելու, ինչպես նաեւ խոշոր չափով գույք հափշտակելու համար, շարունակում է մնալ կալանքի տակ: Նույն գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրված նաեւ Գրիգորյանի կնոջը` Նազիկ Ամիրյանին, որն ի տարբերություն ամուսնու` ձերբակալվեց, բայց հետո ստորագրությամբ […]

̰
Վթարային և պլանային ջրանջատումներ Երևանում  և 2 մարզերում

07:32 19.07.2018

Վեոլիա Ջուր ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային և պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 19-ին` ժամը 10:00-20:00-ը կդադարեցվի. Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ Մեծարենցի, Ոսկանյան , Բատիկյան, Դ.Վարուժան, Իսրայել Օրու, Հովնաթանի, Մալաթիա, Վանթյան, Ջիվանի, Մանուկյան, Միքաելյան, Ծերենցի, Դուրյան, Շրջանային, Կուրղինյան փողոցների՝ իրենց նրբանցքներով,  Շահումյան թաղամասի 1-ից-7 փողոցների՝ իրենց նրբանցքներով, Սեբաստիա փող․ 98 համարից մինչև Իսակովի պողոտա […]

̰
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 6 մարզերում

07:15 19.07.2018

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հուլիսի 19-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Բաբայան փ. 2/4-2/22 սեփական տները, Չոլակյան փ. 14, 14/1, 16 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Կոմիտասի պող. 45/1, 47/1, 49 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Ավետ Ավետիսյան փ. 1 շենքը, […]

̰
Կենդանապաշտպաններն ահազանգում են․ «Շնասահնակ»՝ Ծաղկաձորում

00:47 19.07.2018

Կենդանասեր և կենդանապաշտպան հասարակությունը շարունակում է բարձրաձայնել կենդանական աշխարհի հետ կապված ՀՀ-ում առկա խնդիրների մասին: Օրերս կենդանապաշտպան հասարակությունն ակտիվորեն քննարկում է Ծաղկաձորում գործող «Action Park» կոչվող զվարճանքի կենտրոնում կենդանիների օգտագործմամբ ծառայությունների մատուցման դեպքը:  Մասնավորապես, խոսքը հասկի տեսակի շների մասին է, որոնք Ծաղկաձորում զվարճանքի կենտրոնի հաճախորդներին հատուկ «շնասահնակի» միջոցով տեղափոխում են մեկ կետից մյուսը: Այս մասին հայտնում […]

̰
Վթարի պատճառով ջուր չի լինելու Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում

23:24 18.07.2018

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 19-ին՝ ժամը 10։00-22։00-ը, կդադարեցվի Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ Մեծարենցի, Ոսկանյան , Բատիկյան, Դ.Վարուժան, Իսրայել Օրու, Հովնաթանի, Մալաթիա, Վանթյան, Ջիվանի, Մանուկյան, Միքաելյան, Ծերենցի, Դուրյան, Շրջանային, Կուրղինյան փողոցների՝ իրենց նրբանցքներով, Շահումյան թաղամասի 1-ից-7 փողոցների՝ իրենց նրբանցքներով, Սեբաստիա փող․ 98 համարից մինչև […]

̰
BACK_TO_TOP