TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+26.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արցախի պետնախարարին

22:55 18.07.2018

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանին և Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական, Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Արայիկ Հարությունյանին: Այս մասին տեղեկացնում են փոխվարչապետի գրասենյակից: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցերի, քննարկել երկկողմ համագործակցության հետագա ընդլայնման և խորացման հեռանկարն ու հնարավորությունները: Փոխվարչապետը […]

̰
Փանիկ գյուղում զորավարժություններն անցկացվել են անգնդակ փամփուշտներով. Արծրուն Հովհաննիսյան

22:40 18.07.2018

ՀՀ Շիրակի մարզի Արթիկի տարածաշրջանի Փանիկ գյուղի վարչական տարածքի մոտակայքում ռուսական ռազմաբազայի զինծառայողների կողմից անցկացված զորավարժություններն անցկացվել են անգնդակ փամփուշտներով: «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: «Փանիկում կայացած զորավարժությունները ոչ թե մարտական, այլ անգնդակ փամփուշտներով են եղել»,- պարզաբանեց Հովհաննիսյանը: Փանիկի դեպքի հետ կապված ռուսական կողմը պաշտոնապես ներողություն է խնդրել՝ խոստանալով հետևողական լինել միջոցառումների իրազեկման հարցում:

̰
Միացյալ Թագավորության Լորդերի պալատը հավանություն տվեց ՀՀ-ԵՄ համաձայնագրին

22:31 18.07.2018

Միացյալ Թագավորության Լորդերի պալատը հավանության արժանացրեց «Հայաստան-Եվրամիություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին»: Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ հղում անելով Լոնդոնում ՀՀ դեսպանությանը: Միացյալ Թագավորության Համայնքների պալատը հուլիսի 11-ին հավանություն էր տվել «Հայաստան-Եվրամիություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին»՝ փոխանցելով  այն Լորդերի պալատ՝ վերջնական վավերացման: Հայաստանի և ԵՄ-ի միջև «Համապարփակ […]

̰
Թմրանյութի նմանվող զանգված՝ Նիդերլանդներից ուղարկված ծրարի մեջ 

22:21 18.07.2018

Հուլիսի 16-ին Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողներն, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, մաքսանենգ ճանապարհով Հայաստան թմրամիջոց ներմուծելու, օգտագործելու, պահելու և իրացնելու կասկածանքով ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների հետ բերման ենթարկեցին 27-ամյա Սամսոն Մարտիրոսյանին։ Խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվեց Նիդերլանդներից ուղարկված ծրար՝ թմրանյութի նմանվող զանգվածով։ Մանրամասները՝ ոստիկանության տրամադրած տեսանյութում

̰
Փրկարարները բացել են վերելակի դուռը և քաղաքացիներին անվնաս դուրս բերել

22:10 18.07.2018

Հուլիսի 18-ին՝ ժամը 20:52-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 84 շենքի վերելակը խափանվել է, ներսում արգելափակվել են քաղաքացիներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են վերելակի դուռը և դուրս բերել ներսում արգելափակված 4 քաղաքացու:

̰
Արթիկում գազից քաղաքացիներ են թունավորվել

21:50 18.07.2018

Հուլիսի 17-ին` ժամը 13.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Արթիկի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գազի թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 1940 թ. ծնված Քնարիկ Չ.-ն, 2003 թ. ծնված Հովհաննես Չ.-ն, 2005 թ. ծնված Գուրգեն Չ.-ն և 1979 թ. ծնված Լիաննա Թ.-ն: Մեկնած օպերատիվ խմբին Լիաննա Թ.-ն հայտնել է, որ թունավորումն ստացել են նույն օրը՝ ժամը […]

̰
14-ամյա Հայկ Հարությունյանը որոնվում է որպես անհետ կորած. ոստիկանություն

21:36 18.07.2018

Ոստիկանությունը դարձյալ տեսանյութ է հրապարակել հունիսի 8-ին՝ ժամը 17։00-ի սահմաններում, Արարատի մարզի Այնթապ գյուղի բնակիչ, 2004 թվականին ծնված Հայկ Հարությունյանի՝ տանից դուրս գալու և այլևս չվերադառնալու մասին: Նշվում է, որ ոստիկանության Մասիսի բաժնի ոստիկանների կողմից որպես անհետ կորած է որոնվում 14-ամյա երեխան: Տեսնողներին խնդրում ենք զանգահարել 1-02 կամ 010-59-06-25 հեռախոսահամարներով:

̰
Իշխանությունն ունի բավարար կամք՝ ներառական կրթության խնդիրները լուծելու համար. Արայիկ Հարությունյան

21:12 18.07.2018

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ հայտնել է, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի նախաձեռնությամբ «Լուսէ» հաշմանդամություն ունեցող երեխաների կենտրոնում այսօր տեղի է ունեցել ներառական կրթության հիմնախնդիրների վերաբերյալ քննարկում, որին մասնակցել են Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի և Առողջապահության նախարար Արսեն […]

