11:13 19.02.2018
«ՏՐԱՍԵԿԱ» միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը կանցկացվի Երևանում: Այս մասին հայտնում է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը:
Ըստ հաղորդագության՝ Եվրոպա-Կովկաս-Ասիա միջազգային տրանսպորտային միջանցքի (ՏՐԱՍԵԿԱ) միջկառավարական հանձնաժողովում Հայաստանի Հանրապետության նախագահության շրջանակներում Հանձնաժողովի հերթական 13-րդ նիստն այս տարի` մարտի 5- 6-ը, կանցկացվի Երևանում։
11:07 19.02.2018
Այս միջոցն իր մարտավարատեխնիկական բնութագրերով գերազանցում է մինչ այս հայկական սպառազինության մեջ եղած «Ֆագոտ» համալիրներին
09:42 19.02.2018
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով փետրվարի 19-ին կհոսանքազրկվեն
09:14 19.02.2018
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 19-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Թալինի, Մարալիկի, Արթիկի, Աշոցքի, Աշտարակի, Եղվարդի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Թումանյանի, Դիլիջանի, Տավուշի, Նոյեմբերյանի, Սևանի, Գավառի, Մարտունու, Ճամբարակի, Արարատի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Գորիսի և Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է:
22:31 18.02.2018
Փետրվարի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին՝ Թեհրան-Յասուջ թռիչքն իրականացնող ինքնաթիռի կործանման կապակցությամբ։
17:59 18.02.2018
Բացի Հայաստանի քաղաքացիներից, հանցագործության թիրախ էին դառնում նաև զբոսաշրջիկները:
15:02 18.02.2018
Փետրվարի 18-ի ցերեկը, 19-ի գիշերը և առավոտյան ժամերին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում` թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում անձրևի տեսքով։
13:26 18.02.2018
ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ իրանական կործանված ինքնաթիռում հայեր կամ ՀՀ քաղաքացիներ չկան։
12:01 18.02.2018
Նախագահը Մյունխենի անվտանգության համաժողովում պատասխանել է քննարկման մասնակիցներին հետաքրքրող հարցերին
09:30 18.02.2018
Փետրվարի 17-ին Ամենայն հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում փետրվարի 17-ին ընդունել է Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) կողմից հանրապետության նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանին:
09:14 18.02.2018
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ռեգիոնալ երկրաբանության, պետրոլոգիա և օգտակար հանածոների ամբիոնի վարիչ, դոցենտ Շահեն Խաչատրյանը երեկ՝ փետրվարի 17-ին, ահազանգել է Ախթալա գետ լցվող «Ախթալա ԼՀԿ»-ի պոչանքի մասին:
18:34 17.02.2018
Արմեն Սարգսյանն ամփոփեց իր այցելությունները՝ հասարակությունը մեծ ակնկալիքներ ունի Հայաստանի 4-րդ նախագահից:
18:18 17.02.2018
Փաստաբանների բազմամարդ համայնքում խնդիրներն ու բողոքի ակցիաները նոր չեն: Դեռ անցած տարվա հունիսին, երբ սկսվեց ՊՊԾ գնդի գրավման գործով դատաքննությունը, հասկանալի դարձավ, որ ամեն ինչ հեշտ ու սահուն չի լինելու։
16:33 17.02.2018
Աննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը վերահսկողության շրջանակներում հայտնաբերել է, որ մայրաքաղաքի Բաբաջանյան 72 հասցեում գտնվող ավտոտնակում «Սոս և որդիներ» ՍՊԸ-ն կազմակերպել է պանրի արտադրություն: Ըստ ՍԱՊԾ տվյալների՝ ընկերությունը նաև անհատներից է ձեռք բերել պանիր և փորձել իրացնել իր արտադրանքի անվան տակ:
16:12 17.02.2018
«Մենք հաճախ ենք սխալմամբ դիտարկում Հայաստանի՝ որևէ օտար պետության հետ ունեցած հարաբերությունները Հայոց ցեղասպանության հանդեպ վերջինիս ունեցած պաշտոնական դիրքորոշման բացասական կամ դրական լինելու տեսանկյունից», – «Առավոտ» օրաթերթի հետ զրույցում ասել է ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը:
14:41 17.02.2018
«Մի քանի վատ խնձոր վնասում է բոլորին»,- «Ամերիկայի Ձայն» լրատվականին ասել է Միացյալ Նահանգների Արդարադատության նախարարության քրեական բաժանմունքի ղեկավար Ջոն Քրոնանը: Այս ասացվածքը վերաբերում էր օրեր առաջ մի շարք հայերի դեմ վիզաների խարդախության մեղադրանքով հարուցված քրեական գործին: Մեղադրանքի համաձայն մի շարք ՀՀ քաղաքացիներին կեղծ ներկայացրել են, որ ազգային երաժիշտներ և արվեստագետներ: Պաշտոնյան ասել է, որ […]
14:00 17.02.2018
Այսօր՝ փետրվարի 17-ին լրանում է հայտնի հայ լրագրող, հրապարակախոս, «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր, «Շանթ» հեռուստաընկերության մեկնաբան Արամ Աբրահամյանի 58-ամյակը:
13:25 17.02.2018
«Այն մարդիկ, որոնք որևէ մակարդակ, կրթական ցենզ չունեն, կտրվում են իրականությունից և իրենց թվում է, թե ամեն ինչ կարելի է»,- Երևանի ավագանու նիստի միջադեպի վերաբերյալ «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարին տված հարցազրույցի ընթացքում ասել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:
13:18 17.02.2018
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կասեցրել էր «Վայոց Ձոր մարզի Գնդևազի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի խոհանոցի գործունեությունը՝ վերահսկողության արդյունքում հայտնաբերված սանիտարահիգիենիկ կոպիտ խախտումների պատճառով: ՍԱՊԾ-ից հայտնում են, որ դպրոցի ղեկավարությունը կատարել է հայտնաբերված խախտումները վերացնելու հանձնարարականը, և խոհանոցը վերսկսել է աշխատանքը: