17:06 01.03.2024
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունը շարունակում է կոմիտեի տարածքային մարմինների և ստորաբաժանումների առանձին քննիչների բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների վարույթներով և էլեկտրոնային ապացույցների ձեռքբերման հմտությունների զարգացմանն ուղղված վերապատրաստման դասընթացների շարքը։
Հերթական՝ թվով 13-րդ վերապատրաստման դասընթացն անցկացվել է ՀՀ արդարադատության ակադեմիայում։ Դասընթացը վարելու համար վարչության կողմից հրավիրվել են Գերմանիայի Դաշնային Հանրապետության Թյուրինգիայի երկրամասի քրեական հետախուզության պետական գրասենյակի ղեկավարն ու գրասենյակի 3 մասնագետներ, ինչպես նաև Եվրոպոլում Գերմանիայի Դաշնային Հանրապետության գրասենյակի պատասխանատուներ։
Երկօրյա դասընթացների թեման էր «Կազմակերպված հանցավորության դեմ պայքարը ՀՀ-ում և ԵՄ-ում։ Միջազգային համագործակցությունը անդրազգային հանցագործության դեմ պայքարի ոլորտում»։
Գերմանիայի Դաշնային Հանրապետության պատվիրակությանն ընդունել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Ա․Այվազյանը։
Նա շնորհակալություն է հայտնել հյուրերին իրենց հարուստ փորձով կիսվելու պատրաստակամության համար։
Արսեն Այվազյանը, կարևորելով քննիչների պարբերական վերապատրաստման գործընթացը, հույս հայտնեց, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտում երկու պետությունների և Եվրոպոլի միջև մասնագետների վերապատրաստմանն ուղղված միջոցառումները կկրեն շարունակական բնույթ՝ հաշվի առնելով այս բնույթի՝ դինամիկ զարգացում ապրող անդրազգային հանցագործությունների հակազդման ոլորտում համընդհանուր ջանքերի համատեղման, փորձի և տեղեկատվության փոխանակման կարևորությունը։
Գերմանիայի Դաշնային Հանրապետության պատվիրակության և Եվրոպոլի ներկայացուցիչները պատրաստակամություն հայտնեցին շարունակելու տվյալ ոլորտում ՀՀ քննչական կոմիտեի քննիչների վերապատրաստման և փորձի փոխանակման գործընթացը, ինչպես նաև անհրաժեշտ խորհրդատվական և մեթոդական աջակցություն տրամադրել անդրազգային հանցագործությունների վարույթներով տվյալների ստացման համար։
21:56 10.06.2025
47-ամյա տղամարդը կամավոր հանձնել է հրացան և փամփուշտներՀամայնքային ոստիկանները հետևողականորեն շարունակում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ բացատրական աշխատանքը: Հերթական արդյունքն են գրանցել Նոյեմբերյանի բաժնի համայնքային ոստիկանները։ Ջուջևան գյուղի 47-ամյա բնակիչը հունիսի 6-ին կամավոր հանձնել է մեկփողանի որսորդական ողորկափող հրացան, տարբեր տրամաչափի փամփուշտներ և պայթուցիչի նմանվող դետալ։ Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը։ Կրկին հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը […] ...
21:52 10.06.2025
Ըմբիշ Մարատ Աճեմյանը ըմբշամարտի ԵԱ-ում 10:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ51 կգ. ըմբիշ Մարատ Աճեմյանը Սկոպիեում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 10:0 հաշվով հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և անցավ եզրափակիչ: Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից: Եզրափակչում է նաև 60 կգ Հայկ Մանուկյանը: ...
21:48 10.06.2025
Տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը. վարչապետՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:46 10.06.2025
25-ամյա երիտասարդը ապօրինի պահվող զենք-զինամթերք է հանձնել Վարդենիսի բաժնումՀամայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 6-ին Շատվան գյուղի 25-ամյա բնակիչը կամավոր հանձնել է «ԻԺ» հրազեն, «Ֆ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով, և տարբեր հրազենների 43 փամփուշտ: Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ պապին։ Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ […] ...
21:43 10.06.2025
Երեք մարզիչ հավակնում է Իտալիայի հավաքականը գլխավորելունԻտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում Լուչանո Սպալետիին փոխարինելու երեք թեկնածու կա։ Պաշտոնին հավակնում են Ստեֆանո Պիոլին («Ալ Նասր»), Ֆաբիո Կանավարոն ու Կլաուդիո Ռանիերին։ Այս մասին հաղորդում է The Athletic-ը։ ...