̰
ՃՏՊ Սևան-Գետափ-Մարտունի ավտոճանապարհին. կան տուժածներ

21:10 18.07.2018

Հուլիսի 18-ին` ժամը 16:41-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գավառ-Մարտունի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սևան-Գետափ-Մարտունի Մ-10 ավտոճանապարհի 47-րդ կմ-ին բախվել են «Opel» մակնիշի (վարորդը՝ Կ. Ջ., ծնված […]

̰
Վարչապետը միջազգային փորձագետների հետ քննարկել է արդարադատության ոլորտում բարեփոխումներին նվիրված հարցեր

21:07 18.07.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Անցումային արդարադատության միջազգային կենտրոն»-ի (ICTJ) և «Բաց հասարակության հիմնադրամներ»-ի արդարադատության նախաձեռնության փորձագետներին: Վարչապետը կարևորել է արդարադատության ոլորտում համակարգային բարեփոխումների իրականացումը և նշել, որ ՀՀ կառավարությունը հետևողական քայլեր է իրականացնում այդ ուղղությամբ: Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, անդրադարձել է կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության, դատական համակարգի անկախության ապահովման, արդյունավետ կառավարման ուղղությամբ իրականացվող […]

̰
«Արարատ, բարև». Հայկ Դեմոյանը բաց նամակ է գրել Արարատ Միրզոյանին

20:57 18.07.2018

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը բաց նամակ է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում՝ ուղղված ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանին: Ներկայացնենք բաց նամակն ամբողջությամբ. «Հայտնի միջադեպից երեք օր առաջ, հունիսի 23-ին, Արարատ Միրզոյանին ուղղված իմ նամակ-ուղերձն այս անգամ ստիպված եմ հղել բաց նամակի տեսքով՝ ակնկալելով շուտափույթ արձագանք կառավարության կողմից: Նշեմ, որ մինչ օրս կրթության և գիտության […]

̰
Երևանում ավտոմեքենա է ամբողջությամբ այրվել

20:19 18.07.2018

Հուլիսի 18-ին` ժամը 15:01-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Վերին Շենգավիթի 2-րդ փողոցի թիվ 5 շենքի մոտակայքում, հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում է չշահագործվող ավտոմեքենա: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:13-ին, մարվել՝ 15:19-ին: Ամբողջությամբ այրվել […]

̰
Երրորդ երկրներից ԵԱՏՄ ներմուծվող գյուղմթերքի որոշ տեսակներ Հայաստանի նախաձեռնությամբ են դուրս եկել ցանկից. ՍԱՊԾ պարզաբանումը

20:00 18.07.2018

Օրերս Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարությունը հրապարակել էր «2019 թվականի բյուջեի և հարկային քաղաքականության հիմնական ուղղությունները և 2020 ու 2021 թվականների պլանավորման ժամանակահատվածը» վերտառությամբ փաստաթուղթը, որում ներկայացված էր ԵԱՏՄ անդամ երկրների հետ ապրանքաշրջանառության հետ կապված գործողությունների ծրագրային նոր քաղաքականությունը: Փաստաթղթի հրապարակումից հետո հայկական լրատվամիջոցներում տեղեկություններ սկսեցին տարածվել այն մասին, որ Հայաստանը զրկվում է դեպի Ռուսաստանի տարածք […]

̰
Արմեն Սարգսյանը դատավորներ է նշանակել

19:26 18.07.2018

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով այսօր դատավորներ են նշանակվել: Արամ Մկրտչյանը նախագահի հրամանագրով նշանակվել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, Արմիդա Ոսկանյանը՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, Իվան Բաղմանյանը՝ ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության […]

̰
Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ

19:25 18.07.2018

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին, «Ազդարարման համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին, Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին, Վարչական […]

̰
Սեքսուալ բնույթի գործողություններ 13-ամյա երեխայի նկատմամբ. կասկածյալը ձերբակալվել է

19:21 18.07.2018

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձերբակալվել է Երևանի բնակիչը՝ 13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից: Դեպքը տեղի է ունեցել 2018 թվականի հուլիսի 13-ին՝ Երևանի 16-րդ թաղամասի շենքերից մեկի 2-րդ հարկի աստիճանահարթակում։ Դեպքի առթիվ […]

̰
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում 1-ամյա երեխայի մահվան պատճառը պատվաստումը չէ. ԱՆ-ն հերքում է

