TIME
Ամսաթիվ
10 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+19.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

ՀՀ  կառավարության քայլերն ուղղված են ժողովրդավարության ամրապնդմանը. Նիկոլ Փաշինյան

15:44 12.07.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում հանդիպել է Լատվիայի Հանրապետության նախագահ Ռայմոնդս Վեյոնիսի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-լատվիական հարաբերությունների հետագա զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել տնտեսական ոլորտում փոխգործակցության ընդլայնման հնարավորություններին: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից: Վարչապետ Փաշինյանը կարևորել է Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումների ճանապարհին Լատվիայի հետ փորձի փոխանակումը: «Հուսով ենք, […]

̰
Հուլիսի 13-23-ին Գլենդելում Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված ցուցահանդես կանցկացվի

15:31 12.07.2018

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Գլենդել քաղաքի Կենտրոնական գրադարանի և արվեստի կենտրոնում հուլիսի 13-23-ը կանցկացվի լուսանկարների ցուցահանդես՝ նվիրված Երևանի հիմնադրման 2800-ամյակին: Ցուցահանդեսն անցկացվում է Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի նախաձեռնությամբ: Հայտնում է «Արմենպրես»-ը: Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանը, ով ներկայում գտնվում է Գլենդելում, հայտնել է, որ ցուցահանդեսն անցկացվում է «Այցելիր Երևան-2800» խորագրի ներքո, ներկայացված են մայրաքաղաքի […]

̰
Լևոն Երանոսյանը ցանկացել է հաշտվել Սասուն Միքայելյանի հետ

15:10 12.07.2018

Ազգային ժողովում «Ելք» խմբակցության անդամ Սասուն Միքայելյանը նշեց, որ նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը փորձել է հաշտվել իր հետ, բայց ինքը մերժել է։ Միքայելյանի խոսքերով` Երանոսյանը հաշտվելու նպատակով իր մոտ միջնորդ էր ուղարկել, բայց «նույն բախտին է արժանացել»: Հարցին, թե այսինքն շիշ նետեցի՞ք նորից, Միքայելյանը ծիծաղեց և ասաց՝ «ինչի ես շշաձի՞գ եմ»: Հիշեցնենք, որ հեղափոխության օրերին, […]

̰
Արշակունյաց պողոտայում մեքենա է այրվել

14:54 12.07.2018

Այսօր Աշրակունյաց պողոտայում հրդեհ է բռնկվել Գազ 3110 մակնիշի ավտոմեքենայում: Մեքենան շարժիչը անջատած և կայանած վիճակում է եղել: Վարորդը, որն այդ պահին բանկում է եղել, դուրս է եկել և նկատել, որ մեքենան այրվում է: Ականատեսների վկայությամբ՝ հրշեջ փրկարարները հաշված րոպեների ընթացքում տեղ են հասել և կարողացել են կրակն արագ մարել: Մեքենան շատ չի վնասվել և […]

̰
Ադրբեջանը մեսիջներ է ուղարկում Եվրոպային. ադրբեջանագետ

14:47 12.07.2018

Գանձակի քաղաքապետ Էլմար Վելիևի դեմ կատարված մահափորձին հաջորդած ցույցերը, որի հետևանքով երկու բարձրաստիճան ոստիկան է մահացել, ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի կարծիքով դեռ շատ մութ կողմեր ունի: «Նախ հասկանալի չէր, թե ինչու պաշտպանիչ բաճկոն չունեին բարձրաստիճան ոստիկանները, ինչո”ւ էին նրանք հայտնվել այդտեղ՝ ընդ որում, մարդիկ ուղղակի այս ու այն կողմ էին քայլում քաոտիկ և բախումների մտադրություն չունեին […]

̰
Նիկոլ Փաշինյանը այցը Բրյուսել՝ լուսանկարներով

14:23 12.07.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ մեկնել է Բրյուսել՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին: Աշխատանքային այցի շրջանակներում Փաշինյանը հանդիպել է ԵՄ կառույցների ղեկավարների հետ, ինչպես նաև երկկողմ շփումներ ունեցել մի շարք պետությունների և կառավարությունների ղեկավարների հետ: ՀՀ կառավարության կայքը ներկայացրել է բրյուսելյան հանդիպումները ֆոտոշարքի տեսքով:      

