TIME
Ամսաթիվ
02 05 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+16.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Կոալիցիոն գործընկեր չի նշանակում բոլոր հարցերում ունենալ նույն կարծիքը. Շարմազանով

13:05 09.02.2018

Տարածքային կամ ռեյտինգային ցուցակներն իրենց արդարացրել են։ Նպատակը ժողովրդավարական համամասնական ընտրություն իրականացնելն է, և 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրությունները բոլոր միջազգային դիտորդական առաքելությունների կողմից հայտարարվել են որպես ժողովրդավարական։ Այս մասին հայտարարել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով ընտրությունների ռեյտինգային համակարգի փոփոխման անհրաժեշտության մասին հայտարարությունները։

̰
Արդարացրե՛ք, ճիճունե՛ր. լարված իրավիճակ դատարանում

12:50 09.02.2018

Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով մեղադրական ճառը հրապարակելիս, երբ պետական մեղադրող Հակոբ Ենոքյանը հրապարակում էր ամբաստանյալների պատիժները և հասավ ամբաստանյալ Հովհաննես Պետրոսյանին ու միջնորդեց 2 տարվա ազատազրկում, ամբաստանյալ Ներսես Պողոսյանը բորբոքվեց:

̰
Փաստաբաններին տուգանելու ինստիտուտը հակասում է արդար դատաքննության սկզբունքներին. Արտակ Զեյնալյան

12:34 09.02.2018

Ազգային ժողովն այսօր ընդունել է նաև «Քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը:

̰
Եթե զանգել և ԱՊՊԱ պայմանագիր են առաջարկում, կարող եք դիմել իրավապահներին

11:40 09.02.2018

Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոն հաղորդագրություն է տարածել վերջին շրջանում տարածվավ մի երևույթի մասին: Ապահովագրական գործակալները զանգահարում և ԱՊՊԱ պայմանագիր կնքելու առաջարկություն են ներկայացնում այն ապահովագրական ընկերության անունից, որի հետ հեռախոսազանգ ստացողը չունի և երբևէ չի ունեցել կնքված ԱՊՊԱ պայմանագիր։

̰
Ընդհանուր հանցագործությունների թիվն աճել է, իսկ ծանր հանցագործություններինը՝ նվազել. Արթուր Դավթյան

11:32 09.02.2018

Այսօր ՀՀ գլխավոր դատախազությունում գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի գլխավորությամբ տեղի է ունեցել կոլեգիայի նիստ: Փակ նիստից հետո Արթուր Դավթյանը լրագրողներին մանրամասներ է ներկայացրել նիստի ընթացքից՝ մասնավորապես, նստի ընթացքում ներկայացվել են քրեական հետապնդման ոլորտում արված աշխատանքներն ու ամփոփվել արդյունքները:

̰
Կեղծ վիզաների գործով ԱՄՆ-ում երեք հայի մեղադրանք են առաջադրել

11:31 09.02.2018

Մեղադրական կողմը պնդում է, որ մեղադրվող խումբը ՀՀ քաղաքացիներից ստացելէ 3 հազարից 15 հազար ԱՄՆ դոլար՝ անօրինական ձևով տեղափոխություն իրականացնելու համար:

̰
Ադրբեջանը պատրաստ չէ բանակցություններում առաջընթացի. Շարմազանով

11:22 09.02.2018

Վերջին շրջանում Ադրբեջանի պահվածքը հուշում է, որ Ադրբեջանը պատրաստ չէ բանակցություններում առաջընթացի։ Այս մասին ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Հայաստանում, Ադրբեջանում և Ռուսաստանում նախագահական ընտրություններից հետո հնարավոր է ակտիվացում լինի Արցախյան հակամարտության կարգավորման բանակցություններում։

̰
Անհանգիստ  իրավիճակ դատարանում. մեղադրողը հրապարակեց  մեղադրական ճառը

10:41 09.02.2018

Ժիրայր Սեֆիլյանի և 6 ամբաստանյալների գործով դատաքննությունն ավարտվել է, պետական մեղադրող Հակոբ Ենոքայնը հրապարակել է մեղադրական ճառը:

