Դատաիրավական ոլորտի բարեփոխումներ, փորձի փոխանակում, կարողությունների զարգացում. ամփոփվել են ԵՄ աջակցությամբ իրականացված ծրագրի արդյունքները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 06 2025
  • $
    383.54
  • RUBLE
    4.89
  • 438.12
WEATHER
+14.09 oC

Դատաիրավական ոլորտի բարեփոխումներ, փորձի փոխանակում, կարողությունների զարգացում. ամփոփվել են ԵՄ աջակցությամբ իրականացված ծրագրի արդյունքները

17:51 01.03.2024

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը բացման խոսքով հանդես է եկել Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին, Փուլ I» տեխնիկական աջակցության ծրագրի ամփոփիչ միջոցառմանը:

Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել ԵՄ գործընկերներին և տեխնիկական աջակցության ծրագրային թիմին՝ ծրագրի իրականացման ընթացքում ցուցաբերած պատրաստակամության, ներդրված ջանքերի, արդյունավետ համագործակցության, ինչպես նաև դրական արդյունքներ գրանցելու համար: Կարեն Կարապետյանը ներկայացրել է տեխնիկական աջակցության ծրագրի շրջանակում՝ դատաիրավական ոլորտում իրականացրած միջոցառումները, որոնք ներառել են ճանաչողական այցեր եվրոպական երկրներ՝ իրավունքի գերակայության, դատարանների գործունեության կազմակերպման վերաբերյալ լավագույն փորձի ուսումնասիրման նպատակով, ինչպես նաև նախարարության տարբեր ստորաբաժանումների կարողությունների զարգացման վերաբերյալ վերապատրաստումներ՝ բյուջեի կառավարման, ծրագրերի մշտադիտարկման ու գնահատման մեթոդաբանությունների վերաբերյալ և այլն:

Բարձր են գնահատվել նաև զարգացման գործընկերների հետ համակարգման, ինչպես նաև ՀՀ-ԵՄ արդարադատության երկխոսության հանդիպումները, որոնք միտված են ներկայացնելու և ամփոփելու Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների ընթացքը, գրանցած արդյունքները: Կարեն Կարաեպետյանը նշել է նաև, որ 2023 թվականի դեկտեմբերի 7-ին ուժի մեջ է մտել «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին, Փուլ II» ծրագիրը, որի նպատակն է աջակցել ՀՀ կառավարությանը՝ իրականացնելու արդարադատության ոլորտի բարեփոխումային օրակարգը:

Միջոցառման ընթացքում տեխնիկական աջակցության ծրագրային թիմը ներկայացրել է նաև ծրագրի ընթացքում շահառու հաստատություններին տրամադրվող աջակցության և համատեղ համագործակցության արդյունքում գրանցած համատեղ ձեռքբերումները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 10.06.2025

SHANTNEWS

47-ամյա տղամարդը կամավոր հանձնել է հրացան և փամփուշտներ

21:56 10.06.2025

47-ամյա տղամարդը կամավոր հանձնել է հրացան և փամփուշտներ

Համայնքային ոստիկանները հետևողականորեն շարունակում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ բացատրական աշխատանքը: Հերթական արդյունքն են գրանցել Նոյեմբերյանի բաժնի համայնքային ոստիկանները։ Ջուջևան գյուղի 47-ամյա բնակիչը հունիսի 6-ին կամավոր հանձնել է մեկփողանի որսորդական ողորկափող հրացան, տարբեր տրամաչափի փամփուշտներ և պայթուցիչի նմանվող դետալ։ Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը։ Կրկին հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը […] ...

Ըմբիշ Մարատ Աճեմյանը ըմբշամարտի ԵԱ-ում 10:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ

21:52 10.06.2025

Ըմբիշ Մարատ Աճեմյանը ըմբշամարտի ԵԱ-ում 10:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ

51 կգ. ըմբիշ Մարատ Աճեմյանը Սկոպիեում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 10:0 հաշվով հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և անցավ եզրափակիչ: Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից: Եզրափակչում է նաև 60 կգ Հայկ Մանուկյանը: ...

Տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը. վարչապետ

21:48 10.06.2025

Տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

25-ամյա երիտասարդը ապօրինի պահվող զենք-զինամթերք է հանձնել Վարդենիսի բաժնում

21:46 10.06.2025

25-ամյա երիտասարդը ապօրինի պահվող զենք-զինամթերք է հանձնել Վարդենիսի բաժնում

Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 6-ին Շատվան գյուղի 25-ամյա բնակիչը կամավոր հանձնել է «ԻԺ» հրազեն, «Ֆ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով, և տարբեր հրազենների 43 փամփուշտ: Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ պապին։ Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ […] ...

Երեք մարզիչ հավակնում է Իտալիայի հավաքականը գլխավորելուն

21:43 10.06.2025

Երեք մարզիչ հավակնում է Իտալիայի հավաքականը գլխավորելուն

Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում Լուչանո Սպալետիին փոխարինելու երեք թեկնածու կա։ Պաշտոնին հավակնում են Ստեֆանո Պիոլին («Ալ Նասր»), Ֆաբիո Կանավարոն ու Կլաուդիո Ռանիերին։ Այս մասին հաղորդում է The Athletic-ը։ ...

BACK_TO_TOP