TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+30.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում 1-ամյա երեխայի մահվան պատճառը պատվաստումը չէ. ԱՆ-ն հերքում է

19:01 18.07.2018

Հուլիսի 1-ին «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում 1-ամյա երեխայի մահվան պատճառը պատվաստումը չէ: Երեխայի հարազատները Pastinfo-ին հայտնել էին, թե երեխայի մահվան պատճառ է դարձել պատվաստումը, դեպքին անդրադարձել էր նաև SHANTNEWS.am-ը: Այս տեղեկությունը հերքել են ՀՀ առողջապահության նախարարությունից: Առողջապահության նախարարությունից Pastinfo-ի թղթակցի հետ զրույցում հայտնել են՝ տեղեկությունը, որ երեխայի մահվանը նախորդել է պատվաստումը, իրականությանը չի համապատասխանում: Դրանից բացի` […]

̰
Մարսելաբնակ հայազգի լեռնագնացը, վազքով 5000 կմ անցնելով, հասել է Գյումրի

18:15 18.07.2018

Խաղաղության վազք՝ Մարսելից Երևան։ Մարսելաբնակ հայազգի լեռնագնաց Արա Խաչադուրյանը 104 օր առաջ՝ վազքի մարաթոն սկսեց՝ նպատակ ունենալով վազքով Մարսելից Երևան հասնել՝ հաղթահարելով մոտ 5000 կմ ճանապարհ։ 8 երկիր ու 150 քաղաք անցնելուց հետո Արա Խաչադուրյանն այսօր հասել է Գյումրի։ Բոլորին զարմացրել էր 53-ամյա, մասնագիտությամբ ոսկերիչ Արա Խաչադուրյանի կամքի ուժը։ Նա նպատակ էր դրել հղթահարել հազարավոր […]

̰
Վարչապետն ընդունել է անվանի լողորդ Շավարշ Կարապետյանին

17:39 18.07.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է անվանի լողորդ, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ Շավարշ Կարապետյանին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: «Ուրախ եմ, որ ավելի հաճախ եմ Ձեզ տեսնում Երևանում, վերջին երեք ամսում սա մեր երկրորդ հանդիպումն է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հույս հայտնելով, որ այսուհետ Շավարշ Կարապետյանի կապը հայրենիքի […]

̰
Հայաստանի կրթության նախարարը վրացի գործընկերոջ հետ կքննարկի Վրաստանում  հայկական դպրոցների խնդիրները

17:12 18.07.2018

  Հայաստանի կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը առաջիկայում վրացի գործընկերոջ՝ Միխեիլ Բատիաշվիլու հետ հանդիպմանը մտադիր է քննարկել Վրաստանում գործող հայկական դպրոցներում հայոց լեզվի և պատմության ուսուցմանն առնչվող խնդիրները: Այս մասին ՀՀ նախարարը հայտնել է Վրաստանի Առաջին ալիքին: «Խնդիրներ կան հայոց լեզվի, պատմության ուսուցանման հետ կապված: Ինչպես նաև ունենք տարբեր իրադարձությունների մեկնաբանման հետ կապված խնդիր: Աշխատում […]

̰
Եթե իսկական ընտրություն լինի, կմասնակցեմ. Պարույր Հայրիկյան

17:10 18.07.2018

«Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանը արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մտադրություն ունի, սակայն որոշ վերապահումով: SHANTNEWS.am-ի հարցին՝ արդեն հստակ որոշում կայացրե՞լ է՝ մասնակցելո՞ւ է ընտրությանը, թե՞ ոչ, նա պատասխասնեց. «Բնականաբար, եթե իսկական ընտրություն լինի, կմասնակցեմ»: Ճշտող հարցին՝ ի՞նչ նկատի ունի «իսկական ընտրություն» ասելով, Հայրիկյանն արձագանքեց. «Իսկական ընտրությունը ընտրությունն է, ոչ թե անցած անգամվա պես, […]

̰
Ամենայն Հայոց կաթողիկոսը եկեղեցական նոր նշանակումներ է կատարել

16:38 18.07.2018

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի բարձր տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ: Այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից: Արժանապատիվ Տ. Արսեն քահանա Սարոյանը, ազատվելով Հայորդյաց տների տեսուչի պարտականություններից, ծառայության է կոչվել Հարավային Ռուսաստանի Հայոց թեմում` թեմակալ առաջնորդի իշխանության ներքո: Արժանապատիվ Տ. Հրաչյա քահանա Գյոզալյանը, ազատվելով Բուլղարիայի Հայոց […]

̰
«Մասրիկ-1» արևային ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման համաձայնագիրը ստորագրվել է

16:24 18.07.2018

Այսօր ստորագրվել է «Հայաստանում՝ Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ համայնքում «Մասրիկ-1» արևային ֆոտովոլտային (ՖՎ) էլեկտրակայանի նախագծման, ֆինանսավորման, կառուցման, սեփականության իրավունքով տիրապետման և շահագործման մասին» ՀՀ կառավարության աջակցության համաձայնագիրը: Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը և «Ֆոտովատիո Ռենյուաբլ Վենչրս Բի.Վի.» (Fotowatio Renewable Ventures B.V) ընկերության տնօրեն Նիկոլա Ֆասքուելը: Նախարարը գործընկերներին մաղթել […]

̰
Ես ավելի մեծ հույսերով էի գնացել. Հրանտ Թոխատյանը՝ ավագանու անդամ դառնալու հավանականության մասին

16:22 18.07.2018

Ես հասկացա, որ իմ տեղն ավագանու կազմում չէ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը: «Պարզվեց, որ անելիք չկար: Ես ավելի մեծ հույսերով էի գնացել»,- ասաց Թոխատյանը: Ճշգրտող հարցին՝ այլևս երբեք չի՞ փորձի կրկին ավագանու անդամ դառնալ, Թոխատյանը բացասական պատասխան տվեց: «Իմաստը չեմ տեսնում: Ես գործող դերասան եմ: Այնտեղ լինելով՝ […]

̰
Վարչական տուգանքները չվճարելու պատճառով պետությանը հասցվել է 1 մլրդ 380 մլն դրամի վնաս

16:04 18.07.2018

Վերահսկիչ պալատի կողմից ԴԱՀԿ ծառայությունում իրականացված վերահսկո­ղության արդյունքներին վերաբերող հաշվետվության, կից ներկայացված՝ խախտումները հիմնավորող լրացուցիչ նյութերի, փաստաթղթերի ուսումնասիրությամբ ճանապարհային երթևեկության կանոնների (ՃԵԿ) խախտումների համար վարչական տուգանքների վճարումից խուսափելու սխեմատիկ հանցագործության հերթական դրսևորումներն են պարզվել:   Գլխավոր դատախազությունում իրականացվող ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ 2016-2017թթ. ընթացքում ավտոմեքենաների՝ ՃԵԿ  խախտումների սուբյեկտ հանդիսացող մի շարք սեփականատերեր, այդ թվում՝ տաքսի […]

̰
Նախկին հրամանատարին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելու համար

15:41 18.07.2018

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ՊԲ դիվիզիայի նախկին հրամանատարին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելու և իշխանության անգործություն դրսևորելու համար: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից: Մինչդատական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ 2012թ. նոյեմբերին 47-ամյա գնդապետը նշանակվել է N […]

̰
Արտակ Զեյնալյանը Թբիլիսիում ներկայացրել է ՀՀ նոր կառավարության առաջնահերթությունները

14:27 18.07.2018

Արդարադատության նախարարի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Թբիլիսիում ընթացող Բաց կառավարման գործընկերության 5-րդ համաշխարհային գագաթնաժողովին: Այս մասի հայտնում են ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Գագաթնաժողովը նվիրված էր որոշումների կայացմանը քաղաքացիական ներգրավվածության ապահովմանը, կոռուպցիայի դեմ պայքարին և հանրային ծառայությունների առավել արդյունավետ մատուցմանը։ Նպատակներն էին նաև նպաստել համագործակցային ուսուցմանը, ոգեշնչել բաց կառավարման գործընկերներին բարձրացնել հավակնությունների մակարդակը և առաջ […]

̰
Նորանշանակ դատավորները երդվել են

14:22 18.07.2018

Նախագահի նստավայրում այսօր՝ հուլիսի 18-ին, տեղի է ունեցել ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արամ Մկրտչյանի, Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմիդա Ոսկանյանի և Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իվան Բաղմանյանի երդման արարողությունը։ Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: […]

̰
Ինչպիսին է խոստանում լինել ապագա խորհրդարանը

14:06 18.07.2018

Հայաստանը պատրաստվում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների. քաղաքական ուժերը պատրաստվում են, քաղաքացիները՝ հետևում գործընթացներին: SHANTNEWS.am-ը փորձել է ի մի բերել ընտրապայքարին մասնակցել պատրաստվող քաղաքական ուժերի ցանկը՝ ապագա խորհրդարանի հավանական գունապնակը պարզելու համար: Ընտրություններին մասնակցության մասին հայտարարել է Հայ հեղափոխական դաշնակցությունը: ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշել է՝ մտավախություն չունի, որ արտահերթ ընտրությունների դեպքում դաշնակցությունը կարող է […]

̰
Տիգրան Ավինյանն ընդունել է Արցախի պետնախարարին

13:23 18.07.2018

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը երեկ՝ հուլիսի 17-ին, հանդիպել է Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի հետ: Պետնախարարն ընդգծել է, որ իր և փոխվարչապետ Տիգրան Ավինյանի համակարգման ոլորտները հիմնականում համընկնում են, և դա լավ հնարավորություն է առավել մեծ թափով փոխգործակցելու կոնկրետ ոլորտային խնդիրների շուրջ: Այնուհետև կողմերը քննարկել են առանձին ոլորտներում իրականացվող ծրագրերն ու առկա խնդիրները: Այս […]

̰
10 մրցույթ, որոնց «Բանակային խաղերի» ընթացքում կմասնակցեն ՀՀ ԶՈւ զինծառայողները

13:22 18.07.2018

Հուլիսի 29-օգոստոսի 12 միջակայքում Հայաստանում, Ռուսաստանում, Չինաստանում, Բելառուսում հայկական բանակի մի շարք մասնագիտությունների ամենահմուտ զինծառայողները մասնակցելու են «Բանակային միջազգային խաղերին» ու մրցելու են 32 այլ երկրների լավագույն զինծառայողների հետ։ Մի քանի մրցաձևերում հայկական անձնակազմերը մրցության մեջ են մտնելու հարևան Ադրբեջանի զինծառայողների հետ։ ShantNews.am-ը բացատրում է, թե ինչ մրցույթներ են դրանք։ Տանկային բիաթլոն. Տանկային անձնակազմերի միջև […]

̰
Մինաս Ավետիսյանի որմնանկարները վտանգված են. հիմնադրամի տնօրեն

13:16 18.07.2018

«Մինաս Ավետիսյան» հիմնադրամի խորհրդի նախագահ Արման Ավետիսյանը այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ հայտնի նկարչի որմնանկարները վտանգված են: Նրա խոսքերով` հատկապես վտանգված է Մինաս Ավետիսյանի «Գիշեր» որմնանկարը: Նա կարծում է, որ Մինաս Ավետիսյանի բոլոր նկարները պետք է վերադարձվեն Գյումրի, բայց դրա համար անհրաժեշտ պայմաններ չկան: «Մինաս Ավետիսյան» հիմնադրամի տնօրեն Ազատ Թովմասյանը հայտնեց, որ որմնանկարի մեկ […]

̰
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի հայկական հատվածն ավելի որակով է, քան վրացականը. նախարար

13:01 18.07.2018

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շինարարական աշխատանքներին տեղում ծանոթանալու համար լրագրողները և ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Աշոտ Հակոբյանը այսօր առավոտյան մեկնել են Տրանշ 1 և Տրանշ 2 ճանապարհահատվածներ: Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շինարարական աշխատանքների պատասխանատու ընկերություններից մեկի ղեկավարը հայտարարել է, թե չի կարող համեմատել նույն՝ ճանապարհի հայկական և վրացական ճանապարհների որակները: «Գիշերով եմ գնացել Թբիլիսի և […]

̰
Nas Daily-ի նոր տեսանյութն` Արմեն Սարգսյանի և Լևոն Արոնյանի մասնակցությամբ

12:39 18.07.2018

Հայաստան ժամանած հայտնի բլոգեր Nas Daily-ն ֆեյսբուքյան իր էջում այսօր հրապարակել է Հայաստանի մասին երկրորդ հոլովակը, որում պատմում է շախմատի մասին և նշում հայերի առանձնահատուկ վերաբերմունքն այդ խաղի նկատմամբ: Հոլովակում նկարահանվել են նաև նախագահ Արմեն Սարգսյանը և հայտնի գրոսմայստեր Լևոն Արոնյանը: https://www.facebook.com/nasdaily/videos/1094747460677405/  

̰
ՔԿՀ-ի աշխատակիցը խոշտանգել է դատապարտյալին. ՀՔԾ

12:31 18.07.2018

Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի հերթապահ խմբի առաջին կարգի մասնագետ Ա. Հ.-ն մի խումբ անձանց հետ խոշտանգել է կալանավոր Ա. Ա.-ին: Այնուհետև, խոշտանգման դեպքը թաքցնելու նպատակով, մի խումբ պաշտոնատար անձանց հետ կատարել է պաշտոնեական կեղծիք: ՀՔԾ-ից հայտնում են, որ 2018 թվականի մարտի 16-ին` գիշերը ժամը 12.35-ին, […]

̰
«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի» վրա ծախսվել է մոտ 222 մլն դոլար

12:21 18.07.2018

«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» վարկային միջոցների ծախսերի մասին խոսակցություններին այսօր անդրադարձել  է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը: Նախարարի խոսքով, հանրության հետաքրքրող կարևոր հարցերից մեկն այն է, թե ճանապարհի համար հատկացված ֆինանսավորումից ինչ-որ գումար մնացե՞լ է, որպեսզի կարողանանք շարունակել աշխատանքները: «Ոչ բոլոր վարկերն են ծախսվել, ընդամենը 222 մլն դոլարն է մինչև այժմ […]

̰
«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի» ամենաբարդ հատվածների համար ֆինանսավորում չկա. նախարար

12:06 18.07.2018

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը և «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ը հուլիսի 18-ին զանգվածային լրատվամիջոցների և շահագրգիռ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար կազմակերպել են այց «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» Տրանշ 2՝ Աշտարակ-Թալին և Տրանշ 3՝ Թալին-Լանջիկ, Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածներ: Տեղում աշխատանքներին ծանոթանալուց հետո տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը մամուլի ասուլիս է […]

̰
Լոռիում և Սյունիքում կբացվեն «Երիտասարդական նորարարական և դիմակայուն կենտրոններ»

12:01 18.07.2018

Եվրահանձնաժողովի մարդասիրական օգնության և քաղաքացիական պաշտպանության հարցերով գլխավոր վարչության «Աղետների ռիսկի նվազեցում և դիմակայունության բարձրացում Հարավային Կովկասում» (DIPECHO) ծրագրի շրջանակում  Ստեփանավան և Կապան քաղաքներում կստեղծվեն «Երիտասարդական նորարարական և դիմակայուն կենտրոններ»: Ինչպես հայտնում է 911 արտակարգ թերթը, ընթացքի մեջ է 2010 թվականին մեկնարկած ծրագրի հինգերորդ փուլը: Նպատակն է նվազեցնել աղետավտանգ համայնքների խոցելիությունը և ամրապնդել դրանց դիմակայունությունը […]

̰
Ղուրսալիի համայնքապետը վերադարձրել է պետությանը պատճառած 1 մլն 157 հազար դրամի վնասը

11:20 18.07.2018

Ոստիկանության Լոռու մարզային վարչության Սպիտակի բաժնում տվյալներ են ստացվել այն մասին, որ  Ղուրսալի համայնքի ղեկավար Մհեր Մինասյանը առերևույթ թույլ է տվել չարաշահումներ և այլ օրինախախտումներ, որոնց հետևանքով համայնքին պատճառվել է խոշոր չափերի վնաս: Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ չնայած 2016թ. ընթացքում ավագանու նիստեր չեն կայացվել, կազմվել են իբրև կայացած նիստերի որոշումներ և արձանագրություններ, որոնցում ավագանու […]

̰
Ցանկանում եմ Հայաստանը տեսանելի դարձնել աշխարհի քարտեզի վրա. Քաղավիացիայի կոմիտեի նոր նախագահ

10:55 18.07.2018

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նորանշանակ նախագահ Տաթևիկ Ռևազյանը, չնայած երիտասարդ տարիքին, բավական հարուստ փորձ ունի ավիացիայի ոլորտում: Ծնվել է Երևանում, ապա ընտանիքի հետ միասին տեղափոխվել Դանիա: Ավիացիայի ոլորտում աշխատել սկսել է 19 տարեկանից. Կոպենհագենի օդանավակայանում ուղևորների գրանցման կետում կրտսեր աշխատակիցներից էր: «Ռուսերեն փաստաթղթեր էի թարգմանում Կոպենհագենի օդանավակայանում, ուղեկցում էի առանց ծնողներ ճամփորդող երեխաներին դեպի օդանավ»,- «Արմենպրես»-ի հետ […]

