08:51 12.02.2018
ՀՀԿ կողմից առաջարկված Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը երեկ՝ փետրվարի 11-ին, հանդիպել Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ: Այս մասին հայտնում է ՀԴԿ լրատվական ծառայությունը:
08:42 12.02.2018
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռٳսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) տարածաշրջան կատարած այցի արդյունքների մասին հայտարարություն են տարածել:
«Համանախագահներն ընդգծել են 2017 թվականի հոկտեմբերին Ժնևի, իսկ ավելի վաղ Վիեննայի և Սանկտ Պետերբٳրգի գագաթնաժողոﬖերում ձեռք բերված բոլոր հանձնառությունների իրականացման կարևորությունը:
15:47 10.02.2018
«Առավոտ» օրաթերթում տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Արմեն Ճուղուրյանը գրում է, որ վերջին տասնամյակում համաշխարհային տնտեսական զարգացումներն անուղղակիորեն վկայում են, որ տարբեր երկրների մեծահարուստները դուրս են գալիս միջազգային տնտեսական շուկաներ, դառնում են փայատերեր վերազգային կորպորացիաներում՝ զուգահեռաբար հայրենիքում խթանելով կապիտալի «արտագաղթը»:
15:00 10.02.2018
«Առավոտ» օրաթերթն այսօր դարձյալ անդրադարձել է այն հարցին, թե սպասարկման համար գույքի ինչ տեսակներ են տրամադրվելու ՀՀ նախագահին ու վարչապետին:
14:28 10.02.2018
«Շարժական տեսախցիկների տեղադրման դեպքում բախվելու ենք լուրջ իրավական խնդիրների»,- կարծում է փաստաբան Գևորգ Դավթյանը:
14:10 10.02.2018
Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ քննարկվել է «Հայաստանի զարգացման ռազմավարություն-2030» նախագիծը, հայտնում են կառավարության հասարակայնության հետ կապերի վարչությունից:
13:33 10.02.2018
Այն բանից հետո, երբ հայտարարվեց, որ կիրառվելու են շարժական լուսանկարահանող արագաչափ սարքեր, համացանցում սկսեցին հայտնվել տարբեր մեքենաների նկարներ, որոնք շրջում են քաղաքում և գաղտնի նկարահանում խախտում կատարած վարորդներին։
13:21 10.02.2018
Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ժամանակ «Զվարթնոց» օդանավակայանի բարեկարգաման ծրագրի շրջանակում առաջարկում է չքանդել օդանավակայանի հին շենքը:
13:13 10.02.2018
«Հայկական ժամանակ»-ը գրում է, որ Երևանի «Սարյան» պուրակի խնդիրը հասել է մինչև նախագահական վերահսկողության ծառայություն:
12:47 10.02.2018
Երեկ խորհրդարանում «Առավոտ» օրաթերթի թղթակիցը հարց է ուղղել ՀՀ 4-րդ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին:
12:32 10.02.2018
Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքը և «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ սահմանադրական օրենքը:
12:20 10.02.2018
Օրաթերթը եզրակացնում է, որ թեկնածուի այս՝ առաջին հայացքից ոչինչ չասող պատասխանն իրականում շատ բան է ասում: Ու ասում է այն, որ եվրոպական նիստուկացով և մոտեցումներով Արմեն Սարգսյանը հստակություն չի բերելու: Իսկ այս պատասխանն ըստ ճաշակի կարելի է անվանել՝ դիվանագիտական, խուսափողական և այլն:
12:11 10.02.2018
Օրերս հրապարակվել է «Զվարթնոց» միաջազգային և Գյումրու «Շիրակ» օդանավակայանների 2018-2022 թվականների զարգացման նախագիծը: Այս ծրագրով նախատեսվում է մի շարք փոփոխություններ և բարեկարգումներ իրականացնել օդանավակայաններում: Որոշ փորձագետներ նշում են , որ այս բարեկարգումներից բխում է նաև «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքի քանդումը:
12:03 10.02.2018
Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով փետրվարի 11-ին պետական այցով Հայաստան կժամանի Բուլղարիայի Հանրապետության նախագահ Ռումեն Ռադևը: Ըստ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերիվարչության տարածած հաղորդագրության՝ այցի շրջանակներում նախատեսված են Բուլղարիայի Հանրապետության նախագահի հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ նախագահի, Ազգային ժողովի նախագահի, վարչապետի հետ:
10:23 10.02.2018
Այսօր առավոտյան խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 8:00-ի սահմաններում Ազատամարտիկների և Դավիթ Բեկի փողոցների խաչմերուկում բախվել են Porsche Cayenne, Mitsubishi և Mercedes GLE մակնիշի ավտոմեքենաները:
10:13 10.02.2018
Արցախի հիմնահարցի վերջնական լուծմանը պետք է հասնել միայն բանակցային ճանապարհով: SHANTNEWS-ի թղթակցի փոխանցմամբ՝ այս մասին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ կայացած ճեպազրույցում ասել է ՀՀԿ կողմից Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանը:
10:00 10.02.2018
ՀՀԿ կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանը երեկ փետրվարի 9-ի, հանդիպելէ Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ: ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվությն գլխավոր վարչությունից հայտնում են, որ առանձնազրույցից հետո հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով, որին մասնակցել են Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պետնախարար Արայիկ Հարությունյանը:
09:53 10.02.2018
Երեկ՝ փետրվարի 9-ին, կեսգիշերին մոտ ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Փափազյան փողոցում գտնվող «Երիցյաններ» սուպերմարկետի մոտակայքում տեղի է ունեցել վթար, կան տուժածներ:
20:00 09.02.2018
Այսօր ժ. 16.31-ին Երևանից Մոսկվա մեկնող օդանավի ուղևորներից մեկի ինքնազգացողությունը վատացել է, ինչի պատճառով ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Միներալնիե Վոդի քաղաքում:
19:26 09.02.2018
Մասնավորապես, Ծառուկյանը նշել է՝ եթե իր առաջարկած 15 կետերն իրականություն չդառնան, երկրում ոչինչ չի փոխվելու:
19:08 09.02.2018
Ըստ երթուղու տնօրենի՝ Երևանի քաղաքապետարաննն ավելի ճիշտ կվարվեր, եթե ուղևորափոխադրողներին աջակցեր շարժակազմը թարմացնելու հարցում, ոչ թե շատ ավելի ծախստար նոր տրանսպորտային համակարգ ունենալու մասին մտածեր: