10:51 23.02.2018
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցող ԶԼՄ-ների աշխատանքի շուրջ քննարկումներին ընդառաջ «ԵԼՔ» խմբակցությունը ներկայացրել է իր դիրքորոշումը քաղաքապետարանում լրատվամիջոցների գործունեության սկզբունքների վերաբերյալ: Հայտարարության տեքստում ասվում է:
10:21 23.02.2018
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, փետրվարի 23-ին կհոսանքազրկվեն:
09:58 23.02.2018
Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի և 6 ամբաստանյալների գործով դատաքննությունը մեկնարկել է: Այսօր պաշտպանական ճառով հանդես կգան փաստաբանները
20:05 22.02.2018
Ինչպես ավելի վաղ SHANTNEWS-ը տեղեկացրել էր, Գառնիի «Քարերի սիմֆոնիայի մոտ կառուցվող շինության հետքերով այսօր Կոտայքի մարզ են այցելել լրագրողներ և փորձագետներ: Բնապահպանական տեսուչները տարածքի չափագրումները արդեն իրականացրել էին և Բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը լրագրողներին տեղեկացրեց, որ այժմ այս գործով վարչական վարույթ է իրականացնում և նրանք փորձագետների հետ միասին կպարզեն, թե արդյոք կարելի է բնության հուշարձանի այդ հատվածում շինարարություն իրականացնել և որքանով այն կվնասի «Քարերի սիմֆոնիայի» արտաքին տեսքին ու շրջակա միջավայրին:
19:57 22.02.2018
Անհատական տների պարագայում նույնպես գնի վրա ազդում է ոչ այնքան բնակավայրի մեծությունը, որքան դրա հեռավորություները Երևանից։
19:19 22.02.2018
Ի պատիվ պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լիբանանի նախագահ Միշել Աունի՝ այսօր երեկոյան Նախագահ Սերժ Սարգսյանի անունից տրվել է պաշտոնական ճաշ:
19:15 22.02.2018
Պաշտոնեական դիրքի չարաշահման, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և կաշառք տալու դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով իրականացված նախաքննության ընթացքում բացահայտվել է, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Լևոն Գրիգորյանն իր վարույթում քննվող քրեական գործով Ռ. Հ.-ի օգտին ապօրինի գործողություններ կատարելու և անգործություն դրսևորելու համար առանձնապես խոշոր չափերով կաշառք է ստացել:
18:35 22.02.2018
ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն Ազգային ժողովի կողմից ընտրվող բարձրագույն դատական խորհրդի առաջին կազմի հինգ անդամների պաշտոններում առաջադրել են 5 թեկնածուի:
16:15 22.02.2018
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին և այլ օրենքներ:
16:03 22.02.2018
«Ժիրայր Սեֆիլյանի գործով պաշտպանության կողմը բազմիցս և միշտ հետևողականորեն հայտարարել է, որ Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հաշվեհարդար, քաղաքական հալածանք, դա եղել է պաշտպանության կողմի անփոփոխ և հետևողական դիրքորոշումը»,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է փաստաբան Մուշեղ Շուշանյանը:
15:42 22.02.2018
Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Աունը Ազգային ժողովում հանդիպել էԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ: Այս մասին հայտնում են ԱԺ մամուլի վարչությունից:
15:36 22.02.2018
ԱԺ պատգամավոր Գևորգ Կոստանյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի տաղավարում փետրվարի 21-ին հայտարարել է, որ ինքը դեմ է, որպեսզի ԱԺ-ն հատուկ հայտարարություն ընդունի 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ:
15:19 22.02.2018
«Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավարի կողմից Հայաստանի գլխավոր դատախազություն ուղարկված դիմում-բողոքն ուղարկվել է Քննչական կոմիտե՝ հարուցված քրեական գործի շրջանակներում ստուգելու և իրավական գնահատական տալու նպատակով:
14:58 22.02.2018
Արզիկ Մխիթարյանը հիշել է թե երբ է տեղի ունեցել առաջին մեծ հանրահավաքը Ստեփանակերտում և թե ինչպես է կանխվել արյունահեղությունը այդ օրը: 1988-ի փետրվարի 13-ին Ստեփանակերտի ցույցի ժամանակ հրապարակում են եղել նաև Բաղիրովն ու ԽՍՀՄ կենտկոմի ներկայացուցիչներ Ռազումովսկին և Դեմիչևը:
14:27 22.02.2018
Գառնիի Քարերի սիմֆոնիայի մոտ կառուցվող շինության հետքերով այսօր Կոտայքի մարզ են այցելել լրագրողներ և փորձագետներ: SHANTNEWS-ի թղթակիցը հայտնում է, որ տեղում իրենց հետ հանդիպել է Կոտայքի մարզի բնապահպանության նախարարության ներկայացուցիչը, որը չի կարողացել որևէ մեկնաբանություն տալ, ապա իրենց մոտեցել է Շմավոն Համբարձումյան անունով մի մարդ, որը շատ բորբոքված խոսել է լրագրողների և ուսումնասիրողների հետ՝ նշելով, որ մարդիկ ուզում են տուրիստական կանգառ կառուցել, և որևէ խնդիր չի կարող լինել:
14:00 22.02.2018
Լիբանանի նախագահ Միշել Աունը, ով պաշտոնական այցով Հայաստան էր ժամանել փետրվարի 21-ին ՀՀ նախագահի հրավերով, այսօր այցելել է նախագահի նստավայր, որտեղ տեղի է ունեցել նրա դիմավորման պաշտոնական արարողությունը:
13:16 22.02.2018
«Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավասությունները փոխանցվում են Անտառային կոմիտեին:
13:11 22.02.2018
Ընդամենը մի քանի ամիս առաջ ենք հաստատել բնության հուշարձան համարվող քարերի սդիմֆոնիայի կամ բազալտե երգեհոնի սահմաներն ու անձնագիրը, հիմա ուսումասիրվում է,թե արդյոք այն շինարարությունը,որ կատարվում է Գառնիի քարերի սիմֆոնիայի մոտ, նրա սահմաններում է, թե ոչ,- ասաց Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը