Հուշագրերի ստորագրում Ազգային ժողովում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 06 2025
  • $
    383.25
  • RUBLE
    4.86
  • 438.36
WEATHER
+22.09 oC

Հուշագրերի ստորագրում Ազգային ժողովում

16:25 16.07.2018

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հուլիսի 16-ին ընդունել է Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանին, ՀԳՀՄ խորհրդի անդամ Հակոբ Բաղդասարյանին, ՀԳՀՄ «Տնտեսություն և գործարարություն ակումբի» անդամ Սերժ Ղարիբյանին, «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության հաշվապահների ասոցիացիա» ՀԿ նախագահ Վահագն Համբարձումյանին և խորհրդի անդամ Լիլիթ Չիչոյանին, տեղեկացնում է ԱԺ կայքը:

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը, ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը, հանձնաժողովի անդամներ Արամ Սարգսյանն ու Հակոբ Հակոբյանը:

Արա Բաբլոյանը, ողջունելով ներկաներին, մասնավորապես ասել է.

«Հարգելի՛ գործընկերներ և հյուրեր, թույլ տվեք ողջունել ձեզ այս յուրահատուկ առիթով ՀՀ Ազգային ժողովում գտնվելու համար: Գաղտնիք չէ, որ հանրային կյանքի ամենատարբեր ոլորտներում մեր ձեռքբերումներն ու հաջողությունները պայմանավորված են տնտեսության ոլորտում իշխանությունների կողմից տարվող քաղաքականության արդյունավետությամբ:

Այս առումով տնտեսական քաղաքականության մշակման և իրականացման հարցում օրինաստեղծ գործունեությունը ստանում է առանձնահատուկ կաևորություն, քանզի դրանով է պայմանավորված տարվող քաղաքականության արդյունավետությունը, ինչպես նաև հանրության հիմնական հատվածի սպասելիքների հնարավոր ապահովումը: Ուստի, դրվատանքի է արժանի ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությունը` հանձնաժողովը վերածելու մի կողմից քաղաքականություն մշակողների և իրականացնողների, տնտեսագիտական-ակադեմիական մտքի ներկայացուցիչների, իսկ մյուս  կողմից` ԱԺ պատգամավորների միջև բանավեճի և երկխոսության յուրատեսակ հարթակի: Այն, անկասկած, իր դրական արդյունքն է տալիս, և մենք արդեն ունենք դրա օրինակները, որոնցից  մեկն է ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արդյունավետ համագործակցությունը ՀՀ պետական տնտեսագիտական համալսարանի «Ամբերդ» հետազոտական կենտրոնի հետ:

Ի դեպ, Ազգային ժողովի պրակտիկայում որպես հանձնաժողովի արտահաստիքային խորհրդատուի հետ այս համագործակցությունը, անշուշտ, կարելի է համարել նորույթ: Շարունակելով այս նախաձեռնությունները` մենք  ձեզ հետ միասին այսօր ականատես ենք լինում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի այդ մոտեցման հերթական դրսևորմանը և հնարավորություն ունենք համագործակցության նոր էջ բացել այս անգամ երկու այլ կազմակերպությունների և Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի միջև:

Պետք է արձանագրենք, որ այս կառույցների հետ հանձնաժողովի համագործակցությունն իրականացվել է նաև մինչ այս: Հուշագրերի ստորագրումն այս համագործակցությանը տալիս է ինստիտուցիոնալ բնույթ: Համագործակցության հուշագրերը կնքվում են ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի, «Հայաստանի գործատուների հանրապետական միություն» հասարակական կազմակերպության, ինչպես նաև «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության հաշվապահների ասոցիացիա» հասարակական կազմակերպության միջև: Հուշագրերը` ի թիվս համագործակցության այլ մեխանիզմների, նախատեսում են նաև, որ մեր գործընկերները կարող են հանդես գալ փորձագիտական հետազոտություններով կամ իրականացնել ոլորտային ուսումնասիրություններ սեփական նախաձեռնությամբ:Հարգելի՛ գործընկերներ, թույլ տվեք մաղթել հաջողություններ` համոզված լինելով, որ այս համագործակցությունը կլինի արգասաբեր»:

 

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը, կարևորելով կողմերի միջև փոխգործակցությունը, նշել է, որ այս հուշագրերը  համագործակցության նոր նպաստավոր էջ կբացեն:
Միքայել Մելքումյանը, արժևորելով փոխադարձ համագործակցությունը, համոզմունք է հայտնել, որ  այն արդյունավետորեն կնպաստի տնտեսական ոլորտի օրենքների մշակման և ընդունման գործընթացի իրականացմանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության և համագործակցության համար` Գագիկ Մակարյանն ուրախությամբ նշել է, որ իրենք պատրաստակամ են ներդնելու իրենց փորձն ու ներուժը ՀՀ Ազգային ժողովում օրենսդրական  նախաձեռնությունների կյանքի կոչման հարցում:

Վահագն Համբարձումյանը, կարևորելով օրենսդրության կատարելագործման հարցում կողմերի միջև արդյունավետ փոխգործակցությունը, ընդգծել է, որ մեծ պատիվ է խորհրդարանի հետ աշխատելը: Հանդիպման ավարտին Խոսրով Հարությունյանը համագործակցության հուշագրեր է ստորագրել Գագիկ Մակարյանի և Վահագն Համբարձումյանի հետ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանի հավաքականը` Եվրոպայի թիմային չեմպիոն

22:30 11.06.2025

Հայաստանի հավաքականը` Եվրոպայի թիմային չեմպիոն

Սկոպիեում ավարտված հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ17 առաջնությունում Հայաստանի հավաքականը դարձել է թիմային չեմպիոն: Մեր հավաքականը հավաքել է 135 միավոր: Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են համապատասխանաբար Վրաստանի և Ադրբեջանի հավաքականները: Առաջնությանը մասնակցել է 31 երկրի հավաքական: Հիշեցնենք, որ մեր ըմբիշները նվաճել են երկու ոսկե (Մարատ Աճեմյան, Հայկ Հակոբյան), երկու արծաթե (Մարտին Մանջիկյան, Ջանես Նազարյան) […] ...

SHANTNEWS

22:00 11.06.2025

SHANTNEWS

Հայաստանում ՌԴ դեսպանությունը ցավակցություն է հայտնել Ճամբարակում շենքի պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին

21:56 11.06.2025

Հայաստանում ՌԴ դեսպանությունը ցավակցություն է հայտնել Ճամբարակում շենքի պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին

Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը իր խորին ցավակցությունն է հայտնել ք.Ճամբարակում բնակելի շենքի պայթյունի հետևանքով զոհվածների մտերիմներին և հարազատներին: «Խորին ցավակցություն ենք հայտնում ք.Ճամբարակում բնակելի շենքի պայթյունի հետևանքով զոհվածների մտերիմներին և հարազատներին: Տուժածներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում: Տուժածներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,- նշվում է հայտարարության մեջ: ...

Զովունիում նոր կառուցվող շենքից մարդ է ընկել. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

21:46 11.06.2025

Զովունիում նոր կառուցվող շենքից մարդ է ընկել. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

Հունիսի 9-ին Կոտայքի մարզում կառուցվող շենքերից մեկում հերթական անգամ աշխատանքային կանոնների չպահպանման հետևանքով արտակարգ դեպք է տեղի ունեցել։ Ժամը 10:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը Եղվարդ քաղաքի բժշկական կենտրոն է տեղափոխել անգիտակից մի քաղաքացու։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հիվանդանոցում բժիշկները […] ...

Առինջ գյուղում մեքենաներ են բախվել, բռնկվել է հրդեհ. կան տուժածներ

21:42 11.06.2025

Առինջ գյուղում մեքենաներ են բախվել, բռնկվել է հրդեհ. կան տուժածներ

Հունիսի 11-ին, ժամը 20:28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղի Բաբաջանյան թաղամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան տուժածներ։ Այս մասին հայտնել են ՆԳՆ ՓԾ-ից: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Toyota» և «Lexus» մակնիշների […] ...

Երևանում շարունակվում է համայնքային հողերը քաղաքին վերադարձնելու գործընթացը

21:39 11.06.2025

Երևանում շարունակվում է համայնքային հողերը քաղաքին վերադարձնելու գործընթացը

Երևանում շարունակվում է համայնքային հողերը քաղաքին վերադարձնելու գործընթացը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Իրականացվել են ապամոնտաժման հետևյալ աշխատանքները՝ Նուբարաշեն վարչական շրջանում՝ Գ-3 թաղամասի հ.7 հասցեին կից համայնքային հողում ինքնակամ կառուցված փայտե շինություն, Աջափնյակ վարչական շրջանում՝ Տիչինայի փ. 150/4 հասցեին կից՝ ինքնակամ քարե շինություն, Դավթաշեն վարչական շրջանում՝ Դավթաշեն 1-ին թաղամաս, հ.29/23 հասցեին կից՝ ինքնակամ քարե […] ...

BACK_TO_TOP