12:36 12.07.2018
Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատար Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասում է, որ գնումների գործընթացների ուսումնասիության ընթացքում պարզվել է, որ Էջմիածնի քաղաքապետարանը վերջին տարիներին տարեկան 7,200,000 ՀՀ դրամի ծաղիկ կամ ծաղկեպսակ է ձեռք բերել մի Ա/Ձ-ից:
«Սիրելի՛ համաքաղաքացիներ,գնումների գործընթացների մեր ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Էջմիածնի քաղաքապետարանը վերջին տարիներիներին տարեկան 7,200,000 ՀՀ դրամի ծաղիկ կամ ծաղկեպսակ է ձեռք բերել մի Ա/Ձ-ից: Մաթեմատիկական պարզ հաշվարկները ցույց են տալիս, որ տարիներ շարունակ Էջմիածնի քաղաքապետարանը ամսական 600,000 ՀՀ դրամի կամ օրական 20,000 ՀՀ դրամի ծաղիկ կամ ծաղկեպսակ է ձեռք բերել: Թե ինչ նպատակով է դա արվել, անհայտ է, սակայն,կարծում եմ, բոլորիս համար ակնհայտ է, որ համայնքային համեստ բյուջեի համար սա անթույլատրելի շռայլություն է և միջոցների անհարկի վատնում, առայժմ այսքանը»,- ասված է գրառման մեջ:
15:14 13.05.2025
Սուրեն Պապիկյանը Բեռլինում մասնակցել է ՄԱԿ-ի խաղաղապահության նախարարական հանդիպման բացման պաշտոնական արարողությանըՄայիսի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Բեռլինում մասնակցել է ՄԱԿ-ի խաղաղապահության նախարարական հանդիպման բացման պաշտոնական արարողությանը: Հանդիպման ընթացքում մասնակից երկրների ներկայացուցիչները քննարկելու են ՄԱԿ-ի խաղաղապահության առկա մարտահրավերները և դրանց հաղթահարման նպատակով նախատեսվող խաղաղապահության գործընթացի բարեփոխման առաջնահերթությունները: Նախարարական հանդիպման մասնակիցները կներկայացնեն ՄԱԿ-ի շրջանակում միջազգային կայունության և անվտանգության ապահովմանն ուղղված իրենց հանձնառությունները: ...
14:58 13.05.2025
Շիրակի մարզում ջրասուզակը հայտնաբերել է քաղաքացու դին և դուրս բերել ափՄայիսի 13-ին, ժամը 09։49-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լուսաղբյուր գյուղի «Սմավերդի» կոչվող լճում քաղաքացին ջրի տակ է սուզվել և դուրս չի եկել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խումբը՝ ջրասուզակով: Ջրասուզակը […] ...
14:43 13.05.2025
Հակոբ Սիմիդյանը հանդիպել է Հայաստանում Հնդկաստանի դեսպանի հետՇրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհայի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել երկու պետությունների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները, ընդգծել բնապահպանության ոլորտում համագործակցության ընդլայնման և օրակարգի հարստացման անհրաժեշտությունը։ Նախարարը դեսպանին է ներկայացրել Հայաստանի կողմից իրականացվող ռազմավարական բնապահպանական առաջնահերթություններն ու նախաձեռնությունները, մասնավորապես՝ կենսաբազմազանության պահպանության ուղղությամբ […] ...
14:33 13.05.2025
Վուչիչը հայտարարել է, որ ԵՄ-ն դժգոհ է Ռուսաստան կատարած իր այցիցՍերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտայի այցի ժամանակ հայտարարել է, որ Բրյուսելը դժգոհ է մայիսի 9-ին Ռուսաստան կատարած իր այցից, սակայն ԵՄ-ին միանալը Սերբիայի ուղին և նպատակն է, որը երբեք կասկածի տակ չի դրվել։ Կոշտան Բելգրադ է ժամանել երեքշաբթի օրը։ Սերբական պետության ղեկավարը նրան հանդիսավոր կերպով դիմավորել է «Պալատա Սերբիա» կառավարական համալիրի […] ...
14:25 13.05.2025
Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքին. Գլխավոր դատախազությունԳլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից 16 հայցադիմում էր ներկայացվել Հակակոռուպցիոն դատարան՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող հողամասերի նկատմամբ կառուցապատման իրավունքները հարկադիր դադարեցնելու և հողատարածքները Իջևան համայնքին վերադարձնելու հայցապահանջներով: Բոլոր 16 հայցադիմումները դատարանի կողմից ընդունվել են վարույթ, գտնվում են քննության փուլում: Վերոնշյալ հայցադիմումներից մեկով հարուցված քաղաքացիական գործի շրջանակներում, պատասխանող Գ.Ղ.-ի կողմից 2025 թվականի […] ...