̰
Երևանը նոր դատախազ ունի

14:15 12.07.2018

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հուլիսի 11-ի հրամանով արդարադատության առաջին դասի խորհրդական Գևորգ Բաղդասարյանը նշանակվել է Երևան քաղաքի դատախազ՝ ազատվելով ՀՀ գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման վարչության պետի պաշտոնից: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի վարչությունից:

̰
ԱԺ-ն մեկ ամիս արձակուրդում կլինի

14:07 12.07.2018

Այսօր ավարտվեց ԱԺ արտահերթ նստաշրջանը, որից հետո ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ խորհրդարանը մեկնում է արձակուրդ: «Այսօր խոսեցինք բարեխիղճ վարորդներից, բայց ուզում եմ շնորհակալություն հայտնել բարեխիղճ պատգամավորներին, որ այսօր աշխատեցինք ու ավարտեցինք արտահերթ նստաշրջանը: Անցնում ենք 30-օրյա մեր արձակուրդին»,- ասաց Արա Բաբլոյանը:

̰
Սփյուռքահայ գործարարները ստեղծել են ներդրողների խումբ՝ «Կառուցի՛ր Հայաստան» անունով

14:02 12.07.2018

Սփյուռքահայ մի շարք գործարարներ, ինչպես շվեյցարաբնակ Վարտան Սիրմակեսը, Արդեն Սելլեֆյանը, Հայկ Հովհաննիսյանը, Բելգիայից Վարտկես Կնաջյանը, Լիբանանից Հարութ Միսիրեանը և այլոք, նախաձեռնել են «Կառուցի՛ր Հայաստան» անունով ներդրողների խումբ, որի անդամները պետք է իրենց միջոցները ներդնեն Հայաստանի տնտեսության զարգացման համար: Խմբի տարածած հայտարարությունում նշված է. «Համաշխարհային բիզնես միջավայրում նշանակալի դերակատարում ունեցող հայտնի հայ գործարարների նախաձեռնությամբ ստեղծվել է […]

̰
Վարորդների տուգանքները կներվեն. ԱԺ-ն ընդունեց օրենքը

13:52 12.07.2018

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ճանապարհային երթևեկության տուգանքների համաներման օրենքի նախագիծը: Այն ընդունվեց 68 կողմ, 1 դեմ, 2 ձեռնպահ ձայներով: Համաներումից կօգտվի 150.000 վարորդ, կներվի 13․7 միլիոն դրամ տուգանք։ Հիշեցնենք, որ օրենքով նախատեսվում է ներել մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը վարչական իրավախախտում կատարած անձանց պարտքերը: Սակայն սա ոչ բոլոր իրավախախտումներին է վերաբերում: Օրինակ՝ առանց […]

̰
Luca Rossi: «Philip Morris» has revealed Armenia two years ago

13:44 12.07.2018

Two years ago, we discovered Armenia in terms of traditions and potential of scientific and technological development. That is why a decision was made to establish a research and development center in Armenia as well as to develop an ecosystem that promotes the scientific education. When it comes to connecting to the Internet and having […]

̰
Բոլորը ժիգուլիներո՞վ են կատարել այդ խախտումները,  էն թանկարժեք՝ 50.000-անոց մեքենաներով չե՞ն կատարել. ՀՀԿ-ականները համաներման նախագծի շուրջ մտահոգություններ ունեն

13:35 12.07.2018

ԱԺ-ում այսօր քննարկում էին մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է համաներում իրականացնել վարչական իրավախախտում կատարած վարորդների նկատմամբ։ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Միհրան Պողոսյանն առաջարկել էր, որ ներվեն ոչ միայն գումարները չվճարածները, այլև բարեխիղճ վճարածները: Կառավարությունը պատգամավորի առաջարկը չէր ընդունել: «Մենք պետք է հավասարություն դնենք այն վարորդների միջև, որոնք […]

̰
Հակառակ վարքագիծ ենք դաստիարակում՝ մարդկանց ասելով, որ կարող եք չվճարել, ինչ-որ ժամանակ կառավարությունը կորոշի ներել ձեր տուգանքները. Արփինե Հովհաննիսյան

13:22 12.07.2018

ԱԺ-ում քննարկման ժամանակ ՀՀԿ խմբակցության անդամ Միհրան Պողոսյանն առաջարկել էր ներել նաև այն վարորդների տուգանքները, որոնք բարեխիղճ վճարել են տուգանքները: Իր ելույթում ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ այն չի ընդունվել: ԱԺ փոխնախագահը ներկայացրեց այն հակափաստարկները, որոնք բերվել են Միհրան Պողոսյանի առաջարկը չընդունելու համար: Արփինե Հովհաննիսյանը նշեց, քանի որ խոսքը վերաբերում է 2012-2017 թվականների ընթացքում […]

