TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+30.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Արծվիկ Մինասյանը Լիբանանի դեսպանի հետ խոսել է զբոսաշրջության զարգացման ներուժի մասին

00:31 18.07.2018

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել ՀՀ-ում Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մայա Դաղերի հետ։ Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջև առկա առևտրատնտեսական հարաբերությունները։ Այս մասին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Նախարար Մինասյանը հատկանշել է, որ առևտրատնտեսական ցուցանիշները թեև գրանցել են զգալի աճ, այդուհանդերձ, […]

̰
«Օդից փող»-ն այլևս եթերում չէ. Արայիկ Հարությունյան

00:20 18.07.2018

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ Հ2 հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Օդից փող» հաղորդաշարը, որը հեռուստադիտողների պարտքերի պատճառ էր դարձել, այլևս եթեր չի հեռարձակվելու: «Երկու օր առաջ բողոքների հերթական տարափն էր այս հաղորդման վերաբերյալ: Մարդիկ պնդում էին, որ այս հաղորդման պատճառով հեռուստադիտողները մեծ պարտքեր են կուտակում, հաղորդման ձևաչափի […]

̰
Վարչապետի մոտ քննարկվել են էներգետիկ համակարգի զարգացման հեռանկարները

22:30 17.07.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են էներգետիկ համակարգի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը: «Էներգետիկ համակարգը և նրա նշանակությունը դժվար է գերագնահատել: Ըստ էության, ժամանակակից աշխարհում էներգետիկան մեծ վերափոխումներ է ապրում և մենք պետք է կարողանանք հստակ հասկանալ ու գնահատել մեր անելիքներն այդ վերափոխումների մեջ և դրանց համատեքստում, որպեսզի մեր […]

̰
Հայաստանը կարող է դառնալ մտքի երկիր. ՀՀ նախագահ

22:09 17.07.2018

Հանրապետության նախագահի նստավայրի բակում այսօր «Գուդրայք Ջոն» աստղասերների հասարակական կազմակերպությունը սիրողական աստղադիտում էր նախաձեռնել երեխաների համար: Կազմակերպությունը նաև բաց դասեր է կազմակերպում՝ նպատակ ունենալով զարգացնել սիրողական աստղագիտությունն ու հետաքրքրություն առաջացնել գիտության նկատմամբ: Ավելի ուշ նրանց է միացել նաև նախագահ Արմեն Սարգսյանը: Նա աստղադիտակով նայել է Լուսնին, հետո շփվել է երեխաների հետ: Նախագահն ասել է, որ […]

̰
Եթե ժամանակին միացած լինեինք այս շարժմանը, հիմա գուցե նախարար լինեի կամ այլ պաշտոն ունենայի, բայց ես պաշտոնի չեմ ձգտում. Դավիթ Խաժակյան

21:56 17.07.2018

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը խոսեց «թավշյա հեղափոխության» ու իրենց՝ այդ շարժմանը չմիանալու մասին: Նա հիշեցրեց ապրիլի 23-ին իր կատարած գրառումը, որտեղ, մասնավորապես, ասել էր. «Յուրաքանչյուր տարի այս օրը հայ ժողովուրդը նշելու է իր հերթական հաղթանակը, այն է՝ խաղաղ ճանապարհով պարտադրել երկրի ղեկավարի հրաժարականը: Այս կապակցությամբ շնորհավորում եմ բոլորիս և մաղթում մեր Հայրենիքին […]

̰
Փանիկցիները տեսանյութեր են հրապարակել ռուսական ռազմաբազայի չզգուշացված զորավարժություններից

21:17 17.07.2018

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր առավոտյան Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի զինծառայողները զորավարժություն են անցկացրել Արթիկի տարածաշրջանի Փանիկ գյուղի վարչական տարածքում ներկայումս չգործարկվող երկաթգծի կայարանի մերձակայքում։ Պայմանական մարտական գործողությունները ուղեկցվել են կրակոցներով, պայթյունների ուժեղ ձայներով ու ցնցումներով: Փանիկի գյուղապետ Վարդան Մակեյանը SHANTNEWS.AM-ի թղթակցի հետ հեռախոսազրույցում տեղեկացրել է, որ իրենց գյուղի տարածքը ռազմաբազայի զորավարժութունների անցկացման համար […]