19:01 18.07.2018

Հուլիսի 1-ին «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում 1-ամյա երեխայի մահվան պատճառը պատվաստումը չէ: Երեխայի հարազատները Pastinfo-ին հայտնել էին, թե երեխայի մահվան պատճառ է դարձել պատվաստումը, դեպքին անդրադարձել էր նաև SHANTNEWS.am-ը: Այս տեղեկությունը հերքել են ՀՀ առողջապահության նախարարությունից: Առողջապահության նախարարությունից Pastinfo-ի թղթակցի հետ զրույցում հայտնել են՝ տեղեկությունը, որ երեխայի մահվանը նախորդել է պատվաստումը, իրականությանը չի համապատասխանում: Դրանից բացի` […]

̰
Մարսելաբնակ հայազգի լեռնագնացը, վազքով 5000 կմ անցնելով, հասել է Գյումրի

18:15 18.07.2018

Խաղաղության վազք՝ Մարսելից Երևան։ Մարսելաբնակ հայազգի լեռնագնաց Արա Խաչադուրյանը 104 օր առաջ՝ վազքի մարաթոն սկսեց՝ նպատակ ունենալով վազքով Մարսելից Երևան հասնել՝ հաղթահարելով մոտ 5000 կմ ճանապարհ։ 8 երկիր ու 150 քաղաք անցնելուց հետո Արա Խաչադուրյանն այսօր հասել է Գյումրի։ Բոլորին զարմացրել էր 53-ամյա, մասնագիտությամբ ոսկերիչ Արա Խաչադուրյանի կամքի ուժը։ Նա նպատակ էր դրել հղթահարել հազարավոր […]

̰
Վարչապետն ընդունել է անվանի լողորդ Շավարշ Կարապետյանին

17:39 18.07.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է անվանի լողորդ, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ Շավարշ Կարապետյանին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: «Ուրախ եմ, որ ավելի հաճախ եմ Ձեզ տեսնում Երևանում, վերջին երեք ամսում սա մեր երկրորդ հանդիպումն է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հույս հայտնելով, որ այսուհետ Շավարշ Կարապետյանի կապը հայրենիքի […]

̰
Հայաստանի կրթության նախարարը վրացի գործընկերոջ հետ կքննարկի Վրաստանում  հայկական դպրոցների խնդիրները

17:12 18.07.2018

  Հայաստանի կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը առաջիկայում վրացի գործընկերոջ՝ Միխեիլ Բատիաշվիլու հետ հանդիպմանը մտադիր է քննարկել Վրաստանում գործող հայկական դպրոցներում հայոց լեզվի և պատմության ուսուցմանն առնչվող խնդիրները: Այս մասին ՀՀ նախարարը հայտնել է Վրաստանի Առաջին ալիքին: «Խնդիրներ կան հայոց լեզվի, պատմության ուսուցանման հետ կապված: Ինչպես նաև ունենք տարբեր իրադարձությունների մեկնաբանման հետ կապված խնդիր: Աշխատում […]

̰
Եթե իսկական ընտրություն լինի, կմասնակցեմ. Պարույր Հայրիկյան

17:10 18.07.2018

«Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանը արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մտադրություն ունի, սակայն որոշ վերապահումով: SHANTNEWS.am-ի հարցին՝ արդեն հստակ որոշում կայացրե՞լ է՝ մասնակցելո՞ւ է ընտրությանը, թե՞ ոչ, նա պատասխասնեց. «Բնականաբար, եթե իսկական ընտրություն լինի, կմասնակցեմ»: Ճշտող հարցին՝ ի՞նչ նկատի ունի «իսկական ընտրություն» ասելով, Հայրիկյանն արձագանքեց. «Իսկական ընտրությունը ընտրությունն է, ոչ թե անցած անգամվա պես, […]

̰
Ամենայն Հայոց կաթողիկոսը եկեղեցական նոր նշանակումներ է կատարել

16:38 18.07.2018

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի բարձր տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ: Այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից: Արժանապատիվ Տ. Արսեն քահանա Սարոյանը, ազատվելով Հայորդյաց տների տեսուչի պարտականություններից, ծառայության է կոչվել Հարավային Ռուսաստանի Հայոց թեմում` թեմակալ առաջնորդի իշխանության ներքո: Արժանապատիվ Տ. Հրաչյա քահանա Գյոզալյանը, ազատվելով Բուլղարիայի Հայոց […]

̰
«Մասրիկ-1» արևային ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման համաձայնագիրը ստորագրվել է

16:24 18.07.2018

Այսօր ստորագրվել է «Հայաստանում՝ Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ համայնքում «Մասրիկ-1» արևային ֆոտովոլտային (ՖՎ) էլեկտրակայանի նախագծման, ֆինանսավորման, կառուցման, սեփականության իրավունքով տիրապետման և շահագործման մասին» ՀՀ կառավարության աջակցության համաձայնագիրը: Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը և «Ֆոտովատիո Ռենյուաբլ Վենչրս Բի.Վի.» (Fotowatio Renewable Ventures B.V) ընկերության տնօրեն Նիկոլա Ֆասքուելը: Նախարարը գործընկերներին մաղթել […]

̰
Ես ավելի մեծ հույսերով էի գնացել. Հրանտ Թոխատյանը՝ ավագանու անդամ դառնալու հավանականության մասին

16:22 18.07.2018

Ես հասկացա, որ իմ տեղն ավագանու կազմում չէ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը: «Պարզվեց, որ անելիք չկար: Ես ավելի մեծ հույսերով էի գնացել»,- ասաց Թոխատյանը: Ճշգրտող հարցին՝ այլևս երբեք չի՞ փորձի կրկին ավագանու անդամ դառնալ, Թոխատյանը բացասական պատասխան տվեց: «Իմաստը չեմ տեսնում: Ես գործող դերասան եմ: Այնտեղ լինելով՝ […]

̰
Վարչական տուգանքները չվճարելու պատճառով պետությանը հասցվել է 1 մլրդ 380 մլն դրամի վնաս

16:04 18.07.2018

Վերահսկիչ պալատի կողմից ԴԱՀԿ ծառայությունում իրականացված վերահսկո­ղության արդյունքներին վերաբերող հաշվետվության, կից ներկայացված՝ խախտումները հիմնավորող լրացուցիչ նյութերի, փաստաթղթերի ուսումնասիրությամբ ճանապարհային երթևեկության կանոնների (ՃԵԿ) խախտումների համար վարչական տուգանքների վճարումից խուսափելու սխեմատիկ հանցագործության հերթական դրսևորումներն են պարզվել:   Գլխավոր դատախազությունում իրականացվող ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ 2016-2017թթ. ընթացքում ավտոմեքենաների՝ ՃԵԿ  խախտումների սուբյեկտ հանդիսացող մի շարք սեփականատերեր, այդ թվում՝ տաքսի […]

̰
Նախկին հրամանատարին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելու համար

15:41 18.07.2018

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ՊԲ դիվիզիայի նախկին հրամանատարին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելու և իշխանության անգործություն դրսևորելու համար: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից: Մինչդատական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ 2012թ. նոյեմբերին 47-ամյա գնդապետը նշանակվել է N […]

̰
Արտակ Զեյնալյանը Թբիլիսիում ներկայացրել է ՀՀ նոր կառավարության առաջնահերթությունները

14:27 18.07.2018

Արդարադատության նախարարի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Թբիլիսիում ընթացող Բաց կառավարման գործընկերության 5-րդ համաշխարհային գագաթնաժողովին: Այս մասի հայտնում են ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Գագաթնաժողովը նվիրված էր որոշումների կայացմանը քաղաքացիական ներգրավվածության ապահովմանը, կոռուպցիայի դեմ պայքարին և հանրային ծառայությունների առավել արդյունավետ մատուցմանը։ Նպատակներն էին նաև նպաստել համագործակցային ուսուցմանը, ոգեշնչել բաց կառավարման գործընկերներին բարձրացնել հավակնությունների մակարդակը և առաջ […]

̰
Նորանշանակ դատավորները երդվել են

14:22 18.07.2018

Նախագահի նստավայրում այսօր՝ հուլիսի 18-ին, տեղի է ունեցել ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արամ Մկրտչյանի, Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմիդա Ոսկանյանի և Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իվան Բաղմանյանի երդման արարողությունը։ Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: […]

̰
Ինչպիսին է խոստանում լինել ապագա խորհրդարանը

14:06 18.07.2018

Հայաստանը պատրաստվում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների. քաղաքական ուժերը պատրաստվում են, քաղաքացիները՝ հետևում գործընթացներին: SHANTNEWS.am-ը փորձել է ի մի բերել ընտրապայքարին մասնակցել պատրաստվող քաղաքական ուժերի ցանկը՝ ապագա խորհրդարանի հավանական գունապնակը պարզելու համար: Ընտրություններին մասնակցության մասին հայտարարել է Հայ հեղափոխական դաշնակցությունը: ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշել է՝ մտավախություն չունի, որ արտահերթ ընտրությունների դեպքում դաշնակցությունը կարող է […]

̰
Տիգրան Ավինյանն ընդունել է Արցախի պետնախարարին

13:23 18.07.2018

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը երեկ՝ հուլիսի 17-ին, հանդիպել է Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի հետ: Պետնախարարն ընդգծել է, որ իր և փոխվարչապետ Տիգրան Ավինյանի համակարգման ոլորտները հիմնականում համընկնում են, և դա լավ հնարավորություն է առավել մեծ թափով փոխգործակցելու կոնկրետ ոլորտային խնդիրների շուրջ: Այնուհետև կողմերը քննարկել են առանձին ոլորտներում իրականացվող ծրագրերն ու առկա խնդիրները: Այս […]

̰
BACK_TO_TOP