̰
Բեռնաթափեք քրեակատրողական հիմնարկները. Նաիրա Զոհրաբյանը կառավարությանը դատապարտյալների շրջանում համաներում կիրառելու կոչ արեց

12:53 12.07.2018

ԱԺ ամբիոնից «Ծառուկյան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը կառավարությանն առաջարկեց քննարկել նաև կալանավորների նկատմամբ համաներում կիրառելու հարցը: Պատգամավորը կառավարության ուշադրությունը հրավիրեց քրեակատարողական հիմնարկների գերծանրաբեռնվածության վրա՝ նշելով, որ համաներում անպայմանորեն պիտի հայտարարվի: «Բազմաթիվ դեպքեր կան, բազմաթիվ կալանվորներ կան, որոնց արարքն արդեն իրենց վտանագավորության աստիճանը հանրության համար կորցրել է: Գնացեք դատապարտյալների հիվանդանոց, գնացեք քրեակատարողական հիմնարկներ, կալանավորներ կան, որոնք […]

̰
Համաներումը կտարածվի նաև այն անձանց վրա, ովքեր վճարել են. նրանք կհամարվեն խախտում չկատարած

12:44 12.07.2018

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկում է «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցողը ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանն է: Նա նշեց, որ մի քանի առաջարկներ են ստացել, որոնց համաձայն՝  վարչական իրավախախտումների մասին «ամնիստիայի տակ հայտնված» բառերը փոխարինվել են «համաներման մասին օրենք» բառակապակցությամբ: Բացի այդ՝ նոր հոդված է […]

̰
Էջմիածնի քաղաքապետարանը վերջին տարիներին օրական 20.000 դրամի ծաղիկ է գնել

12:36 12.07.2018

Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատար Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասում է, որ  գնումների գործընթացների ուսումնասիության ընթացքում պարզվել է, որ Էջմիածնի քաղաքապետարանը վերջին տարիներին տարեկան 7,200,000 ՀՀ դրամի ծաղիկ կամ ծաղկեպսակ է ձեռք բերել մի Ա/Ձ-ից: «Սիրելի՛ համաքաղաքացիներ,գնումների գործընթացների մեր ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Էջմիածնի քաղաքապետարանը վերջին տարիներիներին տարեկան 7,200,000 ՀՀ դրամի ծաղիկ […]

̰
Հայտնաբերվել է Ինտերպոլի կողմից հետախուզվող բելգիացին

12:20 12.07.2018

Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ երեկ՝ հուլիսի 11-ին՝ ժամը 3-ն անց 30-ին, Կիևյան փողոցի 15 շենքի բնակարաններից մեկից բերման է ենթարկվել Բելգիայի Թագավորության քաղաքացի, 1983 թ. ծնված Հայկ Ս.-ն: Նա հուլիսի 1-ից հետախուզվում էր Բելգիայի Թագավորության Ինտերպոլի ԱԿԲ կողմից Ինտերպոլի «diffsion» տեսքով միջազգային մակարդակով Բելգիայի օրենքի 2bis հոդվածի 1-ին մասի, 3բ, 4բ, […]

̰
ֆրանսիացի ներդրողների շրջանում հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ աճել է. ՀՀ-ում Ֆրանիսայի դեսպան

12:13 12.07.2018

ՀՀ-ում Ֆրանիսայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտի կարծիքով երեկ Բրյուսելում մթնոլորտը շատ ջերմ էր, այս մասին նա ասաց այսօր լրագրողների հետ զրույցում ՝անդրադառնալով երեկ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում ՀՀ վարչապետՆիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպմանը: «Էմանուել Մակրոնի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ջերմ մթնոլորտում տեղի ուենցավ նախ որովհետև երկու երկրների ղեկավարներն առաջին անգամ էին հանդիպում, մանավանդ, […]

̰
Ֆրանսիան հավատարիմ է իր պարտավորություններին՝ չմատակարարել զենք կամ զինամթերք հակամարտության գոտիներ. ՀՀ -ում Ֆրանսիայի դեսպան