̰
«Կոնվերս բանկ»-ից հափշտակություն կատարելու համար մեղադրանք է առաջադրվել

21:10 17.07.2018

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել՝ «Կոնվերս բանկ» ՓԲ ընկերության մասնաճյուղում ավազակային հարձակմամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու համար: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, 2017թ. հոկտեմբերի 9-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, բանկի մասնաճյուղում վտանգավոր բռնություն գործադրելու, այն է՝ պայթյուն […]

̰
Վարչապետը հանձնարարել է վերանայել Սևանա լճի շրջակայքում տարածքներ վարձակալած օբյեկտների պայմանագրերը

20:43 17.07.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են Սևանա լճի հարակից տարածքներում առկա իրավիճակին, զբոսաշրջության զարգացմանն ուղղված հեռանկարներին ու հնարավորություններին վերաբերող հարցեր: Կառավարության ղեկավարը նշել է, որ Սևանա լիճն ու ազգային պարկն ունեն մեծ կարևորություն ոչ միայն բնապահպանական, այլև տնտեսական ու արժեքային տեսանկյուններից: Վարչապետի խոսքով՝ պետք է հասկանալ Սևանա լճին հարակից տարածքներում զբոսաշրջության […]

̰
Նախագահը ներկա է գտնվել Արամ Մանուկյանի հուշարձանի բացման արարողությանը

20:32 17.07.2018

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր, աշխարհիկ և հոգևոր ղեկավարության հետ միասին, ներկա է գտնվել Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր, անվանի քաղաքական ու ռազմական գործիչ, Վանի ինքնապաշտպանության ղեկավար Արամ Մանուկյանի հուշարձանի բացման պաշտոնական արարողությանը: Նախագահը ծաղիկներ է խոնարհել հուշարձանին, որից հետո շփվել ներկաների հետ:      

̰
Արամ Մանուկյանի արձանի բացման արարողությունը մեկնարկել է Գարեգին Բ-ի աղոթքով

20:25 17.07.2018

Այսօր՝ հուլիսի 17-ին` ժամը 18։00-ին, Երևանի Հանրապետության հրապարակին հարող հատվածում՝ Նալբանդյան-Արամի փողոցների խաչմերուկում, կայացել է Վանի ինքնապաշտպանության ղեկավար, հայոց նորագույն պետականության հիմնադիր, ռազմական ու պետական գործիչ Արամ Մանուկյանի արձանի բացման արարողությունը: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը և Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն: Բացման արարողությունը մեկնարկել է Ամենայն […]

̰
Արմեն Փամբուխչյանը լսել է Արարատի մարզի ուղևորների և ուղևորափոխադրողների փաստարկները

20:09 17.07.2018

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանն այսօր հանդիպել է Արարատի մարզի միջմարզային կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների տնօրենների և այդ երթուղիների աշխատանքից դժգոհ ուղևորների հետ։ Նախարարի տեղակալը նշել է, որ ուղևորափոխադրումների ոլորտի խնդիրները կարգավորելու նպատակով աշխատանքներ են ընթանում «Միասնական երթուղային ցանց» ներդնելու ուղղությամբ, ինչի արդյունքում Հայաստանի բոլոր բնակավայրերը կապահովվեն տրանսպորտով։ Սակայն որոշ […]

̰
«Գոլդեն Ֆիլդ» ընկերությանը պատճառվել է 64 մլն դոլարի գույքային վնաս. փաստաթղթերը ՊԵԿ-ից ուղարկվել են դատախազություն

