19:20 17.07.2018
Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ անդրադարձավ օգտատերերից մեկի հարցին՝ արժե՞ վճարել գազի սպասարկման համար: «Ես կարծում եմ, որ այդ խնդիրը պետք է լուծվի ոչ թե բոյկոտի կամ սաբոտաժի միջոցով, որը թեկուզ կվերաբերի տվյալ՝ չարաշահում իրականացրած կազմակերպությանը, այլ պատկան լիազոր մարմինը, եթե կա չարաշահում, իր իրավասությունների սահմաններում կլուծի այդ խնդիրը»,- […]
18:37 17.07.2018
Հուլիսի 17-ին՝ ժամը 16:46-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի 76-րդ կիլոմետրին՝ Ծովագյուղի հատվածում, տեղի է ունեցել քարաթափում: ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
18:10 17.07.2018
Երևանի քաղաքապետարանը պարալիզացված է, ներկայումս այնտեղ կարողանում են լուծում տալ այն խնդիրներին, որոնց դեպքում վերևից հրահանգ պետք չէ: «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ այս մասին նշեց Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը: Նա ասաց, որ քաղաքապետարանում բոլորի մոտ ճամպրուկային տրամադրություն է, հատկապես այն մարդկանց մոտ, ովքեր իրենց կատարած աշխատանքի որակը գիտեն և հասկանում են, որ նոր իշխանությունում […]
18:08 17.07.2018
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ոստիկան Ա. Կ.-ն 2016 թվականի հուլիսի 29-ին, անցնելով պաշտոնեական լիազորությունները, բռնություն է գործադրել Մարատ Յավրումյանի նկատմամբ և նրա առողջությանը պատճառել միջին ծանրության վնաս: Այսպես, Ա. Կ.-ն 2016-ի հուլիսի 29-ին ոստիկանության այլ ստորաբաժանումների ծառայողների հետ ուժեղացված ծառայություն է […]
17:39 17.07.2018
Երևանի ավագանու «Ելք» խմբակցության՝ Թբիլիսի այցից հետո մի շարք քաղաքացիների հետաքրքրում էր՝ որքա՞ն գումար է ծախսվել պետբյուջեից այդ այցելության վրա: Խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ նշեց, որ Թբիլիսի կատարած այցը իսկապես հետաքրքիր էր՝ նոր հմտություններ ու փորձ ձեռք բերելու հնարավորություն էր, սակայն իրենք քաղաքային բյուջեից որևէ կոպեկ չեն ստացել, այցն իրենց միջոցներով են իրականացրել՝ […]
17:25 17.07.2018
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Կորյուն աբեղա Առաքելյանը` եկեղեցականին անհարիր վարքագծի ու հակականոնական ընթացքի համար: Տնօրինության համար հիմք է ծառայել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կարգապահական հանձնախմբի եզրակացությունը, ինչպես նաև սահմանված մեկշաբաթյա շրջանում զղջմամբ ու ապաշխարությամբ դարձի գալու հորդորի անտեսումը: Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Արմեն […]
17:14 17.07.2018
Երևանի ավագանու «Ելք» և «Երկիր Ծիրանի» խմբակցությունների միջև որևէ հակասություն չի եղել: «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ այս մասին նշեց «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը: Ֆեյսբուքյան օգտատերերի դիտարկմանը, թե ՀՀԿ-ի հետ սերտ հարաբերությունների մեջ են, նա պատասխանեց, որ երբեք ՀՀԿ-ի հետ որևէ անձնական խոսակցություն չի եղել, զրույցները միշտ քաղաքային խնդիրների մասին են եղել, շփումները հիմնականում լինում են այդ խնդիրները լուծելու […]
17:10 17.07.2018
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը: Հանրապետության տարածքում` Հուլիսի 17-ին, 21-22-ը շրջանների զգալի մասում, 18-20-ը հյուսիսային առանձին շրջաններում գիշերը և կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, 17-ին, 21-22-ն առանձին շրջաններում քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 18-20-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով: Երևան քաղաքում` Հուլիսի […]
17:08 17.07.2018