̰
Սեֆիլյանի դատաքննությունը  սկսվեց միջադեպով

10:40 09.02.2018

Սեֆիլյանը լքեց դահլիճը: Ամբաստանյալները պահանջում են ամբաստանյալ Գևորգ Սաֆարյանի ներկայությունը դատական նիստին

̰
Հիվանդության պատճառով մահացել է ՊԲ զինծառայող

10:24 09.02.2018

Զինծառայողին նախնական աղտորոշվել է մինինգոկոկցեմիա՝ կայծակնային ձև։

̰
Վերսկսվել է Ժիրայր Սեֆիլյանի և 6 ամբաստանյալների գործով դատավարությունը. ուղիղ

10:13 09.02.2018

Դատաքննությունը սկսվել է միջադեպով, Սեֆիլյանը հեռացավ դահլիճից: Ամբաստանյալները բողոքում են

̰
Շատ համով թեմա ունեք. Կամո Արեյանը՝ քաղաքապետարանի ճոխ ծախսերի մասին

20:15 08.02.2018

«Նորից, նորից: Շատ համով թեմա ունեք, ամեն տարի այստեղ գալուց անցնում եք այդ հարցերին»,- ասել է Կամո Արեյանը:

̰
Քննարկվել են դեղագործության ոլորտի զարգացման հեռանկարները

20:08 08.02.2018

Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարությունում ընդունել է դեղագործական ընկերությունների ներկայացուցիչներին: Հանդիպմանը քննարկվել են ոլորտի հետագա զարգացմանն ուղղված քայլերն ու հնարավորությունները:

̰
Պետական սեփականություն հանդիսացող և չօգտագործվող անշարժ գույքի հարցը կլուծվի. Կարեն Կարապետյան

19:44 08.02.2018

Հարցը կարևոր է, քանի որ գույքի պահպանման համար պետբյուջեից մեծ գումարներ են հատկացվում:

̰
Կասեցվել է բրազիլական արտադրության թռչնամսի ներմուծումը Հայաստան

19:19 08.02.2018

Փետրվարի 8-ին կասեցվել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող՝ «Սեարա Ալիմենտոս» ընկերության արտադրության 7 տոննա թռչնամիս, ասվում է ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մամուլի հաղորդագրության մեջ:

̰
Ապօրինի ծառահատումների հետևանքով պատճառվել է շուրջ 1.5 մլրդ դրամի վնաս

19:14 08.02.2018

Հարուցվել են թվով 4 քրեական գործեր, որոնք միացվել են մեկ վարույթում:

̰
Արմեն Սարգսյանն այցելել է Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի

19:00 08.02.2018

Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված դոկտոր Արմեն Սարգսյանը փետրվարի 6-ին Փարիզի Սբ Հովհաննես Մկրտիչ առաջնորդանիստ եկեղեցում հանդիպել էլ Ֆրանսիայի հայ համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնում են Արմեն Սարգսյանի գրասենյակից:

̰
Խոշոր տուգանքներ հրավառության համար

18:42 08.02.2018

Խորհրդարանն այսօր առաջին ընթերցմամբ քննարկել է «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի նախագիծը, որտեղ կառավարությունն առաջարկում է խոշոր չափի տուգանք սահմանել սահմանված կարգի խախտմամբ հրավառություն իրականացնելու դեպքերում։

̰
Հանրապետության ողջ տարածքում սպասվում է  առանց տեղումների եղանակ

18:39 08.02.2018

Հանրապետության ողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ

̰
Արտոնագրային հարկի ցածր դրույքաչափ սահմանամերձ գյուղերում

18:21 08.02.2018

Կառավարությունն այսօրվա նիստում սահմանել է արտոնագրային հարկի ամսական դրույքաչափերի կիրառման համար սահմանամերձ գյուղերի ցանկը:

̰
Պոլսո Հայոց պատրիարքության շուրջ ստեղծված վիճակին կանդրադառնա Գերագույն հոգևոր խորհուրդը. Տ. Վահրամ քահանա Մելիքյան