19:39 17.07.2018

2018 թվականի հուլիսի 13-ին ՀՀ գլխավոր դատախազությունից ՀՀ ՊԵԿ հետաքննության վարչություն է ստացվել քաղաքացի Մեխակ Գաբրիելյանի դիմումը՝ ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի կողմից 2011-2013 թվականների ընթացքում «Գոլդեն Ֆիլդ» ՍՊ ընկերության նկատմամբ իրականացրած ապօրինի հետապնդումների վերաբերյալ: Այս մասին հայտնում են պետական եկամուտերի կոմիտեից: Մասնավորապես, ըստ դիմումատուի` պաշտոնատար անձանց կողմից ընկերության նկատմամբ առանց բավարար հիմքերի հարուցվել է […]

̰
Երևանում տեղի ունեցավ Արամ Մանուկյանի արձանի բացման արարողությունը

19:29 17.07.2018

Հուլիսի 17-ին՝ ժամը 18:00-ին, Երևանի Հանրապետության հրապարակին հարող հատվածում տեղի է ունեցել Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիր, ներքին գործերի նախարար, քաղաքական ու ռազմական գործիչ Արամ Մանուկյանի արձանի բացման արարողությունը, որին մասնակցել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Բացման պաշտոնական արարողությունը մեկնարկել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հնչեցրած աղոթքով, որից հետո ելույթով […]

̰
Խնդիրը ոչ թե սաբոտաժի միջոցով պետք է լուծվի, այլ պետք է լուծի պատկան մարմինը. Դավիթ Խաժակյան

19:20 17.07.2018

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ անդրադարձավ օգտատերերից մեկի հարցին՝ արժե՞ վճարել գազի սպասարկման համար: «Ես կարծում եմ, որ այդ խնդիրը պետք է լուծվի ոչ թե բոյկոտի կամ սաբոտաժի միջոցով, որը թեկուզ կվերաբերի տվյալ՝ չարաշահում իրականացրած կազմակերպությանը, այլ պատկան լիազոր մարմինը, եթե կա չարաշահում, իր իրավասությունների սահմաններում կլուծի այդ խնդիրը»,- […]

̰
Քարաթափում Երևան-Իջևան ավտոճանապարհին

18:37 17.07.2018

Հուլիսի 17-ին՝ ժամը 16:46-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի 76-րդ կիլոմետրին՝ Ծովագյուղի հատվածում, տեղի է ունեցել քարաթափում: ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

̰
Քաղաքապետարանում բոլորի մոտ ճամպրուկային տրամադրություն է. Դավիթ Խաժակյան

18:10 17.07.2018

Երևանի քաղաքապետարանը պարալիզացված է, ներկայումս այնտեղ կարողանում են լուծում տալ այն խնդիրներին, որոնց դեպքում վերևից հրահանգ պետք չէ: «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ այս մասին նշեց Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը: Նա ասաց, որ քաղաքապետարանում բոլորի մոտ ճամպրուկային տրամադրություն է, հատկապես այն մարդկանց մոտ, ովքեր իրենց կատարած աշխատանքի որակը գիտեն և հասկանում են, որ նոր իշխանությունում […]

̰
Խորենացի փողոցում ոստիկանը քաղաքացուն լռեցնելու համար ոտքով հարվածել է նրա դեմքին

18:08 17.07.2018

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ոստիկան Ա. Կ.-ն 2016 թվականի հուլիսի 29-ին, անցնելով պաշտոնեական լիազորությունները, բռնություն է գործադրել Մարատ Յավրումյանի նկատմամբ և նրա առողջությանը պատճառել միջին ծանրության վնաս: Այսպես, Ա. Կ.-ն 2016-ի հուլիսի 29-ին ոստիկանության այլ ստորաբաժանումների ծառայողների հետ ուժեղացված ծառայություն է […]

̰
Թբիլիսի այցի համար քաղաքային բյուջեից ոչ մի կոպեկ չենք ստացել. Դավիթ Խաժակյան

17:39 17.07.2018

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության՝ Թբիլիսի այցից հետո մի շարք քաղաքացիների հետաքրքրում էր՝ որքա՞ն գումար է ծախսվել պետբյուջեից այդ այցելության վրա: Խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ նշեց, որ Թբիլիսի կատարած այցը իսկապես հետաքրքիր էր՝ նոր հմտություններ ու փորձ ձեռք բերելու հնարավորություն էր, սակայն իրենք քաղաքային բյուջեից որևէ կոպեկ չեն ստացել, այցն իրենց միջոցներով են իրականացրել՝ […]