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Մեսրոպ Առաքելյանը նշանակվել է վարչապետի խորհրդական: էլեկտրոնային կառավարման e-gov.am կայքում հրապարակված որոշման մեջ ասված է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Մեսրոպ Առաքելյանին նշանակել վարչապետի խորհրդական` հասարակական հիմունքներով»:
16:48 17.07.2018
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցների կողմից ս. թ. հուլիսի 9-ից 13-ն ընկած ժամանակահատվածում կատարված ստուգումների, շրջայցերի, հաշվետվությունների ընդունման, ինչպես նաև տեսչական մարմնին հանձնված վարչական վարույթների քննության արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել է 24 իրավախախտում, 4-ի վերաբերյալ անցկացվել է վարչական վարույթի քննություն և նշանակվել 350.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, հայտնում են ՀՀ բնապահպանության և […]
16:42 17.07.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որով Հակոբ Ավագյանին նշանակել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հակոբ Ավագյանին նշանակել տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ»,- ասված է որոշման մեջ։
16:28 17.07.2018
Երևանի քաղաքապետարանը քաղաքապետի միակ թեկնածուի՝ «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի թեկնածությունը չի ընդունում սխալ մեկնաբանությամբ: «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի խոսքերով՝ եթե առաջադրում եղել է, և թեկնածուն բավարար ձայներ չի հավաքել, ավագանու լիազորությունների ժամկետի կրճատումը սկսվում է նույն օրը: Խաժակյանի խոսքերով՝ առաջադրումներ պետք է լինեին ավագանու նիստի ընթացքում, սակայն […]
16:20 17.07.2018
Այսօր առավոտյան Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի զինծառայողները զորավարժություն են անցկացրել Արթիկի տարածաշրջանի Փանիկ գյուղի վարչական տարածքում ներկայումս չգործարկվող երկաթգծի կայարանի մերձակայքում։ Պայմանական մարտական գործողությունները ուղեկցվել են կրակոցներով, պայթյունների ուժեղ ձայներով ու ցնցումներով, ինչից վախեցել են երկաթգծի կայարանի հարևանությամբ ապրող բնակիչները, դուրս վազել տներից, երեխաներից մեկն անգամ վախից ուշաթափվել է։ Փանիկի գյուղապետ Վարդան Մակեյանը SHANTNEWS.AM-ի թղթակցի […]
16:02 17.07.2018
«Սանիթեք» ընկերությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է՝ վերջին օրերին տեխնիկական խափանումներ են գրանցվել աղբահանության աշխատանքների կազմակերպման գործընթացում, ինչի պատճառով Երևան քաղաքում աղբահանությունը պատշաճ չի իրականացվել։ «Ընկերությունը հայցում է քաղաքացիների և քաղաքի հյուրերի ներողամտությունը պատճառված անհարմարության համար։ Ընկերության աշխատակիցները փորձում են հնարավորինս արագ շտկել ստեղծված իրավիճակը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ առաջիկայում ընկերությունը կհրավիրի […]
15:53 17.07.2018
Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության աշխատակիցներն օրերս օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ «Վարդենիսի Վիկտոր Համբարձումյանի անվան մանկավարժական ինստիտուտ» ՍՊ ընկերությունում բուհի ռեկտոր Նիկողոս Գասպարյանն օրենքի խախտումներ է թույլ տվել։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Գասպարյանի 2009 թ. օգոստոսի 31-ի հրամանով մի […]
15:40 17.07.2018
Հայտնի բլոգեր Nas Daily-ն Հայաստան է եկել ՀՀ քաղաքավիացիայի գլխավոր վարչության և զբոսաշրջության պետական կոմիտեի նախաձեռնությամբ, հաղորդում է «Արմենպրես»-ը: Բլոգերը հրապարկել է տեսանյութ՝ «Անվճար ջրի երկիր Հայաստան» խորագրով: «Դուք այլևս կարիք չունեք ջուր գնելու, այստեղ ամեն քայլափոխին անվճար ջուր կա և կարիք չկա պլաստիկ շշեր օգտագործել»,- գրել է բլոգերը: Նա հուլիսի 14-ին իր էջում գրառում […]
15:39 17.07.2018