18:13 08.02.2018

Թուրքիայի իշխանությունների կողմից Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքական տեղակալ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանի ընտրությունը չճանաչելու փաստի ու այս առիթով՝ Թուրքիայում Հայոց Պատրիարքության հետագա գործողությունների մասին խոսել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տ. Վահրամ քահանա Մելիքյանը:

̰
ՊՆ-ն և ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակությունն ստորագրել են 2018թ. համագործակցության ծրագիրը

18:05 08.02.2018

Փետրվարի 8-ին ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության ղեկավար Կարոլին Դույեզին:

̰
Պարտիզանների լռությամբ պարապների միություն, թ՞ե Հանրային խորհուրդ. թեժ բանավեճ ԱԺ-ում

17:46 08.02.2018

Ազգային ժողովն արտահերթ նիստում քննարկել է Հանրային Խորհրդի մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է խորհրդի անդամների թիվը 36-ից դարձնել 45,ոլորտային հանձնաժողովների թիվն էլ 12-ից դառնում է 15: Օրինագիծը ակնհայտ բացասական է գնահատել «Ծառուկյան» խմբակցությունը, որը հարցականի տակ է դնում Հանրային խորհրդի դերը ընդհանրապես:

̰
Արմեն Սարգսյանը հանդիպել է ֆրանսիացի պատգամավորների հետ

17:24 08.02.2018

Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանը Փարիզում հանդիպել է ունեցել Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորներ Ժակ Մարիլոսյանի և տիկին Դելֆին Օի հետ։

̰
Կհստակեցվի դեղերի լիցենզավորման գործընթացը

17:16 08.02.2018

Հայաստանում դեղերի մանրածախ և մեծածախ լիցենզավորման կարգը դյուրացնելու և պարզեցնելու նպատակով կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում:

̰
«Ուբեր»-ն ու «Յանդեքս Տաքսի»-ն միավորվում են

17:06 08.02.2018

Նորաստեղծ ընկերության գլխավոր տնօրեն է դարձել Տիգրան Խուդավերդյանը, որն ավելի վաղ գլխավորում էր «Յանդեքս Տաքսին»:

̰
Արմեն Սարգսյանն այն անձն է, ով շատ լավ կհամապատասխանի նախագահի պաշտոնին. Արա Դարզի

16:48 08.02.2018

Բրիտանահայ բժիշկ և քաղաքական գործիչ Արա Դարզին ՀՀ նախագահի պաշտոնի համար որպես թեկնածու ՀՀԿ-ի կողﬕց առաջարկված Արﬔն Սարգսյանին համարում է այն մարդը, ով լիակատար կերպով համապատասխանում է Հայաստանի նախագահի պաշտոնին:

̰
Փաստաբանները կշարունակեն բողոքի ակցիաները

16:28 08.02.2018

Արդեն երկու օր է, որ փաստաբանները բողոքի ակցիա են անցկացնում՝ բողոքելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նախագծի՝ դատական տուգանքի վերաբերյալ դրույթներից: Փաստաբանների նախաձեռնող խումբը հայտարարություն է տարածել, որում ներկայացնում են իրենց փաստարկները:

̰
Արմեն Սարգսյանը հանդիպել է հայ-ռուսական համալսարանի շրջանավարտների հետ

16:23 08.02.2018

Հայ-Ռուսական համալսարանի Շրջանավարտների Ակումբի հրավերով այսօր Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանը հանդիպել է համալսարանի ռեկտոր, ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանի և Շրջանավարտների Ակումբի անդամների հետ:

̰
Ոստիկանների հետ SHANTNEWS-ը հետևել է արագաչափի աշխատանքին

15:10 08.02.2018

Ճանապարհային ոստիկանության ասում է՝ Հայաստանի վարորդներն այնքան հնարամիտ են, որ գրեթե բոլորը գիտեն, թե որտեղ ինչպես պետք է վարել՝ անշարժ արագաչափերի թիրախ չդառնալու համար: Արդյունքում արագության գերազանցումն ու դրանից բխող հնարավոր վթարները կանխվում են միայն արագաչափին մոտ տարածքում: Ճանապարհային ոստիկանության տեսուչի հետ SHANTNEWS-ը փորձեց ճշտել ասվածի իսկությունը:

̰
BACK_TO_TOP