11:58 12.07.2018

«Ֆրանսիան հավատարիմ է իր պարտավորություններին` չմատակարարել զենք կամ զինամթերք հակամարտության գոտիներ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը: Նա անդրադարձավ օրերս ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված տեղեկություններին, թե Ֆրանսիան հանել է Ադրբեջանին զենք չմատակարարելու արգելքը: «Այդ լուրերին ծանոթանալուց հետո մենք անմիջապես հերքում տվեցինք, մի բան, որը հնարավորություն տվեց մեզ ևս մեկ անգամ ընդգծելու մեր […]

̰
Ընտանիքում բռնության ենթարկված անձանց մասին օրենքի քննարկում. ԱԺ-ն շարունակում է աշխատանքը

11:47 12.07.2018

ԱԺ-ն շարունակում է արտահերթ նստաշրջանը: Նիստի մեկնարկին ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը տեղեկացրեց, որ այսօր երկրորդ ընթերցմամբ կքննարկվեն երեկ առաջին ընթերցմամբ քվեարկված հարցերը: Խորհրդարանի նախագահը նաև շնորհավորեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Վարդևան Գրիգորյանին՝ նշելով, որ այսօր պատգամավորի ծննդյան օրն է:Այնուհետև խորհրդարանականները շարունակեցին իրենց աշխատանքը: Ի թիվս այլ օրենսդրական նախաձեռնությունների, քննարկվեց նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու […]

̰
Մանվել Գրիգորյանին ցանկանում են զրկել Էջմիածնի պատվավոր քաղաքացու կոչումից

11:35 12.07.2018

Մանվել Գրիգորյանին ցանկանում են զրկել Էջմիածնի պատվավոր քաղաքացու կոչումից: Այս հարցը քննարկվելու հուլիսի 24-ին նախատեսվող Էջմիածնի ավագանու նիստի ընթացքում: Մինչ այդ, Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատար Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում հարցում է սկսել՝ պարզելու քաղաքացիների դիրքորոշումն այդ հարցի շուրջ: https://www.facebook.com/DianaGasparyanOfficial/posts/408705346292417

̰
Տարոն Մարգարյանի հրաժարականով հարցը վերջնական լուծում չի ստանում. Մարինա Խաչատրյան

11:28 12.07.2018

Երևանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանն Ավագանու հուլիսի 12-ի արտահերթ նիստի ժամանակ հանդես եկավ ելույթով, որում անդրադարձավ քաղաքային իշխանությունների գործունեությանը: Նա նշեց՝ ժամանակին անընդհատ բարձրաձայնվող գարշահոտի մեղավորը, պարզվեց, միրգ-բանջարեղենը չեն, այլ քաղաքային իշխանության անգործությունը: «Քաղաքային բյուջեից 16 մլն դոլար է դուրս գրվել, սակայն քաղաքը մինչ օրս կորած է աղբի ու կոյուղաջրերի մեջ,  շուրջ […]

̰
Ես Տարոն Մարգարյանի հետ չեմ քննարկել նրա հրաժարական տալու հիմքերը. Էդմոնդ Կիրակոսյան

11:23 12.07.2018

Քաղաքապետարանում ավագանու նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ՀՀԿ-ական Էդմոն Կիրակոսյանը խոսելով Տարոն Մարգարյանի հրաժարականի մասին ասել է, որ նա անձամբ  նախկին քաղաքապետի հետ չի քննարկել հրաժարական տալու հիմքերը: Խոսելով քաղաքապետի հավանական թեկնածուի մասին ավագանու անդամն ասել է. «Էս պահին կխուսափեմ պատասխանել այդ հարցին: Դեռ նման հարց չի քննարկվել խմբակցությունում: Երբ, որ քննարկվի, այդ ժամանակ արդեն […]

̰
Երևանի քաղաքապետի ընտրությունը՝ հուլիսի 16-ին

11:17 12.07.2018

Երևանի ավագանու՝ հուլիսի 12-ի նիստում քվեարկության դրվեց Երևանի քաղաքապետի ընտրությունները հուլիսի 16-ին անցկացնելու՝ փոխքաղաքապետ Կամո Արեյանի հնչեցրած առաջարկը: Այն ընդունվեց ձայների 34 կողմ, 11 դեմ և 1 ձեռնպահ հարաբերակցությամբ: «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի՝ քաղաքապետի ընտրությունն օգոստոսի 8-ին անցկացնելու առաջարկը մերժվեց. առաջարկին կողմ քվեարկեց ավագանու 15, դեմ՝ 34, ձեռնպահ՝ 1 անդամ:

̰
Դեռ 10-15 օր առաջ հրաժարականի թեման քննարկվում էր. Ենոք Ազարյան

11:12 12.07.2018

«Դեռ 10-15 օր առաջ հրաժարականի թեման քննարկվում էր»,- այսօր ավագանու նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական Ենոք Ազարյանը: Խոսելով հրաժարականի մասին` ավագանու անդամը շեշտեց, որ իր համար շատ պարզ է դեպքերի նման զարգացումն ու պատճառները։ «Պատճառներից մեկն էլ վստահության ընդհանուր դեֆիցիտն է: Բոլոր այն մարդիկ, որոնք պաշտոնյա են զբաղեցնում և նկատում են, որ կա […]

̰
Երևանի ավագանու «Ելք» դաշինքն առաջարկում է քաղաքապետի ընտրությունն անցկացնել օգոստոսի 8-ին

10:59 12.07.2018

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը Երևանի ավագանու հուլիսի 12-ի արտահերթ նիստում արձագանքեց Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանի հնչեցրած առաջարկին՝ Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրությունները հուլիսի 16-ին անցկացնելու մասին: Խաժակյանը հանդես եկավ երկրորդ առաջարկով, կոչ արեց այն ևս դնել քվեարկության: «Ելք» խմբակիցության ղեկավարն առաջարկեց քաղաքապետի ընտրության օր սահմանել օգոստոսի 8-ը: Նա նշեց, որ Արեյանի առաջարկում ռիսկեր […]

̰
Ոստիկանությունը մանրամասներ է հաղորդել Հայկ Սարգսյանի մասնակցությամբ 2007 թվականի միջադեպից

10:54 12.07.2018

ՀՀ ոստիկանությունը մանրամասներ է հաղորդել Հայկ Սարգսյանի մասնակցությամբ 2007 թվականի ապրիլի 1-ին տեղի ունեցած դեպքից և տեսանյութ հրապարակել: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժին հիվանդանոցից 2007 թվականի ապրիլի 1-ին՝ ժամը 19.00-ին հաղորդում էր ստացվել, որ թիկունքի մասում վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել մի երիտասարդ։ Նույն օրը՝ ժամը 20:40-ին, ոստիկանության […]

̰
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Տերյան փողոցում

10:51 12.07.2018

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Երևան քաղաքի կենտրոնական հատվածներում կայանատեղերի ավելացման նպատակով 2018 թվականի հուլիսի 12-ից Տերյան փողոցում՝ Կենտրոն վարչական շրջանի վարչական շենքի դիմացի ճանապարհահատվածում (ուղղությունը դեպի Սայաթ Նովայի պողոտա), կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Փոփոխության արդյունքում Տերյան փողոցում՝ Կենտրոն վարչական շրջանի վարչական շենքի դիմացի ճանապարհահատվածի գրպանիկում (ուղղությունը դեպի Սայաթ Նովայի պողոտա), այսուհետ կթույլատրվի տրանսպորտային միջոցների […]

̰
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երևանում և 7 մարզերում

10:41 12.07.2018

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հուլիսի 12-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքի՝ 10։00-16։00 Դրոյի փ. 5, 7, 9, 11 շենքերը, Ահարոնյան փ. 22 շենքը, Զեյթուն 14 փ. 28-62 սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Տեխնիկումը, Մամիկոնյանց 1-ին նրբ. 1-9 սեփական տները և հարակից […]

̰
Սիրիայում հայազգի զինվոր է զոհվել

01:05 12.07.2018

Սիրիայում ահաբեկիչների դեմ ռազմական գործողության ընթացքում հայազգի զինվոր է զոհվել` սիրիական բանակի զինծառայող Հայկ Օկարդիշյանը: Այս մասին Twitter-ում գրել է սիրիահայ լրագրող Գևորգ Ալմասյանը: «Շատ հայեր են նահատակվել սիրիական բանակի շարքերում, այդ թվում՝ իմ ընկերը»,- գրել է նա՝ նշելով, որ Հայկը պաշտպանել է Սիրիան և Սիրիայի հայ համայնքն ահաբեկիչներից: I'm posting the funeral of #SyrianArmy soldier, […]

̰
BACK_TO_TOP