Օրերս ՀՀ ԱԻՆ «Հատուկ լեռնափրկարար ծառայություն» ՓԲԸ Կապանի լեռնափրկարարական ջոկատում անցկացվել են պլանային պարապմունքներ՝ «Վթար հանքում» և «Թունավորում» թեմաներով: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ լրատվական ծառայությունը: Վարժանքի նպատակն էր` • կատարելագործել ջոկերի շնչադիմակավոր-լեռնափրկարարների գործնական ունակությունները փրկարարական աշխատանքների և վթարների հետևանքների վերացման ժամանակ, • նպաստել լեռնափրկարարական աշխատանքների ժամանակ հերթապահ ջոկի ուժերի և միջոցների ղեկավարման ունակությունների կատարելագործմանը, […]
15:27 17.07.2018
ՀՀ Սյունիքի մարզի Խնձորեսկ համայնքի վարչական սահմաններում գտնվող, պետական սեփականություն համարվող, հանրապետական նշանակության Խնձորեսկ գյուղատեղիի տարածքում «Հին Խնձորեսկ» 2018-2025 թվականների ներդրումային ծրագրի» շրջանակում իրականացվող աշխատանքների վերահսկման նպատակով ՀՀ մշակույթի նախարարության մասնագետները պարբերաբար հանդիպում-քննարկումներ են ունենում ծրագրի նախաձեռնողների հետ, որոնք տեղեկացվել են, որ ծրագրի շրջանակում պատմամշակութային անշարժ հուշարձանների ամրակայմանը, վերականգնմանը և նորոգմանը վերաբերող բոլոր անհրաժեշտ գիտանախագծային […]
15:22 17.07.2018
Ինչպե՞ս պետք է բացառել այն երևույթը, որ բանակ զորակոչվելուց հետո զինվորի մոտ ի հայտ են գալիս խնդիրներ: Հուլիսի 17-ին Կենտրոնական զինվորական հավաքակայանում լրագրողների հետ զրույցի ժամանակ նման հարց է ուղղվել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, որին ի պատասխան՝ նա ասել է. «Ոչ մի կերպ հնարավոր չէ բացառել նման խնդիրները, թե՛ զինվորական կյանքում, թե՛ առհասարակ: Ցանկացած առողջական […]
15:10 17.07.2018
«Մենք պատրաստվում ենք մեր ենթակա բոլոր հիվանդանոցներում արդյունավետ կառավարում ստեղծել, եթե պետք լինի փոխել տնօրեններին, փոխելու ենք»,- հուլիսի 17-ին լրագրողների հետ զրույցում ասել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ ի պատասխան հարցի՝ արդյո՞ք պատրաստվում է հեռացնել «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ տնօրենին: Անդրադառնալով պոլիկլինիկաների խնդիրներին՝ նախարարը նշել է, որ խնդիրը գլոբալ է: Կան պոլիկլինիկաներ, որ չունեն ոչ մի […]
15:05 17.07.2018
ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում հուլիսի 14-ին Գնդեվանքի տարածքում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի տեղաշարժն արգելափակելու դեպքի վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից: Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ֆեյսբուքյան էջում 2018 թվականի հուլիսի 14-ին՝ ժամը 18:46-ին, «Շտապ» խորագրի ներքո հրապարակվել էր տեղեկատվություն առ այն, որ «Գարեգին Բ Ամենայն Հայոց […]
14:59 17.07.2018
Քառօրյա պատերազմի մասնակից մի խումբ զինծառայողներ բողոքի ակցիա են նախաձեռնել՝ պահանջելով իրենց զինգրքույկներում արձանագրել Ապրիլյան պատերազմի մասնակից լինելու փաստը: Ակցիան նախաձեռնողները Ազատության հրապարակից քայլերթով գնացել են ՀՀ կառավարություն, որտեղ էլ պահանջել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում: Նրանց խոսքերով՝ Քառօրյա պատերազմից հետո անարդարություն է տեղի ունեցել, և քառօրյային մասնակից մի շարք զինվորների զինգրքույկներում այդ փաստը […]
14:40 17.07.2018
ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում քաղաքացու կողմից հաղորդում և բացատրություն է ստացվել այն մասին, որ 2017թ. օգոստոսի կեսերին, Ն. Սարգսյանի անվտանգության պետ Ա. Պետրոսյանի թիկնազորի 2 աշխատակիցներ Երևան քաղաքի Թումանյան-Նալբանդյան փողոցի խաչմերուկի վրա գտնվող սրճարանի դիմացից բռնություն գործադրելու եղանակով առևանգել են իրեն, տեղափոխել Ն. Սարգսյանի բնակության շենքի նկուղ, որտեղ մի քանի ժամ […]
14:21 17.07.2018
Գլխավոր դատախազության` հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության դատախազը հուլիսի 17-ին վերաքննիչ բողոք է ներկայացրել Վայոց ձորի մարզի Մալիշկա համայնքի ղեկավար Մհեր Մովսիսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը մերժելու՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի հուլիսի 14-ի որոշման դեմ: Այս մասին հայտնում են դատախազության հանրային կապերի բաժնից: Հիշեցնենք, որ պաշտոնեական դիրքն […]
14:04 17.07.2018
ՀՀ ոստիկանության ներքին աուդիտի վարչության կողմից ոստիկանության ՊՊԳՎ Իջևանի պահպանության բաժնում, Տավուշի և Դիլիջանի պահպանության բաժանմունքներում իրականացված աուդիտների ընթացքում արձանագրված ֆինանսական խախտումների փաստերով ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարված ծառայողական քննությամբ պարզվել է, որ Իջևանի պահպանության բաժնի նախկին հաշվապահի կողմից նույն բաժնի նախկին պետին և մի քանի ծառայողների, որոշակի ժամանակահատվածում, ոստիկանության ՊՊԳՎ արտաբյուջետային միջոցներից ընդհանուր 38.493.681 […]
13:59 17.07.2018
Հուլիսի 17-ին՝ ժամը 07:55-ին, Մադինա գյուղի տարածքում վերսկսվել էին Կոմիտաս Սարգսյանի որոնողական աշխատանքները: ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայության հաղորդմամբ՝ աշխատանքներում ներգրավված է եղել 5 փրկարար, 5 ոստիկան և գյուղի 30 բնակիչ: Ժամը 10:05-ին Մադինա և Լեռնակերտ գյուղերի միջնամասում հայտնաբերվել է Կ. Ս.-ի դին: Հուլիսի 16-ին՝ ժամը 19:06-ին, «911» ծառայությանը տեղեկություն էր հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Մադինա գյուղի բնակիչը՝ Կ. […]
13:52 17.07.2018
Երեկ կառավարական առանձնատանը տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը: Այս մասին տեղեկանում ենք կառավարության Telegram սոցցանցի էջից: Առաջին նախագահն իր տեսակետներն է հայտնել Հայաստանի առջև ծառացած մի շարք մարտահրավերների հաղթահարման ուղիների վերաբերյալ: Քննարկվել են արտաքին քաղաքականությանը և Արցախյան հիմնախնդրին վերաբերվող հարցեր: Հանդիպումը տեղի է ունեցել Լևոն Տեր-Պետրոսյանի նախաձեռնությամբ:
13:33 17.07.2018
«Հրաշք այգի» ՍՊԸ-ի տնօրեն Արթուր Իվանյանը դիմել է ՀՀ քննչական կոմիտե` իր և ընկերության գործարար համբավին վնաս հասցնելու դիմում-բողոքով: Այս մասին «Առավոտ»-ի հետ զրույցում ասել է «Հրաշք այգի» ՍՊԸ-ի ներկայացուցիչ, փաստաբան Միքայել Ավետիսյանը: Գործարարն իր և իր ղեկավարած ընկերության գործարար համբավին մեծ վնաս հասցնելու մեջ մեղադրում է պետական մարմնի պաշտոնատար անձին` ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի […]
13:23 17.07.2018
«Առաջինը չէ, հուսով եմ վերջինը կլինի և խրատ կլինի բոլոր նման ապօրինի հակաիրավական պրոցեսների մեջ ներգրավված այն բժիշկներին և ոչ բժիշկներին, որ նախկինում եղել են նման բացահայտումներում: Ինչպես տեսանք, այստեղ փաստացի խումբ էր գործել»,- հուլիսի 17-ին Կենտրոնական զինվորական հավաքակայանում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ԱԱԾ կողմից բացահայտված կոռուպցիոն սխեմային, ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նախարարը հույս […]
12:57 17.07.2018
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր այցելել է Կենտրոնական զինվորական հավաքակայան, ծանոթացել նորակոչիկների հետազոտման ընթացքին: Նախարարը ներկայացրել է Նորքի զինկոմիսարիատում իրականացվող պիլոտային ծրագիրը, որով այս զորակոչի ընթացքում զինկոմի բժշկական հանձնաժողովի գործառույթները կատարում են 3 պոլիկլինիկաներ: «Դա դրել ենք որպես փորձ՝ հասկանալու համար, եթե լավ աշխատի, ապա տարածենք նաև մյուս զինկոմիսարիատների վրա: Իհարկե, պոլիկլինիկաների անձնակազմի անփորձության պատճառով […]