̰
Կարգալույծ է հռչակվել Կորյուն աբեղա Առաքելյանը

17:25 17.07.2018

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Կորյուն աբեղա Առաքելյանը` եկեղեցականին անհարիր վարքագծի ու հակականոնական ընթացքի համար: Տնօրինության համար հիմք է ծառայել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կարգապահական հանձնախմբի եզրակացությունը, ինչպես նաև սահմանված մեկշաբաթյա շրջանում զղջմամբ ու ապաշխարությամբ դարձի գալու հորդորի անտեսումը: Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Արմեն […]

̰
«Ելք»-ում «Երկիր Ծիրանի»-ի հանդեպ նախատրամադրվածություն չկա. Դավիթ Խաժակյան

17:14 17.07.2018

Երևանի ավագանու «Ելք» և «Երկիր Ծիրանի» խմբակցությունների միջև որևէ հակասություն չի եղել: «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ այս մասին նշեց «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը: Ֆեյսբուքյան օգտատերերի դիտարկմանը, թե ՀՀԿ-ի հետ սերտ հարաբերությունների մեջ են, նա պատասխանեց, որ երբեք ՀՀԿ-ի հետ որևէ անձնական խոսակցություն չի եղել, զրույցները միշտ քաղաքային խնդիրների մասին են եղել, շփումները հիմնականում լինում են այդ խնդիրները լուծելու […]

̰
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով

17:10 17.07.2018

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը: Հանրապետության տարածքում` Հուլիսի 17-ին, 21-22-ը շրջանների զգալի մասում, 18-20-ը հյուսիսային առանձին շրջաններում գիշերը և կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, 17-ին, 21-22-ն առանձին շրջաններում քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 18-20-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով: Երևան քաղաքում` Հուլիսի […]

̰
Վարչապետը նոր խորհրդական ունի

17:08 17.07.2018

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Մեսրոպ Առաքելյանը նշանակվել է վարչապետի խորհրդական: էլեկտրոնային կառավարման e-gov.am կայքում հրապարակված որոշման մեջ ասված է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Մեսրոպ Առաքելյանին նշանակել վարչապետի խորհրդական` հասարակական հիմունքներով»:

̰
Շրջակա միջավայրին հասցվել է շուրջ 5 մլն դրամի վնաս

16:48 17.07.2018

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցների կողմից ս. թ. հուլիսի 9-ից 13-ն ընկած ժամանակահատվածում կատարված ստուգումների, շրջայցերի, հաշվետվությունների ընդունման, ինչպես նաև տեսչական մարմնին հանձնված վարչական վարույթների քննության արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել է 24 իրավախախտում, 4-ի վերաբերյալ անցկացվել է վարչական վարույթի քննություն և նշանակվել 350.000  ՀՀ դրամի վարչական տուգանք, հայտնում են ՀՀ բնապահպանության և […]

̰
Հակոբ Ավագյանը նշանակվել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ

16:42 17.07.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որով Հակոբ Ավագյանին նշանակել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հակոբ Ավագյանին նշանակել տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ»,- ասված է որոշման մեջ։  

̰
Երևանի ավագանին կլուծարվի 2 շաբաթից, ընտրությունները կլինեն սեպտեմբերին. Դավիթ Խաժակյան

16:28 17.07.2018

Երևանի քաղաքապետարանը քաղաքապետի միակ թեկնածուի՝ «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի թեկնածությունը չի ընդունում սխալ մեկնաբանությամբ: «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի խոսքերով՝ եթե առաջադրում եղել է, և թեկնածուն բավարար ձայներ չի հավաքել, ավագանու լիազորությունների ժամկետի կրճատումը սկսվում է նույն օրը: Խաժակյանի խոսքերով՝ առաջադրումներ պետք է լինեին ավագանու նիստի ընթացքում, սակայն […]

̰
Գյումրիի ռուսական ռազմաբազայի զինծառայողները չզգուշացված զորավարժություն են արել Փանիկ գյուղում

16:20 17.07.2018

Այսօր առավոտյան Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի զինծառայողները զորավարժություն են անցկացրել Արթիկի տարածաշրջանի Փանիկ գյուղի վարչական տարածքում ներկայումս չգործարկվող երկաթգծի կայարանի մերձակայքում։ Պայմանական մարտական գործողությունները ուղեկցվել են կրակոցներով, պայթյունների ուժեղ ձայներով ու ցնցումներով, ինչից վախեցել են երկաթգծի կայարանի հարևանությամբ ապրող բնակիչները, դուրս վազել տներից, երեխաներից մեկն անգամ վախից ուշաթափվել է։ Փանիկի գյուղապետ Վարդան Մակեյանը SHANTNEWS.AM-ի թղթակցի […]

̰
«Սանիթեք»-ը ներողություն է խնդրում

16:02 17.07.2018

«Սանիթեք» ընկերությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է՝ վերջին օրերին տեխնիկական խափանումներ են գրանցվել աղբահանության աշխատանքների կազմակերպման գործընթացում, ինչի պատճառով Երևան քաղաքում աղբահանությունը պատշաճ չի իրականացվել։ «Ընկերությունը հայցում է քաղաքացիների և քաղաքի հյուրերի ներողամտությունը պատճառված անհարմարության համար։ Ընկերության աշխատակիցները փորձում են հնարավորինս արագ շտկել ստեղծված իրավիճակը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ առաջիկայում ընկերությունը կհրավիրի […]

̰
Կոռուպցիոն բացահայտում Վարդենիսի բուհում. պատճառվել է շուրջ 6 մլն դրամի վնաս

15:53 17.07.2018

Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության աշխատակիցներն օրերս օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ «Վարդենիսի Վիկտոր Համբարձումյանի անվան մանկավարժական ինստիտուտ» ՍՊ ընկերությունում բուհի ռեկտոր Նիկողոս Գասպարյանն օրենքի խախտումներ է թույլ տվել։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Գասպարյանի 2009 թ. օգոստոսի 31-ի հրամանով մի […]

̰
«Անվճար ջրի երկիր». հայտնի բլոգերը տեսանյութ է հրապարակել Հայաստանի մասին

15:40 17.07.2018

Հայտնի բլոգեր Nas Daily-ն Հայաստան է եկել ՀՀ քաղաքավիացիայի գլխավոր վարչության և զբոսաշրջության պետական կոմիտեի նախաձեռնությամբ, հաղորդում է «Արմենպրես»-ը: Բլոգերը հրապարկել է տեսանյութ՝ «Անվճար ջրի երկիր Հայաստան» խորագրով: «Դուք այլևս կարիք չունեք ջուր գնելու, այստեղ ամեն քայլափոխին անվճար ջուր կա և կարիք չկա պլաստիկ շշեր օգտագործել»,- գրել է բլոգերը: Նա հուլիսի 14-ին իր էջում գրառում […]

̰
Պարապմունքներ Կապանի լեռնափրկարարական ջոկատում

15:39 17.07.2018

Օրերս ՀՀ ԱԻՆ «Հատուկ լեռնափրկարար ծառայություն» ՓԲԸ Կապանի լեռնափրկարարական ջոկատում անցկացվել են պլանային պարապմունքներ՝ «Վթար հանքում» և «Թունավորում» թեմաներով: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ լրատվական ծառայությունը: Վարժանքի նպատակն էր` • կատարելագործել ջոկերի շնչադիմակավոր-լեռնափրկարարների գործնական ունակությունները փրկարարական աշխատանքների և վթարների հետևանքների վերացման ժամանակ, • նպաստել լեռնափրկարարական աշխատանքների ժամանակ հերթապահ ջոկի ուժերի և միջոցների ղեկավարման ունակությունների կատարելագործմանը, […]

̰
BACK_TO_TOP