Բոլորը ժիգուլիներո՞վ են կատարել այդ խախտումները,  էն թանկարժեք՝ 50.000-անոց մեքենաներով չե՞ն կատարել. ՀՀԿ-ականները համաներման նախագծի շուրջ մտահոգություններ ունեն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+34.09 oC

Բոլորը ժիգուլիներո՞վ են կատարել այդ խախտումները,  էն թանկարժեք՝ 50.000-անոց մեքենաներով չե՞ն կատարել. ՀՀԿ-ականները համաներման նախագծի շուրջ մտահոգություններ ունեն

13:35 12.07.2018

ԱԺ-ում այսօր քննարկում էին մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է համաներում իրականացնել վարչական իրավախախտում կատարած վարորդների նկատմամբ։ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Միհրան Պողոսյանն առաջարկել էր, որ ներվեն ոչ միայն գումարները չվճարածները, այլև բարեխիղճ վճարածները: Կառավարությունը պատգամավորի առաջարկը չէր ընդունել:

«Մենք պետք է հավասարություն դնենք այն վարորդների միջև, որոնք վճարել են այդ տուգանքների համար, և նրանց, ովքեր չեն վճարել»,- Ազգային ժողովի արտահերթ նիստում հայտարարեց Միհրան Պողոսյանը։

Պատգամավորի խոսքերով՝ եթե պետությունը 13.5 միլիարդ դրամ կարող է հատկացնել դրա համար, պետք է այդքան էլ հատկացվի այն վարորդների համար, որոնք վճարել են: Նրա կարծիքով՝ սա բարեխիղճ վարորդների նկատմամբ ոչ համարժեք, ոչ ճիշտ մոտեցում է։

Իսկ նույն խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանն էլ ասաց, թե խոսքը չի կարող լինել համաներման մասին, խոսքը կարող է գնալ պարտքը զիջելու մասին։

«Պետությունը որոշում է կայացրել պարտք զիջել, համաներում չկա ու չէր էլ կարող լինել։ Հետևաբար՝ այդ պարտքի զիջման ընթացքում կարող են լինել տարբեր մոտեցումներ։ Բոլոր դեպքերում բարեխիղճ վճարողների հարցը նույնպես պետք է արձանագրված լիներ»,- ասաց Հարությունյանը։

Նա համոզված է, որ այդ քայլն անրաժեշտ էր անել, բայց համոզված չէ, որ դրանով բուժում են հիվանդությունը։

«Եթե մենք շատ կտրուկ, համակարգային փոփոխություններ չանենք, այս նույն երևույթը կմնա»,- նշեց նա։

Նա նաև հայտարարեց, որ այսօր փողոցներում ամենաանկարգ վարորդները տաքսիստներն են: Պատգամավորի խոսքերով՝ ՃՈ տուգանքների պարտքի մոտ 70-80 տոկոսի տերերը տաքսիստներն են: Նա առաջարկեց կառավարությանը ՃՈ տուգանքների համաներմանը զուգահեռ նախաձեռնել նաև համապատասխան քննարկումներ տուգանքների չափերը վերանայելու, ինչպես նաև 1,2,3 անգամ խախտումը կրկնվելուց հետո 4-րդի դեպքում մարդուն վարորդական իրավունքից զրկելու մասին:

Իսկ պատգամավոր Հայկ Բաբուխանյանն չի հասկանում կառավարության և ԱԺ-ի շտապողականությունը: Նա առաջարկեց հնարավորություն ստեղծել՝ հարցերը նորմալ քննարկելու և վիճակը վերլուծելու համար: Նրա խոսքերով՝ երբ կառավարությունը նման  կարևոր նախագիծ է բերում, պետք է նաև վիճակագրություն ներկայացվի՝ այդ խախտողներից քանիսն են աղքատ, քանիսն են հարուստ, ինչ մեքենաներով են կատարել այդ խախտումները:

«Բոլորը ժիգուլիներո՞վ են կատարել այդ խախտումները,  էն թանկարժեք՝ 50.000-անոց, 10.000-անոց, 150.000-անոց մեքենաներով չե՞ն կատարել։ Բերեք, նորմալ ձևով ներկայացրեք հարցը, որ մենք էլ կարողանանք վերլուծենք։ Հիմա մենք սրանով ասում ենք՝ ժողովուրդ, որ չեք վճարել՝ ոչինչ, իսկ ով վճարել է՝ էլի ոչինչ։ 50.000-անոց մեքենայով խախտում են անում, ասում են՝ ես փող չունեմ վճարելու, կամ՝ ես լավ տղա եմ, չեմ ուզում վճարել»,- ասաց Բաբուխանյանը։

Նա ևս մեկ անգամ բարձրաձայնեց իր առաջարկի մասին՝  նրանք, ովքեր վճարել են, տան վաուչերներ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

15:00 26.07.2025

SHANTNEWS

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

14:53 26.07.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում հուլիսի 26-ին և 28-29-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 27-ին և 30-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Հուլիսի 26-31-ի երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ […] ...

Հունիսին արձանագրվել է ՀՀ-ում գրանցված աշխատատեղերի նոր պատմական ռեկորդ. վարչապետ

14:42 26.07.2025

Հունիսին արձանագրվել է ՀՀ-ում գրանցված աշխատատեղերի նոր պատմական ռեկորդ. վարչապետ

Հունիսին արձանագրվել է ՀՀ-ում գրանցված աշխատատեղերի նոր պատմական ռեկորդ՝ 714 հազար 586 աշխատատեղ, իսկ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 8.6 տոկոս։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Սիրում եմ քեզ՝ Հայաստանի Հանրապետության աշխատող, արդյունք ստեղծող, պետությունդ շենացնող ժողովուրդ»,-գրել է վարչապետը: ...

Փոխվո՞ւմ է արդյոք կրթության որակը. ի՞նչ խնդիր են լուծում բարեփոխումները. Հեռանկար բանավեճ

14:30 26.07.2025

Փոխվո՞ւմ է արդյոք կրթության որակը. ի՞նչ խնդիր են լուծում բարեփոխումները. Հեռանկար բանավեճ

Կրթական նոր մոտեցումներ նոր ուսումնական տարում: Վերջին երեք տարիները կրթական գրեթե բոլոր օղակներում աչքի ընկան ակտիվ փոփոխություններով: Հանրակրթության ոլորտում սկսեցին կիրառվել նոր չափորոշիչներ: Այժմ էլ ընթացքի մեջ է կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը: Փոփոխություններ են տեղի ունենում միջին մասնագիտական ու բարձրագույն կրթության ոլորտներում: Գրեթե բոլոր դեպքերում դրանք ակտիվ քննարկումների ու տարաձայնությունների տեղիք տվեցին: Ուստի որքանով են […] ...

Քրեական ոստիկանները հայտնաբերել են առանձնապես խոշոր չափերով սինթետիկ ու բուսական ծագման թմրամիջոցներ

14:14 26.07.2025

Քրեական ոստիկանները հայտնաբերել են առանձնապես խոշոր չափերով սինթետիկ ու բուսական ծագման թմրամիջոցներ

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները թմրամիջոց ապօրինի պահելու և իրացնելու վերաբերյալ հերթական օպերատիվ տվյալը ստացան հուլիսի 23-ին: Գիշերվա ժամը 2:30-ին Իսակովի պողոտայում նրանք ձերբակալեցին մայրաքաղաքի Արգիշտիի և Շարուրի փողոցի բնակիչ երկու տղամարդու և վերջինիս վարած ավտոմեքենայով հանդերձ տեղափոխեցին վարչություն: 40-ամյա ուղևորի խուզարկությամբ հայտնաբերվեց պոլիէթիլենային փաթեթ, որի մեջ կար […] ...

«Բարսելոնայի» պատմության լավագույն խաղացողների տասնյակը

14:00 26.07.2025

«Բարսելոնայի» պատմության լավագույն խաղացողների տասնյակը

Բրիտանական հայտնի FourFourTwo պարբերականը կազմել է «Բարսելոնայի» պատմության 50 լավագույն խաղացողների ցանկը։ Առաջին տեղը զբաղեցրել է «Ոսկե գնդակի» 7-ակի դափնեկիր Լիոնել Մեսսին։ Երկրորդ տեղում է Չավին, լավագույն եռյակը եզրափակում է Անդրես Ինիեստան։ «Բարսելոնայի» պատմության 10 լավագույն ֆուտբոլիստները։ 1.Լիոնել Մեսսի 2.Չավի 3.Անդրես Ինիեստա 4.Յոհան Կրոյֆ 5.Ռոնալդինյո 6.Դիեգո Մարադոնա 7.Սամուել Էտո’Օ 8.Ռոնալդ Կուման 9.Սեզար Ռոդրիգես 10.Միքայել Լաուդրուպ ...

BACK_TO_TOP