̰
ՀՀ քաղաքացիները հանգստի սեզոնին կարող են առանց լիազորագրի այլ քաղաքացու մեքենայով այցելել Վրաստան

10:54 18.07.2018

ՀՀ քաղաքացիները հանգստի սեզոնին կարող են այլ քաղաքացու մեքենայով այցելել Վրաստան՝ առանց մեքենայի սեփականատիրոջ կողմից տրված լիազորագրի:  Այս մասին հայտարարություն է տարածել Վրաստանում ՀՀ դեսպանությունը: Հայտարարության մեջ ասվում է. «Հայաստանի Հանրապետության հարգելի՛ քաղաքացիներ, կապված զբոսաշրջային ժամանակահատվածի հետ` վրացական իշխանությունները որոշում են կայացրել ընդառաջել և մինչև վերոնշյալ ժամանակահատվածի ավարտը սահմանին լիազորագիր չպահանջել այն վարորդներից, ովքեր սահմանը […]

̰
Որպես անհետ կորած որոնվում է 31-ամյա Հռիփսիմե Սիմոնյանը

08:50 18.07.2018

Ոստիկանության Արմավիրի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է Արմավիրի մարզի Շենավան գյուղի բնակչուհի, 1987 թ. ծնված Հռիփսիմե Սիմոնյանը, որը հուլիսի 12-ին՝ ժամը 05.00-ի սահմաններում, տանից դուրս է եկել և չի վերադարձել: Հ. Սիմոնյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրվում է դիմել ոստիկանության Արմավիրի կամ մոտակա բաժին կամ զանգահարել 010 59 06 42, 1-02 հեռախոսահամարներով:

̰
Մեղրիում և Ագարակում ծորակներից կեղտաջուր է հոսում

08:36 18.07.2018

Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքների բնակիչներն ահազանգում են․ ծորակներից կեղտաջուր է հոսում։ Որպես ասվածին ապացույց՝ քաղաքների բնակիչները տեսանյութեր են հրապարակել «Facebook» սոցցանցում։ Նրանք ենթադրություն են արտահայտել, որ ջրի աղտոտման պատճառը ջրագծերի վնասված լինելն է։ Բնակիչները բարձրաձայնում են, որ ջրամատակարարումն իրականացնող «Վեոլիա ջուր» ընկերությունն անտեսում է իրենց բողոքները:

̰
Կորած երեխայի որոնողական աշխատանքները վերսկսվել են

00:41 18.07.2018

Հուլիսի 17-ին՝ ժամը 20:33-ին, «911» ծառայությանը  տեղեկություն է ստացվել, որ ս/թ հունիսի 8-ին կորած Հ. Հ.-ի որոնողական աշխատանքները օժանդակելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները ոստիկանության աշխատակիցների (12 աշխատակից) հետ համատեղ սկսել են որոնողական աշխատանքները Այնթապ գյուղի կամրջից դեպի «Կոնտինենտալ» ռեստորանային համալիրի ուղղությամբ: Ժամը […]

̰
Արծվիկ Մինասյանը Լիբանանի դեսպանի հետ խոսել է զբոսաշրջության զարգացման ներուժի մասին

00:31 18.07.2018

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել ՀՀ-ում Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մայա Դաղերի հետ։ Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջև առկա առևտրատնտեսական հարաբերությունները։ Այս մասին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Նախարար Մինասյանը հատկանշել է, որ առևտրատնտեսական ցուցանիշները թեև գրանցել են զգալի աճ, այդուհանդերձ, […]

̰
«Օդից փող»-ն այլևս եթերում չէ. Արայիկ Հարությունյան

00:20 18.07.2018

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ Հ2 հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Օդից փող» հաղորդաշարը, որը հեռուստադիտողների պարտքերի պատճառ էր դարձել, այլևս եթեր չի հեռարձակվելու: «Երկու օր առաջ բողոքների հերթական տարափն էր այս հաղորդման վերաբերյալ: Մարդիկ պնդում էին, որ այս հաղորդման պատճառով հեռուստադիտողները մեծ պարտքեր են կուտակում, հաղորդման ձևաչափի […]

̰
BACK_TO_TOP